1.5 տարվա ազատազրկումն ինձ չի կոտրել. Տիգրան Ուրիխանյանն ընդամենը գործիք էր, իսկ Վանոյի Արտակին ընդամենը ճանաչում եմ, ինչպես շատերին. Անի Հովհաննիսյան (տեսանյութ)

20:01 • 07.11.17



1,5 տարվա ազատազրկման, քրեակատարողական հիմնարկում առկա պայմանների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և Վանոյի Արտակ անունով հայտնի Արտակ Գալստյանի հետ կապի, հետագա գործունեության, բացահայտումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ն զրուցել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ:

- Տիկի'ն Հովհաննիսյան, Ձեր ձերբակալության լուրը հանրային հնչեղություն ստացավ հենց սկզբից` պայմանավորված լինելով աշխատանքային գործունեությամբ: Ձեզ մեղադրանք առաջադրվեց երկու դրվագով՝ ՎՏԲ բանկից շորթում կատարելու դիտավորության, և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում: Առաջին դրվագով, որն առավել խնդրահարույց էր,արդարացվեցիք, երկրորդով՝ ոչ: Չնայած պատիժը կրել եք, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոք կա և պահանջում եք արդարացնել Ձեզ: Իրավական հարթությունում որո՞նք են լինելու Ձեր քայլերը և արդյո՞ք տեղի ունեցածը զուտ իրավական հարթությունում էր:

-Նախաքննության ողջ ընթացքում ինձ առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, որոնք կարճվել են: Այդ մեղադրանքների առաջադրումը պայմանավորված է եղել իմ կալանքի ժամկետը երկարացնելու միտումով: Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ սա եղել է քաղաքական հաշվեհարդար, այս գործը չի եղել իրավական հարթության մեջ: Կար խնդիր ինձ բանտ տանելու, որպեսզի ես լռեմ, այսինքն` զուտ պատժելու համար, լռեցնելու այն, ինչ ես բարձրաձայնում էի: Սա ես համարում եմ լրատվամիջոցի նկատմամբ տոտալ ճնշման վիճակ, երբ կիրառվում են ստալինյան ժամանակաշրջանի ճնշման մեթոդներ: Ամբողջ՝ 1,5 տարվա ընթացքում, մասնավորապես նախաքննական փուլում, ճնշման բազմաթիվ դեպքեր են եղել, ուղղակի կար խնդիր իմ նկատմամբ տեսնել քաղաքական հաշվեհարդար:

-Հաջողվե՞ց լռեցնել Ձեզ:

-Ոչ, ինձ չհաջողվեց լռեցնել, ինձ հիմա էլ չի հաջողվի լռեցնել, քանի որ ես պայքարել և պայքարում եմ հանուն ոչ միայն իմ ազատության և իրավունքների, այլ հանուն նրա, որ Հայաստանում չլինի ճնշելու մեխանիզմ օգտագործելու երևույթը: Ես չեմ կոտրվել չեմ կոտրվելու, ես շարունակելու եմ իմ պայքարը, որքան էլ դժվար լինի: Եթե անգամ այդ մարդիկ որոշեն, որ ինձ նորից պետք է բանտ տանեն, թող տանեն, ես խնդիր չունեմ, եթե դա է նրանց աշխատելաոճը: Այստեղ ես երևույթի դեմ եմ պայքարում, որպեսզի հետագայում մենք չունենանք իմ կարգավիճակում հայտնված լրագրողներ կամ գործիչներ, ովքեր բարձրաձայնում են որոշ կառույցներին կամ մարդկանց ոչ հաճելի հարցեր:

-Ձեր ձերբակալման պահից սկսած միջադեպը կապվեց այլ մարդկանց հետ։ Հրապարակուներ եղան այն մասին, որ Վանոյի Արտակ անունով հայտնի Արտակ Գալստյանը, ըստ ՀՔԾ նյութերի, իր տնօրինության տակ գտնվող կայքերի, այդ թվում և «Անալիտիկի» միջոցով շորթում է կատարել: Ձեր պարզաբանումը:

-Նախ` ես ասեմ, որ Վանոյի Արտակ և այլ մարդկանց փորձել կապել ինձ կամ իմ գործունեության հետ, դա արվել է այն մարդկանց կողմից, ովքեր ի սկզբանե ուղղորդել են իմ դեմ սկսված այս արշավը: Ես երբևէ ո՛չ Վանոյի Արտակի, ո՛չ որևէ մեկի կողմից չեմ ուղղորդվել: Ես անձամբ հիմնադրել և ղեկավարել եմ «Analitik.am»-ը, Վանոյի Արտակի հետ ես ունեմ այնքան կապ, որքան կապ ես ունեմ Հայաստանում բոլոր այն մարդկանց հետ, ում ես ուղղակի ճանաչում եմ: Թե ինչու է նախաքննական մարմինը կապել Վանոյի Արտակի հետ, ի՞նչն է եղել նպատակը, ի՞նչ իրական ցանկություններ են նրանք հետապնդել, դա նախաքննական մարմինը պետք է պատասխանի և այդպես էլ չպատասխանեց: Նախաքննական մարմինը պետք է պարզեր, թե ովքեր են տարածում այդ նյութերը և ինչ նպատակով: Ինչո՞ւ չպարզեց։

-Դուք գիտե՞ք:

-Կգա ժամանակ ես, գուցե, կխոսեմ այդ մասին:

-Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո գրառում կատարեցիք այն մասին, որ կխոսեք և բացահայտումներ կանեք ժամանակի ընթացքում, հիմա էլ եք շեշտում՝ ժամանակի ընթացքում: Ինչի՞ն եք սպասում:

-Ես ուղղակի ասուլիս եմ հրավիրելու, որպեսզի հնարավորություն ունենամ ավելի լայն զանգվածի ներկայացնել և ասել այն, ինչ տեղի է ունեցել, ես հիմա էլ եմ ներկայացնում: Ես կխոսեմ որոշակի երևույթներից, որոնք ցանկալի չէ, որ այսօր լինեն Հայաստանում:

– Մտավախություն չկա՞, որ հետագայում Դուք նորից պատասխանատվության կենթարկվեք:

-Մտավախություն միշտ էլ կա, այսինքն`ի՞նչ է ստացվում, որ մենք պետք է տեսնենք, որ կան երևույթներ և բոլորս համակերպվե՞նք այն փաստի հետ։ Համակերպվե՞նք, որ կարող են յուրաքանչյուր օր յուրաքանչյուր լրատվամիջոցի, որն անդրադառնում է ոչ ցանկալի թեմաների, բանտ տանել, ճնշել։ Համակերպվե՞նք` մտածելով, որ գուցե նորից լինեն ճնշումներ: Ես չեմ պատրաստվում լռել, ես 1,5 տարի անցկացրել եմ բանտում, ով է ինձ պատասխան տալու: Ես 1,5 տարի անցկացրել եմ այն պայմաններում, որում չէի ուզենա, որ իմ թշնամին ապրի: Ես ինչո՞ւ պետք է վախենամ, երբ ես ճիշտ եմ և այդ ճիշտն ասել եմ ու ասելու եմ:

-Տիգրան Ուրիխանյանը դատաքննության ընթացքում հայտարարեց, որ ներել է Ձեզ: Ունեի՞ք այդ ներողության կարիքը, և ըստ Ձեզ, դա ազդեցություն թողե՞ց դատաքննության հետագա ընթացքի ու դատավճռի վրա:

-Նախ` Տիգրան Ուրիխանյանն այս ամբողջ պատմության մեջ եղել է օգտագործվող գործիքի դերում, ինչի մասին հայտարարել է իր իսկ ներկայացուցիչը դատաքննության ընթացքում: Տիգրան Ուրիխանյանի ներողությունն ինձ երբևէ պետք չի եղել, ես ուղղակի խղճում եմ նման մարդկանց, դա իր ընտրությունն է, ինքն է որոշել, որ պետք է օգտագործվի ինչ-որ մարդկանց նպատակների իրագործման համար: Մնացածը ես թողնում եմ մարդկանց տեսակետին, յուրաքանչյուրը թող բնորոշի իր այդ քայլն ըստ իր մտածելակերպի: Տիգրան Ուրիխանյանի արարքներն ինձ չեն հետաքրքրում:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ՔԿՀ-ում լրագրողի դիտանկյունից նայած կլինեք ազատազրկմանը, պայմաններին, նաև խախտումներին ու բոլոր մութ կետերին: Ի՞նչ է կատարվում կին դատապարտյալի հետ ճաղերից այն կողմ:

-ՔԿՀ աշխատակազմը բավականին ադեկվատ մոտեցում է ցուցաբերում։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, կալանավորման սկզբնական շրջանում խնդիր կար այնպիսի պայմաններ ստեղծել, որ ես ինձ շատ վատ զգամ, ես հետագայում կանդրադառնամ այդ ամենին: Ընդհանուր առմամբ, պայմաններն այնպիսին են, ինչպիսին են ՀՀ-ում պայմանները ազատ քաղաքացիների համար: Պատկերացրեք, թե ինչպիսին կլինեն պայմանները ոչ ազատ քաղաքացիների համար:

-Ի՞նչ դաս տվեց ազատազրկումը Ձեզ` հետագայի համար:

-Ես ինքս իմ մեջ որոշեցի, որ ի սկզբանե պայքարել եմ ճիշտ գաղափարի համար, էլ ավելի ամրապնդվեց իմ մեջ պայքարելու ցանկությունը ու դա իրագործելու կամքը: Իմ կամքի ուժը բավականին ամրապնդվեց։ Երբ դու հասկանում ես, որ քեզ ուզում են տոտալ ոչնչացնել, որովհետև դու կամ քո ասածը, որը ճշմարտություն է, դուր չի գալիս որոշ մարդանց, դու բնականաբար ավելի ուժեղանում ես: Ես չկոտրվեցի և այլևս երբեք չեմ կոտրվի:

-Իսկ ձեր մտերիմների շրջանակը նոսրացա՞վ, թե՞ ոչինչ չի փոխվել։ Ազատազրկումից հետո ինչպես է ստացվում ինտեգրվել հասարակությանը, այստեղ խնդիրներ,խոչընդոտներ տեսե՞լ եք այս օրերի ընթացքում:

-Այս օրերի ընթացքում ես տեսել եմ, որ շատ մարդիկ ավելի սերտ են ուզում շփվել ինձ հետ, ճնշման դեմ պայքարում ես մենակ չեմ: Կապ են հաստատել նաև միջազգային լրատվամիջոցներ, որոնք այս թեման դիտարկում են ոչ թե որպես անձի թեմա, այլ ազատ խոսքի իրավունքը սահմանափակելու հարց: Որևէ մեկի կողմից ես այլ վերաբերմունք չեմ զգացել, ես զգացել եմ լավ վերաբերմունք, քաջալերող վերաբերմունք, և բոլոր գիտակից մարդիկ հասկացել են, թե ինչ էր կատարվել:

-Գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկներում դրսի մարդկանց կողմից ազդեցություն լինում է: Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:

-Ես ասեմ մի նախադասությամբ. ողջ նախաքննության ընթացքում, բացի ֆիզիկական ճնշումներից, արվել է ամեն ինչ, որպեսզի ես ուղղակի կոտրվեմ:

-Ձեր խոսքից հասկանալի է դառնում, որ շարունակելու եք զբաղվել լրագրությամբ։ Այս ընթացում կայքը ևս շարունակում էր գործել,ինչպե՞ս էր շարունակում: Նաև ասում եք, որ չեք լռելու: Այդ դեպքում, ինչպես ինքներդ եք նշում` այդքան «թանկ» ինֆորմացիա ունենալով, Ձեզ ինչպե՞ս են թույլ տալիս նորից լինել ազատության մեջ:

-Դա իրենք թող մտածեն: Այսինքն` իրենք փորձեցին, արեցին ամեն ինչ: Վերջիվերջո, ես չեմ կարող ասել, թե ինչ են պլանավորում կամ ինչ նոր քայլեր պետք է անեն իմ դեմ, փաստացի փորձեցին անել ամեն ինչ, բայց թե ինչ նոր քայլեր կանեն, ինձ չի հետաքրքրում: Դա թող իրենք մտածեն, որովհետև այս խնդիրը ՀՀ-ում լուծում չստանալու դեպքում միանշանակ տեղափոխվելու է միջազգային հարթակներ, և այնտեղ խնդիր է ունենալու ՀՀ-ն:

Ես չեմ ցանկանում ՀՀ-ի վարկանիշի մասով խայտառակ վճիռ ունենալ ՄԻԵԴ-ում, բայց, մյուս կողմից, մենք չենք կարող որևէ բան փոխել, եթե մենք ցույց չտանք իրականությունը և ամեն մեկս մեր չափով չպայքարենք արատավոր երևույթների դեմ:

-Ե՞րբ սպասենք ձեր բացահայտումներին, Ձեր ասած՝ հետագայում, առաջիկայում ասվածն ինչո՞վ է պայմանավորված։ Ձեր գործունեության մեջ շեշտադրումներ փոխվելո՞ւ են:

-Որպես լրագրող` ես հասկացա, որ մենք այսօր ունենք այնպիսի իրականություն, որտեղ մենք շատ անելիքներ ունենք և պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Ինչ վերաբերում է բացահայտումներին, ես կանդրադառնամ շատ այլ տարբեր հարցերի:

-Բացահայտումներն անձերի՞ շրջանակում են լինելու, անհատնե՞ր են, անուննե՞ր են, գործե՞ր են, փաստե՞ր են:

-Իմ դեմ աշխատեց մի ամբողջ պետական համակարգ, այսինքն` ՀՀ ողջ իրավական համակարգն աշխատեց մի լրագրողի դեմ` վերացնելու համար մի երիտասարդ կնոջ: Բնական է, պետք է լինեն բացահայտումներ և պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր այս ամենը հետևողական, ջանասիրաբար պատվիրեցին, աջակցեցին և իրագործեցին:

Ի դեպ` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված քաղհայցերին անդրադարձ չի եղել, որովհետև Դատական տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը հետ է վերցրել նախաքննության և դատաքննության ընթացքում Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բոլոր քաղաքացիական հայցերը։

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:50 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել

12:47 • 25/09

Այս քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրս, փաստարկ, ոչինչ չեղավ Հ. Խառատյան

12:37 • 25/09

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:33 • 25/09

Kicker-ը Սարգիս Ադամյանին ճանաչել է 2-րդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի լավագույնն ու ընդգրկել խորհրդանշական հավաքականում

12:27 • 25/09

Հայ հրաձիգները Կահիրեում միջազգային մրցաշարի կմասնակցեն

12:23 • 25/09

Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:19 • 25/09

Պապարացիները 78-ամյա Ալ Պաչինոյին լուսանկարել են իրենից 2 անգամ փոքր ընկերուհու հետ (լուսանկարներ)

12:17 • 25/09

Զիդանը FIFA-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ վերջինս պետք է խաղա Ռեալում

12:16 • 25/09

«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)

12:06 • 25/09

Ակնկալում ենք, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, բայց դրա համար պետք է կայունություն. Եվրոպական հանձնաժողովի  Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ

12:02 • 25/09

Մարզպետը մեզ չի ընդունում, մենք իր ժողովուրդը չենք. Արարատի մարզի բնակիչները ոռոգման ջրի հարցի լուծումը պահանջում են կառավարությունից

12:01 • 25/09

Լռության օրը «Անկախ դիտորդի» մոնիտորինգի ներկայացումը խախտում էր. միջադեպը պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա. Ա. Մելիքյան

12:01 • 25/09

«Մակրոնի հետ իմ հարաբերությունները 99%-ով լավ են». Թրամփ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 25/09

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ