Հայտնի է դարձել, թե ինչ սմարթֆոն կներկայացնի Apple-ը 2018-ի առաջին կեսին

23:36 • 22.11.17

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է երկրորդ սերնդի iPhone SE մոդելը ներկայացնել 2018-ի առաջին կեսին: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով ընկերության վերջին հաշվետվությունը:

Apple-ի հաշվետվության մեջ ասվում է, որ գաջեթը հավաքվելու է բացառապես iPhone SE-ի արտադրությամբ զբաղվող Wistron ընկերության կողմից Հնդկաստանում: Focus Taiwan-ն իր հերթին տեղեկացնում է, որ SE 2-ը կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սարքավորումը կհամալրվի Apple A10 Fusion չիպով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկով և 5 մեգապիքսել դիմացի տեսախցիկով:

 

 

Հայտնի է դարձել, թե ինչ սմարթֆոն կներկայացնի Apple-ը 2018-ի առաջին կեսին