Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ-ն հրապարակեց որոշումը (տեսանյութ)

15:24 • 10.11.17

Սահմանադրական դատարանը հրապարակեց  Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. «ՀՀ ՍԴ-ն որոշեց, առաջին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանարդության 1-ին, 6-րդ, 9-ր, 179-րդ հոդվածներին պահանջներին հակասող:

2-րդ,« Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանարդությանը, սույն որոշման մեջ արտահայտած իրաական դիրքորոշների շրջանալներում:

3-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենի 69-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրութանը սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

4-րդ, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների և վեճերի առարկա օրենքի դրույթներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապակցվածությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխախտելու վերբերյալ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, սույն որոշման ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրությւների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի մարտի 31-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանելցնելու սույն որոշման պահանջներին:

5-րդ, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները կորցնում են իրենց իրավաբանական ուժը Սահմանարդական դատարանի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասի հիմքով սույն որոշմամբ նախատեսված վերջնաժամետի պահից:

6-րդ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահի»,-որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը»:

Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի որոշմամբ բոլոր նիստերը հակասահմանադրական են, և ավագանին պետք է լուծարվի։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավոր վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը։  Բացի այդ, ՍԴ-ում վիճարկվում է Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։

Հիշեցնենք, որ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը, չնայած երեք կուսակցությունները գրավոր հաստատել էին, որ պաշտպանում են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:

Ընդդիմությունը բոյկոտել է, ու չի մասնակցում ավագանու նիստերին: