Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորման հետևում կանգնած է Արևմուտքը. Օլեգ Մատվեյչև

16:27 • 17.11.17



Հայաստանը չի ունենա ավելի լավ ռազմավարական դաշնակից, քան Ռուսաստանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Օլեգ Մատվեյչևը: Վերջինս նշեց, որ 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում կողմերը տարակարծություններ ունեցել են, բայց լուրջ, անհաղթահարելի խնդիրներ՝ ոչ, որովհետև միմյանց նկատմամբ բարիդրացիական են տրամադրված: Նա նշեց, որ ԱՄՆ-ն փորձում է ազդեցություն գործել Հայաստանի վրա, և Արևմուտքն է կանգնած Հայաստանում պարբերաբար արթնացող հակառուսական տրամադրությունների հետևում:

-Լրացել է Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 25 տարին: Այս առիթով Երևան է ժամանելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները, ինչի՞ վրա պետք է աշխատեն կողմերը:

- Չնայած նրան, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի բարդություններ եղել են, կողմերը շատ զգույշ են եղել, այդ ամենը երբեք չի վերածվել թշնամության, հարցերը խաղաղ են կարգավորվել, դրա համար մենք ականատես ենք սերտ համագործակցության ռազմական, դիվանագիտական ու մի շարք ոլորտներում:

Կարծում եմ, որ երկու կողմերն էլ ունեն կամք, պատրաստակամություն՝ ավելի խորացնելու համագործակցությունը: Կարծում եմ, որ ներկայիս հաջողություններն ամրագրելու պարագայում ամեն ինչ լավ կլինի: Հարկավոր է բոլոր թելերը հավաքել մեկ տեղում, և ամեն ինչ լավ կլինի:

- Հայաստանի ու Ռուսաստանի ներկայիս օրակարգում, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ կան, ո՞րն է համագործակցության խորացմանը խանգարող հիմնական հարցը:

- Ես չեմ կարծում, որ երկկողմ հարաբերություններում կա լուրջ խնդիր: Գուցե որոշ հարցերի հետ կապված տարակարծություններ լինեն, բայց որպես այդպիսին լուրջ խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կողմերը բարիդրացիական են տրամադրված միմյանց նկատմամբ ու կոնստրուկտիվ են լուծում բոլոր հարցերը: Խնդիրներ կարող են լինել երրորդ երկրների ներգրավվածության ժամանակ, երբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ներգրավվում են, օրինակ՝ ամերիկյան գործընկերները ու փորձում են Հայաստանի վրա իրենց ազդեցությունն ունենալ, ասել, թե ինչպես պետք է Հայաստանը լուծի այս կամ այն խնդիրը: Այս հանգամանքը կարող է մթնոլորտի վրա ազդել, բայց սա կախված չէ Հայաստանից կամ Ռուսաստանից, սա այդ երրորդ պետությունների, երրորդ կողմի խնդիրն է:

- Ի՞նչ նկատի ունեք: Ե՞րբ է ԱՄՆ խառնվել հայ-ռուսական հարաբերություններին:

- Նայեք, օրինակ «էլեկտրականության մայդանը» (նկատի ունի «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը միտված էր էլեկտրաէներգիայի գների թանկացման դեմ,- խմբ.), Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած փոքր պատերազմի ժամանակ և մնացած բոլոր դեպքում ամերիկյան կողմի դիրքորոշումը տարբերվել է ռուսական մոտեցումներից և ավելի շատ եղել է ադրբեջանամետ, քան հայամետ: Ամերիկյան ամենօրյա աշխատանքը տեղեկատվական հարթությունում բարդացնում է հայ-ռուսական հարաբերությունները, դրանք նեգատիվ ֆոն են ստեղծում լավ հարաբերություններ ստեղծելու համար:

- Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ուզում, որ Հայաստանն ու Ռուսաստանը չհամագործակցեն:

- Դա իրենց քաղաքականությունն է: ԱՄՆ-ն ընդհանրապես չի ուզում, որ այս եվրասիական տարածաշրջանում պետություններն իրար հետ ընկերություն անեն: Նրանք ուզում են, որ լինեն հակամարտություններ, լարվածությունը շատ լինի: Որքան շատ լինեն միջպետական, սոցիալական, միջտարածաշրջանային խնդիրները, այնքան իրենց համար հեշտ կլինի վերահսկել իրավիճակը, կառավարել:

- Հայաստանում, շատերի կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունները կառուցված չեն փոխվստահության վրա: Ռուսաստանը քայլեր է կատարում, որոնք վնասում են Հայաստանին, օրինակ՝ զենք է վաճառում հակառակորդ Ադրբեջանին, ինչի արդյունքում Հայաստանում պարբերաբար հակառուսական տրամադրություններ են արթնանում: Ռուսաստանը հավատարի՞մ ռազմավարական դաշնակից է Հայաստանի համար:

- Բոլոր շշուկները, որոնք տարածվում են այն մասին, որ Ռուսաստանը հավատարիմ չէ և այլն, կատարվում են հատուկ օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերների կողմից:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա ասեմ, որ դա բիզնես է, Ռուսաստանը զենք է վաճառում բոլոր պետություններին՝ Չինաստան, Վիետնամ, Ադրբեջան և այլն: Բայց ում էլ զենք վաճառի Ռուսաստանը՝ դա կլինի Ադրբեջանը, Թուրքիան, թե մեկ այլ պետություն, հաշվի առեք, որ կան պարտավորություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում, և եթե Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի, մենք կպաշտպանենք: Մենք կարող ենք Ադրբեջանին միլիոնավոր տոննաներով զենք վաճառել, բայց եթե գեթ մեկ անգամ այդ զենքը կրակի Հայաստանի ուղղությամբ, վերջ, ՀԱՊԿ-ը, իսկ դա ոչ միայն Ռուսաստանն է, կպաշտպանի Հայաստանին:

- Այսինքն՝ Ձեր կարծիքով, Հայաստանում տիրող հակառուսական տրամադրությունների հետևում կանգնած է Արևմո՞ւտքը:

- Այո, նրանք աշխատում են, նպաստում են հակառուսական տրամադրությունների ձևավորմանը:

- Բայց Արևմուտքից չե՞ն հնչում հայտարարություններ, որ ռուսաց լեզուն Հայաստանում, օրինակ, պետք է կարգավիճակ ստանա, որ Գարեգին Նժդեհն ու Դրաստամատ Կանայանը «ֆաշիզմի հանցակիցներ են», ու նրանց արձանները Հայաստանից պետք է հեռացվեն, և այլն: Այս բոլոր մտքերը Ռուսաստանից են հնչում:

- Պետք է հասկանալ կողմերի տրամաբանությունը: Ես լավ չեմ տիրապետում այդ հարցին, ես չգիտեմ՝ այդ մարդիկ, ում անունները Դուք նշեցիք, կապ ունե՞ն ֆաշիզմի հետ, թե ոչ, բայց դուք պետք է հասկանաք, եթե նրանք իսկապես կապ ունեն, ապա սա Ռուսաստանի համար այնքան ցավալի է, ողբերգական է, որքան Հայաստանի համար 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս պատերազմում 20-30 միլիոն մարդ է սպանվել տարբեր հաշվարկներով, ռուս ժողովուրդը մեծ կորուստներ է ունեցել: Մեզ համար տեղի ունեցածը նույնքան ցավալի է, որքան հայերի համար: Պետք չէ Ռուսաստանից նեղանալ, երբ ռուսները նեղվում են ֆաշիզմի հետ համագործակցող ցանկացած մարդուց: Այնպես որ չեմ կարծում, որ այստեղ մեծ խնդիր կա: Բայց կրկնում եմ, որ Ձեր թվարկած անձանց մասին ես տեղեկություններ չունեմ, չգիտեմ՝ նրանք կապ ունե՞ն, թե ոչ: Մենք պետք է ողջամիտ մոտենանք հարցերին: Մենք պետք է մտածենք հետևյալ կերպ՝ չանենք այնպիսի քայլեր, որոնք շահավետ չեն երկու կողմի համար էլ, վնասում են երկու կողմին էլ:

Մենք չպետք է կրկնենք այն սխալը, որը ժամանակին թույլ տվեց Եվրամիությունը: Նայեք, ԵՄ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույն դրության մեջ Եվրամիության մի քանի երկրներ շահում են, մյուսները՝ կորցնում են: Գերմանիան, օրինակ, շահում է, Իսպանիան, Պորտուգալիան կորցնում են: Այնպես որ ամեն ինչ գուցե դանդաղ է պետք անել, բայց ոչ միմյանց հաշվին: Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը դատապարտված են համագործակցել:

Հայաստանը չի ունենա ավելի լավ ռազմավարական դաշնակից, քան Ռուսաստանը: Ո՞վ կարող է լինել Ռուսաստանի փոխարեն՝ Թուրքիա՞ն, Իրա՞նը, ԱՄՆ-ն, որը հնդկացիների ջարդով էր զբաղված ու հիմա հանկարծ պետք է Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնա՞: Կարծում եմ, որ Հայաստանում սա հասկանում են, հայ ժողովուրդը խորամանկ ազգ է, լավ տեսնում է, որ Ռուսաստանն ամուր դաշնակից է, և որքան էլ փորձեն խանգարել այս համագոյակցությանը, նրանց դա չի հաջողվի:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան

11:54 • 24/09

Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

11:52 • 24/09

«Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում է. Ա. Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:49 • 24/09

Սա կարող է դառնալ նոր սկիզբ՝ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի. «Ժառանգությունը»՝ ավագանու ընտրությունների մասին

11:42 • 24/09

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

11:41 • 24/09

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Էդուարդ Շարմազանով

11:38 • 24/09

Մեր կանխատեսումները եղել են ամենաճիշտը, միայն մասնակցության ցուցանիշի հարցում էինք սխալվել. Արամ Նավասարդյան

11:36 • 24/09

Սեպտեմբերի 17-20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2331 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն