Կադիրովը խոստացել է iPhone X նվիրել Պուտինի մասին լավագույն բանաստեղծության հեղինակին (տեսանյութ)

15:06 • 04.11.17

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ iPhone X կնվիրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված լավագույն բանաստեղծության հեղինակին: Այս մասին նա գրել է Instagram-ում:

«Հրապարակումների հեշթեգն է #ՄերՆախագահՊուտին (#НашПрезидентПутин). Չեչնիայի երիտասարդների հարցերով նախարարությունը կընտրի հաղթողին», - գրել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ iPhone X-ը, որի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3-ին, իրեն նվիրել է Ուրախների և հնարամիտների ակումբի Չեչնիայի թիմը:

«Եվ ի՞նչ կարող ես անել նրանց հետ: Ասես երեխաներ լինեն: Չես կարող խնդրել դուռը փակել հակառակ կողմից: Դրանից հետո մի ամբողջ տարի կդառնաս նրանց ծաղրանմանակումների հերոսը», - ասել է նա: