Ինտրիգը դեռ մնում է՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, թե ոչ. Ս. Տարասով

18:51 • 23.11.17



Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադառնում է Հայաստանի համար գլխավոր ինտրիգին՝ վաղը Բրյուսելում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականությունը 100 տոկոսանո՞ց է, թե ոչ: Քաղաքագետը նաև խոսում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցի իրական դրդապատճառների ու իրական օրակարգի մասին, ինչպես նաև անդրադառնում Պուտինին ուղղված Էրդողանի դիմումներին՝ նշելով, որ վերջինս իրեն Աթաթուրքի տեղն է դնում՝ հույս ունենալով, որ հնարավոր է նոր թուրք-ռուս-ադրբեջանական «պայմանագիր» կնքել։

-Պարո՛ն Տարասով, դեռ կան մարդիկ, որոնք մտահոգություններ ունեն, որ վերջին պահին ինչ-որ բան կխանգարի ԵՄ-ՀՀ շրջանակային համաձայնագիրը ստորագրելուն: Դուք ունե՞ք նման մտավախություն:

-Ինտրիգը, այո, մնում է, որովհետև, որքանով մենք ենք տեղյակ, Ադրբեջանը փորձում է փաստաթղթի եզրափակիչ տեքստում մտցնել ձևակերպումներ՝ հղում անելով 1994 թ. ԱԽ բանաձևերին, բայց հայկական կողմն իր ձևակերպումը մտցրել է՝ առաջարկելով ձևակերպումներն անել եվրոպական ստանդարտների համաձայն: Եվ եթե վտանգավոր ձևակերպումներ չլինեն, այլ միայն ընդհանուր, որ, օրինակ, տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն՝ վերացական ձևակերպումներով, ապա Հայաստանը կստորագրի: Ամեն ինչ կախված է Ադրբեջանից՝ կընդունե՞ն դա որպես վերացական բան, թե ոչ։ Իսկ եթե դրանք կոնկրետացնելու փորձեր անեն, ապա Հայաստանը չի ստորագրի: Ասեմ, որ միջազգային իրավունքը բաղկացած է երկու ուղղություններից՝ իրավունք, որը հենվում է ՄԱԿ-ի որոշումների վրա և այսպես ասած՝ եվրոպական իրավունքներ: Մասնավորապես, որ էթնիկ մեծամասնությունների իրավունքներն ավելի գերակա են, քան տարածքային ամբողջականության սկզբունքը:

-Այսինքն՝ համարում եք, որ թեկուզ տարածքային ամբողջականության մասին որևէ ամրագրում, եթե այն հանկարծ, Աստված մի արասցե, լինի, այնքան կարևոր է, որ Հայաստանը դրա պատճառով կարող է և չստորագրել:

-Այո: Եվ կարող եմ ավելացնել, որ մինչև վաղը ինտրիգը պահպանվում է, որովհետև վստահ եմ, որ հայկական կողմը երբեք ու երբեք չի ստորագրի ադրբեջանական խմբագրությամբ փաստաթուղթ: Ինչպեսև՝ Ադրբեջանը որևէ փաստաթուղթ հակական խմբագրությամբ:

Ես մի անգամ արդեն ասել եմ, որ հայկական դիվանագիտությունը մինչ օրս աշխատել է փայլուն: Բան չունեմ ասելու՝ կռվել են, կռվում են այդ ամենը թույլ չտալու համար: Եվ դրա վկայությունն այն է, որ Հայաստանը մտադիր է ստորագրել փաստաթուղթ, որին Մոսկվան չի առարկում, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկանում է լքել Եվրոպայի խորհուրդը: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ կստորագրվի եվրոպական խմբագրությամբ, տարածքային հակամարտությունների վերաբերյալ վերացական ձևակերպումներով: Ասեմ, որ նմանատիպ իրավիճակ էր նաև Թեհրանում (Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում), երբ ադրբեջանական կողմը փորձեց եզրափակիչ փաստաթղթում մտցնել ձևակերպումներ, որոնք առնչվում են արցախյան հակամարտության կարգավորմանը: Ինչը նրանց մոտ չստացվեց:

-Նաև Էրդողանն է անընդհատ դիմում Վլադիմիր Պուտինին, որ միայն նա կարող է կարգավորել հարցը: Նման 2 փորձ վերջին 10 օրում:

-Էրդողանը մտածում է, թե ինքը Աթաթուրքն է, նա մտածում է, որ կարող է նոր Անկարա-Բաքու-Մոսկվա համաձայնագիր կնքել, երբ Ղարաբաղը նվիրեցին Ադրբեջանին: Կատարյալ ապուշ լինելով՝ նրանք դա արեցին համաձայնագիր ստորագրելով և մտածելով, թե Թուրքիայում կարող է լինել սոցիալիստական հեղափոխություն: Իսկ հիմա Ռուսաստանը նման մոտիվացիա չունի: Ռուսաստանը կապիտալիստական երկիր է, դեմոկրատական, ունենք մեր այլ հետաքրքրությունները…

-Ինչո՞ւ շահագրգռված չեք, իսկ տնտեսակա՞ն հետաքրքրությունները, որոնք ՌԴ-ի ու Թուրքիայի դեպքում մեծ մասամբ համընկնում են: S-400-ի վաճառք, զբոսաշրջություն և այլն:

-Թուրքերն ասում են՝ տնտեսությունը առանձին, քաղաքականությունը՝ առանձին: Այո, չեմ թաքցնում, որ մեզ ձեռնտու է, բայց մենք էլ ասում ենք, որ դա չի վերաբերում մեր աշխարհաքաղաքականությանը:

-ՌԴ արտգործնախարարը Հայաստան եկավ Անթալիա-Բաքու երթուղով այցերից հետո, և թեև պաշտոնական վարկածն այն էր, որ նա եկել է ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, փորձագետները վստահ են, որ իրական պատճառը Ղարաբաղն է: Ավելին, որ հայկական կողմը համաձայնել է Մոսկվայի վերջին առաջարկներին, որոնք, իբր, տապալել է Ադրբեջանը:

-Չկան ռուսական առաջարկներ: Լավրովի այս «առեղծվածային» այցը, ամենայն հավանականությամբ Բաքվին ու Երևանին նախազգուշացնելու համար էր, որ պատերազմ չլինի: Եվ ասեմ, որ ղարաբաղյան հարցով, որևէ նորույթ, նորամուծություն, առաջարկ չկա:

Եվ Ռուսաստանն աշխատում է Մինսկի խմբի հետ տանդեմում: Եվ ёлки-палки, Լավրովը զբաղված մարդ է, շուտով Նոր տարի է, ի՞նչ է՝ գնացել էր Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների Նոր տարին շնորհավորելո՞ւ: Այն, ինչ ասվեց արցախյան մասով, այսպես ասած՝ «տուֆտա» է, ավելի հետաքրքիր, թե ինչ է խոսել Լավրովը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ: Կարծում եմ՝ խոսքը Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունների մասին է: Եվ, իհարկե, նոր պատերազմ թույլ չտալու համար պայմանների ապահովումը:

-Դուք կարծում եք, որ պատերազմի վերսկսման հնարավորությունն ավելի՞ է մեծացել:

-Մեծանում է, ցավոք այո: Ադրբեջանն ամեն ինչ կորցրել է՝ եվրոպական, ամերիկյան, մերձավորարևելյան դիրքերը, նրանք մեծ խաղ էին տանում:

-Եվ, որքանով, ըստ Ձեզ, Լավրովին հաջողվեց կանխել պատերազմը:

-Տեսնենք, տեսնենք, նա զգուշացրեց: Մեզ մտահոգում է այն, որ շփման գծում անհանգիստ է: Այսպես ասենք՝ մեղմ ասած: Չկան միջազգային դիտորդներ, միջազգային մոնիթորինգ: Վաղը Ադրբեջանը կասի՝ հայերը առաջին հարձակվեցին, Հայաստանը վաղը չէ մյուս օրը կասի՝ Ադրբեջանը: Ալիևն իր մի տեղով նստել է թեժ թավայի մեջ, ալիևյան ռեժիմը վաղուց հասկացել է, որ չի կարող լուծել արցախյան հարցը: Կան տարբեր սցենարներ, բայց Ալիևը մեկի մասին է մտածում՝ վտանգ հարուցելով իր երկրի համար:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:54 • 22/11

Հնդկաստանում հարսանիքի ժամանակ փեսացուի վրա կրակել են, իսկ նա շարունակել է փամփուշտը մարմնում վայելել խնջույքը

14:45 • 22/11

Պատգամավոր, սափրված Փաշինյանը և «թրաշով» Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում. Էդուարդ Շարմազանով

14:41 • 22/11

Ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան կարիերայի ավարտի մասին հուզիչ գրառում է արել

14:40 • 22/11

Դանիան Խաշոգջիի գործի պատճառով կասեցրել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման թույլտվության տրամադրումը

14:38 • 22/11

Վարչապետը կառավարության նիստի օրակարգից հանեց նախագիծը, որով նախատեսվում էր, որ ՃՈ աշխատակցի կանգնեցնելուց հետո վարորդը մնա մեքենայի խցիկում

14:30 • 22/11

«ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո աշխարհում համատարած քաոս է սկսվել». Յըլդըրըմ

14:24 • 22/11

Գերմանացի երեխաներին արգելել են Սանտա Կլաուսին նամակ գրել՝ անձնական տվյալների տարածումը կանխելու համար

14:23 • 22/11

Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցերով չի խախտվում որևէ օրենք. Ալեն Սիմոնյան

14:16 • 22/11

ԱՄՆ-ում գործազուրկն ինքնակենսագրականի մեջ նշել է Քիմ Քարդաշյանի անունը, և դա նրան հաջողություն է բերել

14:15 • 22/11

Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեն ներկայացվել է խորհրդարանին

14:11 • 22/11

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

14:10 • 22/11

«Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ առաջարկը (տեսանյութ)

14:06 • 22/11

Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարության համար գումար կհատկացվի

14:04 • 22/11

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

13:56 • 22/11

«Թագավորական ընտանիքը մեր «կարմիր գիծն» է». Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն՝ ընդդիմադիր լրագրողի սպանությանը թագավորական ընտանիքի ներգրավվածության մասին

13:52 • 22/11

Երբ բացում եմ գիրքը, միանգամից մտածում եմ «Լիվերպուլի» և Կլոպի մասին. Խոսեպ Գվարդիոլա

13:48 • 22/11

ՏԿՏՏ նախարարի ԺՊ-ն Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը

13:48 • 22/11

«Ի՞նչ պատահեց գլոբալ տաքացման հետ». Թրամփն ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով կասկածի տակ է առել գլոբալ տաքացումը

13:36 • 22/11

Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան. ԱԳՆ

13:32 • 22/11

Ավելի քան 7 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի Ռեմբրանդտի մատնահետքերով կտավը

13:29 • 22/11

Գվատեմալայում նախկին զինվորականը դատապարտվել է ավելի քան 5000 տարվա ազատազրկման

13:27 • 22/11

Լուրը անհեթեթություն է. Հովհաննես Սահակյանը հերքում է, որ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին

13:24 • 22/11

Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք. Նիկոլ Փաշինյան

13:22 • 22/11

Ավստրալիայում ավազամրրիկի պատճառով երկինքը նարնջագույն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

13:11 • 22/11

Բնապահպանության ոլորտում ՀՀ-ն կստանա ավելի քան 23 մլն եվրո դրամաշնորհ

13:08 • 22/11

Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի երեք անվանական արժեքով թղթադրամները

13:06 • 22/11

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով

12:49 • 22/11

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

12:41 • 22/11

«Ռեալը» հրաժարվում է Նեյմարին ձեռք բերելու մտքից

12:36 • 22/11

Շրի Լանկայի խոշորագույն զանգվածային գերեզմանոցում 230-ից ավելի մարդկային կմախք է հայտնաբերվել

12:29 • 22/11

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. ԱԳ նախարարի մամուլի խոսնակ

12:28 • 22/11

Հայաստանը եւ ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին

12:24 • 22/11

Չինաստանում մոտոռոլերի վարորդը վայրկյանների ընթացքում ընկել է երկու բեռնատարի տակ և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)

12:23 • 22/11

Փաշինյանի մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը. Էդուարդ Շարմազանովը՝ համաերևանյան քայլերթի մասին

12:09 • 22/11

ՀՀ-ը 50 մլն դոլար վարկ կստանա, այն կուղղվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

12:09 • 22/11

ԱՄՆ-ն պատրաստվում է դիտորդական կետեր տեղակայել թուրք-սիրիական սահմանին

12:05 • 22/11

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովան պետաջակցության միջոցառումների ծրագիրը

12:01 • 22/11

Միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է Facebook-ի, Netflix-ի, Goldman Sachs-ի բաժնետոմսերը՝ կանխելով 17,7 մլն դոլարի կորուստը

11:59 • 22/11

Հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է. ԿԲ նախագահն ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի առթիվ

11:57 • 22/11

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26. ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը

11:56 • 22/11

Նոյեմբերի 22-ին Հայաստանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

11:55 • 22/11

ԱԺ-ն հաստատեց համաձայնագիր, ըստ որի՝ ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման լրացուցիչ մասնաբաժինը շարունակելու է կիրառվել մինչև 2019 թ. ավարտը

11:54 • 22/11

«Արարենք միասին». այսօր մեկնարկում է Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

11:53 • 22/11

«Իմ նախընտրական խոստումների 97%-ն իրականացրել ենք». Մեքսիկայի նախագահը ներկայացրել է իր պաշտոնավարման արդյունքները

11:47 • 22/11

66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը

11:46 • 22/11

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել

11:43 • 22/11

Դատախազությունը մերժել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը

11:37 • 22/11

«Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պատասխանել է ԼԳԲՏ-ի թեմայով Փաշինյանին քննադատած ռուս լրագրողին

11:37 • 22/11

ԲԴԽ անդամ դառնալուց հետո էլ Հայկ Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելված է օրենքով. Երվանդ Վարոսյան

11:30 • 22/11

Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ

11:26 • 22/11

Վիետնամում ավտոցիստեռնի այրման հետևանքով 6 մարդ զոհվել է, 15 տուն՝ այրվել (լուսանկարներ)

11:18 • 22/11

«Թուրքիայի իշխանությունները պետք է երկրում մտքի և խոսքի ազատություն ապահովեն». Գերմանիայի ԱԳՆ

11:18 • 22/11

«Պարի Սեն Ժերմենը» 80 միլիոն եվրո է առաջարկում 21-ամյա ֆուտբոլիստի համար

11:03 • 22/11

Մեքսիկայում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել

10:59 • 22/11

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քվեարկության կդրվի 2019-ի բյուջեի նախագիծը

10:58 • 22/11

«168 ժամ». Ե´վ Փաշինյանի, և´ Լուկաշենկոյի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը վերածվել է սկզբունքային հարցի. Վլադիմիր Ռիժկով

10:54 • 22/11

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին «մահացու ուժ» կիրառելու իրավունք է տվել

10:49 • 22/11

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

10:39 • 22/11

Մեծ Բրիտանիայում գետում խեղդված տղայի մայրն իր երախտագիտությունն է հայտնել տղայի որոնման աշխատանքներին մասնակցած արքայազն Ուիլյամին

10:38 • 22/11

«Ժողովուրդ». Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր

10:36 • 22/11

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ. օրակարգում է պաշտոնատար անձանց գործունեության ապահովման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

10:28 • 22/11

ՄԻՊ աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը:

10:28 • 22/11

«Ժողովուրդ». Բազմաբնակարան շենքերի աղբամուղերն ախտահանող ընկերությունը կա, ախտահանումը՝ ոչ

10:24 • 22/11

«Ինձնից ի՞նչ նացիստ, թուխ, կիսով չափ հայ, կիսով չափ գերմանացի». Բունդեսթագի պատգամավորն՝ իր հայկական արմատների մասին

10:12 • 22/11

Մահացել է Ռուսաստանի ԳՀՎ պետը. արևմտյան լրատվամիջոցները նրա մահը «կասկածելի» են համարում

10:05 • 22/11

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր

10:00 • 22/11

Երևանում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

09:59 • 22/11

«Ժամանակ». Միջազգային չափանիշներով, այո, Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում կա. Վարուժան Հոկտանյան

09:49 • 22/11

Թուրքիայում փլուզված հանքում մնացած բանվորները մահացել են, հանքի սեփականատերը կալանավորվել է

09:38 • 22/11

«Ժամանակ». Ընդամենը 6 ամիս առաջ քաղաքական հակառակորդներ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը հիմա դաշնակիցներ են

09:37 • 22/11

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Աշոցքում ձյուն է տեղում

09:20 • 22/11

«Ժամանակ». Վազգեն Խաչիկյանի ճակատագրին կարող է արժանանալ նաև Հովհաննես Սահակյանը. նա աշխատակիցներին 50 մլն դրամի պարգևավճարներ է տվել

09:07 • 22/11

Անգլիայում վատ հարևանից ազատված բնակիչները նրա ազատազրկման առիթով խնջույք են կազմակերպել (լուսանկար)

08:56 • 22/11

«Հրապարակ». ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, որի որդին Արմավիրում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային թեկնածու է, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի հետ

08:49 • 22/11

Գիտնականները պարզել են՝ դինոզավրի որ տեսակին են պատկանել հայտնաբերված ամենափոքր հետքերը

08:42 • 22/11

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյա­լին դարձնի թաղապետ

08:20 • 22/11

«Հրապարակ». Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը պատգամավորի  թեկնածու է

07:04 • 22/11

Երևանում և մի շարք մարզերում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:45 • 22/11

Տամագոչին կվերաթողարկվի՝ ստանալով պոկեմոնի տեսք

06:17 • 22/11

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածներին

05:51 • 22/11

Տուլա քաղաքի տներից մեկում հրդեհի հետևանքով 4 երեխա է զոհվել

05:23 • 22/11

Huawei-ը ներկայացրել է իր նոր Honor 10 Lite սմարթֆոնը

04:59 • 22/11

Երևանի Թադևոսյան փողոցի շենքերից մեկում էլեկտրական վահանակ է հրդեհվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

04:26 • 22/11

Թրամփը պատրաստ է քննարկել Էր-Ռիադի նկատմամբ պատժամիջոցների նախագծերը

03:57 • 22/11

Սալվադորցի ներգաղթյալների քարավանը հասել է Մեքսիկա

03:29 • 22/11

Արտակարգ դեպք Վանաձորում. 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

02:56 • 22/11

Օգտատերերը հայտնել են Google-ի աշխատանքում խափանումների մասին

02:24 • 22/11

Ալյասկայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

01:53 • 22/11

Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ

01:27 • 22/11

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի դուստրը քննադատել է Թրամփին

00:52 • 22/11

ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կան տուժածներ

00:28 • 22/11

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 5-7 տոկոս գնանկումից հետո

23:54 • 21/11

Ամերիկացի քաղաքապետը դարձել է մարիխուանայի առաջին օրինական գնորդը Մասաչուսեթսում

23:46 • 21/11

ՌԴ ՊՆ «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչուն կրող սուզանավը պատրաստ է շահագործման

23:31 • 21/11

Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են աճուրդի հանել հազվագյուտ սպիտակ առյուծին

23:11 • 21/11

Մասնագետները համակարգչային վիրուս են հայտնաբերել, որն անջատում է հակավիրուսային ծրագիրը

23:09 • 21/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին

22:47 • 21/11

Ըստ ռուսական կողմի հաղորդման՝  հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած տրակտորի գողության փաստի առիթով քրգործ է հարուցվել նաև Թուրքիայում. ՀՀ ԱԱԾ

22:40 • 21/11

Իրանում մեկնաբանել են՝ ինչու դուրս չեն գալիս միջուկային գործարքից

22:26 • 21/11

Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում