Տարկետման սահմանափակման դեմ դասադուլն ավարտվեց, ուսանողները հեռացան՝ վաղը կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ (թարմացված)
15.05
ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված, դասադուլի մասնակից ուսանողները ստորագրեցին պաշտպանության նախարարին ուղղված նամակի տակ՝ ի պաշտպանություն տարկետման կիրավունքի սահմանափակման դեմ բողոքին:
«Քաղաքական ասվածը եկեք չնույնացնենք կուսակցականացվածին: Սա սոցիալական-քաղաքական շարժում է: Մեր հետագա որոշումները կախված են արձագանքներից: Այս պահին սպասում ենք, որ համալսարաններից մեզ միանանան ուսանողները, քանի որ դռները փակված էին, թույլ չէին տալիս նրանց միանալ, որոշեցինք գալ կենտրոնական մասնաշենք, որ ով ցանկանում է՝ գա, միանա մեզ»:
Նա նշեց, որ անցած անգամ գնացին՝ Լևոն Մկրտչյանը չհանդիպեց իրենց հետ, այսօր էլ ուսանողներն ասել են, որ նախարարը գա, բայց էլի արձագանք չեղավ:
«Պետք է ֆիքսել, որ առկա խնդիրների մասին խոսում են ուսանողները, իսկ շատ դասախոսներ ու շատ հասուն մարդիկ փոխանակ աջակցելու կամ ուղղակի չեզոք մնալու, փորձում են սադրել: Այստեղ հավաքված ուսանողներն իրենց մեջ ուժ են գտել, եկել են, ամեն մեկն էլ ունի անձնական շահ, ամեն մեկն էլ այստեղ գալով՝ իրեն ինչ-որ բանով վտանգել է, մարդիկ այդ ամեն ինչը գիտակցելով եկել են այստեղ: Մենք ճնշումներ արդեն տեսանք: Քանի որ համակարգը կայուն չէ, հետևաբար սպառնալու փորձեր կարող են լինել»,-ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը:
Նա ասաց, որ դասադուլն անժամկետ է լինելու, հանրային մարդկանց են կոչ անելու, որ իրենց միանան: Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ դասադուլը չի վերաբերում ծառայել-չծառայելուն, այստեղ բողոքը տարկետման իրավունքի խիստ սահմանափակմանն է վերաբերում:
Այսօրվա դասադուլն ավարտվեց: Ուսանողները գնացին՝ վաղը կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ:
14.41
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ-ում են: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ դասադուլի միջոցով իրենք փորձում են բարձրաձայնել խնդիրն ու փորձել ստանալ առավել ծանրակշիռ փաստարկներ, քանի որ իրենք մերժել են բոլոր բերված փաստարկները: «Բաց նամակ էինք ուղղել ԿԳ նախարարին ու պաշտպանության նախարարին, պատասխան չի եղել, մեզ հետ հանդիպելու արձագանք չի եղել: Տպել ենք շատ նամակներ՝ ուղղված նախարար Վիգեն Սարգսյանին»:
Նա ասաց, որ կբաժանեն նամակները, ակցիայի մասնակիցները կծանոթանան բովանդակությանը, կստորագրեն, որ այդքան ուսանող մտահոգված է այդ խնդրով, այնուհետև հայտարարություն կանեն:
Ապրիլյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյանն էլ իր ելույթում նշեց, որ ապրիլյան պատերազմի շատ մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերը չեն արվում՝ պատճառաբանելով ՄՕԳ-ի ցածր լինելը և այլ պատճառաբանությամբ: «Քառօրյա պատերազմին մասնակցած տղաների զեղչերին ընդհանրապես ոչ մի ՄՕԳ չպետք է խանգարի: Եթե կարևորում են տարկետման հարցը՝ ինչո՞ւ չեն կարևորում այդպիսի հարցերը»,-հարցադրում արեց Մանվել Մանուկյանը:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց նպատակն է հանրային քննարկումները խթանելը, նախարարների հետ հանդիպման ժամանակ չեն քննարկվելու միայն առաջադրված օրինագծի թերությունները, այլ քննարկվելու են այլ խնդիրներ ևս, որոնք կան, բայց դրանց մասին չի բարձրաձայնվում:
Այնուհետև նա կարդաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված նամակը. «Հարգելի՛ պարոն Սարգսյան, ԱԺ քննարկմանը ներկայացված և առաջին ընթերցումն անցած «Զինծառայողի մասին» օրինագիծը ենթադրում է բուհական տարկետման համակարգի մտահոգիչ վերաձևակերպում: Սույնով իմ համաձայնությունն եմ արտահայտում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ Ձեզ ուղղված բաց նամակում արտահայտած դիտարկումներին: Համաձայն եմ, որ ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունը կարճաժամկետ առումով աննշան ազդեցություն կունենա բանակի համալրման գործընթացի վրա: Քիչ, թե շատ երկար հեռանկարում սա անշրջելի հարված կհասցնի գիտակրթական ներուժին: Գիտակցելով հարցի կարևորությունն ու օրինագիծը ներկայացված տեսքով ընդունելու անհեռանկարայնությունը՝ հայտարարում եմ դասադուլ և հորդորում Ձեզ հրապարակային հանդիպում կազմակերպել մտահոգ ուսանողության հետ»:
«Հիմա հաստատ մեզ հետ ուզելու են հանդիպել: Հորդորում եմ պրովոկացիայի չգնալ, առանց ԶԼՄ հանդիպման չգնալ, հանդիպման ֆորմատը մեզ հետ պետք է համաձայնեցվի, որ հանդիպենք: Մենք գնում ենք բանավիճելու, բայց մեզ հետ ոչ թե բանավիճում են, այլ կռվում: բաներ են ասում, որ մենք երբեք չենք ասել և մեր ասածները խեղաթյուրել են: Իսկ Լևոն Մկտչյանից դեռևս պատասխան չկա, որ կգա համալսարան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
13:53
Պոլիտեխնիկական համալսարան «Հանուն գիտության» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Պոլիտեխնիկական համալսարանում ակցիայի մասնակից ուսանողներին Պոլիտեխնիկական համալսարանի մի քանի ուսանող հորդորեցին հեռանալ և չխանգարել իրենց դասերը: Իրենց համար կարևորը դասերն են:
«Հարգելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, մենք ներկայացնում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը: Առաջացել է խնդիր, մենք չենք ցանկանում որևէ մեկի դասապրոցեսը խանգարել, մենք այստեղ թշնամիներ չենք փնտրում, եկեք լինենք ադեկվատ և խնդիրներից խուսափենք»,-ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությանը որոշ ուսանողներ դեմ են և դա նրա գնահատմամբ շատ նորմալ է: «Մենք եկել ենք բարձրաձայնելու այն մարդկանց կարծիքը, որոնք դեմ են այս օրինագծին: Ավելի լավ է ունենալ կարծիք, լինել կողմ, քան լինել չեզոք»:
Պոլիտեխնիկական համալսարանից ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ՝ կենտրոնական մասնաշենք: Նրանք զանգահարել են, որ հանդիպեն Լևոն Մկրտչյանին: Այնուհետև անձնական նամակ են ուղարկելու պաշտպանության նախարարին:
Ակցիայի մասնակիցները հորդորեցին միանալ իրենց, եթե ցանկացողներ կան, իսկ նրանցից, ում խանգարել են, ներողություն խնդրեցին:
13.10
ԵՊՀ ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝իմանալու թե այս բուհում ինչ կարծիք ունեն ուսանողներն ու դասախոսները տարկետման վերացումը նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ: ԵՊՀ ուսանողներին դիմավորեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը և համալսարանի դասախոսներից մի քանիսը:
«Իմ հետ տենց տոնով մի խոսեք»,- ասաց ԵՊՀ ուսանողների բողոքը համակարգող նախաձեռնոթւյան անդամ Դավիթ Պետրոսյանը` ի պատասխան Ագրարային համալսրանաի դասախոսի հանդիմանությանը:
«Երեք տարի ծառայել եմ, եկել եմ, իմ ընկերներն արդեն 4-րդ կուրսում են եղել,-ասաց Ագրարայինի դասախոսը՝փորձելով հիմնավորել օրենքի անհրաժեշտությունը,– այնուհետև շարունակեց,-Հայ տղամարդը պիտի ծառայի, հատկապես պատերազմական վիճակում»:
Ուսանողներն էլ հակադարձեցին,որ իրենք այլ խնդիր են բարձրացնում,ոչ թե խուսափում են ծառայությունից:
«Մեր բուհից 1750 հոգի հիմա ծառայում են բանակում, գալու են, շարունակեն ի՞նչ կա դրա մեջ »,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:
Բոլորի կարծիքը լսելու նպատակով ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարան:
12.50
ԵՊՀ բոյկոտող ուսանողներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ իրենց հիմնական նպատակն է, որ համապատասխան ոլորտների պատասխանատուները՝ կրթության և գիտության և պաշտպանության նախարարները գան ու հանդիպեն իրենց հետ։ Նրանք նշեցին, որ մինչ այժմ միայն օնլայն հարթակում է եղել արձագանք, բայց դա ուսանողներին չի բավարարում:
Հոկտեմբերի 16-ին ուսանողները բաց նամակ են հղել ԿԳ նախարարին, բայց որևէ արձագանք մինչ այժմ չկա:
Ուսանողները հնչեցրին իրենց փաստարկներից մեկը. «Իրենք ասում են, որ ասպիրանտուրան օգտագործվում է որպես բանակից խուսափելու ձև, բայց կան մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում են կրթությամբ»:
Նրանք համոզված են՝ եթե կա կոռուպցիոն խնդիր,ապա դա տարկետման իրավունքի վերացմամբ չի լուծվելու, իսկ կառավարությունը մինչ այժմ չի բերել տարկետման իրավունքի վերացում նախատեսող օրենքի համար գիտական, ծանրակշիռ հիմնավորում:
«Չի բերվել համապատասխան հիմնավորում, որ բանակից գալուց հետո մարդիկ ավելի լավ են սովորում: Անձնական օրինակներով օրենքներ չեն ընդունում»,-նշեց բողոքի ակցիան առաջնորդող ուսանողներից մեկը։
«Նախարարն ասում է, որ մագիստրատուրայում սովորող տղաները, որ գնան բանակ, մթնոլորտ են փոխելու, եթե բանակի ներսում կա մթնոլորտի խնդիր, եկեք դա ներսում փոխենք»,-հավելեց նա:
Ուսանողները համոզված են, որ իրենց բերված փաստարկները հիմնավոր են այս օրենքի ընդունումը անհնար դարձնելու համար։
«Մենք դիմեցինք դասադուլի տարբերակին, որովհետև երկու շաբաթ է՝ մեր բողոքին արձագանք չկա, բայց շարունակում ենք մեր պայքարը կոռեկտ։ Սադրանքների չգնանք, շարժումը զուտ վերաբերվում է տարկետման իրավունք վերացումից խուսափելուն»,-եզրափակեց ԵՊՀ ուսանողը:
Ուսանողները հայտնեցին, որ անհատական փակ նամակներ են կազմելու՝ ԿԳ և ՊՆ նախարարներին ուղղված, իսկ մյուս ուսանողները կծանոթանան նամակների բովանդակությանն ու համաձայնության դեպքում կստորագրեն դրա ներքո:
ԵՊՀ ուսանողները նաև իրազեկման արշավ են սկսել նաև օնլայն հարթակում՝ մասնավորապես Facebook սոցիալական ցանցում:
«Տարկետում լինելու է» կարգախոսով ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:
12.14
Դասերը բոյկոտող ուսանողները մասնաշենքի դռանը «տարկետում լինելու է» գրություն փակցրեցին:
Ուսանողներից մեկն էլ ընկերների օգնությամբ փորձեց մասնաշենքի լուսամուտներից մեկը բացել և այդկերպ իրազեկեց դասադուլի նախաձեռնության մասին:
12.04
Այս պահին «դռները բացեք» վանկարկումով ուսանողները գտնվում են ԵՊՀ Տնտեսագիտական, Պատմության և Աստվածաբանության ֆակուլտետների մասնաշենքի` «Սև շենքի» դիմաց:
«Ազատ,անկախ ուսանող» վանկարկումով ուսանողները պահանջեցին բացել բուհի դռները: Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ դուռը ներսից փակել են, որպեսզի խոչընդոտեն ուսանողներին դուրս գալ և միանալ դասադուլին:
Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի ֆեյսբուքյան էջից
11.57
Տարբեր ֆակուլտետներից ԵՊՀ ուսանողները շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման:
Այս պահին ուսանողները «մի–ա–ցեք» վանկարկելով շարժվում են Աբովյան փողոցով` դասադուլի կոչի մասին իրազեկելու նաև ԵՊՀ այլ մասնաշենքի ուսանողներին:
Դասերը բոյկոտող ուսանողները նշել են, որ իրենց նախաձեռնության անդամների հետ ԿԳՆ–ից չեն հանդիպել:
Իրենց պահանջը անփոփոխ է՝ ուսանողների ձայնը լսելի դարձնել և կազմակերպել հանդիպում-բանավեճ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
«Ցանկանում ենք, որ նրանք լսեն մեր կարծիքը: Մենք, լինելով կրթական համակարգի շահառուներ, առաջին քայլով դիմում ենք ԿԳ նախարարին , իսկ Վիգեն Սարգսյանին բանավեճի հրավիրելը մեր հաջորդ քայլ է»,-նշել է ուսանողներից մեկը:
Ուսանողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանդիպելու համար մինչև ժամը 13:00 ժամանակ են սահմանել
11.39
ԵՊՀ ուսանողները շարունակում են բողոքի ակցիան ՝շրջելով բուհ-ի տարբեր մասնաշենքերի տարածքով:
Այս պահին բողոքի ակցիան ուսանողները ուղեկցում են «Տարկետում լինելու է» պաաստառով ու վանկարկումներով :
11.19
Երևանի պետական համալսարանում շարունակվում է դասադուլի կոչով բողոքի ակցիան ընդդեմ տարկետման վերացման:
Ուսանողները բացականչություններով դիմավորեցին ավելի ուշ բուհից դուրս եկած դասախոսներից մեկին, ով փորձում էր բանակցել ուսանողների հետ, սակայն կառուցողական որոշման չեկան:
Ուսանողները համոզմունք հայտնեցին, որ բանակը համարելու խնդիր կա, դրա համար է կառավարությունն այս քայլին գնում:
Այնուհետև ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք կոչ են անում դասախոսներին՝ միանալ իրենց ակցիային
11.12
ԵՊՀ ուսանողներն առավոտից հավաքվել են բուհի տարածքում և բողոքի ակցիա են անցկացնում դասադուլի կոչով:
Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտավախությունը ՝ կապված Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հետ, որով ուսման շարունակականության նպատակով տարկետման իրավունքը վերացվում է:
Ուսանողները պահանջում են բացել համալսարանի դռները և թույլ տալ ուսանողներին միանալ իրենց ակցիային:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
13:45 • 06.06.23 Սևանը երևի այս տարի էլ կկանաչի, լավ տարի չի, պետք է հավելյալ ջուր բաց թողնենք. Սիմիդյան
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 12:32 • 06/06 «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ) «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
-
Ժամանց 17:07 • 06/06 Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար. նման մեծ տուգանքը բացատրվում է նրանով, որ այնտեղ տույժերը հաշվարկվում են օրինախախտի եկամուտների հիման վրա, գրում է dw.com-ը:
-
Իրադարձային 17:29 • 06/06 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am Հրաչյա Հակոբյանը և վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը
-
Իրադարձային 10:19 • 06/06 Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից. Hetq.am 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։
-
Իրադարձային 12:32 • 06/06 «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ) «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
-
Ժամանց 17:07 • 06/06 Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար. նման մեծ տուգանքը բացատրվում է նրանով, որ այնտեղ տույժերը հաշվարկվում են օրինախախտի եկամուտների հիման վրա, գրում է dw.com-ը:
-
Իրադարձային 17:29 • 06/06 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am Հրաչյա Հակոբյանը և վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը
-
Իրադարձային 10:19 • 06/06 Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից. Hetq.am 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Սպորտ 14:00 • 03/06 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
-
Իրադարձային 12:32 • 06/06 «Կախովսկայա» ՀԷԿ-ը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ (տեսանյութ) «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի ջրի տակ: Այս մասին է վկայում երեքշաբթի՝ հունիսի 6-ին, սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերը, գրում է korrespondent.net-ը։
Սպորտ
-
22:23 • 06.06.23 Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց Ջոկովիչին
-
21:38 • 06.06.23 Դի Մարիան հայտարարել է Յուվեից հեռանալու մասին
-
17:37 • 06.06.23 Հուսով եմ՝ Մեսսին կտեղափոխվի Բարսելոնա․ Լևանդովսկի
Մամուլի տեսություն
-
09:16 • 07.06.23 Ում է վստահում Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը․ «Իրավունք»
-
09:04 • 07.06.23 Ինչ են գնում հայերը Wildberries-ից. «Հրապարակ»
Մշակույթ
-
16:22 • 06.06.23 ԱՄՆ դերասանների գիլդիան պայմանավորվել է գործադուլ սկսել
Գիտություն/տեխնիկա
-
12:50 • 05.06.23 Lexus-ը ներկայացրել է LBX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)
-
17:23 • 02.06.23 LG-ն ներկայացրել է StanbyME Go շարժական հեռուստացույցը (տեսանյութ)