ԱՄՆ-ում անհնար է արգելել զենքի ազատ վաճառքը. Թրամփ

23:22 • 06.11.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի կարող լուծել զենքի վաճառքի վերահսկողության հարցը: Այս մասին նա հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Տեխասի միջադեպի մասին:

Թրամփի պնդմամբ՝ հարձակման զոհերը կարողացել են պաշտպանվել հենց այն պատճառով, որ զենք են ունեցել, իսկ հակառակ դեպքում միջադեպի հետևանքները կարող էին «ավելի վատ» լինել:

Նախագահը նաև նշել է, որ ինքը դիտարկում է Տեխասի հրաձգությունը ոչ թե որպես զենքի տարածման խնդիր, այլ ԱՄՆ քաղաքացիների հոգեկան առողջության խնդրի արտացոլում:

«Սա զենքի հետ կապված խնդիր չէ: Իհարկե, մենք կարող ենք սկսել քննարկել այս հարցը, սակայն կարծում եմ, որ դրա համար դեռ չափազանց վաղ է», - ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին առնվազն 26 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում կիրակնօրյա միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից:

Ավելի ուշ նահանգի իշխանությունները կապ են հայտնաբերել 26 մարդ սպանողի և եկեղեցու միջև, որում նա իրականացրել է հանցագործությունը:

ԱՄՆ-ում անհնար է արգելել զենքի ազատ վաճառքը. Թրամփ