ՀԱՊԿ հայտարարությունն արդեն գործողություն է, Հայաստանը չի կարող լինել ՀԱՊԿ-ի նման այլ կառույցի անդամ. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

10:20 • 04.12.17



ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ Հայաստանը ուժեղացնում է քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա, զարգացնում է ազգային բանակը, որը պատերազմի չվերսկսման ամենակարևոր երաշխիքն է, իսկ պատերազմի վերսկսման պարագայում՝ հաղթելու երաշխիքն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանի հազարավոր սպաներ, որոնք ապահովում են մեր բանակի մարտունակությունը, կարգապահությունը, անվճար կրթություն են ստանում Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Մյուս կողմի, ըստ նրա, Հայաստանը զենք ու զինամթերք է գնում ներքին գներով, որոնք միջազգային գների հետ անհամեմատելի են: Տանկի մեկ արկի նվազագույն գինն, օրինակ,նախկին նախարարի խոսքով, որը միջազգային շուկա է հանում Ռուսաստանը, 4000 ԱՄՆ դոլար է, առավելագույնը՝ 7000: Իսկ ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանը 25 000 արկ է օգտագործել, մենք էլ գրեթե նույն քանակի, և եթե հաշվենք սա մեկ արկի նվազագույն գնով, ապա խոսքը 100 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է:

- ՀԱՊԿ-ը օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն է հնչեցրել, որը շատերի բնութագրմամբ հասցեական էր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կունենա այն արցախյան հարցի կարգավորման գործընթացում:

- Հայաստանն առաջարկել է նման հայտարարությամբ հանդես գալ, իսկ ՀԱՊԿ-ն ընդունել է առաջարկը: Միայն այս փաստն ինքնին վկայում է, որ ՀԱՊԿ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ՀԱՊԿ-ի հնչեցրած հայտարարության մեջ ամրագրված են հարցի կարգավորման այն սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Գիտեք, որ Ադրբեջանը մերժում է այս սկզբունքները՝ կարևորելով տարածքային ամբողջականությունը: Իսկ ՀԱՊԿ-ը ընդունում է ժողովուրդների ինքնորոշման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման իրավունքները:

ՀԱՊԿ-ը կողմնակից է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում, ապա Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց արդյունքում պետք է բացահայտվի, թե ով է խախտում զինադադարը: Սա Հայաստանի պահանջն էր ապրիլյան գործողություններից հետո: Հայկական կողմը սա ներկայացրեց որպես բանակցությունների վերսկսման նախապայման, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ հիմա նաև ՀԱՊԿ-ը հաստատեցին, ինչը կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը շահագրգռված չէ սկսել ռազմական գործողությունները:

Այն քաղաքական նպատակները, որոնք մենք ունեցել ենք, լուծված են: Լուծված չէ Ադրբեջանի նպատակը. նրանք ուզում են վերադարձնել Ղարաբաղը ռազմական գործողությունների կամ զինադադարի պարբերական խախտումների միջոցով, որի շնորհիվ ուզում են վախի մթնոլորտ սերմանել Հայաստանում և Ղարաբաղում, որպեսզի այդ մթնոլորտը ազդի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշման վրա՝ ստեղծելով զիջումների գնալու հող: Այս մեխանիզմների տեղադրման արդյունքում մեծ հարված կհասցվի Ադրբեջանի դիվանագիտությանը, դրա համար իրենք հրաժարվեցին այս առաջարկը իրականացնելու մտքից:

- Պարո՛ն Հարությունյան, ՀԱՊԿ-ը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էլ բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, այդ ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անգամ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, բայց որևէ գործողություն դրան չհետևեց, ինչո՞ւ:

- Իսկ ի՞նչ գործողություններ եք ակնկալում, որ ՀԱՊԿ-ը հարձակվի Ադրբեջանի վրա՞:           

- Իսկ ի՞նչ գործողություններ կարող է իրականացնել ՀԱՊԿ-ը:

- Ամեն կազմակերպություն ունի իր կանոնադրությունը: Հավատացնում եմ, որ ամեն մի այսպիսի հայտարարություն լրջագույն ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա, կանխում է ռազմական գործողությունները: Բացի այդ, ՀԱՊԿ-ի հայտարարությունն արվել է Ղազախստանի, Բելառուսի անունից, որոնք պաշտպանում են Ադրբեջանի շահերը, համենայն դեպս, կա այդպիսի կարծիք: Եղել են, այո,  նման դեպքեր, երբ օրինակ,Ղազախստանի նախագահը ԵԱՏՄ նիստի ժամանակ ընթերցեց Իլհամ Ալիևի նամակը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, բայց Ղազախստանը միևնույն ժամանակ, ունենալով վետոյի իրավունք, չարգելափակեց Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: Ապրիլյան գործողություններից հետո, երբ Հայաստանում պետք է անցկացվեր ԵԱՏՄ նիստը, Ղազախստանի և Բելառուսի առաջարկով այն տեղափոխվեց Մոսկվա, այո, ըստ էության, սա կարելի է գնահատել որպես Ադրբեջանին աջակցող քայլ: Բայց միևնույն ժամանակ կոշտ հայտարարություն արվեց, նկատի ունեմ Բորդյուժայի Ձեր կողմից մեջբերված հայտարարությունը, որն արվել էր ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք ՀԱՊԿ-ում ունենք առավելություն, լրջագույն ազդեցություն՝ նույնիսկ այն պետությունների նկատմամբ, որոնք շահեր ունեն Ադրբեջանի հետ:

1993թ.-ին, ՀԱՊԿ-ի ձևավորումից մեկ տարի անց, Ադրբեջանը տեսավ, որ ռազմական ճանապարհով չի կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, որոշեց անդամակցել ՀԱՊԿ-ին: Որոշ ժամանակ անց ՀԱՊԿ պետությունների նախագահների նիստում Հեյդար Ալիևը հարց բարձրացրեց, թե ինչու ՀԱՊԿ-ը չի աջակցում անդամ Ադրբեջանին, երբ խախտված է տարածքային ամբողջականությունը: Բորիս Ելցինը դրան ի պատասխան ասաց, որ ՀԱՊԿ-ը գործում է միայն անդամ-պետությունների նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում, ինչը տվյալ պարագայում տեղի չի ունենում, ուստի ՀԱՊԿ-ը գործելու իրավական հիմք չունի: Այնպես որ, մենք պետք է ճիշտ գնահատենք այն հնարավորությունները, որոնք մեզ տալիս է ՀԱՊԿ-ը: Ո՞ր կառույցում ունենք մենք այսպիսի ազդեցություն, ինչպիսին՝ ՀԱՊԿ-ում:

- Ադրբեջանին զսպող հայտարարություններից բացի ՀԱՊԿ-ը որևէ գործողություն նախաձեռնել չի՞ կարող: Գուցե մենք ենք ՀԱՊԿ-ի հետ մեծ ակնկալիքներ կապում, քան իրականում այս Կազմակերպությունը կարող է իրականացնել:

- Հայտարարությունն արդեն գործողություն է: Պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանը ստանում է նման հայտարարություն ՀԱՊԿ բոլոր երկրների անունից, որտեղ ինքը հակահայկական լոբբինգ է իրականացնում, բայց հաջողություն չի գրանցում: ՀԱՊԿ-ը չունի իրավունք գործելու Ղարաբաղում, որովհետև Ղարաբաղը պայմանագրի անդամ չէ: Իսկ Հայաստանի սահմանների պարագայում կա ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը, որտեղ ասված է՝ ՀԱՊԿ-ը կարող է գործել ագրեսիայի դեպքում, այն ժամանակ, երբ երրորդ երկիրը մտնում է ՀԱՊԿ անդամ-պետության տարածք և գրավում է քո տարածքը: Եվ ըստ կանոնադրության մյուս  պայմանը՝ ՀԱՊԿ-ը միջոցներ է ձեռնարկում, երբ առկա է տվյալ պետության դիմումը։ Նման բան մեզանում տեղի չի ունենում, լինում են զինադադարի խախտման դեպքեր, որն արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթների ներքո գտնվող հարց է: Ադրբեջանը խախտելով զինադադարի ռեժիմը, չի կատարում Մոսկվայում իր իսկ ստորագրած զինադադարի մասին միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,  որը հաստատվել է նաև 1995թ.-ին ԵԱՀԿ կողմից:

ՀԱՊԿ պետության անդամ լինելով Հայաստանը ուժեղացնում է քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա, զարգացնում է ազգային բանակը, որը պատերազմի չվերսկսման ամենակարևոր երաշխիքն է, իսկ պատերազմի վերսկսման պարագայում՝ հաղթելու երաշխիքն է: Մեր հազարավոր սպաներ, որոնք ապահովում են մեր բանակի մարտունակությունը, կարգապահությունը, անվճար կրթություն են ստանում Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Մենք տնտեսում ենք մեծ գումարներ: Մյուս կողմից զենք ու զինամթերք ենք գնում ներքին գներով, որոնք միջազգային գների հետ անհամեմատելի են: Տանկի մեկ արկի նվազագույն գինը, որը միջազգային շուկա է հանում Ռուսաստանը, 4000 ԱՄՆ դոլար է, առավելագույնը՝ 7000: Ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանը 25 000 արկ է օգտագործել, մենք էլ գրեթե նույն քանակի, մի փոքր քիչ: Եթե հաշվենք սա մեկ արկի նվազագույն գնով, ապա խոսքը 100 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է: Էլ չեմ խոսում վառելիքի և մնացած այլ ծախսերի մասին: Մեզ հարկավոր է, չէ՞, այս ռեսուրսը: Դա լինելու է մեր տնտեսության, մեր բնակչության սոցիալական վիճակի հաշվին: Այնպես որ, ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեզ նման հնարավորություններ է տալիս: Չեմ ուզում բացել մնացած փակագծերը, բայց կան այլ գործոններ ևս, որոնք կանխում են լայնածավալ պատերազմի վերսկսումը:

Մենք չենք կարող դառնալ ՀԱՊԿ-ի նման այլ կառույցի անդամ: Տարածաշրջանում չկա մի կառույց, որը կտա մեզ նման հնարավորություններ, առավելություններ, կապահովի մեր քաղաքական ու ռազմական անվտանգությունը: Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք կարող դառնալ: Այնպես որ՝ այլընտրանք չկա: Ադրբեջանն ունի լրջագույն տնտեսական ներուժ, միայն իր բանակի բյուջեն մեր պետական բյուջեից մեծ է, բայց մենք կարողանում ենք ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ռազմաքաղաքական հավասարակշռություն ապահովել:

- ՆԱՏՕ-ի անդամ ինչո՞ւ չենք կարող դառնալ: ՆԱՏՕ-ն մեզ ներքին գներով զենք չի՞ վաճառի, ռազմական աջակցություն չի՞ տրամադրի: ՄԵնք երբևէ դիմե՞լ ենք ՆԱՏՕ-ին՝ անդամակցության հարցով:

- Ոչ, չենք դիմել և ճիշտ ենք արել, որ չենք դիմել: Քաղաքականությունը մանկական ցանկություն չէ, որ ասենք՝ ուզում ենք և վերջ: Մենք հաշվարկում ենք՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Վրաստանը 20 տարի է փորձում է ՆԱՏՕ-ին անդամակցել, Ուկրաինան ևս, բայց անդամակցե՞լ են, ոչ: Նրանք մոտակա ժամանակ չեն էլ անդամակցելու: Նրանք չունեն բանակ: Ուկրաինան ստացել է ԽՍՀՄ փլուզումից հետո ամենամեծ քանակի զենքն ու զինամթերքը, բայց հիմա զենք չունի, փող է խնդրում, որ վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իսկ մենք ունենք փոքր պետություն, բայց ապահովել ենք մեր հաղթանակը, ապահովում ենք մեր անվտանգությունը, թույլ չենք տալիս, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի:

- Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրում էլ կա Լեռնային Ղարաբաղի մասին դրույթ, որտեղ ևս նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Ինչո՞վ է այն տարբերվում ՀԱՊԿ-ի կողմից ընդունված հայտարարությունից:

- Դա վկայում է նրա մասին, որ Մինսկի խմբի ձևաչափի մոտեցումները ընդունում են թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ Եվրամիությունը: Սա բխում է Հայաստանի ու Ղարաբաղի շահերից, որովհետև Ադրբեջանը ՄԽ համանախագահների նկատմամբ վստահություն չունի, նրանց ասում են, որ ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է, Ֆրանսիան՝ քրիստոնյա է, աջակցում է Հայաստանին, ԱՄՆ-ում էլ մեծ հայկական համայնք կա, դրա համար Նահանգները աջակցում են Հայաստանին: Դրա համար Ադրբեջանն ուզում է փոխել ձևաչափը, ՄԱԿ տեղափոխել հարցը, այնինչ, սա ոչ իրատեսական մոտեցում է: Եթե նրանց կարծիքով՝ այս երեք ուժային կենտրոնները ի վիճակի չեն լուծել հարցը, ապա ո՞ր կառույցը կարող է արդյունավետ լինել: Ուստի ես դրական եմ գնահատում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում Ղարաբաղի մասով ներառված դրույթը:


Տիգրանուհի Մարտիրոսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:48 • 18/10

Հաջորդ տարի նախատեսում ենք տեքստիլի և երկաթի վերամշակման գործարան կառուցել. Գագիկ Ծառուկյան

17:46 • 18/10

Աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ. Արա Գյուլերի հիշարժան ստեղծագործությունները` մեկ ֆոտոշարքում

17:31 • 18/10

Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ)

17:26 • 18/10

Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ Թովմասյան եղբայրներին

17:19 • 18/10

Ես շատ հեռու եմ Շումախերի ռեկորդներից. Լյուիս Հեմիլթոն

17:15 • 18/10

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին

17:12 • 18/10

Ռուսաստանում պետք է մահապատիժ մտցնել. Սոլովյով (տեսանյութ)

16:54 • 18/10

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

16:53 • 18/10

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:36 • 18/10

Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ

16:34 • 18/10

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում. քաղաքացիները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը

16:30 • 18/10

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ

16:30 • 18/10

Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին»

16:23 • 18/10

Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով

16:23 • 18/10

Կռիվ էի տալիս համակարգի դեմ, որի որոշ խոշոր «պատառիկներ» դեռ կան. Մ. Խաչատրյանը՝ նոր կուսակցության անելիքների մասին

16:20 • 18/10

Պետք է օրենքով արգելել «այլանդակ դրսևորումները». Տ. Ուրիխանյանը՝ իր կողմից շրջանառության մեջ դրված միասեռ ամուսնություններն արգելող նախագծի մասին

16:09 • 18/10

ATP. Հրապարակվել է ամենամյա մրցանակների հավակնորդների ցանկը

16:08 • 18/10

Կիմ Չեն Ընը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել

16:07 • 18/10

Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները

15:52 • 18/10

«Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը

15:50 • 18/10

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Հանրապետական կուսակցությունը կրկին պահանջված է լինելու. Արտակ Զաքարյան

15:38 • 18/10

«Յուվենտուսն» Ալեքս Սանդրոյին փոխարինելու համար 2 տարբերակ է դիտարկում

15:38 • 18/10

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը. կուսակցության հայտարարությունը

15:36 • 18/10

Խորքային խնդիրներ կան Սահմանադրության հետ կապված, այն փոխելուց հետո ԸՕ-ն կրկին կփոխվի․ կարծիքներ

15:28 • 18/10

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. ՀՀ նախագահ

15:27 • 18/10

Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել

15:27 • 18/10

Մեր բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

15:25 • 18/10

Որևէ մեկը չպետք է օրենքները, կարգուկանոնը խարխլի, սա հրամայական է բոլորի համար. Դ. Բաբայանը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության Արցախի կազմակերպության մասին

15:20 • 18/10

Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը (լուսանկարներ)

15:13 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով» 3000 եվրո փոխհատուցում վճարել

15:06 • 18/10

«Պոմպեոն եկել էր համոզելու, որ Թուրքիան չհրապարակի սաուդացի լրագրողի սպանության ձայնագրությունները». Կարո Փայլան

15:02 • 18/10

Whoscored. Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

15:02 • 18/10

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են

15:01 • 18/10

ԻՊ-ը հարյուրավոր մարդկանց է պատանդ վերցրել Դեր Զորում, այդ թվում՝ եվրոպական երկրների քաղաքացիների. լրատվամիջոցներ

14:38 • 18/10

Ժամանակի սղության պատճառով ԸՕ մի շարք խնդիրների անդրադարձ չի կատարվել, բայց ավելի լավ ընտրություն է լինելու․ կարծիքներ

14:36 • 18/10

«Ամերիաբանկը» ներկայացրեց փոքր և միջին բիզնեսների համար իր երկու նոր առաջարկները

14:30 • 18/10

«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. հնարավոր է՝ պարտքը մարվի գազատարի վաճառքի ձևակերպմամբ, իսկ գազի սակագնի հարցը քննարկվում է. էներգետիկայի նախարարի պաշտոնակատար

14:24 • 18/10

NBA. Խաղային օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)

14:23 • 18/10

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը

14:22 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Մարտի 1»-ի գործով տուժողին 4500 եվրո փոխհատուցում վճարել

14:18 • 18/10

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

14:15 • 18/10

Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է, ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից գործի անցնելը. Վ. Հովհաննիսյան

14:07 • 18/10

«Արդեն 1-2 տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները». Ռոբերտ Քոչարյանը՝ «РИА Новости»-ին

13:58 • 18/10

Մոուրինյուին քննադատում են իր տեսակի համար. Զլատան Իբրահիմովիչ

13:52 • 18/10

«ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները, եթե այդպիսիք կան». Թրամփ

13:50 • 18/10

Փաստաբանների պալատը և Կոտայքի մարզպետարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

13:47 • 18/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը համախոհներ է ունեցել. Ղրիմի ղեկավար

13:34 • 18/10

Մենի Պակիաոյի առաջիկա մրցակիցը կլինի Էդրիեն Բրոները

13:34 • 18/10

Ոստիկանների կողմից անչափահասին ծեծելու միջադեպի հանգամանքները պարզելու համար ՀՀ ոստիկանապետը նշանակել է ծառայողական քննություն

13:28 • 18/10

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

13:24 • 18/10

Ներքաղաքական զարգացումներն զգալի նեգատիվ ազդեցություն չեն ունեցել բանկային համակարգի վրա. «Ամերիաբանկի» Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն

13:22 • 18/10

Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան

13:20 • 18/10

Ռոբերտ Քոչարյանը չի հավատում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի հնարավորությանը

13:19 • 18/10

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության տնօրինության ղեկավարը խոսել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասին

13:15 • 18/10

Տնտեսական գործունեություն ծավալողներ մեր ցուցակում չեն լինի, բայց որոշումը չենք կարող տարածել մյուս կուսակցությունների վրա. Լենա Նազարյան (տեսանյութ)

13:07 • 18/10

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

13:03 • 18/10

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել, սակայն ԱԺ ընտրություններին չի մասնակցի

13:03 • 18/10

Տիգրան Ուրիխանյանն ԱԺ–ում շրջանառության մեջ է դրել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ

13:01 • 18/10

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 12 000 եվրո վճարել Թեղուտ գյուղում վարելահողի համասեփականատերերին

12:59 • 18/10

Սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել․ Զ. Մնացականյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվելու մասին

12:56 • 18/10

Էդինսոն Կավանին չի ցանկանում երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

12:56 • 18/10

Հիմնական բեռը մնաց վարչապետի վրա, որն իրեն հատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը՝ վերագրելով այն «գնացող դեսպանին». Ա. Աշոտյանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

12:53 • 18/10

Մտահոգության առիթներ չունենք, պատրաստ ենք ցանկացած զարգացումների. Ա. Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հրաժարականից հետո արտաքին սադրանքների հնարավորության մասին

12:51 • 18/10

Վրաստանում ռաֆթինգի ժամանակ ռուս կին է մահացել

12:49 • 18/10

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին տպավորել էին մեր գինին և կոնյակը. այդ առումով արտահայտվել են Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը. Նիկոլ Փաշինյան

12:46 • 18/10

«Յուվենտուսն» ինձ վռնդեց. Գոնսալո Իգուային

12:34 • 18/10

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Կերչում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին ու մերձավորներին

12:33 • 18/10

Ներգաղթյալների շուրջ 4.000 հոգանոց «քարավան» է շարժվում դեպի ԱՄՆ

12:29 • 18/10

Մեծ Բրիտանիայում 100-ամյա կինն ամուսնացել է իր 74-ամյա փեսացուի հետ

12:26 • 18/10

ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

12:23 • 18/10

ԱԺ ընտրություններին ոստիկանությունը կօգտագործի նոր մոտեցումներ, որևէ սրացում չի կարող լինել. Վ. Օսիպյան (տեսանյութ)

12:20 • 18/10

Ադրբեջանում լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել

12:18 • 18/10

Նա այդքան տղամարդկություն չունի, որ ներողություն խնդրի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ առողջապահության նախարարի հոր մասին. News.am

11:58 • 18/10

Դևիդ Բեքհեմը երկարամյա ամուսնությունը «տաժանակիր աշխատանք» է անվանել

11:56 • 18/10

Ձեռնարկվում են միջոցառումներ Շիրակի մարզի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների ծնողներին գտնելու ուղղությամբ

11:52 • 18/10

Նադալը կմասնակցի Դևիսի գավաթին, Ջոկովիչի հետ բանակցություններ եմ վարում. Ժերար Պիկե

11:50 • 18/10

Կառավարությունն արտոնություն տվեց նոր ներդրումային ծրագրին, որով կստեղծվի 27 աշխատատեղ՝ 245 000 դրամ միջին աշխատավարձով

11:42 • 18/10

ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն

11:42 • 18/10

Ֆրանսիայի հարավում բնական աղետի ռեժիմ է հայտարարվել. 1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

11:31 • 18/10

Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը

11:29 • 18/10

Պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ, որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրություններին. Ն. Փաշինյան

11:28 • 18/10

Մեսսին ցանկանում է՝ Պոգբան տեղափոխվի «Բարսելոնա»

11:25 • 18/10

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

11:22 • 18/10

«Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

11:16 • 18/10

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիայի դեմ սահմանած որոշ տնտեսական պատժամիջոցներ. Պոմպեո

11:05 • 18/10

ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

11:03 • 18/10

Արագածոտնում դիմակավորված 2 անձինք փորձել են թալանել քաղաքացու տունը. shamshyan.com

11:03 • 18/10

«Դաստիարակված, ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ». Կերչի քոլեջում հրաձգություն իրականացրած տղայի հայրը պատմել է որդու մասին (տեսանյութ)

11:03 • 18/10

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում նաև ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն է

10:59 • 18/10

«168 ժամ». Ի՞նչ սպասումներ ունեն ՌԴ-ն ու ԵՄ-ն ՀՀ-ից

10:58 • 18/10

Մբապեն արժանի է «Ոսկե գնդակի». Բուֆֆոն

10:52 • 18/10

«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տե­ղակալ Ա. Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ

10:47 • 18/10

Ուեյն Ռունին հիանալի հարվածով խփել է MLS-ում իր 10-րդ գոլը (տեսանյութ)

10:42 • 18/10

«Ժողովուրդ». Մ. Գրիգորյանը շարունակում է կալանքի տակ մնալ, չնայած, որ մահամերձ է. նրան ազատ չարձակելու մասին վարկածները շատ են

10:35 • 18/10

Գերմանիայում ԻՊ գրոհայինների ծրագրած խոշոր ահաբեկչություն է կանխվել

10:25 • 18/10

ԻՊ-ը հաստատվում է Աֆղանստանի հյուսիսում՝ Ռուսաստանի դաշնակիցների ու գործընկերների սահմանների մոտ. Լավրով

10:25 • 18/10

«Ժամանակ». Ս. Մայրապետյանին ձերբակալելու օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Ա. Գևորգյանի տունը

10:20 • 18/10

Սկսվում է զեկույցների հանրայնացման գործընթաց․ ՄԻՊ առաջարկները՝ զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով (ինֆոգրաֆիկա)

10:15 • 18/10

Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Արա Գյուլերի մահը

10:15 • 18/10

«Ժողովուրդ». Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լևոն Ալթունյանի շնորհիվ