Apple-ը լուծել է iPhone X-ի հետ կապված բոլոր արտադրական խնդիրները. The Daily Mail

13:35 • 31.10.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությանը հաջողվել է լուծել նոր iPhone X սմարթֆոնի զանգվածային արտադրության հետ կապված բոլոր խոչընդոտները, ինչի շնորհիվ ընկերությունն այժմ ունի սմարթֆոնի բավականաչափ պահուստ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Apple-ի արտադրանքի լավագույն գիտակներից մեկը՝ KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն հաստատել է, որ ընկերությանը հաջողվել է լուծել iPhone X-ի բաղադրիչների անբավարարության հարցն ու կարգավորել արտադրությունը:

Հոկտեմբերի վերջին 1.000 դոլար արժողությամբ սմարթֆոնը հասանելի է դարձել նախնական պատվերի համար: Հայտնի է, որ նորաձև սարքն իրական իրարանցում է առաջացրել նախնական պատվերի կայքերում:

Apple-ը դեռևս չի մանրամասնել, թե որքան iPhone X-ի նախնական պատվեր է տրվել:

Apple-ը լուծել է iPhone X-ի հետ կապված բոլոր արտադրական խնդիրները. The Daily Mail