ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի ազդել ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր մտադրության վրա. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ կերպ իրենց դիրքորոշումը չի փոխել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ «Պետք է նշեմ, որ դա որպես «և՛, և՛» ներկայացնելը սխալ է, սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու: Իսկ ԵԱՏՄ-ն երկկողմ համաձայնագրեր կնքելու հնարավորություն չի տալիս»,-ասաց նա:
-Պարո՛ն Մարուքյան, վաղը Ազգային ժողովում Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչո՞ւ նախաձեռնեցիք՝ հաշվի առնելով, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է, բացի այդ, ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Այսինքն՝ այն, որ ՌԴ-ն չխոչընդոտեց համաձայնագրի ստորագրմանը, արդեն իսկ դիտվում է որպես մեծ զիջում ռուսական կողմից, և ակնհայտ է, որ հիմա քաղաքական մեծամասնությունը որևէ ցանկություն չի ունենա գրգռել «ռուսական արջին»: Ժամկետի առումով վատ ժամանակ չե՞ք ընտրել:
-Մեկ անգամ եղել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ մեր նախագծի քննարկումը, որը մերժվել է. մայր նախագիծը դեռևս օրակարգում է, և դրա հիման վրա է, որ «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ-կանոնակարգ օրենքի ընձեռած նոր հնարավորությունից, հրավիրում է այս հանրային լսումները: Դրանց նպատակը հետևյալն է՝ մենք ուզում ենք հանրության տարբեր ակտիվ հատվածների ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, որովհետև սա լուրջ կոնսոլիդացիայի խնդիր է, մեկ խմբակցության, քաղաքական ուժի կամ անգամ 3 քաղաքական միավորի խնդիր չէ, և այդ կոնսոլիդացիան ապահովելու իմաստով կազմակերպում ենք այս լսումները՝ հնարավորություն տալով թե՛ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, թե՛ տարբեր քաղաքական ուժերին, նաև արտախորհրդարանական, իրենց կարծիքն արտահայտելու ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախագծի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ստորագրված համաձայնագրին, ապա դա որևէ կերպ մեր դիրքորոշումը չի փոխել, որովհետև պետք է նշեմ, որ դա որպես «և՛, և՛» ներկայացնելը սխալ է, և կրկին սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու: Իսկ ԵԱՏՄ-ն երկկողմ համաձայնագրեր կնքելու հնարավորություն չի տալիս, ինչի մասին մենք վաղը կխոսենք: Ինչպես նաև մեկ փաստարկ, որը ներկայացվել է հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ. մեզ ի՞նչ էին ասում, ասում էին, որ, այո, եթե դուք այս հարցի վրա շատ պնդեք, մեզ կխանգարեն, չենք ստորագրի: Հիմա համաձայնագիրը ստորագրված է, և այդ փաստարկն այլևս գոյություն չունի: Այնպես որ, վաղը շատ հետաքրքիր քննարկումներ են սպասվում, և պետք է ասեմ, որ առաջին անգամ խորհրդարանական պատմության մեջ նման նախաձեռնությունը գալիս է խորհրդարանական խմբակցության կողմից: Եվ սա լավ նախադեպ է նաև խորհրդարանական ավանդույթներ ձևավորելու կոնտեքստում: Իսկ Ռուսաստանի գրգռման հետ կապված կարող եմ ասել, որ նման խնդիր մենք չենք դիտարկում: Մեր նախաձեռնությունը որևէ մեկի դեմ չէ, մեր նախաձեռնությունը Հայաստանի զարգացման համար է:
-Բայց ակնհայտ է, որ ռուսական կողմին դա դուր չի գա, և քաղաքական մեծամասնությունն էլ...
-Մենք մեր մանդատի շրջանակներում ենք գործում և չենք նայում, թե մեր նախաձեռնությունները ում են դուր գալիս: Այսինքն՝ մենք անում ենք այն, ինչին մենք հավատում ենք, անում ենք այն, ինչը մեր տեսլականի ու զարգացման պլանի շրջանակներում է: Մենք դա ունենք, թող մյուս ուժերն էլ իրենցը ներկայացնեն:
-Ռուսաստանից քաղաքագետներից մեկը հայտնել էր, որ ձեր խմբակցությունը նույն ուկրաինական սցենարով է գնում, երբ ասոցացումից առաջ սկսվեց «Եվրամայդանը»: Իհարկե, մեզ մոտ ժամանակագրությունը հակառակն է, մենք ստորագրեցինք, ապա…
-Մենք ուրիշ բան ենք ստորագրել, մենք Ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել: Երկրորդ. Ուկրաինայի հետ առհասարակ համեմատությունները տեղին չեն, քանի որ այնտեղ կար այլ իրավիճակ, կար ռուս շատ փոքր փոքրամասնություն, որը պնդում էր, որ իր իրավունքները ոտնահարվում են լեզվի հետ կապված: Այսինքն՝ Ուկրաինայի հետ համեմատվելը որևէ եզր չունի, և այս օրինակն ինձ համար նաև շանտաժ է՝ անընդհատ հիշեցնել Ուկրաինայի ճանապարհը: Եվ մեր ռուս գործընկերներն ընդհանրապես մտավախություն չպետք է ունենան այն առումով, որ եթե հասնենք նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից և Եվրոպական ասոցացման համաձայնագիր ստորագրի, Ռուսաստանը կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը: Այսինքն՝ մենք երկկողմ հարաբերությունների զարգացման կողմնակիցն ենք, և կրկնում եմ՝ որևէ ընդդեմ նախաձեռնություն չունենք:
-Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵԱՏՄ անդամությունը ու ԵՄ ռազմավարությունը հաջողությամբ համատեղելու մասին, ըստ որոշ մեկնաբանների՝ տողատակ է այն իմաստով, որ Սարգսյանը ԵԱՏՄ-ն Հայաստանի համար դիտարկում է մարտավարական ուղղություն, ԵՄ-ն՝ ռազմավարական:
-Չեմ կարող ասել՝ ով ինչպես է մեկնաբանել: Ամեն դեպքում, մենք մեր մոտեցումն ունենք. Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը բազմիցս նշել են, որ ԵԱՏՄ-ն իրենց համար այլընտրանք չունի, որ ԵԱՏՄ-ն Հայաստանը կզարգացնի, և այլն: Անցած 3-4 տարիներին մենք տեսել ենք, որ Հայաստանին մեծ հաշվով այն որևէ դրական փոփոխության չի բերել: Ե՛վ տնտեսական, և՛ ինտեգրացիոն պրոցեսների իմաստով: ԵԱՏՄ-ի համաձայնագիրը չի գործում, և սա ռուսական հերթական նախաձեռնությունն է, որը մնում է և մնալու է թղթի վրա: Այսինքն՝ սա «շուստրիների » նախաձեռնություն է, ով «շուստրի » է, դրանից օգտվի:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Չի ստացվում, որ հայերը ԵԱՏՄ-ում «շուստրի» լինեն: Ասում են՝ դե հնարավորություն ենք տվել, «շուստրի» եղեք, օգտվեք, իսկ մենք ուզում ենք հստակ կանոնակարգեր, հստակ խաղի կանոններ, հավասար հնարավորություններ, ազատ շուկայական հարաբերություններ, որ կարողանանք երկիրը զարգացնել: «Շուստրիության» տեղ չի, Եվրամիության կանոնները «շուստրիների» համար չեն, այլ բոլորի համար, ովքեր միանում են խաղի կանոններին, կիսում են արժեքներ: Ասեմ, որ ԵԱՏՄ-ն որևէ արժեքային համակարգի վրա հիմնված կառույց չէ: Եվ սա հանգամանք է, որ այդ կառույցի համար երկարակեցություն չի ապահովելու: Հետ գալով Ձեր բարձրաձայնած հարցին՝ ասեմ, որ ռազմավարական է Եվրոպական միության հետ Հայաստանի անցած ճանապարհը, որովհետև ինստիտուցիոնալ իմաստով Հայաստանը կարող է զարգանալ եվրոպական մոդելի պետության ճանապարհով: Իսկ ԵԱՏՄ-ական մոդել՝ որպես այդպիսին, չկա, դա դիկտատուրան է, ավտորիտար համակարգը, սահմանափակումները, կոռուպցիան և ոչ ազատ տնտեսական շփումները:
-Արդյո՞ք «Ելքը»՝ որպես նոր երևան եկած հանգամանք, դիտարկելու է այն, որ ռուսական կողմը Ադրբեջանին անընդհատ հրավիրում է ԵԱՏՄ: Այսինքն՝մեր երկուսի այնտեղ լինելը:
-Գիտեք՝ Ադրբեջանն այնքան զարգացած պետություն է դարձել, որ նման քայլ չի կատարի: Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելու մտադրություն չունի, այնտեղից շահ, ստանալու բան չունի: Ադրբեջանն ազատ առևտրի պայմանագիր ունի ԱՊՀ երկրների հետ, բացի Հայաստանից, և դրա շրջանակներում իր առևտուրը կազմակերպում է: Ավելին՝ իրեն չի սահմանափակում ԵԱՏՄ համաձայնագրով և նաև երկկողմ հարաբերություններ է հաստատում մյուս բոլոր երկրների հետ: Եվ Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքը հեքիաթ է, որը ռուսական կողմը ծախում է հայերիս, Հայաստանի վրա:
-Ի դեպ, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե Ադրբեջանի իշխանությունները ուզում են սակարկել Ռուսաստանի հետ և օգտագործելով Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին խոսակցությունները՝ ստանալ Ռուսաստանից աջակցություն՝ Ղարաբաղը իրենց ենթարկելու հարցում: Նաև ասել էր, որ Ադրբեջանն ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ ԼՂ-ի հետ միասին, ու որ Հայաստանը դրան դեմ կլինի:
- Ղարաբաղը ռուսական կողմի փաթեթավորած նվերը չէ, որ ցանկանա, նվիրի, Ադրբեջանն էլ ԵԱՏՄ մտնելու ցանկություն չունի: Պետք չէ հեքիաթներ պատմել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Խաղաղության պայմանագիրը կթելադրեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը, այն չի լինի ոչ Երևանի, ոչ Բաքվի օգտին․ Վարդան Խաչատրյան

Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան

Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան

«Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
-
21:03 • 24.03.23 Խաղաղության պայմանագիրը կթելադրեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը, այն չի լինի ոչ Երևանի, ոչ Բաքվի օգտին․ Վարդան Խաչատրյան
-
13:20 • 23.03.23 Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
-
13:20 • 23.03.23 ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան
-
13:18 • 23.03.23 Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան
-
10:17 • 23.03.23 Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան
-
17:19 • 22.03.23 Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:50 • 27.02.23 Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան
-
15:32 • 27.02.23 «Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր
-
14:49 • 27.02.23 Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:39 • 25/03 Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈՒ-ն նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին. ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի սրումը կանխելու և փոխադարձ սադրանքները կանխելու համար։
-
Իրադարձային 00:18 • 26/03 Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:
-
Իրադարձային 10:45 • 26/03 Ինչ պետք է արվեր, պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը:
-
Իրադարձային 20:09 • 25/03 ՀՀ ՍԴ-ի կողմից Ռուսաստանի ու անձամբ Պուտինի դեմ ընդունած ակնհայտ թշնամական որոշումը լրջորեն սպառնում մեր անվտանգությանը. Անդրանիկ Թևանյան Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «ՀՀ «անկախ&r
-
Իրադարձային 14:26 • 26/03 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմացնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
-
Իրադարձային 18:59 • 25/03 Ֆուտբոլային երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ ՀՖՖ երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ Այսօր ժամը 2100ին Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում կմեկնարկի ՀայաստանԹուրքիա ֆուտբոլային հանդիպումը։
-
Իրադարձային 20:39 • 25/03 Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈՒ-ն նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին. ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի սրումը կանխելու և փոխադարձ սադրանքները կանխելու համար։
-
Իրադարձային 17:52 • 25/03 Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ նոյեմբերի 9ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25ին ՇուշիԼիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի
-
Մամուլի տեսություն 10:01 • 25/03 Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը պատրաստվում են դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի․ «Հրապարակ» Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն։
-
Իրադարձային 16:00 • 25/03 Ստեփանակերտի 2 բնակիչ սոցցանցերով կապ են հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայութունների հետ, պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. Արցախի ՔԿ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում սույն թվականի մարտ ամսում վարույթ է ընդունվել՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում ԱՀ քրեական օրենսգրքի 310րդ հոդվածի 1ին մա
-
Մամուլի տեսություն 09:21 • 25/03 Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է , որ երկու ճանապարհ ունեն․ «Հրապարակ» Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է:
-
Իրադարձային 15:10 • 25/03 Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ «Ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչ արտառոց դրվագներ մնացին հետնաբեմում․ գաղտնազերծված տեղեկություններ՝ Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում Տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ճակատագրի դեմ» գրքի շնորհանդեսը, որը իրականություն է դարձել NewMag հրատարակչության շնորհիվ։ Գիրքը ականատեսի վկայությունն է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքի մասին։
-
Իրադարձային 22:19 • 22/03 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:
-
Իրադարձային 15:37 • 22/03 Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչոր մեկի համար երևի թանկ
-
Իրադարձային 18:59 • 25/03 Ֆուտբոլային երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ ՀՖՖ երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ Այսօր ժամը 2100ին Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում կմեկնարկի ՀայաստանԹուրքիա ֆուտբոլային հանդիպումը։
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 11:51 • 24/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը «Մեր տարածաշրջանում պետք է գերակայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և ցանկացած սրացում պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջազգային հանրությունը սատարում է այս նարատիվին»,- ի պատասխան գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
-
Իրադարձային 10:46 • 22/03 Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ) «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:
-
Իրադարձային 19:26 • 23/03 Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Տիգրան Ավինյան Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱ
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
Քաղաքականություն
-
18:26 • 24.03.23 ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում․ Սպիտակ տուն
-
13:31 • 24.03.23 Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն
Սպորտ
-
10:55 • 26.03.23 Մայամիի մրցաշար․ Խաչանովը հաղթեց Էտչևերիին և դուրս եկավ երրորդ փուլ
-
23:29 • 25.03.23 Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով
-
22:56 • 25.03.23 Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային՝ 1-2
Մամուլի տեսություն
-
09:47 • 25.03.23 Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ»
Մշակույթ
-
15:13 • 17.03.23 Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Գիտություն/տեխնիկա
-
16:29 • 15.03.23 Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ