Կառավարության համար գիտությունը երրորդական ոլորտ է. Արթուր Իշխանյան
Tert.am-ը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ զրուցել է գիտության ոլորտի հետ կապված խնդիրների մասին, մասնավորապես, որ ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ 2007-2016թթ. պաշտպանած 5032 թեկնածուներից միայն 646-ն են մնացել գիտության մեջ: Նրա խոսքով՝ նման պատկերի պատճառն այն է, որ գիտության ոլորտն ամենևին գրավիչ չէ: Իշխանյանը նկատեց, որ հանրապետությունում այսօր գիտական խավը առավել արհամարհված խավն է՝ ըստ աշխատավարձերի սանդղակի, նաև` աշխատանքային պայմանների։ Ըստ նրա՝ Հայաստանում կրթության շարունակականությունն ընդհատելով գիտության ոլորտին շատ լուրջ հարված է հասցվում:
- Պարո՛ն Իշխանյան, ԿԳՆ Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դեմ արտահայտվող ուսանողներին ներկայացրեց, որ 2007-2016թթ-ին պաշտպանած 5032 թեկնածուներից 646-ն են գիտության մեջ: Ինչո՞ւ է ՀՀ գիտության ոլորտում նման պատկեր:
- Պատասխանը շատ պարզ է՝ հիմնական պատճառն այն է, որ գիտության ոլորտը գրավիչ չէ, իսկ դա պայմանավորված է ֆինանսավորման ցածր մակարդակով: Գիտության ոլորտում աշխատավարձերը համադրելի չեն այլ ոլորտների հետ: Իմիջիայլոց, այս հարցին նույն կերպ են պատասխանել և՛ Ակադեմիայի նախագահը, և՛ Գիտության կոմիտեի նախագահը, և շատ առանձին գիտնականներ: Իհարկե, կան նաև այլ, համեմատաբար երկրորդական, հանգամանքներ։ Մասնավորապես, մեր պաշտոնյաների անհասկանալի մոլուցքը` գիտական աստիճան ունենալու։ Բացի այդ, մեր հասարակարգում գիտության թեկնածուի կամ դոկտորի «պիտակը» նաև օգտագործվում է պետական ու բիզնեսի ոլորտներում կարիերայի համար։ Թվարկված բացասական երևույթները հիմնականում վերաբերում են հասարակագիտական հատվածի թեկնածուներին ու դոկտորներին։ Սակայն կրկնեմ` առավել նշանակալի պատճառը, համենայն դեպս` բնագիտական ոլորտում, ֆինանսականն է, գիտության ոլորտի գրավիչ չլինելը։
- Գիտության ոլորտի ներկայացուցիչներն արձանագրում են, որ ոլորտը գրավիչ չէ, բայց փոխարենը մենք տեսնում ենք, որ 2018 թվականի բյուջեով կրճատվել են կրթությանն ու գիտությանը տրամադրվող գումարները: Սա ի՞նչ քաղաքականություն է:
- Նախ պետք է ասել, որ իր ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ կրճատում տեղի չի ունեցել, սկզբնապես նախատեսված 7 տոկոս կրճատումը հետագայում վերադարձվել է՝ ուղղվելով կիրառական ոլորտ: Ակադեմիայի նախագահը նույնպես նույն բանն է ասել։ Բնականաբար, սա ուրախալի է, բայց բոլոր դեպքերում սա դեռևս փաստ չէ, քանի որ Կառավարության հաստատած միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարունակում են մնալ նույն թվերը, այսինքն՝ իջեցված թվերը, այն էլ` երեք տարիների` 2018-2020 թթ. համար: Այնպես որ, ասում են, թե կրճատում տեղի չի ունեցել, բայց դա հավաստող որևէ փաստ, պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն առայժմ չկա: Երկրորդ՝ անկախ նրանից կրճատում կա, թե՝ ոչ, միևնույն է, այդ գումարները բացարձակապես անընդունելի են, որովհետև չեն ապահովում անհրաժեշտ մակարդակի աշխատավարձ, փաստացի՝ ապահովում են միայն նվազագույն աշխատավարձի չափով: Երրորդ՝ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ 2017-2019 թթ.-երի համար նախատեսված միջնաժամկետ ծախսերի ծրագրի 178-րդ էջում ասվում է, որ պետք է գիտությանը տրամադրվող գումարը մեծացվի մինչև ՀՆԱ-ի 1 տոկոս, և ասված է, որ դրանից 50 տոկոսը կլինի բյուջեից, իսկ մյուս մասը՝ մասնավոր հատվածից, իսկ 2018-2020 թթ. միջնաժամկետ ծրագրում այս ամենն ընդհանրապես բացակայում է։ Մնացել են միայն անորոշ դատողություններ ֆինանսավորման ավելացման օգտակարության մասին` առանց կոնկրետ պարտավորությունների (էջ 184), իսկ 185-րդ էջում հստակ նշված են ծախսերի կրճատված թվեր։ Շատ տարօրինակ բան է ստացվում, այսինքն, որ 2017-2019 թթ.-ին, որն իր մեջ ներառում է նաև 2018 թվականն, այլ թիվ է գրված, իսկ 2018-2020 թթ.-ին այլ թվեր են, թեպետ վերջինն իր մեջ ներառում է 2018-2019 թթ.-ները: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Կառավարությունը հետևողականորեն արտամղում է գիտության ոլորտը:
- Նման վերաբերմունքն ինչի՞ կհանգեցնի:
- Ընդհանուր եզրակացությունն այն է, որ մեր Կառավարությունն ամենայն հավանականությամբ գիտությունը դիտում է որպես երրորդական ոլորտ, ամենևին հույս չի կապում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու հետ: Այսինքն՝ գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին հայտարարությունները փաստացի կարող ենք որակել որպես ամպագոռգոռ, չհիմնավորված ու պոպուլիստական: Ուզում եմ շեշտել, որ պետության և հանրության վերաբերմունքը գիտության նկատմամբ արտահայտվում է ՀՆԱ-ից կատարվող մասնահանմամբ: Զարգացած գիտություն ունեցող երկրներում գիտության ոլորտին տրամադրվող գումարը գերազանցում է ՀՆԱ-ի 1 տոկոսը: Իմ պատկերացմամբ, հավաստիացնում եմ՝ նաև գիտության ոլորտի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնության պատկերացմամբ՝ Կառավարությունը չի ցանկանում ունենալ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Սրանից բխում է, որ Կառավարությունը չի հավատում մեր երկրի ապագային: 21-րդ դարում ազգերի մրցակցությունն առաջին հերթին մտել է ինտելեկտուալ ոլորտ, բնականաբար, այդ ոլորտում պարտությունը կունենա նաև իր ածանցյալները, այսինքն՝ կհետևի անկում նաև ռազմական ոլորտում:
- Պարո՛ն Իշխանյան, օրերս ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը, որով էապես սահմանափակվում է տարկետման իրավունքը, և հիմնավորումն այն էր, որ դա նպաստում է պաշտպանության ամրապնդմանը: Որքանո՞վ է սա հիմնավոր:
- Ես այս օրենքում ամենևին չեմ տեսնում պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլեր: Իրականությունը հետևյալն է՝ չկա որևէ փաստարկ, թե ինչու հնարավոր չէր իրականացնել նույն միջոցառումները գործող օրենքով, որտեղ տարկետման իրավունքը ավելի ընդհանրական էր: Բանն այն է, որ բակալավրիատն ավարտելուց հետո մեր 6000 ապագա զինակոչիկների մի ստվար հատված (ասում են` մոտ 70-80 %-ը) դուրս էր մնում զինակոչից, իսկ դրա պատճառները որևէ առնչություն չունեն կրթության հետ, որովհետև դա արվում էր զարտուղի ճանապարհներով: Թվում էր, որ պետության ջանքերը պետք է ուղղված լինեին կոռուպցիոն ուղիները փակելուն, բայց այս նոր օրենքով որևէ բան չի փոխվում, հետևաբար, պաշտպանության ամրապնդման որևէ լրացուցիչ քայլ չի կատարվում, ավելին՝ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը չկար: Տարբեր հասարակական շերտերում, երբեմն անգամ մասնագետների կողմից, խոսվում է այն մասին, որ հնարավոր է բանակում ծառայելուց հետո մտնել գիտության մեջ, օրինակ են բերում 2-րդ աշխարհամարտից, երբ որոշ թվով մարդիկ վերադարձել են գիտություն ու հաջողությունների հասել: Սակայն խորքային դիտարկումն անմիջապես ցույց է տալիս, որ մեր պարագայում սա արմատական սխալ փաստարկ է, որովհետև այդ օրինակներ բերողները մոռանում են, որ 2-րդ համաշխարհային պատերազմից վերադարձած մեր հայրենակիցները գիտության ոլորտ էին վերադառնում այն պայմաններում, երբ խորհրդային միությունը գիտությունը գերակա ոլորտ էր հայտարարել, պրոֆեսորի աշխատավարձը հավասար էր նախարարների աշխատավարձին, ասպիրանտի կրթաթոշակը բարձր էր կոմկուսի շրջկոմի քարտուղարի աշխատավարձից, ԽՍՀՄ-ն ատոմային և հրթիռային մեգածրագրեր էր ձեռնարկել, երկրում իրար հետևից, իրար հերթ չտալով, բազմաթիվ նոր գիտահետազոտական ինստիտուտներ էին բացվում, գիտության ոլորտը երկրում ամենագրավիչ ոլորտն էր, և, բացի այդ, գիտությունն ինչ-որ առումով ազատության կղզի էր, այսինքն՝ այն տեղը, որտեղ մարդն առավել ազատ էր խորհրդային հասարակարգում, և այլն, և այլն: ՀՀ-ում սկզբունքորեն բացակայում են բոլոր այս պայմանները, ճշգրիտ հակառակը` մեզանում գիտության ոլորտն առավել ոչ գրավիչն է: Բանակից վերադառնալուց հետո տղան որևէ մոտիվացիա չի ունենալու մտնել գիտություն: Ինչպես կարող է հասուն երիտասարդը, որը պետք է ընտանիք կազմի, սոցիալական խնդիրներ ունի, գնա այն ոլորտ, որտեղ առավել վատ պայմաններ են, որովհետև ամենացածր աշխատավարձն է երկրում:
Հանրապետությունում այսօր գիտական խավը առավել արհամարհված խավն է՝ ըստ աշխատավարձերի սանդղակի, նաև` աշխատանքային պայմանների։ Ասվածի լույսի ներքո` մեր երկրում կրթության շարունակականությունն ընդհատելով գիտության ոլորտին շատ լուրջ հարված է հասցվում:
- Երկրի անվտանգությունը միայն ռազմական ոլորտով է սահմանափակվո՞ւմ, թե՞ կարևոր է նաև գիտական ոլորտը:
- Երկրի պաշտպանությունը չի սկսում սահմաններից, անգամ հակառակն է, քանի որ եթե բանը հասել է սահմանային բախումների, նշանակում է, որ մեր դիվանագիտական, քաղաքական, պետական այլ ոլորտները չեն կարողացել դա կանխել: Իրականում, երկրի պաշտպանությունն սկսում է հեռավոր մատույցներում՝ տնտեսական, դիվանագիտական, ինֆորմացիոն, գիտատեխնոլոգիական ոլորտներում, հետևաբար, երկրի պաշտպանությունն ու ապահովությունը նաև այլ հանգամանքներով է պայմանավորված: Այս հանգամանքների մեջ ցանկանում եմ շեշտել նաև գիտության կարևորությունը, ինտելեկտուալ ոլորտը, որը պետական անվտանգության երաշխիքներից մեկն է: Ես այն կարծիքին եմ, որ պետությունը պետք է ուժեղացնի բոլոր թվարկած ոլորտները, իսկ այս օրինագծով մեր 2 կարևոր նշանակության ոլորտներ՝ բանակն ու գիտությունը հակադրվում են միմյանց: Համոզմունքս այն է, որ բանակի խնդիրները փորձում են լուծել գիտական ոլորտի հաշվին, ինչն անհեռատես քաղաքականություն է, քանի որ, ինչպես արտահայտվել է դասականը` «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով», իր հերթին` «քաղաքականությունը կոնցենտրացված տնտեսությունն է», իսկ 21-րդ դարում հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, եթե այն հենված չէ բարձր տեխնոլոգիաների վրա: Բարձր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ է գիտություն, և առաջին հերթին` հենց ֆունդամենտալ գիտություն, որի հենքի վրա միայն կլինեն լուրջ բարձրտեխոնլոգիական կիրառական մշակումներ:
Խոսքս ավարտեմ` հիշելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ատոմային էներգիայի հանձնաժողովում Ֆերմիլաբի տնօրեն Ռ.Ռ. Վիլսոնի արտաբերած մտքով` «Դա (գիտությունը) մեր երկրի պաշտպանության հետ ուղիղ կապ չունի, սակայն դա այն է, ինչը մեր երկիրը դարձնում է պաշտպանությանն արժանի»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
18:46 • 19.04.24 Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում