Ուսանողները մինչև նոյեմբերի 22–ը դադարեցնում են դասադուլն ու հացադուլը (տեսանյութ)
16.20
Դասադուլի ակցիայի մասնակիցները դեռ Բաղրամյան փողոցում են: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին մեղադրեց դասադուլը դադարեցնելու որոշման համար, միաժամանակ դա որակեց նահանջ և սխալ քայլ: Նա նշեց, որ նախաձեռնության անդամները լայն քննարկում չեն արել դասադուլավոր ուսանողների հետ, հետո կայացրել նման որոշում:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն էլ նշեցին, որ իրենք չեն կարող միաժամանակ բոլորի կարծիքը հաշվի առնել, բայց դա ամենաարդյունավետ տարբերակն է:
Այս պահին ուսանողների միջև բանավեճը շարունակվում էր դասադուլը դադարեցնելու որոշման պատճառով: Որոշումը կայացնողներին մեղադրում են՝ հինգ հոգով, միանձնյա որոշում կայացնելու մեջ:
15.33
«Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները մինչև նոյեմբերի 22-ը կընդմիջեն դասադուլի ակցիան, ինչպես նաև հացադուլը, քանի որանցնում են քննարկմանը պատրաստվելու աշխատանքներին:
Նրանց խոսքով դասադուլը իրենց բողոքը արտահայտելու միջոցներից մեկն է։ Իսկ հիմա կլոր սեղան քննարկման առաջարկը ԱԺ ղեկավարության կողմից համարում են լավագույն տարբերակն այս պահի համար: Ուսանողների խոսքով` քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերում և հնարավորին մեծ թվով մարդկանց ներկայությունն է ապահովվելու:
15.25
ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ավարտվեց հինգ ուսանողների հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դուրս եկան սենյակից և լրագրողների հետ զրույցում և տեղեկացրին հանդիպման արդյունքների մասին: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ իրենք ընդառաջ գնացին ուսանողների առաջարկին՝ կլոր-սեղան քննարկում ապահովել:
Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման նպատակը բոլոր մարդկանց այն մարդկանց ձայնը լսելի դարձնելն է, որ այս հարցի հետ կապված ունեն մտահոգություն:
«Պարոն Բաբլոյանը նշեց, որ եթե մենք ապացուցենք ,որ սխալ է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի համապատասխան դրույթը, իրենք կարող են փոփոխության գնալ: Նաև պաշտոնապես ասվեց, որ այն ուսանողները, որ դասադուլ են իրականացրել, նրանց նկատմամբ ճնշումներ չեն գործադրվելու»,-ասա Դավիթ Պետրոսյանը:
Դավիթ Պետրոսյանը նշեց,որ ԱԺ համապատասխան՝ Կրթության հանձնաժողովում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպելու ԱԺ ղեկավարության առաջարկն ամենալավ տարբերակն է այս պահի դրությամբ:
Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ ներսում խոսվել է երեք կարևոր բանի մասին, առաջինը՝ կլոր-սեղան քննարկում կազմակերպելու մասով:
«Մենք որպես երկխոսության մարմին, պատրաստ ենք կլոր սեղան քննարկում հրավիրելու, որտեղ ներկա են լինելու բոլոր շահագրգիռ կողմերը: Կրթության հանձնաժողովում կլինեն լսումներ ոչ միայն տարկետման խնդրի հետ կապված, այլև կրթության գլոբալ խնդիրների: Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսելու յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ձայնը, այդ թվում ուսանողության»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված քննարկումը տեղի է ուեննալու նոյեմբերի 22-ին:
15.10
Ազգային ժողովի մոտ ուսանողների բողոքի ակցիայի և դրա ընթացքում բախումների հետևանքով ոչ ոք բերման չի ենթարկվել:
«Մեկ հոգի է ենթարկվել՝ Ռոբերտ Գրիգորյանը՝ Քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում»,- Tert.am -ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննչական կոմիտեից նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այս առնչությամբ հայտնեց. «Այս պահի դրությամբ Ձեր կողմից վկայակոչված անուն-ազգանունով անձ քննչական մարմիններին չի ներկայացվել»։
Սակայն Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեում գործող բազում գործերի շրջանակներում իրավասու մարմիններն իրականացնում են տարբեր օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
14.30
Քիչ առաջ տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորածական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիան մասնակցող ուսանողներից տեղեկացրին, որ իրենց շարքերից կա բերման ենթարկված ՝ Ռոբերտ Գրիգորյանը։
Վերջինիս, ըստ ուսանողների, բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածից. նրան են մոտեցել մի քանի տղամարդ և, ներկայանալով որպես քրեականի աշխատակիցներ, նստեցրել են մեքենան և տարել:
14:10
ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հարցին, թե արդյոք իշխանությունները չեն պատրաստվում զիջման գնալ և կոչ անել, որ ուսանողները դադարեցնեն հացադուլը, պատասխանել է. «Համապատասխան օրենքն արդեն ընդունվել է, մնացել է օրենքից բխող որոշումները, իրենք առաջարկ ստացել են մասնակցել այդ որոշումների կայացման քննարկմանը, կոչ կանեմ մեր ուսանողներին այդ հնարավորությունները բաց չթողնել»:
Հարցին, թե ինչու Ավագյանը չի գնում հանդիպելու այդ պահին ԱԺ-ում գտնվող ուսանողներին, նա պատասխանել է. «Կլինի՞ ինձ չուղղորդեք, ես կգնամ, եթե դրա կարիքը կլինի, եթե իմ ասելով կդադարեցնեն հացադուլը, մեր շատ գործընկերներ փորձել են դա անել,ԿԳ նախարարը, պաշտպանության նախարարը, նաև մեր պատգամավորներից»:
14.02
Բաղրամյան փողոցում շարունակվում է դասադուլի ակցիան: Ուսանողները սպասում են, որ ԱԺ-ի շենքից պատգամավորներ իջնեն իրենց հետ զրուցելու: Մինչ այդ որոշեցին բարձրաձայն առաջարկներ հնչեցնել:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Սերգեյն առաջարկով հանդես եկավ, որպեսզի կառավարությունը, ԿԳՆ ու ՊՆ-ն հանրայնացնեն իրենց կողմից արված վիճակագրական տվյալների արդյունքները, թե հատկապես, որ խմբերին է առնչվելու խնդրահարույց օրենքը:
Ավելի ուշ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով դիմեց ԱԺ պատգամավորներին. «Հարգելի ԱԺ, դուք ասացիք, որ դուրս եք գալու, 15-20 րոպե անցել է, սպասում ենք ձեր պատասխանին»:
Ավելի ուշ ԱԺ-ից առաջարկ եղավ, որպեսզի 4–5 հոգի մտնի ներս և քննարկվի հետագա գործողությունների ընթացք: Քննարկման հրավերն ընդունվեց Դավիթ Պետրոսյանի և մյուս անդամների կողմից: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այս անգամ իրենց նպատակը կլոր սեղան քննարկումն է օրինագիծն ընդունողների ու շահագրգիռ բոլոր կողմերի միջև:
«Պետք է մի ձևաչափ մտածվի, որ հասարակության ավելի լայն զանգված կարողանա արտահայտվել, մոտ 200 գիտնական երեկ արդեն ստորագրել է ընդհանուր հայտարարության տակ, որ մենք կազմել ենք և ճիշտ ենք համարում, որ հնարավորինս ավելի շատ մարդկանց ձայն լսելի լինի»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
13։38
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Բաղրամյան փողոցում ԱԺ-ի շենքի դիմաց հավաքված բողոքի ցույցի մասնակիցներին տեղեկացրեց, որ պատգամավորներ պետք է դուրս գան, որ զրուցեն դասադուլի ակցիայի մասնակիցների հետ:
Դավիթ Պետրոսյանն առաջարկեց ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով, բարձրաձայն առաջարկներ հնչեցնել հետագա պայքարի հետ կապված կամ պարզապես արտահայտել իրենց կարծիքը:
12։53
Բաղրամյան փողոց եկավ նաև հացադուլ հայտարարած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հացադուլը չի ավարտվել, իրենք շարունակելու են, իսկ առողջական խնդիրներ չունեն:
«Մենք ճիշտ գտանք այստեղ գալ, լինել մեր ընկերների կողքին»,-ասաց Դավիթ Պետրոսյանը, իսկ հետագա անելիքների հետ կապված նա նշեց, որ պետք է տեղում քննարկեն միմյանց հետ և որոշեն ինչ են անելու:
Նախաձեռնող խումբը խորհրդակցություն է անցկացնում հետագա գործողությունների հետ կապված:
12։48
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած ուսանողների դեպքի հետ կապված կզեկուցվի և ծառայողական քննություն կսկսվի:
Օսիպյանի խոսքով ոստիկաններ կան, որոնց հագուստն է պատռվել բախումների հետևանքով: Նա նաև նշեց, որ Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ փողոցի երթևեկությունը վերականգնելու համար:
12։40
Հացադուլի մեջ գտնվող ուսանողները միացան Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող իրենց ընկերներին: Նրանից մեկն ասաց, որ իրենց առողջական վիճակը լավ է, բայց դեռ չեն դադարեցրել հացադուլը, պարզապես եկել են այստեղ: Որոշել էին ծխախոտից ու ջրից էլ հրաժարվել, քանի որ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, բայց առայժմ չեն անի:
Իսկ ինչպիսին կլինեն ակցիայի մասնակիցների հետագա քայլերը, պարզ կլինի նախաձեռնության մյուս անդամի՝ Դավիթ Պետրոսյանի գալուց հետո:
12.26
Ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան Բաղրամյան փողոցում: Ակցիային միացած Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանողները երաժշտական կատարմամբ հանդես եկան:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանն ազատել են հացադուլ իրականացնող չորս ուսանողներն ու գալիս են Բաղրամյան փողոց՝ միանալու ակցիայի մասնակիցներին:
12։01
Ոստիկանությունից փորձում են բանակցել ուսանողների հետ կրկին մայթը ազատելու պահանջով: Իսկ ուսանողները շարունակում են վանկարկել «Մի–ա–ցեք»:
«Մեր ուզածը բռնությունը չէ»,– ակցիայի մասնակիցներին դիմեց երեկ հացադուլ հայտարարած ուսանողներից Լևոնը, ով առողջական խնդիրներ էր ունեցել:
Երիտասարդները որոշեցին բարձրանալ մայթ, խուսափելով հնարավոր բռնություններից:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը հայտարարությամբ հանդես եկավ լրատվամիջոցների առջև: Նա նշեց, որ այսօր իրենք գործ ունեցան այլ իրավիճակի հետ և կոչ արեց իրենց մնացած չորս ընկերներին, ովքեր հացադուլը շարունակում են, դադարեցնեն այն:
«Այս պահին առողջ բանականություն, ուղեղներ են պետք մեզ, պետք է հասկանանք ինչ ենք անելու: Թիմային որոշում կլինի նաև իրենց կարծիքը հաշվի առնելով կորոշենք հետագա անելիքները: Հացադուլը պակաս կարևոր է այս պահին: Դավիթ, Յուրա, Գեղամ, Հարութ ձեզ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հացադուլը, մենք գնահատում ենք նրանց քայլը, բայց այս պահին նրանք ինձ ու մնացածին այստեղ են պետք»,- ասաց Կոստանյանը՝ ավելացնելով, որ Ոստիկանության գործողություններն առաջին հայացքից անհամաչափ էին:
Վահան Կոստանյանը նշեց նաև, որ պատգամավորներին պետք է կոչ անել դուրս գալ և ոստիկանների հետ խոսել, քանի որ մարդիկ կային, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ:
Չորս ուսանողները նախաձեռնության անդամների հետ հեռախոսազրույցում համաձայնեցին հացադուլը դադարեցնել և գալ Բաղրամյան փողոց, ԱԺ-ի մոտ միանալու իրենց ընկերներին:
Մեծ թվով ոստիկանական ուժեր պատ են կազմել Բաղրամյան փողոցում և չեն թողնում նրանց առաջանալ մայթից:
11։38
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգ րոպե ժամանակ էր տվել ուսանողներին ակցիան տեղափոխել դեպի մայթ և ազատել փողոցի երթևեկելի հատվածը՝ զգուշացնելով, որ այլապես Ոստիկանությունը կդիմի քայլերի:
Վալերի Օսիպյանը կրկին մոտեցավ ուսանողներին առաջարկեց հետ գնալ: Ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Մեր նպատակը ձեզ օգնելը չի, ազատենք մայթը, որ պուպուշ ցույց անենք»։ Այնուհետև ոստիկանությունն ուժ կիրառեց և սկսվեց բախում ուսանողների ու ոստիկանական ուժերի միջև, սակայն ակցիայի անդամները կոչ արեցին ուսանողներին բռնություն չկիրառել, պահել շարքերը: Ոստիկանությանը չի հաջողվում մայթ մղել երիտասարդներին, չնայած ուժ է գործադրվում:
11։35
Դասադուլի ակցիայի մասնակիցները շարժվեցին Դեմիրճյան փողոցով՝ դեպի Բաղրամյան փողոց ՝փակելով փողոցի երթևեկելի հատվածը՝ վանկարկելով միացում և ազատ, անկախ ուսանող: Ոստիկանական ուժերը մոտեցան և պատ կազմեցին փողոցի մյուս հատվածում փորձում են երթևեկելի պահել:
Ուսանողներին միացավ նաև երեկ հացադուլի ակցիա իրականացրած Լևոնը, ում առողջական վիճակը վատթարացել էր: Նա ասաց, որ հիմա լավ է զգում արդեն:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ուսանողներին և ցանկացավ խոսել ակցիան համակարգող խմբի անդամների հետ:
«Կոչ եմ անում ազատել Բաղրամյան փողոցը, մայթը լայն է, հակառակ դեպքում բոլորիդ կարգի կհրավիրենք: Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, բայց դուք չարաշահում եք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս ձեզ: Դուք կոպիտ խախտել եք «Հավաքների ազատության» մասին օրենքը 7 օր շարունակ, մենք հանդուրժողականություն ենք դրսևորել: Իսկ հիմա մայրաքաղաքի կարևոր նշանակության փողոց եք փակել, խոչընդոտում եք քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Հարգելի՛ քաղաքացինե՛ր, ուսանողնե՛ր, աղջիկնե՛ր, գիտակցելով ձեր տարիքը, մենք չենք փորձել գնալ այլ քայլերի, հինգ րոպե ժամանակ ենք տալիս ձեզ, հակառակ դեպքում ոստիկանությունը քայլերի է գնալու»,–ասաց Օսիպյանը:
11:16
Դասադուլի ակցիայի մասնակիցները հանուն գիտության վանկարկելով պատ են կազմել ու փակել Դեմիրճյան փողոցը այն հատվածից, որտեղ գտնվում է խորհրդարանի ծառայողական մուտքը:
«Ազատություն ռադիոկայանը» հեռախոսով կապ հաստատեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլը շարունակող ուսանողներից մեկի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հետ, ով նշեց, որ տեղյակ է ԱԺ-ի կողմից այսօր տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի ընդունման մասին: Սա, ըստ Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ օրենսդիրների վարքագիծը՝ օրենքն ընդունել ինչ էլ, որ լինի, շարունակվում է:
«Ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ դա անում է արդեն ոչ թե Կառավարությունը, ալ ԱԺ-ը, որը ներկայացուցչական մարմին է, հաշվետու է ժողովրդին: Արագ քննարկելն ու քվեարկելը խորացնում է անջրպետը ժողովրդի ու ԱԺ-ի միջև»,- ասաց Պետրոսյանը:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ չնայած օրենքն արդեն ընդունված է, բայց ակցիայի մասնակիցները շարունակելու են ինչպես դասադուլն, այնպես էլ հացադուլը։ Միաժամանակ նա նշեց, որ հիմա քննարկում են տարբերակները ակցիան շարունակելու համար:
Թե ինչն է պատճառը , որ իշխանությունը որևէ զիջման չգնաց օրենքի ընդունման հարցում, Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ սրա բացատրությունն այն է, որ խնդիրը ոչ թե արդեն օրենքի բովանդակության մեջ է, այլ իշխանության սկզբունքը՝ ամեն գնով սեփական նախագիծն անցկացնելու:
Հացադուլի 24 ժամն արդեն լրացել է և հարցին, թե ինչպես են իրենց զգում հացադուլի մեջ գտնվող ուսանողները, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք լավ ենք, ոչ մի բանի կարիք չունենք»:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այժմ իշխանության որևէ ներկայացուցիչ իրենց հետ կապ չի հաստատել և չի բանակցել հացադուլը դադարեցնելու համար:
10։51
Դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի խորհրդարանի ծառայողական մուտքն անանցանելի լինի:
Խորհրդարանի ծառայողական մուտքից մեքենա էր փորձում դուրս գալ, բայց ուսանողները ելքը կանխեցին: Ուսանողների հետ բանակցելու դուրս եկան ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցներ, բայց որևէ համաձայնության չեկան:
10:45
Տարկետում լինելու է վանկարկումով դասադուլի ակցիայի մասնակիցները հասան ԱԺ–ի շենքի մոտ: Այստեղից որոշեցին բարձրանալ դեպի Դեմիրճյան փողոց: Ոստիկանության աշխատակիցները հորդորեցին մուտքը ազատ թողնել, քանի որ ամեն րոպե մեքենաները դուրս են գալիս:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը դիմելով հավաքվածներին՝ նշեց, որ առավոտյան ԱԺ-ի նիստում 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ պատգամավորներն ընդունեցին իրենց դիտարկմամբ խնդրահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Սա, ըստ Կոստանյանի վկայում է այն մասին, որ ուսանողների պահանջն այս օրերին չի լսվել, ուստի իրենք որոշեցին լռության ակցիա սկսել:
«Խավարասերների նիստից հետո. առավոտ բարլուսով նիստ արեցին ու արդեն 10:06–ին քվեարկել են օրենքը անցել է: Ամբողջ ԱԺ-ում դեմ է արտահայտվել միայն «ԵԼՔ» խմբակցությունը: Այս ընթացքում արդեն 20 օրից ավել, մեզ չեն լսում, մենք էլ չենք խոսում ու լուռ կանգնում ենք էս դռների դիմաց»,-հայտարարեց Կոստանյանը:
Նա նաև նշեց, որ հացադուլ իրականացնող իրենց ընկերներից տեղեկություն չունի, միայն ասաց, որ երեկ ինքնազգացողությունը վատացած Լևոնն այսօր նորմալ է զգում իրեն:
Նշենք, որ խորհրդարանի մուտքի մոտ էր նաև «ՀՀԿ տատիկը», ով փորձում էր խորհուրդներ տալ ուսանողներին, սակայն նրանք բացականչություններով ընդհատեցին «ՀՀԿ տատիկի» խոսքը:
Ոստիկանության աշխատակիցները հորդորեցին ազատել Դեմիրճյան փողոցի մուտքը, այլապես ստիպված կլինեն դիմել գործողությունների, քանի որ ցուցարարները փակում են ճանապարհը։ Սակայն ուսանողները չհամաձայնեցին:
10:16
Ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դասադուլի ակցիան այսօր առավոտից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ:
Այնուհետև ուսանողները «տարկետում լինելու է» պաստառներով ու վանկարկումներով շարժվել են դեպի ԱԺ-ի շենք, որտեղ այսօր շարունակվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարկետման սահմանափակումների դեմ։ Նրանից 5-ը երեկ լսարանում հացադուլ են հայտարարել։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
13:29 • 23.04.24 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի