Բալիում Ագունգ հրաբխի ժայթքումից լավան միախառնվել է գետերին (լուսանկարներ)

14:34 • 28.11.17

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է Ագունգ հրաբխից ժայթքած սառը լավայի հոսանքը (մոխրի, փոշու, ցեխի ու ջրի խառնուրդ) թափվում հրաբխի մոտակայքով հոսող գետերը՝ դրանք դարձնելով սև:

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերից սկսած Ագունգը մի քանի հազար մետր բարձրությամբ մոխիր և փոշի է արտանետում: Մտավախություն կա, որ մոտ ժամանակներն այն կարող է շիկացած լավա ժայթքել:

Երկրի իշխանությունները հայտարարել են տագնապի բարձրագույն մակարդակ, իսկ հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները տարհանվում են: Բացի այդ, ստեղծված իրավիճակում խափանվել է Բալիի օդանավակայանի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ:

Ավիաընկերությունները չվերթներ չեն իրականացնում՝ առաջնորդվելով մտավախությամբ, որ հրաբխային մոխիրը կարող է ներթափանցել ինքնաթիռների շարժիչների մեջ:

Ընդհանուր առմամբ, չեղարկվել է ավելի քան 400 չվերթ՝ անորոշ վիճակում թողներով մոտ 60.000 զբոսաշրջիկի:

 

People are pictured watching cold lava from Mount Agung eruption flowing at Karangasem

Cold lava flows, also known as lahar, have flooded the rivers and canals of villages close to the erupting mountain 

   

A general view is pictured of Mount Agung during an eruption seen from Kubu sub-district