Սա լուրջ սողանցք է, որի տակ թաքնվում են նաև բանակից խուսափողները. ռազմական փորձագետը՝ տարկետման իրավունքի համար պայքարողների մասին

19:00 • 13.11.17



Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ այսօր Պաշտպանության նախարարությունը փորձում է ոլորտում առկա խնդիրները լուծել և պաշտպանության ոլորտին վերաբերող օրենքների ընդունումն այդ ուղղությամբ տարվող քայլերից է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մասնավորապես տարկետման իրավունքին վերաբերող դրույթին՝ նա նկատեց, որ պետությունը, ի դեմս Պաշտպանության նախարարության, հանդես է գալիս ոչ թե պարտադրանքով, այլ առաջարկում է այլընտրանքային տարբերակներ:

«Սխալ շահարկվում է, որ տարկետման իրավունքը վերացվում է: Իրականում ոչինչ չի վերացվել՝ տարկետման իրավունքի ձևն է փոխվել: Բոլորը պետք է ծառայեն, և տարբերակներ են առաջարկվում»,- ասաց նա՝ նկատելով, որ այնպես չէ, որ պետությունը չի մտածում կրթության և գիտության ոլորտի զարգացման մասին,- պետությունը շահագրգռված է կիրթ, ուսյալ սերունդ ունենալու հարցում, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մենք պատերազմական երկիր ենք՝ պետական համակարգը, այդ թվում նաև կրթությունը, պետք է հարմարվի այդ պայմաններին»:

Արթուր Եղիազարյանը նաև նկատեց, որ պետությունը, երիտասարդներին առաջարկելով կրթությունը և ծառայությունը համատեղելու տարբերակներ, իր վրա է վերցնում նաև բեռ:

«Փոխհատուցում տրամադրելով ծառայող և ուսումը շարունակող երիտասարդներին, արտասահմաններում սովորողների ծախսերը փակելով՝ Պաշտպանության նախարարությունը նաև բեռ է վերցնում իր վրա: Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ էլ նախարարը նշեց, որ գիտությամբ զբաղվել ցանկացողը պետք է ցույց տա այդ մասին ապացույցներ. միջազգային պարբերականներում հրապարակվի: Այնպես չէ, որ պետք է ասի, որ գիտությամբ է ցանկանում զբաղվել, բայց ոչինչ չանի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյո՞ք բողոքող երիտասարդները չեն ընկալում նախարարի առաջարկները, եթե այդքան նպատակային են առաջարկները, ինչո՞ւ չեն ընդունվում, Արթուր Եղիազարյանը նախ նկատեց, որ ինքը խուսափում է բողոքողներին ուսանողներ ասելուց։

«Նրանք ուսանողներ չեն, ուսանողների մի փոքրիկ խումբ է, որովհետև, ինչպես ես եմ տեսնում, ուսանողների մեծ մասն ընդհանրապես անտարբեր է, որովհետև նրանք գնում, ծառայում են կամ էլ հասկանում են, որ սա այն խնդիրը չէ, որի համար պետք է նման աղմուկ բարձրացնել»,- ասաց նա:

Ռազմական փորձագետը նաև նշեց, որ իր կարծիքով՝ այս ամբողջ աղմուկը հատվածական խմբերի շահ է ներկայացնում:

«Ես չեմ ուզում միանշանակ պնդել, որ այդ նախաձեռնության բոլոր անդամներն իրականում գիտության հետ կապ չունեն: Կարող են լինել խմբեր, որոնք իսկապես մտահոգված են, բայց ես տեսնում եմ, որ պայքարը տարվում է այլ ուժերի կողմից, իսկ ակտիվիստները կարող են կամա թե ակամա հայտնվել այդ ուժերի ազդեցության տակ: Հստակ է, որ ուժեր կան, որ ուզում են ձախողվի այս նորարարությունը: Սա լուրջ սողանցք է, որի տակ թաքնվում են նաև բանակից խուսափողները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը, բայց ժամեր անց արտահերթ նիստով օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց: Իսկ դրսում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ ցանկություն հայտնելով մասնակցել նիստին:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նման քայլը, ըստ Արթուր Եղիազարյանի, բարեփոխումների գործընթացը չի ստվերի։

«Բայց ի՞նչ կապ ուներ՝ երբ է արվում նիստը: Երբ էլ արվեր, դրսում հավաքվածները չէին կարող ազդել օրենքի ընդունման վրա: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես որոշվել, միգուցե Ազգային ժողովականները մտածել են, որ ինչ-որ պրովոկացիաներ կլինեն: Եթե օրենքի շրջանակում է անցել նիստը, մենք ասելիք չունենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունից պատրաստակամություն հայտնեցին, որ իրենք կկազմակերպեն քաղաքացիական նախաձեռնության անդամների ներկայությունը նիստին, գուցե երկուշաբթի կարողանային երիտասարդները մասնակցել օրենքի նախագծի քննարկմանը, Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Ի՞նչն է այստեղ խնդիրը. պետք է բողոքողները կարծիք հայտնեին, չհայտնեցի՞ն, պետք է ազդեի՞ն որոշման ընդունման վրա: Ո՛չ: Այսինքն բան չկար, պարզապես ավելորդ խոսակցության առիթ դարձավ»:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պաշտպանության նախարարի՝ բանակում բարեփոխումներին ուղղված գործընթացի հիմքում հավատն է ընկած:

«Շատ կարևոր է, որ մարդը շատ խորքային գործընթաց է սկսում: Պետք է նկատել, որ ինքը իր բարեփոխումներին բոլոր շերտերին է կպնում, ամենախնդրահարույց շերտերին՝ «բուժման կուրս» է արվում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը շատ մեծ է, իսկ մենք սևեռվել ենք ուսանողների տարկետման իրավունքի վրա, որն ընդամենը մեկ պարբերություն է, բայց եթե նայում ենք, այդ օրենքը առողջացնում է պաշտպանական համակարգը: Երեք օրենք միավորեցին մեկ օրենքի մեջ՝ հաշվի առնելով նաև տասնամյակներից մնացած խնդիրները: Ես հավատում եմ արդյունքին»,-ասաց նա՝ նորից ընդգծելով, որ օրենսդրական փոփոխությունները տարբեր ոլորտներում կարելի է տեսնել, նոր օրենսդրությամբ պարտադրվում է, որ զինվորականների միջև պետք է հավասարություն լինի և բացառվի նաև «առողջական խնդիրների» պատրվակով ծառայությունից ազատվելու դեպքերը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ հիմա պարզապես անխուսափելի է բանակի նորացումը: «Այս նորացումը պարտադրված է ապրիլյան պատերազմից հետո, ապրիլյան պատերազմի դասն է, և ինչպես ասել է Հանրապետության նախագահը՝ նաև բանակի նորացման 7-ամյա ծրագրի մեջ է մտնում: Այս նորացումն ուղղված է նաև սպասվող մարտահրավերիներին, այսպես մնալն այլևս անհնար էր»: 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

05:30 • 25/09

Apple-ն ավարտել է Shazam ծառայության ձեռքբերման գործընթացը

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն