Մենք հավատարիմ ենք Հայաստանին. Ուրսուլա Բերնս

15:34 • 06.12.17



Կապի գլոբալ օպերատոր, «ՎԵՈՆ»-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Ուրսուլա Բերնսը ընկերության մի շարք ղեկավարների հետ օրերս գտնվում էր Հայաստանում։ Բերնսը հանդիպել է հայկական մի քանի լրատվամիջոցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Նշենք, որ Բերնսը մեծ փորձ ունի միջազգային ասպարեզում. նա 2009-2016թթ. եղել է «Xerox» կորպորացիայի վարչության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև ղեկավարել է «American Express»- ի, «Exxon Mobil»- ի, «Nestlé»- ի և «Datto»-ի տնօրենների խորհուրդները։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նշանակմամբ 2009-2016թթ. եղել է Սպիտակ տան կողմից իրականցվող գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ազգային ծրագրի (STEM ղեկավարը), իսկ 2015-2016թթ. աշխատել է որպես ԱՄՆ նախագահին կից արտահանման խորհրդի նախագահ։

«ՎԵՈՆ»-ը հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող խոշորագույն ընկերություն է, որն այսօր սպասարկում է ավելի քան 235 մլն բաժանորդի Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Հայաստանում ընկերությունը ներկայանում է «Բիլայն» բրենդով։  

Ըստ Ուրսուլա Բերնսի`  «ՎԵՈՆ»-ն այսօր լուրջ փոփոխությունների ճանապարհին է. արդեն 25 տարի տարբեր շուկաներում գործող ընկերությունը փոփոխություններ է ձեռնարկում` հաշվի առնելով առկա այն տեխնոլոգիաները, որոնք պետք է կիրառել, կամ որոնց հետ պետք է մրցակցել։ Նրա խոսքով` «ՎԵՈՆ»-ը ֆիքսված հեռախոսակապից անցում է կատարում առավել արագ հաղորդակցման մեթոդների։  Ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերից Բերնսն առանձնացրեց ստարտափերին աջակցող ինկուբատոր ընկերության ստեղծումը, որը, նրա խոսքով, կօգնի ոլորտի սկսնակներին կյանքի կոչել իրենց գաղափարները:

-Տիկի՛ն Բերնս, ժամանակին լրատվամիջոցներից մեկը Ձեզ ընդգրկել էր այն 10 հայտնիների ցուցակում, որոնք մարմնավորում են «ամերիկյան երազանքը»։ Որտեղի՞ց սկսվեց Ձեր բիզնես կարիերան, և ի՞նչը հարթեց Ձեր ճանապարհը դեպի «ՎԵՈՆ»։  

– «Xerox» կորպորացիայում աշխատած տարիներին ես բիզնես կարիերաս ծավալել եմ հիմնականում Միացյալ Նահանգներում,  նաև Մեծ Բրիտանիայում եմ աշխատել, մի կարճ ժամանակահատված էլ գտնվել եմ Ճապոնիայում։

«ՎԵՈՆ» ընկերությամբ սկսեցի հետաքրքրվել՝ առավելապես հաշվի առնելով այստեղ առկա հնարավորությունները, որոնք թույլ են տալիս հիմնովին փոխել հեռահաղորդակցման ընկերությունների գործունեությունը: Տպավորված էի նաև փոփոխությունների հանդեպ նրանց համարձակ վերաբերմունքով և կարող եմ ասել, որ փոփոխություններ կատարելու հնարավորությունն էր այն հիմնական պատճառներից մեկը, որ ընտրեցի «ՎԵՈՆ»-ը։ 

Երկրորդ պատճառն այն է, որ նման փոփոխությունները տեղի են ունենում այն շուկաներում, որոնք առհասարակ դուրս են տեսածրից, այսինքն՝ մարդիկ ուշադրություն առանձնապես չեն սևեռում նրանց վրա: Մինչդեռ այսօր բոլորովին այլ պատկեր ենք տեսնում. ամերիկյան խոշոր ընկերությունների ուշադրությունն այդ շուկաների նկատմամբ այսօր մեծ է, ինչը լայն հնարավորություններ է տալիս՝ հաշվի առնելով կապիտալի կուտակումներն այս շուկաներում։  

- Դուք առանձնացրեցիք ուշադրությունը տեսածրից դուրս շուկաների նկատմամբ: Հայաստանի կապի ոլորտում փոփոխություններն այսօր ակնհայտ են, և Ձեր այցը Հայաստան դրա մասին է վկայում: Ինչո՞վ Ձեզ հետաքրքրեց Հայաստանը, և որպես ընկերության նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում տեղի ներուժը:         

- Ինձ իսկապես հետաքրքրեցին այստեղի շուկաները: Ես երբեք Հայաստանում չէի եղել, թեպետ նախկինում առնչվել եմ հայերի հետ նույնիսկ շատ ավելի շատ, քան կարող եք պատկերացնել, որովհետև Միացյալ Նահանգներում մեծ թվով հայեր են բնակվում. նրանցից շատերը Բրուքլինում են:   

«ՎԵՈՆ»-ում նախագահությանս ժամանակահատվածն անցկացնում եմ տարբեր այցելություններ կատարելով՝ լինելով հիմնականում այն վայրերում, որտեղ բիզնես գործունեություն է իրականացվում: 2018թ. առաջին կեսը նույնպես պատրաստվում եմ նվիրել նման շրջագայություններին, որպեսզի կարողանամ զգալ և շոշափել այստեղի բիզնես միջավայրը՝ ինչպես են մարդիկ բիզնես վարում, ինչպես են գործարկում ծառայությունները և աշխատում հաճախորդների հետ, ինչպիսի լուծումներ են առաջարկում և այլն: 

- «ՎԵՈՆ»–ի աշխատանքի կարևոր գրավական համարեցիք փոփոխություններին արագ արձագանքելը: Ի՞նչ փոփոխություններ եք ծրագրում առաջիկայում: 

- Փոփոխությունները մի քանի մակարդակներում կլինեն`հաճախորդներին առաջարկվող ծառայություններին, ընկերությունների կառավարման ձևին, այնուհետև, հավանաբար, նաև ներքին կուլտուրային առնչվող: «ՎԵՈՆ»-ն իր հաճախորդներին առաջարկում է գրեթե նույնատեսակ ծառայություններ հեռահաղորդակցության որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ֆիքսված հեռահաղորդակցություն, երկկողմ հաղորդակցություն (point-to-point communication) և այլն: Ընկերությունները տարատեսակ են՝ Facebook, WhatsApp և այլն, սակայն դրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ապահովում հաղորդակցություն: Մենք 25 տարվա ընկերություն ենք, իսկ 25 տարվա ընկերությանն անհրաժեշտ է փոփոխություն իրականացնել՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիաները, որոնց հետ կամ որոնց դեմ կկարողանա մրցակցել: Ֆիքսված հեռախոսակապից մենք անցում ենք կատարում առավել արագ հաղորդակցման մեթոդների, ուստի փոփոխությունները բնույթով ավելի թվային են դառնում:  

Հատկանշական է, որ իրական հնարավորություն կա, որ այսպիսի տնտեսություններում նշված փոփոխությունները կատարվեն ավելի արագ, քան, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, և տեխնոլոգիայի ոլորտում արձանագրենք միանգամից մի քանի քայլ թռիչք:

Ինչ վերաբերում է ընկերության կառավարման ձևին` «ՎԵՈՆ»-ն իր գործունեությունն սկսել է որպես համեմատաբար անկախ, փոքր ընկերություն, որին շուտով միացել են խոշոր բաժնետերեր, որոնք էլ ստանձնել են դրա անմիջական կառավարումը: Ընկերությունը հետագայում ընդլայնվեց ՝ ներգրավելով հանրային ներդրողների և դարձավ ավելի բաց: 

Ինչ վերաբերում է ընկերությունում առկա մշակույթին, մենք հին, ավանդական մոդելից անցում ենք կատարում ավելի ճկուն և բաց համակարգի: Բաց ասելով՝ ենթադրում ենք ոչ միայն նոր գաղափարները, այլև տեխնոլոգիաները և կառավարման հիերարխիան։ Մենք բացել ենք մի քանի գրասենյակ, ինչը փոփոխությունների դրական ցուցանիշ է՝ հենց այն փոփոխությունների, որոնց ձգտում ենք: Այս ամենը փոփոխություն է մեր մշակույթի մեջ, մեր առաջարկներում, ինչպես նաև ընկերության կառավարման կառուցվածքում: Մեզ հարկավոր է այս անցումը կատարել շատ զգույշ: Օրինակ՝ տեխնոլոգիաների փոփոխությունը պետք է լինի շուկայակենտրոն: Քանի որ աշխատում ենք տարբեր երկրների (Հայաստանի, Ռուսաստանի և այլն) հետ, մեզ համար շատ կարևոր է տեղեկացված լինել դրանց ներքին շուկաների պայմաններին: Beeline-ի բաժանորդներն այժմ կարող են տեսնել մեր կողմից առաջարկվող ավելի ճկուն և ստեղծարար մոտեցումներ:

- Համաձայն տեղեկությունների` բջջային շուկան ընդլայնվում է, սակայն առկա մրցակցության պայմաններում նկատվում է բաժանորդների թվի կտրուկ անկում: Այս առումով ինչպիսի՞ն են «ՎԵՈՆ Արմենիա»–ի բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Ինչպիսի՞ ծառայություններ այն կարող է առաջարկել հայաստանյան բաժանորդներին, որ չեն առաջարկի մրցակից կապի մյուս օպերատորները, օրինակ՝ թվային հեռուստատեսության փաթեթների առումով:

- Սմարթֆոնները նույնպես ունեն թվային հեռուստատեսության գործառույթ, ուստի դա մեր առավելությունը չէ: Այո, բջջային շուկան նեղանում է, սակայն մենք աճող ընկերություն ենք, և մեր բաժանորդների թիվը վերջին տարիներին մեծացել է, ինչը, իհարկե, չի նշանակում, որ չենք զգում փոքրացող շուկայի ազդեցությունը: Պատճառներից մեկը ագրեսիվ մրցակցությունն է: Վերջին տարիներին մենք ներդրել ենք բարձր արագությամբ տվյալների ցանցերը՝ 3G և 4G ծածկույթները բարելավելու ուղղությամբ և շուտով պատրաստվում ենք Հայաստան ներմուծել «ՎԵՈՆ»-ի մեր հավելվածը, որն այլ ընկերություններ չեն առաջարկում:  

- Կա՞ն նախանշված այլ ծրագրեր Հայաստանում, օրինակ՝ արհեստական ինտելեկտի ոլորտում, որով վերջին տարիներին հետաքրքրված են շատ առաջատար ընկերություններ։

- Հայաստանում մենք ծրագրում ենք ստեղծել ինկուբատոր ընկերության ստարտափ, որն իր գաղափարներով կօգնի այստեղ գործող բոլոր սկսնակներին՝ այդ գաղափարները դարձնելով իրականություն և հնարավորություն ընձեռելով նաև հաճախորդներին վայելել դրանց հնարավորությունները: Մենք նրանց կտրամադրենք գրասենյակային տարածք, ինչպես նաև տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, որտեղ էլ ավելի լայն հնարավորություններ կլինեն լաբորատոր պայմաններում զարգացնելու իրենց գաղափարները: Նաև հասանելի կդարձնենք փորձագիտական խորհրդատվությունները՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ տեխնոլոգիաների ոլորտում։  

Այս ստարտափ ընկերությունը կաշխատի ոչ միայն «ՎԵՈՆ»-ի համար, այլև նոր գաղափարներով իր նպաստը կբերի ողջ երկրի տեխնոլոգիական զարգացմանը: 

Մենք Հայաստանում ունենք նաև IG կենտրոն․ այն դեռ ամբողջությամբ կայացած չէ, սակայն հուսով ենք՝ կմեծանա։ Նման կենտրոններ գործում են նաև Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղազախստանում, ինչպես նաև Վրաստանում, որտեղ արդեն կիրառվում են համապատասխան տեխնոլոգիաները։ Հուսով ենք՝ դուք կճանաչեք մեր արտադրանքը, և մեզ կհաջողվի զարգացնել մեր կարողություններն այստեղ։

- Իսկ ի՞նչ հավելյալ հնարավորություններ կտա այդ ինկուբատոր ընկերության ստարտափը, ի՞նչ առավելություններ ունի այն:   

- Տեսե՛ք, հավելվածներ ծրագրավորող շատ մասնագետներ ծրագրում են կոդը, սակայն նրանց հասանելի չէ բջջային ցանցը, որի միջոցով կկարողանան փորձարկել այն. նրանք պատրաստի հավելվածը հենց այդպես էլ տեղադրում են AppStore-ում, սակայն հետագայում պարզվում է, որ այն չի գործում կամ IOSP-ն չի աշխատում Android օպերացիոն համակարգում։ Այս ինկուբատորի մեծ առավելությունն այն է, որ ունենք հասանելիություն անհրաժեշտ բջջային ցանցին` փորձարկումներ իրականացնելու համար։ Մենք կարող ենք տեսնել` ինչպես է այն աշխատում ցանցի մեջ, իսկ նրանք կարող են տեսնել՝ ինչպես է այն իրեն «դրսևորում»։ Թեպետ այս հավելվածներն ամեն ինչ առերևույթ դարձնում են ավելի պարզ, դրանք իրականում ամենևին էլ պարզ չեն․վերջիններիս հետ սերտ աշխատելու պարագայում մեզ հարկ կլինի կատարել մեծ թվով փորձարկումներ՝ դրան հատկացնելով զգալի ժամանակ և գումար։ Սակայն այս ինկուբատորի զգալի առավելությունն այն հսկայական տարբերությունն է, որ սրանից օգտվողները հնարավորություն են ստանում գրասենյակային աշխատանքը փոխարինել սեփական գումարային միջոցները ստեղծելու կարողությամբ։ Ունենալու ենք նաև հետազոտության և զարգացման կենտրոն (R&D hub), ուստի մեր խնդիրն այժմ զարգացման հետագա ուղիների շուրջ մտածելն է։   

- Եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ, Հայաստանում դժվա՞ր է բիզնես գործունեություն ծավալելը։ Ընդհանրապես, ի՞նչ  կարծիքի եք Հայաստանի բիզնես միջավայրի վերաբերյալ։

- Քիչ են իրականում այն երկրները, որտեղ բիզնես անելը շատ հեշտ է՝ հատկապես հաշվի առնելով միջավայրը։ Գիտեք՝ երկրներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները՝ տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ և ենթակառուցվածքներ։ Շատ կարևոր հանգամանք է վարկանշային սանդղակ ունենալը, օրինակ՝ կապիտալ ընկերությունների համար։ Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք ընկերություններում նման սանդղակ կազմելու գործընթացը բավարար չափով է իրականացված, որպեսզի այնտեղ ներկայացնենք մեր յուրօրինակ լուծումները։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, պետք է ասել, որ թեպետ դժվար է այստեղ բիզնես անելը, բայց մեզ այն դուր է գալիս։ Մենք հավատարիմ ենք Հայաստանին և զգալի գումարներ ենք այստեղ ներդնում։ Ունենք շարժական և ֆիքսված հեռախոսային հաղորդակցության ցանցեր, գործարկում ենք նոր տեխնոլոգիաներ և մեծ հավատարմություն ենք տածում այս շուկայի հանդեպ. սա նշանակում է, որ մեզ դուր է գալիս այստեղ գործելը։ Մենք Հայաստանում ենք, որովհետև այստեղ կա շուկա, որին պետք է սպասարկել, և այդ շուկայի սպասարկումը պետք է իրականացվի շահավետ ձևով։ Ուստիև մեր այստեղ գտնվելը բացատրվում է ոչ միայն նրանով, որ սիրում ենք Հայաստանը, այլ նաև այն հանգամանքով, որ բիզնեսի իրականացումն այստեղ լավ է ընթանում։

- Թեպետ դժվար է նման արագ տեմպերով զարգացող ոլորտում կանխատեսումներ անել, այդուհանդերձ, առաջիկա 10 տարիներին հեռահաղորդակցության ոլորտում ի՞նչ զարգացումներ ակնկալել Ձեր ընկերությունից։
  
- Նախ`նշանակություն ունի սպառողների կողմից օգտագործվող տվյալների քանակը, որի հետ կապված այս պահին չկա որևէ սահմանափակում։ Երկրորդ՝ կան մի շարք մեխանիզմներ, որոնց ռեալ ժամանակի տվյալներ են հարկավոր։ Իսկ ռեալ ժամանակի հետ կապված պահանջներն իրականում մեծանում են, ինչը նշանակում է, որ այս ինդուստրիային հարկ է լինելու շուտով առաջարկել 5G ծածկույթ։ 

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

06:43 • 17/10

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Սիրիայում գործող ռուսական ու իրանական ընկերությունների դեմ

06:17 • 17/10

Հրդեհ Քանաքեռավան գյուղում. այրվել է վագոն-տնակը

05:49 • 17/10

Մասկը ժամանակավորապես կհեռացվի Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից

05:22 • 17/10

Warner Bros.-ը Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին ֆիլմ կնկարահանի

04:58 • 17/10

Թրամփը դիտարկում է Հիզեր Նոյերթի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում. Politico

04:27 • 17/10

Մահվան ելքով վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում. shamshyan.com

03:53 • 17/10

Աբովյան քաղաքում հրդեհի հետևանքով տնակ է այրվել

03:28 • 17/10

Huawei-ը ներկայացրել է նոր Mate 20 Pro ֆլագմանային սմարթֆոնը

02:58 • 17/10

Հունգարիայում անօթևաններին արգելել են փողոցում քնել

02:26 • 17/10

ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 30-ի

01:55 • 17/10

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը (տեսանյութ)

01:08 • 17/10

Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպա Միդլթոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

00:49 • 17/10

Չինացիները մտադիր են բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսի վրա

23:57 • 16/10

Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով. ԶԼՄ-ներ

23:43 • 16/10

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ

23:36 • 16/10

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել. Ռոբերտ Քոչարյանը՝ РИА Новости–ին  

23:25 • 16/10

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան

23:15 • 16/10

Հորդորում ենք Ն. Փաշինյանին վերանայել անընդունելի կադրային քաղաքականությունը, Վ. Օսիպյանի և Հ. Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից. «Սասնա Ծռեր» կուսակցություն

23:01 • 16/10

Արմեն Գյուլբուդաղյանցը` Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Եռապատիկ էր ցանկությունը, որ հույսը և հավատը հետ բերենք

22:46 • 16/10

Տիգրան Բարսեղյան. Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին, Պիզելիին և Արայիկ Խանդոյանի վառ հիշատակին

22:44 • 16/10

Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ վթարվել է Սու-27 կործանիչը. ամերիկացի և ուկրաինացի օդաչուները զոհվել են

22:30 • 16/10

ՀԱՊԿ գործընկերների կողմից ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումը գնահատում եմ խիստ ոչ գործընկերային. Հ. Աղազարյան

22:24 • 16/10

«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր»–ի բաժանորդ չէ. Ջրային կոմիտե

22:19 • 16/10

Հայաստանի Մ21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց Եվրո-2019-ի ընտրական փուլը

22:02 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն (տեսանյութ)

22:00 • 16/10

Չի բացառվում, որ «կարմիր գծերը» վերացնելու որոշում կայացվի. ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

21:51 • 16/10

Ազգերի լիգա. Գևորգ Ղազարյանը հաշիվը դարձնում է խոշոր (տեսանյութ)

21:49 • 16/10

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը հեռացել է Թուրքիայից՝ անհետացած սաուդացի լրագրողի հետ կապված սկանդալի ֆոնին

21:42 • 16/10

Փաստ է, որ առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մենք չենք ունենալու, և ԸՕ-ն ընդունվելու է հապճեպ պայմաններում․ Արփինե Հովհաննիսյան

21:35 • 16/10

Յուրա Մովսիսյանը հավաքական վերադառնալուց հետո առաջին գոլն է խփում ու կրկնապատկում հաշիվը (տեսանյութ)

21:28 • 16/10

ԱԺ–ն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է լիազորությունները մինչև արտահերթ ընտրությունների միջոցով կազմավորված ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահը. Արսեն Բաբայան

21:25 • 16/10

Սկանդալ ուղղափառ աշխարհում. Երուսաղեմը կոչ է արել վերջ դնել Կոստանդնուպոլսի պատրիարքարանի և Ռուսական եկեղեցու միջև ծագած վեճին

21:22 • 16/10

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ. Արմեն Ռուստամյան

21:19 • 16/10

Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

21:03 • 16/10

Ակնկալում ենք այս տարի ավելի շատ գումար հավաքել. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (տեսանյութ)

20:56 • 16/10

Audi-ն տուգանվել է 800 մլն եվրոյով

20:53 • 16/10

Ազգերի լիգա. Մարկոս Պիզելին վնասվածք ստացավ և փոխարինվեց (տեսանյութ)

20:30 • 16/10

Սիրիայում ցուցադրվել է ճգնաժամից վերականգնվող երկրի մասին պատմող «Դամասկոս-Հալեպ» ֆիլմը

20:19 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստան-Մակեդոնիա` 1:0. Մարկոսը բացել է հանդիպման հաշիվը (տեսանյութ)

20:11 • 16/10

Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը կհանգեցնի ռազմական բախման. National Interest

20:08 • 16/10

Որևէ քաղաքական դեմարշ չկա ՀԱՊԿ ԽՎ-ի նստաշրջանը Երևանից Մոսկվա տեղափոխելու մեջ. Լ. Կալաշնիկովը և Ստ. Տարասովը համակարծիք են

20:02 • 16/10

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա. Հրանտ Բագրատյան

20:00 • 16/10

Ազգերի լիգա. Հայաստան-Մակեդոնիա. ուղիղ հեռարձակում

19:59 • 16/10

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից (տեսանյութ)

19:55 • 16/10

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 16-ին 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (տեսանյութ)

19:43 • 16/10

Սյունիքում վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, նրանց թվում՝ հայրը, մայրը և 3 տարեկան երեխան. shamshyan.com

19:38 • 16/10

Ռիսկի գործոն տեսականորեն կա, գործնականում՝ ոչ. Փաշինյանը ռուս լրագրողի հետ խոսել է իր սպասվելիք հրաժարականի մասին (տեսանյութ)

19:29 • 16/10

Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել

19:26 • 16/10

Քաղաքապետարանի ՊՈԱԿ-ները պետք է լավ թափ տրվեն, բյուջեն մսխողները կհայտնվեն դատարաններում. Նարինե Թուխիկյան (տեսանյութ)

19:18 • 16/10

Rolls-Royce-ը գաղտնազերծել է Intel-ի հետ համատեղ ինքնագնաց նավերի մշակման ծրագիրը 

19:15 • 16/10

Մ21. Սերբիա-Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

19:13 • 16/10

Ջոն Բոլթոնի՝ Կովկաս այցի թիրախում Ադրբեջանն է, բայց Հայաստանն էլ պետք է հանդես գա առաջարկներով․ Էդուարդ Աբրահամյան

19:04 • 16/10

Ակումբներից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առիթով քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել Արա Բանդուրյանին. ՔԿ

19:00 • 16/10

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

18:53 • 16/10

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մակեդոնիայի հետ խաղում

18:52 • 16/10

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

18:45 • 16/10

Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյանը՝ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպման մասին

18:40 • 16/10

Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը փորձել է «քողարկել» նրա կարճ հասակը (լուսանկար)

18:22 • 16/10

Հայկական եկեղեցին ընդգրկվել է Դոնի Ռոստովի տեսարժան վայրերի ցանկում

18:17 • 16/10

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

18:16 • 16/10

ԱԺ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ

18:14 • 16/10

Բակո Սահակյանը հաստատել է Ստեփան Սարգսյանին Քաշաթաղի շրջանի ղեկավար նշանակելու որոշումը

18:12 • 16/10

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Ժոզե Մոուրինյուին

18:09 • 16/10

1996-ին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին Երևանի դատարանը ազատ է արձակել պատժի հետագա կրումից. պաշտպան

18:07 • 16/10

Երեսուն տարի՝ հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակում. աջակցություն են հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»  

18:05 • 16/10

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանությունների հապճեպության հետևանքը կարող է լինել այն, որ չենք ստանա բնակչության մեծամասնությունը ներկայացնող ԱԺ․ Ավետիք Չալաբյան

18:00 • 16/10

Մեծ է հավանականությունը՝ առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ՝ չընտրվելու կանխավարկածով. Ն. Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության անդամներին

17:57 • 16/10

Եթե բոլորի կողմից լավ ԸՕ ունենալու մտադրություն կա, ավելի ինտենսիվորեն կաշխատենք. Ա. Միրզոյանը՝ ՀՀԿ-ի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

17:52 • 16/10

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Պոմպեոյին աջակցել Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի գործի բացահայտմանը

17:52 • 16/10

Մտահոգում է շտապողականությունը. մեկ ու կես ժամ առաջ ենք ստացել ԸՕ վերջնական տարբերակը․ Վահրամ Բաղդասարյան

17:44 • 16/10

Անհատ պատգամավորների, այդ թվում՝ նախկին կամ առանձին մարզպետների դուրս գալը ԲՀԿ-ից երբեք չի կարող որակվել որպես կուսակցության պառակտում. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

17:41 • 16/10

Նյու Յորքում վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց կրակոցների

17:40 • 16/10

Թուրք հայտնի ֆուտբոլիստն ակումբի կողմից տուգանվել է 372 հազար եվրոյով` երգչի հետ ծեծկռտուք սարքելու համար

17:39 • 16/10

Ֆաբիո Կապելոն «Ռեալին» խորհուրդ է տալիս գնել Մաուրո Իկարդիին

17:37 • 16/10

Կառավարությունն այս հապճեպությամբ  ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

17:33 • 16/10

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

17:27 • 16/10

Քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք. Ն. Փաշինյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

17:24 • 16/10

Նեթանյահուն Պուտինի հետ իր շփումը համարել է Իսրայել պետության անվտանգության երաշխիքներից մեկը

17:21 • 16/10

Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող սյունեցիները բացել են միջպետական ճանապարհը. Ոստիկանություն

17:16 • 16/10

Հայաստանում կայացել է փորձի փոխանակման երիտասարդական ծրագիր՝ «Առաջնորդություն» խորագրի ներքո (լուսանկարներ)

17:14 • 16/10

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը

17:11 • 16/10

ՀՀԿ-ն և՛ ասելիք, և՛ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում և պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. Արմեն Աշոտյան

16:55 • 16/10

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

16:53 • 16/10

Վարչապետի հրաժարականից հետո իրավական փակուղում չենք հայտնվելու, իրավական «ականներ» չկան. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

16:50 • 16/10

ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:46 • 16/10

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

16:45 • 16/10

Սյունիքում միջպետական ճանապարհ է փակվել՝ ընդդեմ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման (տեսանյութ)

16:41 • 16/10

20 մլն դրամ և 20 հզր դոլար. Հունան Պողոսյանի հայտարարագիրը՝ նախորդ պաշտոնը դադարեցնելու պահին

16:41 • 16/10

«Ուժ ստանալու վայր». ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովի ընտանիքը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)

16:31 • 16/10

ՀՀ ԱԳ փոխնախարարը  և Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

16:26 • 16/10

Նուրմագոմեդովը մերժել է Մաքգրեգորի՝ ռևանշ մենամարտ անցկացնելու առաջարկը

16:21 • 16/10

Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել ռեփեր T.I.-ի տեսահոլովակի առնչությամբ, որում «Մելանյա Թրամփը» մերկապար է պարում (լուսանկարներ)

16:12 • 16/10

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը

16:09 • 16/10

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Արարատին»

16:08 • 16/10

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը

16:01 • 16/10

Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության հետ քննարկում է ԸՕ փոփոխությունները

15:58 • 16/10

Կարեն Ներսիսյանը նշանակվեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

15:54 • 16/10

Ռուսաստանում հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին (տեսանյութ)

15:53 • 16/10

Հանրային պաշտոն զբաղեցնողներից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել օրենքով վերապահված իրավական կարգավիճակի սահմանները. ՄԻՊ

15:50 • 16/10

Հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում