Որևիցե օրինական միջոց չկա, որով արգելեն հայկական բեռների տեղափոխումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով․ Վահագն Չախալյան

15:40 • 01.11.17



Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին:

«Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ «Միասնական Ջավախքի» շատ անդամներ հիասթափվեն: Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար, մեր լոզունգներից մեկն էլ՝ «Ոչ Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանն»-ն էր: Բայց սա պետք է ասենք ու անցնենք: Մտածենք, թե ինչ կարելի է հիմա անել»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը հիշեց, որ իրենք, իհարկե, խաղաղ միջոցներով, բայց ամեն կերպ խոչընդոտում էին Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանը, որ «երկաթգծի շինարարության համար հող չփորվեր»: «Այն ժամանակ ջավախահայերն իրենց հողերը չէին վաճառում՝ երկաթգիծն այդ տարածքում կառուցելու համար: Մենք՝ «Միասնական Ջավախքը», ամեն ինչը պատրաստել էր դրա կառուցումը խոչընդոտելու համար»,- հիշատակեց նա՝ հավելելով, որ սակայն հայերի հողերն անօրինական ձևով վաճառվեցին, խլվեցին:

Ջավախահայի խոսքով՝ ժամանակին հայաստանյան իշխանությունները ոչ թե պետք է ձերբակալեին իրեն, այլ պետք է ուժեղացնեին «Միասնական Ջավախքը»՝ ուղղակի և անուղղակի ձևերով: «Պետք է օժանդակեին մեր պայքարին»,- նշեց նա:

Նրա խոսքով, անցյալը պետք է մնա հետևում, իսկ հիմա փաստն այն է, որ երկաթգիծը շահագործման է անցել: Հայաստանը, ըստ նրա, իր հերթին պետք է հասկանա, թե ինչ պետք է անի: «Ջավախահայությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ երկաթգծի շահագործումից Հայաստանը ոչ թե տուժի, այլ օգուտներ քաղի»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝  ճիշտ աշխատելու դեպքում իր նշածը հնարավոր է:

Վահագն Չախալյանը նկատեց, որ որևիցե օրինական միջոց չկա, որով  արգելեն հայկական բեռների տեղափոխումն այդ երկաթգծով: «Եթե նման բան արվի, ապա պետք է լինի անօրինական միջոցներով, իսկ անօրինական միջոցների դեմ պայքարելը ավելի հեշտ կլինի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իր համար էլ է հետաքրքրական, թե ինչ միջոցներով պետք է արգելվեն հայկական բեռների փոխադրումը երկաթգծով: «Սա ոչ պակաս կարևոր հարց է: Սա նշանակում է, որ Վրաստանի հայ քաղաքացիները ճիշտ ձևով պետք է իրենց հարցադրումները ներկայացնեն իշխանություններին: Վերջիններս էլ պետք է բացատրեն իրենց՝ ազգությամբ հայ քաղաքացիներին, թե ինչ եղանակով կարող են օգտվել երկաթգծից, հասնեն Ղազախստան, Չինաստան»,- ասաց նա:

Հայաստանի իշխանությունները պետք է աշխատանք տանեն Վրաստանի հետ՝ մեկուսացումից խուսափելու համար, ճիշտ, գրագետ, աշխատեն: Վահագն Չախալյանի նկատառմամբ՝ այսօրվանները բավականին  խելամիտ քաղաքականություն են վարում: «Ամեն դեպքում հասկանում են իրավիճակը: Երկու քարի արանքում են․ ըմբռնում են, եղածի վտանգներով հղի լինելը»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը նշեց, որ մի բան ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից՝ ջավախահայությունը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են խոչընդոտում հայկական բեռների՝ իրենց տարածքով տեղափոխելուն:  «Անկախ նրանից, այսօր մենք մենակ ենք, թե մենակ չենք այս պայքարի մեջ, մենք անտարբեր չենք մնա այս գործընթացների նկատմամբ: Չենք կարող թույլ տալ, որ խոչընդոտեն Հայաստանի բեռները մեր պապերի գերեզմանի մոտով անցնեն»,- ասաց նա:

Նրա խոսքով, իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ են դրել Հայաստանին մեկուսացնելու, սակայն երկաթուղու շահագործումով, ըստ նրա, թուրքերն իրենց նպատակին չեն հասնի: «Անկեղծ ասած, ես լավատես եմ: Ամենավատ իրավիճակից էլ կարելի է օգուտներ քաղել: Ճիշտ է այս պայքարում մեզ համար դժվար է լինելու, դժվար է լինելու, որովհետև մենք մենակ ենք ու չհասկացված այս պայքարում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը տրամադրեց ֆինանսավորում երկաթգծի շինարարությունը վերսկսելու համար և գուցե այդ պատճառով ինքն էլ թելադրի «խաղի կանոնները» Վահագն Չախալյանը պատասխանեց․ «Իհարկե, Ադրբեջանը ֆինանսավորել է մի քանի հարյուր միլիոն դոլար, բայց դա այնպես չէ, որ անվճար է արել, դեռ հակառակը՝ տալով այդ գումարը՝ Վրաստանի քաղաքացիներին է վնաս հասցրել: Մենք ենք հարկ տալու, որ այդ պարտքերը վերանան, մեր երեխաներն են տալու այդ հարկը: Ադրբեջանը կփորձի հնարավորինս շատ ճնշումներ գործադրել վրացական իշխանությունների վրա, որպեսզի հայկական բեռները չանցնեն այդ երկաթգծով: Եթե դա անեն «բեսպրեդել» ձևով, պետք է հայությունը դրան պատասխան տա»:

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչը նկատեց, որ այսօրվա վրացական իշխանությունները բավականին խոհեմ են, խնդիրների լուծմանն ավելի խելամտորեն են մոտենում: «Բոլորի համար հասկանալի է, որ եթե արգելվի հայկական բեռների փոխադրումն այդ երկաթգծով, ավելորդ լարվելու է իրավիճակը, որը որևիցե մեկին ձեռնտու չէ: Առանց այն էլ տարածաշրջանը փխրուն է: Մենք՝ ջավախահայությունը, ամեն ինչ անելու ենք, որ նման բան չլինի, սակայն մեր ունացած խնդիրներին ևս մեկն ավելանում է այդ երկաթգծի կառուցումով: Այդ հարցերը ջավախահայությունը բարձրացնելու է, պահանջելու է Վրաստանի իշխանություններից, որ իր անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի տարածքում»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը նաև մատնանշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը, մասնավորապես, Ադրբեջանի համար ոչ այնքան տնտեսական ծրագիր է, որքան քաղաքական: «Ցավոք, իրենք այսօր քնում-զարթնում են Ղարաբաղի մասին մտածելով: Այս երկաթգիծը կառուցվել է ոչ այնքան Հայաստանի մեկուսացման համար, այն նրա համար, որ հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ավելի արագ և հասանելի ձևով կարողանան թուրքական ծանր զինտեխնիկան երկաթգծով տեղափոխել Ադրբեջան: Մի կարևոր բաղադրիչ էլ պետք է կարևորենք, որի մասին մենք ժամանակին ասել ենք․ պետք է կառուցվի նաև Նախիջևան-Կարս երկաթգիծը, և այսօր արդեն այդ մասին ոչ միայն հայտարարություններ են արվում, այլ նաև՝ կոնկրետ բանակցություններ են վարվում: Այդ երկաթգծով նաև Նախիջևանն ու Բաքուն կմիացվեն իրար՝ ցամաքային տարածքներով»,- ասաց նա:

Հայաստանի իշխանություններն այս պահի դրությամբ, Վահագն Չախալյանի խոսքով, տանում են այնպիսի քաղաքականություն, ինչպիսին պետք է տանեն: «Հայաստանի ձեռքերն այսօր կապված են Արցախով, մանևրելու տեղ չունի, շատ կոպիտ պատասխանելու հնարավորություն և միջոցներ չունի: Պետք է այս պահին պարզապես պետք է ուղիղ աշխատել վրացական իշխանությունների հետ»,- ասաց նա:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:15 • 21/11

23.2 մլն եվրո դրամաշնորհ՝ կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի համար. վաղը գործադիրը հավանության կտա համաձայնագրի ստորագրմանը

20:10 • 21/11

Նիկոլ Փաշինյանը խոստացավ զինգրքույկներում ամրագրել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու փաստը. «Դիրքապահ» միավորման նախագահ

20:05 • 21/11

Ամերիկուհին 4 մլն դոլար է շահել՝ հետևելով մոր խորհրդին

19:53 • 21/11

Անցկացվեց 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ

19:52 • 21/11

Կսահմանվի պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի վարձատրության չափը և կարգը  

19:44 • 21/11

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել. Bloomberg

19:35 • 21/11

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին

19:33 • 21/11

Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»

19:14 • 21/11

Համացանցում հրապարակվել է ԱՄՆ նախագահի նոր ուղղաթիռի լուսանկարը

19:10 • 21/11

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ. Սամվել Ֆարմանյան

19:03 • 21/11

Նոյեմբերի 21-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

19:00 • 21/11

Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել սահմանափակումներին, որոնք առկա են իշխանությունների համար. Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

18:57 • 21/11

Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրված Արմավիրի մարզում

18:49 • 21/11

Երևանի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ստուգել Աշոտյանի՝ ենթաշտաբներից մեկի պետին իր հետ աշխատելու համար սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունը

18:47 • 21/11

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով. պարզաբանում քաղաքապետարանից

18:43 • 21/11

Ովքեր են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում

18:33 • 21/11

Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել. Արմեն Սարգսյանն անձամբ ծանոթացել է տեսողական խնդիր ունեցող երեխայի հետ

18:32 • 21/11

ATP. Վաստակած միավորների և տոնած հաղթանակների տոկոսով առաջատարները

18:29 • 21/11

«Բարսելոնան» 40 մլն եվրո կկորցնի, եթե Դեմբելեն ձմռանը լքի ակումբը

18:25 • 21/11

Dolce Gabbana-ի գովազդային հոլովակը վրդովեցրել է չինացիներին

18:17 • 21/11

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

18:09 • 21/11

ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականացրած խաղարկության արդյունքում հաջողակ է դարձել 18 գնորդ

18:00 • 21/11

Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

17:56 • 21/11

Էրդողանը ՄԻԵԴ-ին մեղադրել է կողմնակալ լինելու համար

17:55 • 21/11

ՔԿԾ-ում խորհրդակցության ժամանակ Ա. Զեյնալյանը հանձնարարել է կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում

17:52 • 21/11

Բունդեսլիգայի ակումբները պայմանավորվել են երկուշաբթի օրերին հանդիպումներ չանցկացնել

17:48 • 21/11

Արգենտինայում օդաչուն թոշակի անցնելուց առաջ վերջին վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենայի (տեսանյութ)

17:46 • 21/11

Չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել, դեպքին տեղյակ եմ բակի խոսակցություններից. Հայկ Սարգսյան

17:43 • 21/11

Մենք զգայուն ենք այդ հարցի նկատմամբ․ Պյոտր Սվիտալսկին՝ ընտրություններին վարչական ռեսուրսների հնարավոր կիրառման վերաբերյալ

17:37 • 21/11

Գերմանիայում դեռահասը վարորդական իրավունք ձեռք բերելուց 49 րոպե անց զրկվել է դրանից

17:33 • 21/11

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում բացվեց տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու բաց խորանը (տեսանյութ)

17:27 • 21/11

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

17:23 • 21/11

«Դոլմաբահչե պալատը հայ Բալյաններն են կառուցել, ինչո՞ւ եք իրականությունը հերքում». Փայլանը՝ Թուրքիայի մշակույթի նախարարությանը

17:20 • 21/11

Սպորտի նախարարի պաշտոնակատարն այսօր հանդիպել է պարառաֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկներին

17:18 • 21/11

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

17:16 • 21/11

Քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից

17:09 • 21/11

2015թ. ի վեր Եմենում մոտ 85.000 երեխա է մահացել սովից ու հիվանդություններից. Save the Children

17:04 • 21/11

Չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին. Արմեն Ռուստամյան

17:03 • 21/11

43-ամյա բրիտանուհին 21-րդ անգամ մայր է դարձել (լուսանկարներ)

16:59 • 21/11

NBA. «Տորոնտոն» հաղթել է «Օրլանդոյին», «Վաշինգտոնը»՝ «Կլիպերսին» (տեսանյութ)

16:56 • 21/11

Արագավազորդ Ուսեյն Բոլտը հնարավոր է հանդես գա Մարադոնայի գլխավորած թիմում

16:53 • 21/11

Ալիևը Թուրքմենստան է մեկնել

16:51 • 21/11

Ես ՀՀ-ից մեկնելու եմ, բայց ոչ մշտապես, իմ աշխատանքային գործունեությունը վերաբերելու է ՄԻՊ ոլորտին. Գևորգ Կոստանյան

16:46 • 21/11

«Ամեն անգամ համարձակ լուսանկար հրապարակելուց հետո խնդիրներ եմ ունենում Քանյեի հետ». Քիմ Քարդաշյան (տեսանյութ)

16:40 • 21/11

Քաղաքավարի տվել ենք մեր հարցերը, ստացել պատասխանը և բարեկամաբար բաժանվել. Լ. Նազարյանը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակ չընդգրկվելու վերաբերյալ Ն. Մկրտչյանի հոդվածի մասին

16:38 • 21/11

Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին

16:30 • 21/11

Սաուդյան Արաբիայում դասագրքերն ատելություն են քարոզում հրեաների, քրիստոնյաների և միասեռականների նկատմամբ. զեկույց

16:30 • 21/11

ԵՄ-ը հատկացնում է 850,000 եվրո ՀՀ-ում ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար․ Սվիտալսկին ակնկալում է, որ դրանք կլինեն լավագույնը

16:22 • 21/11

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն այլևս ՀՀ-ի «царь и бог»-ն է և «ալֆա-օմեգան». Արմեն Աշոտյան

16:22 • 21/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

16:19 • 21/11

Համացանցում է հայտնվել «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը (տեսանյութ)

16:11 • 21/11

«Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ». թուրք լրագրող

16:01 • 21/11

Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իմ ենթաշտաբի պետին, զգուշացրել ինձ հետ չաշխատել. Ա. Աշոտյան (տեսանյութ)

15:58 • 21/11

Հայազգի երգչուհի Քրիստինա Սին պատմել է հորից ստացած խիստ դաստիարակության մասին (տեսանյութ)

15:57 • 21/11

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

15:48 • 21/11

Ապացուցեցինք՝ Պորտուգալիան կարող է արժանի հանդես գալ առանց Ռոնալդուի. Սանտուշ

15:47 • 21/11

Մոսկվայի մարզում հնագետները մամոնտի գանգ են գտել, որի մեջ «գանձ» է եղել

15:30 • 21/11

Օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ Dior-ի նոր ֆոտոշարքն աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ)

15:28 • 21/11

Դատապարտելի է առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում. Զ. Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Կարեն Ղազարյանի հարցը

15:27 • 21/11

Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել և սպիտակ ֆոսֆոր կիրառել, կան զոհեր. լրատվամիջոցներ

15:20 • 21/11

Քենիայում իտալուհի կամավորի են առևանգել (լուսանկար)

15:19 • 21/11

ATP-ն հայտնել է՝ 2018-ին որ թենիսիստն է ամենաշատը վաստակել

15:16 • 21/11

ՀԱՊԿ-ում ՀՀ-ի արկածների սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված վերաբերմունքից. Ա. Աշոտյան (տեսանյութ)

15:11 • 21/11

Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

15:05 • 21/11

Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով. Նիկոլ Փաշինյան

15:01 • 21/11

34.000 դոլար՝ 15 րոպեում. Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա

14:58 • 21/11

ՀՀ-ն բյուջետային աջակցության վարկի տեսքով ներգրավելու է 50 մլն դոլար վարկ. Ա. Հայրապետյան

14:49 • 21/11

Չնայած թուրքական իշխանությունների պահանջներին՝ գյուլենական համայնքն անխոչընդոտ շարունակում է իր գործունեությունն ԱՄՆ տարածքում. Ասլանդողան

14:43 • 21/11

ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր

14:32 • 21/11

Բոլիվուդյան հայտնի դերասանն ավելի քան 560 հազար դոլար է ծախսել հայրենակիցների պարտքերը մարելու համար

14:30 • 21/11

Բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ ծաղրել Տերունական աղոթքը. Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրում գրառման համար

14:27 • 21/11

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

14:26 • 21/11

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանի ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր

14:25 • 21/11

Արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար նախագահն օգտագործում է իր փորձն ու կապերը՝ վարչապետի հետ քննարկելով. պարզաբանում նախագահականից

14:25 • 21/11

«Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ». թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին

14:13 • 21/11

Porsche-ն Wi-Fi-ով համալրված լյուքս դասի լվացքի մեքենա է ստեղծել (լուսանկարներ)

14:09 • 21/11

Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող վայրի ցեղի ներկայացուցիչներն ամերիկացու են սպանել. India Today

14:02 • 21/11

Որոնք են ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտները. «Ամերիաբանկն» առաջարկում է ֆինանսների հասանելիության բարձրացման նոր պրոդուկտ

13:53 • 21/11

1,5 մլրդ դոլար. ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել Меga Millions-ի ահռելի ջեքփոթը շահած անձին

13:47 • 21/11

Կոսովոյում ֆուտբոլային հանդիպումից առաջ սուլել են Ադրբեջանի հիմնի ընթացքում (տեսանյութ)

13:47 • 21/11

Թուրքիան ու Ադրբեջանը հայտնվել են ամենաշատ ականապատված տարածքներ ունեցող երկրների տասնյակում

13:42 • 21/11

Իրականացման փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, դրանցով մեր երկրի կերպարը 180 աստիճանի շրջադարձ է կատարելու. Նիկոլ Փաշինյան

13:35 • 21/11

Անգլիայում թութակը, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը նմանակելով, հրշեջների է «կանչել» (տեսանյութ)

13:34 • 21/11

«Բարսելոնան» մինչև 2021 թվականը չի կարող «Լիվերպուլից» ֆուտբոլիստ ձեռք բերել

13:26 • 21/11

Սաուդցի գործարարները որոշել են բոյկոտել թուրքական ապրանքներն ու կոչ են անում չմեկնել Թուրքիա

13:23 • 21/11

«Ընտրական ասողների» ինստիտուտը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան

13:08 • 21/11

Դաշնակիցները պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ, նրանից, թե երկրի քաղաքական իշխանությունն ում ձեռքին է գտնվում. Սամվել Ֆարմանյան

13:06 • 21/11

Իրավապահ մարմինները 170 հայտարարություն են տարածել հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններով. Նազարյանը՝ Բաբուխանյանին

12:58 • 21/11

Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան

12:57 • 21/11

Տավուշի մարզի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց. shamshyan.com

12:46 • 21/11

«Դիսնեյ»-ի խորհրդանիշ Միկի մկնիկը նշում է 90-ամյակը (լուսանկարներ)

12:45 • 21/11

«Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում. ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար

12:45 • 21/11

Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով. սպասվում են տեղումներ

12:44 • 21/11

Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» մարզումներին (լուսանկար)

12:43 • 21/11

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպումը ռազմավարական մակարդակի համագործակցության վառ օրինակ է». Հասանով

12:40 • 21/11

Մեր բանակցություններն ընթանում են սահմանին բոլոր երկրների հետ գները համադրելի դարձնելու ուղղությամբ. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին

12:33 • 21/11

Թրամփը «խայտառակություն» է որակել դատարանի կողմից ապօրինի ներգաղթյալներին ապաստան չտրամադրելու վերաբերյալ իր որոշման արգելափակումը

12:33 • 21/11

2018թ. բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրգործ

12:31 • 21/11

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հաստատել է «Շերեմետևո»-ում ՀՀ քաղաքացու մահվան դեպքը

12:29 • 21/11

2018թ-ին ՀՀ-ն ունեցել է 68 մլրդ դրամ մուտքեր. համաձայնագրով առաջարկում են ԵԱՏՄ-ում ՀՀ-ի համար կիրառվող դրույքաչափերի կիրառման ժամկետը երկարացնել