Կոռուպցիոն սխեմաներում ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը. գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում փոփոխությունների, վերահսկող մեխանիզմների, քաղաքական կամքի, երկրում տեղի ունեցող հանցագործությունների ու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, զինված խմբերի դատավարությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
- Պարո՛ն Դավթյան, 2018 թվականին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը, ի՞նչ է փոխվելու Դատախազությունում, թե՞ Դատախազության գործառույթում ու կառուցվածքում որևէ փոփոխություն չի նախատեսվում:
- «Դատախազության մասին» նոր օրենքն իսկապես փոփոխություններ նախատեսել է, հակառակ դեպքում նոր օրենք ընդունելու իմաստը չէր լինի: Դրանք հիմնականում պայմանավորված են բարեփոխված Սահմանադրությամբ պետական մարմինների ձևավորման և գործունեության հիմքում ընկած անկախության և գործառութային տարանջատման սկզբունքների կենսագործման հրամայականով: Նշեմ փոփոխություններից թերևս ամենակարևորները: Նախ՝ սահմանվել է Գլխավոր դատախազի ընտրության այնպիսի մեխանիզմ, որն իշխանության թևերից, քաղաքական կոնյուկտուրայից, նրա գործառույթային անկախության ավելի բարձր երաշխիքներ է ապահովում: Գլխավոր դատախազին Ազգային ժողովն ընտրում է նրա իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ պաշտոնանկ է արվում ԱԺ խմբակցության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սա հնարավորություն է ստեղծում դատախազին, վայելելով Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը, գործել ավելի անկախ, բայց նաև գիտակցել, որ իր կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում Ազգային ժողովի նույնիսկ ամենափոքր խմբակցությունն առնվազն կարող է քննարկման առարկա դարձնել իր պաշտոնանկության հարցը:
Սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման նոր ընթացակարգ՝ նշանակման իրավասությունը վերապահելով Գլխավոր դատախազին, ինչը վերջինիս պատասխանատվության աստիճանն առավել բարձրացնող գործոն է:
Բացի դրանից`ամբողջությամբ վերանայվել է դատախազների նշանակման և ծառայողական առաջխաղացման կարգը: Այն դարձել է ավելի կանխատեսելի: Դատախազ դառնալու հավակնություն ունեցող անձանց և գործող դատախազներին իրավունք է վերապահվում բողոքարկելու իրենց վերաբերյալ կայացված որոշումները: Դատախազների վարքագծի կանոնները բարձրացվել են օրենքի մակարդակի: Այսինքն՝ կարևորվել է դատախազի կողմից ինչպես աշխատանքային հարաբերություններում, այնպես էլ՝ դրանից դուրս, իր կոչմանը հարիր վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը: Սա, իհարկե, արված փոփոխությունների միայն մի մասն է:
-Մեկ տարի առաջվա Ձեր խոսքով՝ Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի: Պաշտոնական բոլոր մակարդակներում ևս խոսվում է, թե անպատժելի մարդիկ ու չբացահայտվող հանցագործություններ չկան: Ըստ Ձեզ` հասարակության շրջանում վստահության ինչ աստիճան կա այդ հայտարարությունների վերաբերյալ: Խոսում ենք անպատժելի մարդկանց չլինելու մասին, բայց մինչ օրս ամենաբարձր պաշտոնյան, որ ամբաստանյալ է, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն է: Բարեխի՞ղճ են պաշտոնյաները, խախտումներ չե՞ն անում:Օրինակ` հարևան Վրաստանում պարբերաբար բարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվում, ըստ որում` վարչապետի մակարդակով, իսկ նախկին նախագահի դեմ ևս մեղադրանք կա:
-Ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն կարող լինել: Ես վերահաստատում եմ իմ նախկինում արած այն պնդումը, որ կոռուպցիոն սխեմաներում երբևէ ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը: Դրա ապացույցն այն է, որ 2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ, և քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Հրապարակված տվյալները հավաստում են, որ անցել են Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձեռնմխելիության մասին պնդումների ժամանակները: Մեր խնդիրը կատարվող աշխատանքի մասին հանրային համակողմանի իրազեկումն է, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների անկեղծ շահագրգռության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Իմ խորին համոզմամբ` հատկապես հանրային մասնագիտական շրջանակները չպետք է իրենց իսկ կողմից նկատելի արդյունքների, նախաձեռնությունների, իրականացվող բարեփոխումների հանդեպ կանխակալ բացասական կարծիք ձևավորեն՝ նախքան համոզվելը՝ որքանո՞վ են դրանք իրագործվում: Եթե անկախ ամեն ինչից անդադար անվստահություն պետք է ներշնչվի հասարակությանը, իհարկե, վերջինիս ընկալումները շարունակելու են մնալ ցածր մակարդակի:
Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ ձեր արած համեմատությանը, ապա բացարձակապես այն կարծիքին չեմ, որ զուտ համադրելի ցուցանիշներ ապահովելու համար պետք է արհեստական գործընթացներ հարուցել: Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը հետապնդվի առանց իր մեղքը հիմնավորող բավարար ապացույցների: Նման համեմատությունները տեղին չեն, հատկապես, երբ հարևան երկրներից բերվող օրինակներն այդքան էլ միանշանակ չեն: Օրինակ՝ այդ նույն երկրներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցվել են քրեական հետապնդումներ, մի քանիսը դատապարտվել են, բայց վերջիններից ոմանց գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել: Արդյոք սա՞ պետք է վերցնենք` որպես օրինակելի փորձ:
-Վենդետաներ, կրակոցներ, սպանություններ, այս դեպքերը հաճախակի չե՞ն։ Օրինակ` կա՞ն համեմատականներ, թե նույն բնակչության շնչի հաշվով այլ երկրներում և Հայաստանում ինչ վիճակագրություն կա: Կա՞ն գործեր, որտեղ քննության առարկա դառնալու ընթացքում պարզվել է, որ այդտեղ վենդետայի տարր կա:
-Զանգվածային լրատվության միջոցներով սպանությունների աննախադեպ ծավալով հանրայնացումն առաջին հայացքից կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների տեսակարար կշիռը հանցավորության ընդհանուր զանգվածում ավելացել է։ Մինչդեռ դինամիկան ցույց է տալիս, որ այս հանցատեսակի մակարդակը վերջին քսան տարիներին կայուն անկում է ապրում։ Եթե 1995-1998թթ․ գրանցվել է սպանության միջինը 105 դեպք, 2001-2004թթ․՝ 77 դեպք, ապա 2016թ․-ին գրանցվել է սպանության 66 դեպք: Իսկ ահա 2017թ․-ի տասնմեկ ամիսների կտրվածքով ունենք սպանության դեպքերի կտրուկ նվազում. արձանագրվել է սպանության 48 դեպք։ Բնական է, որ նման միտումների պայմաններում նվազել է նաև վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների թիվը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչության շնչին ընկնող սպանությունների թիվը ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ բավական ցածր է։ 2013 թվականին ՄԱԿ-ի՝ դիտավորյալ սպանությունների գլոբալ հետազոտության արդյունքներով Հայաստանը դիտավորյալ սպանությունների թվով 219 պետությունների շարքում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով մեր անմիջական հարևաններին, ԱՊՀ գրեթե բոլոր և եվրոպական բազմաթիվ պետությունների։ Նախորդ տարվա տվյալներով սպանությունների առումով 100 հազար բնակչին բաժին է ընկնում 3,4 դեպք: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ արդյունքներ ունի, քան Ղազախստանը, որտեղ այդ ցուցանիշը 4.8 է, Ռուսաստանը՝ 7.2, Ուկրաինան՝ 4.2, և այլն:
Նման ցուցանիշները ես պայմանավորում եմ այս հանցագործության դեմ անզիջում, հետևողական պայքարով և համոզված եմ, որ սպանությունների և, մասնավորապես, վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների դեմ պայքարի գրավականը հանցագործության համար պատասխանատվության և համաչափ պատժի անխուսափելիության ապահովումն է։
Ասածս չի նշանակում, թե իրավիճակը համարում եմ լիովին բավարարող: Իհարկե, ունենք առավել արդյունավետ գործելու, կադրային ռեսուրսների կարողությունները կատարելագործելու, մեր աշխատանքը գիտատեխնիկական ժամանակակից հնարավորություններով հագեցնելու և այլ խնդիրներ: Դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն են նաև ուղղված մեր ամենօրյա ջանքերը:
-Պարո՛ն Դավթյան, մի քանի անգամ հայտարարել եք, որ դատախազներին ստուգելու համապատասխան մեխանիզմներ ունեք, կան վերադաս դատախազներ, ովքեր ստուգումներ են իրականացնում, և եթե հաղորդումներ էլ չլինեն ինչ-ինչ խախտումների մասին, կարող են վերադասի կողմից հայտնաբերվել: Նման դեպք գրանցվե՞լ է, ովքե՞ր են պատժվել:
-Պետք է հաշվի առնել երկու հանգամանք: Մի կողմից դատախազության համակարգի ներսում հսկողական մեխանիզմները պետք է ուղղված լինեն ոչ միայն թերացած դատախազին պատժելուն, այլ՝ դրան զուգահեռ, նույնիսկ դրանից առաջ, վեր հանված խախտումը վերացնելուն: Սրան զուգահեռ, սակայն, վերահսկողական գործառույթները որևէ կերպ չպետք է սահմանափակեն նախնական քննության նկատմամբ հսկողություն իրականացնող կամ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի ինքնուրույնությունն ու անկախությունը:
Դատախազության համակարգի ներսում հսկողությունն իրականացվում է մի քանի մակարդակով: Նախ՝ վեր հանված թերությունների վերացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում եմ ինքս, կամ, իմ հանձնարարությամբ, Գլխավոր դատախազի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Դատախազական աշխատանքի ամենատարբեր դրսևորումների նկատմամբ ամենօրյա հսկողություն են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության՝ վերահսկողական լիազորություններով օժտված համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները: Եվ վերջապես՝ հսկողություն իրականացնում է անմիջապես վերադաս դատախազը: Վերահսկողության այս մեխանիզմների գործադրման արդյունքում միայն 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իմ կողմից քննիչների և դատախազների 28 որոշումներ են վերացվել:
Խախտումների վերհանմանը հետևում է դրանք թույլ տված դատախազին, հիմքերի առկայության դեպքերում նաև վերադաս դատախազին համարժեք պատասխանատվության ենթարկելու հարցը: 2017 թվականի ընթացքում միայն ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման արդյունքում վեր հանված խախտումների փաստով դատախազների նկատմամբ հարուցվել է 7 կարգապահական վարույթ, որոնց արդյունքում 6 դատախազ ենթարկվել է կարգապահական տույժերի:
-Վերահսկող մեխանիզմների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից զատ հիմնականում իրավաբանները, փաստաբանները խոսում են քաղաքական կամքի բացակայության մասին: Համամիտ եք այն ձևակերպման հետ, որ քաղաքական կամքի բացակայություն կա, թե՞ առաջընթացը ժամանակի հարց է:
-Անկեղծ ասած՝ հանցավորության դեմ պայքարի գործում քաղաքական կամքի բացակայության մասին խոսակցություններն ինձ համար անհասկանալի են: Հանցավորության դեմ պայքարի գործառույթ իրականացնող մարմինները պարզապես պետք է կատարեն իրենց աշխատանքը, այսինքն՝ այն գործառույթները, որոնցով օժտված են իրենց իրավասության շրջանակներում:
Քաղաքական կամքի մասին հաճախ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Այս ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում շատ լուրջ քայլեր են իրականացվել: Օրինակ՝ քրեականացվել է ապօրինի հարստացումը, ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդլայնվել է գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող սուբյեկտների շրջանակը, ներդրվել է կոռուպցիոն դրսևորումների մասին ազդարարման և ազդարարների իրավական պաշտպանության համակարգը: Եթե դուք ծանոթ եք այս տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր, երբեմն՝ սիստեմատիկ հանցագործությունների բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկված անձանց, այդ թվում և առաջին հերթին պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ մեր կողմից հրապարակված տվյալներին, ապա դրանք ինքնին տալիս են հարցի պատասխանը՝ ունի՞ արդյոք դատախազությունը այս չարիքի դեմ պայքարելու կամք և ցանկություն: Եկեք համեմատենք նախորդ և այս տարվա ցուցանիշները. ընդամենը մեկ օրինակ: 2017թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով անցնող մեղադրյալների թիվը 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել է 91,8-%ով: Այլ խնդիր է՝ ուզո՞ւմ ենք տեսնել այս ամենը, թե ոչ, չնայած, իմ խորին համոզմամբ, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել միայն պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ: Սա համընդհանուր խնդիր է և համակարգային մոտեցում է պահանջում՝ նաև հասարակության ներգրավվածությամբ:
-Պարո՛ն Դավթյան, այս պահին նույնատիպ երեք գործ է քննվում դատարաններում՝ Սեֆիլյանն ու մյուսները, Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործերն ու Նորք-Մարաշի զինված խմբի գործը: ՊՊԾ գնդի մասով որոշակի գործողություններ կատարվել են անդառնալի հետևանքներով, Սեֆիլյանն ու մյուսները, կամ Նորք-Մարաշի խմբի անդամներն իրենց կամքից անկախ պլանավորած հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ի՞նչ է փոխվել ՊՊԾ գնդի դեպքից հետո` նմանատիպ դեպքերը բացառելու համար, և երկրորդ՝ ինչի՞ հետևանքով են կատարվել այդչափ գործողություններ ու չեն կանխվել: Շատ չե՞ն նման դեպքերը Հայաստանում` հաշվի առնելով, որ 2-3 տարում երեք նման խումբ է հայտնաբերվել, ըստ էության:
-Թույլ տվեք չհամաձայնել այն դիտարկմանը, թե նմանատիպ հանցագործությունները չեն կանխվել։ Նախ՝ պարեկապահակային ծառայության գնդի զավթման և պատանդառության մեջ մեղադրվողներին վնասազերծելու գործում իրավապահ մարմինները գործել են համակարգված և արհեստավարժ, ինչի արդյունքում ոչ միայն կանխվեցին այդ հանցագործության կործանարար հետևանքները, այլև հնարավոր եղավ հանցագործությունը խափանել հենց իրենց՝ զինյալների շրջանում նվազագույն կորուստներով: Մասնակիցների քանակով և տևողությամբ նախադեպը չունեցող այս հանցագործության համար բավական կարճ ժամանակահատվածում կատարվեց գործի հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննություն, բացահայտեցին գործի բոլոր, այդ թվում՝ ոստիկանության երեք ծառայողների սպանության հանգամանքները, և գործն ուղարկվեց դատարան: Համոզված եմ, որ դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցները կտան մեր հասարակությանը հուզող հարցերի պատասխանները և կցրեն կատարված հանցագործության առնչությամբ որոշ մարդկանց կողմից հասարակության շրջանում միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը։
Ակնհայտ է նաև, որ ինչպես Սեֆիլյանն ու մյուսները, այնպես էլ՝ Նորք-Մարաշի խմբի անդամները պլանավորած հանցագործություններն իրենց համար ցանկալի ավարտին չեն հասցրել: Նման երևույթների և դրանց մասնակիցների նկատմամբ հասարակական լայն վերաբերմունքը ցույց տվեց, որ ճնշող մեծամասնության համար նման հանցանքներն անընդունելի են։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
11:51 • 19.04.24 Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի