«Ավելի բարձր գոռացեք». Լավրովը հումորով է արձագանքել ամերիկուհի լրագրողի արարքին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հումորով է արձագանքել ամերիկուհի լրագրողի արարքին, գրում է ria.ru-ն:
Բանակցությունների սկզբում լրագրողը բղավելով Լավրովին հարց է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ:
«Ավելի բա՛րձր գոռացեք, ես Ձեզ չեմ լսում»,-ծիծաղելով ասել է Լավրովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թիլերսոն-Լավրով հանդիպման ժամանակ քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը, մինսկյան պայմանավորվածությունները, կորեական ճգնաժամը: Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ռուս դիվանագետների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն անթույլատրելի են:










