Մանհեթենի ահաբեկչության կասկածյալը գործել է միայնակ, նրա ձեռքում փեյնթբոլի ատրճանակ է եղել. նոր մանրամասներ (լուսանկարներ, տեսանյութ)

10:18 • 01.11.17

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում ահաբեկչություն իրականացնելու գործով կասկածյալ 29-ամյա Սայֆուլո Սաիպովը գործել է միայնակ, գրում է Reuters-ը:

«Որևէ ապացույց չկա առ այն, որ կասկածյալն ավելի լայնամասշտաբ ծրագիր է ունեցել: Նրա իրականացրած գործողությունները եղել են միանձնյա ու նպատակ են ունեցել մարդկանց ցավ, վնաս պատճառել, ինչպես նաև կյանքեր խլել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կուոմոն:

CNN-ի լրագրողի հարցին, թե արդյոք կասկածյալը նախկինում հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, Նյու Յորքի նահանգապետն ասել է, որ դեռևս չի կարող տեղեկություն տալ լրագրողներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տղամարդը վարձակալած մեքենայով դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու մարդկանց վրաերթի ենթարկել՝ դառնալով 8 հոգու մահվան և մոտ 12 հոգու վիրավորվելու պատճառ: Դրանից հետո վարորդը մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ ու մեքենայով դիմել փախուստի:

Այնուամենայանիվ ոստիկաններին հաջողվել է կրակել կասկածյալի որովայնին, ինչից հետո նրան ձերբակալել են: Բազմաթիվ ամերիկյան լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև CNN-ը, գրում են, որ մեքենայից դուրս ցատկելուց առաջ կասկածյալը բղավել է՝ «Ալլա՛հ աքբար», ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Ամենազոր Աստված»: Նշվում է, որ այդ պահին նրա ձեռքում եղել է փեյնթբոլի համար նախատեսված ատրճանակ:

Հայտնի է, որ կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Սաիպովը գրանցված է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Նա ծնունդով Ուզբեկստանից է ու Միացյալ Նահանգներ է եկել 2010թ.: Վկաների պատմելով՝ Սաիպովը շատ բարեհամբույր է եղել հատկապես երեխաների հետ, բայց չի սիրել, երբ իրեն լուսանկարել են:

Այժմ ահաբեկչության գործի հետաքննությանն են միացել Նյու Յորքի քաղաքային ոստիկանությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն ու իրաապահ մարմինների այլ ներկայացուցիչներ:

Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում կատարվածից հետո թվիթերյան գրառում է արել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ԻՊ-ը երկրի տարածք ներթափանցի:

«Մենք չպետք է թույլ տանք ԻՊ-ին վերադառնալ կամ ներթափանցել մեր երկիր՝ այն բանից հետո, երբ պարտության մատնեցինք նրանց Մերձավոր Արևելքում և ամենուր: Այլևս բավակա՛ն է»,-գրել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:

 

Sayfullo Saipov has been identified by police insiders as the man who ran down more than a dozen civilians in New York on Tuesday from Florida. He's said to be the man on the ground; the terrorist was shot in the stomach after leaving his truck

Saipov (pictured) was allegedly seen moments before he was shot trying to flee the scene   The attacker (seen in video) brandished two fake weapons - a pellet gun and a paint gun - after getting out of the truck, leading to him being shot

Saidpov is reportedly seen here holding his two fake guns after climbing out of the Home Depot truck. He ran about a block south of the crash before being shot

This is the rented Home Depot truck that plowed through cyclists and runners on the bicycle path. It only stopped when Saipov allegedly deliberately struck a schoolbus at an intersection