Իրանական լրատվամիջոցներում հայկական տեսակետը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում․ իրանագետ

22:53 • 04.12.17



Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները վերջին շրջանում շատ են անդրադառնում Հայաստանին, ներկայացնում այստեղի բարձրաստիճան այրերի և նաև փորձագետների տեսակետները: Այս համատեքստում նա հիշատակեց «Իռնա» ինֆորմացիոն գործակալության հարցազրույցները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Նա նկատեց, որ վերջերս իրանական հայտնի, լայն լսարան ունեցող և նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող «Շարղ» օրաթերթում հրապարակված Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցն էլ լրացնում է այդ շարքը:

«Ակնհայտ է, որ դա իրանական կողմի վերաբերմունքի ցուցիչ է․ իրանցիները ոչինչ հենց այնպես չեն անում: Սա ազդակ էր՝ուղղված թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին, որ Իրանն իր դիրքորոշումներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում»,- նկատեց նա:

Նշենք, որ իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել իրանական լրատվամիջոցներում Արցախի մասին եղած վերջին անդրադարձների վերաբերյալ՝ նկատելով՝ «արցախյան շաբաթ է եղել»․ «Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է նա:

Հետո ուշադրություն է հրավիրել «Շարղ» օրաթերթում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցի վրա: «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»,- իրանական օրաթերթից հատված էր ներկայացրել Արմեն Իսրայելյանը:

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ իրանական մամուլում հայկական թեմաների հետ կապված ակտիվացման համար մենք պարտական ենք այն բավական երկար ժամանակ տարվող քաղաքականությանը, համաձայն որի, մի կողմից ՀՀ գիտական-հասարակական կառույցները, մյուս կողմից՝ իրանահայ համայնքը սերտ համագործակցության  են հասել՝ հայաստանյան շահերը, տեսակետները իրանական լրատվամիջոցներում ներկայացնելու հարցում:

«Մենք Իրանում ունենք բազմաթիվ բարեկամներ, որոնք ազդեցիկ դիրքեր ունեն ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաև՝ լրատվական տիրույթում, և ակնհայտ է, որ առնվազն խելամիտ չի լինի, եթե մենք չօգտագործեինք այդ խողովակները, և այս առումով ակնհայտ է, որ նաև Իրանի և Հայաստանի շահերն են շատ խնդիրների շուրջ համընկնում»,- ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ ակնհայտ է, որ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում: «Իրանի արտգործնարարի Երևանում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կողմ է խաղաղության և կայունության պահպանմանը, ինչը անուղղակի ակնարկ էր, որ ադրբեջանական կողմն է խաթարում խաղաղությունը և վտանգ է ներկայացնում այդ կայունության համար, ազդակներ են: Իրանի դիվանագիտական մակարդակով շատ չեզոք են և բալանսավորված, սա, իրոք օգուտ մեզ է, բայց կա նաև չերևացող իրանական դիրքորոշում, որի համաձայն, ներկայիս ստատով քվոն՝ Արցախի ներկայիս սահմանները պահելը բխում է նաև Իրանի շահերից»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանն իր ասածը պարզաբանեց․նախագահ Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող լրատվամիջոցն Արցախի արտգործնախարարի դիտարկումները, թե Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, ներկայացրել են:

«Կարող ենք նման ձևակերպել, որ Իրանը սատարում է Արցախի դիրքորոշմանը տարածքների հարցում: Անշուշտ, իրանցիները երբեք նման ձևակերպումներ չեն անի, բայց իրականությանմեջ դա այդպես է»,- ասաց նա:

Արցախի վերաբերյալ իրանական կողմի «անուղղակի ազդակները», ըստ Վարդան Ոսկանյանի, միայն հայկական և ադրբեջանական կողմի համար չեն, նա նկատեց, որ Իրանը բազմաշերտ  հասարակական կառուցվածք ունեցող երկիր է․ «Գաղտնիք չէ, որ Իրանում կան նաև որոշակի հակահայկական ուժեր, դրանք գտնվում են, լուսանցքում և լուրջ ազդեցություն չունեն քաղաքական որոշումներ կայացնողների վրա։ Այնուամենայնիվ Իրանում կա հայամետ բավականին լուրջ զանգված, իսկ հայամետ լինելը բխում է Իրանի շահերից, մեր շահերն այս տարածաշրջանում գրեթե լիովին համընկնում են, անգամ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված հայկական և իրանական կողմերի մոտեցումը նույնն է»:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

08:30 • 21/09

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

08:20 • 21/09

«Ժողովուրդ». Իրավապահների համար մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

08:01 • 21/09

Երևանում և 3 մարզում սեպտեմբերի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:57 • 21/09

ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ

07:23 • 21/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

06:54 • 21/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

06:34 • 21/09

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների. shamshyan.com

06:22 • 21/09

Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը

05:46 • 21/09

Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը

05:09 • 21/09

Արագած գյուղում մոլորված օտարերկրյա քաղաքացիները գտնվել են

04:51 • 21/09

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն առաջարկել է պաղեստինաիսրայելյան բանակցություններն անցկացնել Մոսկվայում

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին