ԼՐԱՀՈՍ
-
  23:46 • 21.11.17 Մեծ Բրիտանիայում դատապարտյալը խցակցի մեջ ճանաչել է տղամարդուն, որը բռնաբարել է իրեն 34 տարի առաջ Տուժածը պատմել է, որ այդպես էլ չի կարողացել վերականգնվել տեղի ունեցածից հետո և արդեն պատանեկության տարիներին սկսել է ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել և կապվել է հանցագործների հետ:
-
  23:08 • 21.11.17 Չզարմանաք, եթե վաղը ստացվի, որ բոլոր տաղանդավորներն ապահով ընտանիքներից են. Սերոբ Խաչատրյանը՝ տարկետման իրավունքը վերացնելու մասին Tert.am-ը կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին, որով վերացվում է ուսման...
-
Իրադարձային   22:26 • 21.11.17 Լավրովի խոսքերը, որ ԼՂ հարցի կարգավորման երեք սկզբունքներն էլ հավասարազոր են, հստակ ուղերձ էր Ադրբեջանի ղեկավարությանը. Է. Շարմազանով ՀՀԿ գործադիր նիստն քննարկվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը, հայ-ռուսական հարաբերությունները, որոնք բավական դինամիկ զարգացում ունեն. ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ...
-
  22:07 • 21.11.17 Պանթուրքիզմի ճանապարհին ոչ միայն ՀՀ-ն, այլև Վրաստանն է ընկած, և Ջավախքի թուրքացումը թույլ չտալը երկուսի անվտանգության հարց է. Շ. Թորոսյան ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումից հետո Հայաստանի և Վրաստանի ազգային անվտանգությունների հարցն է Ջավախքի թուրքացումը թույլ չտալը:
-
Իրադարձային   21:56 • 21.11.17 Ջրի կորուստների մասին մտածելու, խողովակները վերանորոգելու փոխարեն՝ սակագինն են բարձրացնում. Ք. Հովհաննիսյան Բոլորովին հիմնավորված չէ հունվարի 1-ից նախատեսված խմելու ջրի գնի բարձրացումը, Tert.am-ի հետ զրույցում, ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը:
-
  21:34 • 21.11.17 Ամենամեծ անարդարությունն այն է, որ մեր իրական հերոսների փառքը ուրիշներն են վայելում. Հրանտ Խաչատրյան Անարդարությունն այն չէ, որ Լեոնիդը քիչ է այսօր գնահատված և մեր հիմնական պահանջը ոչ թե նրա համար է, որ գործը ավարտին չի հասցված, այլ գործը ավարտին ճիշտ ճանապարհին չի կանգնած: Արցախը բաժանված է ՀՀ-ից և այսօր չի երևում միավորվելու համար այն ալիքը, որ համաժողովրդական պետք է լինի, երբ է ստեղծվելու:
-
  21:05 • 21.11.17 Յուրաքանչյուր ազգ երանի կտար Լեոնիդ Ազգալդյանի նման հերոսներ ունենալ, բայց մեր իշխանությունների հերոսներն ուրիշ են՝ օդի փող մուրացողները. Գ. Գինոսյան Գինոսյանը հիշեցրեց Ազգալդյանի՝ Շահումյանի լեռների վրա կանգնած խոսքերը, թե հայ մտավորականությունն ընկեցիկ վիճակում է, վեհ ու հզոր գաղափարներով չեն առաջնորդվում: «Այսօր էլ գրեթե բան չի փոխվել»,-ասաց նա:
-
Իրադարձային   20:55 • 21.11.17 Մեզ համար միայն դրական է, որ հայ ժողովուրդը լինի հարուստ, Հայաստանի տնտեսությունը զարգանա. ռուս քաղաքագետ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի Եվրամիության հետ, եթե այդ համագործակցությունը չի հակասում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին:
-
  20:49 • 21.11.17 Հայտնի հրուշակագործը բացահայտել է շոկոլադի պատրաստման գաղտնիքներն՝ այն համադրելով հայկական կոնյակի հետ Ցուցահանդեսի շրջանակներում բազմաթիվ վարպետաց դասեր են անցկացվել, ելույթներ հնչել, որին կարող էին ունկնդիր լինել ոչ միայն մասնագետները, այլև շոկոլադի արտադրությամբ հետաքրքրվողները:
-
  20:20 • 21.11.17 Ֆաշիզմը ձգտում էր վերացնել բոլորին, ովքեր կանգնած էին իրենց դեմ, իսկ ՀՀԿ-ն նման ձգտում չունի. Մերուժան Հովհաննիսյան «Երկու սիմվոլներն էլ ընդգրկում են արեգակնային հավերժություններ: Ընդհանուր համեմատության կարգով ասեմ, որ նման է, բայց այնպես չէ, որ մեկը մեկի արտագրությունն է, այնպես չէ, որ ՀՀԿ-ն արտատպել է խորհրդանիշը: Իսկ …»: