Պուտինն ու Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում (լուսանկարներ)

10:02 • 11.11.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ոտքի վրա» կարճատև շփում են ունեցել Վիետնամում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես նշում է ria.ru-ն, ղեկավարները շփվել են գագաթնաժողովի 2-րդ օրը՝ մասնակիցների համատեղ լուսանկարման արարողության ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինն ու Թրամփը միասին են մոտեցել լուսանկարման վայրին. նրանց հետ է եղել նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:

Հայտնի է, որ լուսանկարվելու ժամանակ ռուս և ամերիկացի ղեկավարները կրկին կողք կողքի են եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին Վիետնամում կայանալու է Պուտին-Թրամփ հանդիպումը, որը, սակայն, տեղի չունեցավ:

Նախագահների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր ընթացիկ տարվա հուլիսի 7-ին՝ Համբուրգում: