Երևանում է Ռաֆայելա Կարնեվալեն. նա նախագծում է ՀՀ առաջին բուտիկ-հյուրանոցը` Fendi, Feragammo ոճերով և ուզում է Սևանում Xcat նավերի մրցարշավ անցկացնել (տեսանյութ)

19:44 • 09.12.17



Ազգությամբ իտալացի իտերիերի հաջողակ դիզայներ Ռաֆայելա Կարնեվալեն, ով Moda Milano ընտանեկան բիզնես ընկերության կառավարիչներից է, այցելել էր Երևան: Նա նախագծում է հյուրանոցների, հանգստի վայրերի, կորպորատիվ գրասենյակների և այլ օբյեկտների դիզայնը աշխարհի տարբեր երկրներում: Tert.am-ի հետ զրույցում Կարնեվալեն պատմեց, որ նման շքեղ բուտիկ-հյուրանոց էլ նախագծում է Երևանում, որը կունենա լայն ծառայություններ, ինչպես օրինակ ուղղաթիռների կամ ինքնաթիռների տրամադրում, աշխարհի լավագույն թատրոններում տոմսերի ամրագրում և կլինի միակը Հայաստանում իր յուրօրինակությամբ: Բուտիկ-հյուրանոցը, ինչպես և աշխարհի բոլոր նման կեցավայրերը, ըստ դիզայների, կլինի աշխարհահռչակ բրենդներից մեկի ոճով: Ռաֆայելա Կարնեվալեն պատմեց ևս մեկ ծրագրի մասին, որը նախատեսում է իրականացնել Հայաստանում: Նա ասաց, որ մտադրված է բերել Xcat նավերի մրցարշավը, որն աշխարհում հայտնի սպորտ է, և, այսպիսով` մրցումների օրերին աշխարհի ուշադրությունը գրավել Հայաստանի վրա:

- Շնորհակալություն այս հնարավորության համար: Կարծում եմ, որ եթե այստեղ եք, ուրեմն Երևանի հետ կապված որոշակի ծրագրեր ունեք: Կպատմե՞ք դրանց մասին:

- Կարծում եմ, որ շատ ժամանակ անհրաժեշտ կլինի՝ պատմելու այն բոլոր նախագծերի մասին, որոնք ցանկանում ենք իրականացնել: Իհարկե, նախ և առաջ, ինձ համար շատ տպավորիչ է, որովհետև ես առաջին անգամ եմ Հայաստանում և մինչ այժմ ամեն ինչ շատ հիասքանչ է անցել… Ես, իհարկե, պետք է մեկին շատ շնորհակալ լինեմ, որ ինձ համոզեց այցելել Հայաստան: Ես շատ եմ լսել Հայաստանի մասին, ես գիտեի՝ որտեղ է այն, բայց ես չգիտեի՝ ինչ է այն: Ես գիտեի, որ հայերը չափազանց հպարտ ժողովուրդ են, նաև բանիմաց, նրանց պատմական արմատները շատ հայտնի են, և փոքր-ինչ գնում են դեպի մեզ՝ Իտալիա:

Մեծ անակնկալ էր, երբ ես այս հարցը քննարկեցի պարոն Դինո Ավետիսյանի հետ, ով շատ նշանավոր գործարար է, բայց իմ ուշադրությունը գրավեց նրա ոգևորությունը այս երկրի նկատմամբ, և թե ինչպես էր նա խոսում այս երկրի մասին, երկրի ապագայի մասին և թե ինչ է նա ուզում անել այս երկրի համար: Հայաստանի հետ կապված ծրագրերում կան հյուրանոցային ոլորտին առնչվող գաղափարներ, ինչն արդեն նրա բիզնեսի մասն է կազմում: Այն ինձ անմիջապես դուր եկավ ոչ այն պատճառով, որ ես իմ կյանքում սովոր եմ մարտահրավերների, այլ որովհետև ես իսկապես հավանեցի թե ինչ ոգևորությամբ էր նա առաջարկում:



Եվ ես հիմա այստեղ եմ, ես այցելում եմ քաղաքի տարբեր վայրեր, ես եղել եմ հռոմեական տաճարում, որն ինձ տարավ հետ՝ դեպի իմ պատմություն, իմ երկիրը, և ես այնտեղ անգամ ավելի շատ զգացի Հայաստանի հետ իմ երկրի կապը: Ես տեսա քաղաքի մեծ մասը, և կարծում եմ, որ քաղաքը շատ բաներ ունի անելու և ցույց տալու բոլորին: Մենք այստեղ ենք այդ ամենը սկսելու համար, և կարծում եմ՝ դա հիանալի ճանապարհ է լինելու:

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց Հայաստանը:

- Իրականում ես միայն ընտրել եմ լինել այս նախագծի մի մաս: Այն ներկայացվեց շատ գրավիչ, այն էմոցիաները, որոնք պարոն Դինոն փոխանցում էր ինձ, այն ոգևորությունը, թե ինչպես էր նա խոսում այս նախաձեռնության մասին և թե որքան էր նա նվիրված, գրավեց ինձ, համոզեց: Մենք ստանում ենք շատ առաջարկներ աշխարհի տարբեր երկրներից, որովհետև մենք որոշակի փորձառություն ունենք: Մոտ 13 տարի առաջ իմ ընտանիքը որոշեց Դուբայում բացել Միլանում հիմնած ընտանեկան ModaMilano ընկերության մասնաճյուղը: Հենց սկզբից որոշվեց, որ ես եմ ղեկավարելու Արաբական Միացյալ Էմիրություններում ընդլայնումը, և դա, իհարկե, միայն ԱՄԷ ընդլայնում չէր, դա ներառում էր Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության պարտավորությունները:

Դա հիասքանչ մարտահրավեր էր, որովհետև ամեն ինչ նոր էր, այնտեղ ոչինչ չկար, և ես տեսա թե ինչպես զարգացավ, աճեց ու միջազգային հաբգուց դարձավ այս տարածաշրջանը: Մենք այնտեղ անում էինք ամենագեղեցիկ նախագծեր՝ կառավարական, մասնավոր, հյուրանոցներ… Այժմ, օրինակ, մենք աշխատում ենք կառավարության համար մի գեղեցիկ նախագծի վրա, այն ենթադրում է ավելի քան վեց հարյուր առանձնատներից բաղկացած հյուրանոց Մասդար քաղաքում, որն Արաբական էմիությունների ամենականաչ քաղաքն է: Դա մեծ մարտահրավեր է, և ես կարծում եմ, որ այն առաջին էկոլոգիական ուղղվածություն ունեցող հյուրանոցն է աշխարհում, այն այժմ կառուցման փուլում է:

Ես լյուքս դասի բրենդների աշխարհ եմ գալիս նորաձևության աշխարհից, ինչը, անշուշտ, մեծ փորձառություն էր ինձ համար: Մայրս Valentino-ի հետ էր աշխատում ավելի քան 11 տարի, հետո նա բացեց իր սեփական բրենդը, և մենք կուտյուրային զգեստներ էինք արտադրում աշխարհում ամենաազդեցիկ մարդկանց, մեծ մասամբ՝ թագավորական ընտանիքների ներկայացուցիչների համար: Մեր և իմ փորձառությունը գալիս է նման մակարդակից, և ես հավատում եմ շքեղ ապրելակերպին, իսկ Դուբայն ինձ տվեց հենց դա իրականացնելու հնարավորություն: Ես Արաբական նորաձևության խորհրդում երկու տարի գլխավոր PR մասնագետն եմ եղել, դա հիանալի փորձառություն էր ինձ համար, որովհետև ես պետք է սեղանի շուրջ բերեի մեր բոլոր դիզայներներին, ես պետք է նրանց բացատրեի, թե ինչ է Միջին Արևելքը, ես պետք է Դուբայ բերեի նորաձևության ամենակարևոր համալսարանը՝ արաբ տաղանդներին կրթաթոշակներ տրամադրելու համար: Դրանք գեղեցիկ, հագեցած երկու տարիներ էին:

- Ես հասկացա, որ Դուք ընկերներ ունեք Երևանում: Ովքե՞ր են նրանք:

- Օհ, ես հիանալի ընկերներ եմ ձեռք բերել այստեղ: Դա հիանալի է: Իհարկե, թիվ 1 ընկերը պարոն Դինո Ավետիսյանն է, որովհետև նա է ինձ բերել այստեղ, և ես կարծում եմ նրան երախտապարտ կլինեմ իմ ողջ կյանքի ընթացքում, և իհարկե նրա շուրջ գտնվող մարդիկ, որոնց հետ ես ծանոթացա, մարդիկ, որոնք նրա պես հիանալի անձնավորություններ են: Եվ ես հանդիպեցի գեղեցիկ մարդկանց, ենթադրում եմ՝ բոլոր հայերն այդպիսին են:

- Ավելի մանրամասն խոսենք Երևանում ձեր նախագծերի մասին: Ես գիտեմ, որ դուք ներգրավված եք Xcat նախագծում, որը նավերի մրցումներ է իրականացնում:

- Մենք ունենք երկու հիանալի նախագիծ, մեկը լինելու է հյուրանոցային նախագիծ, և այդ հյուրանոցային նախագիծը լինելու է միակն ու անկրկնելին: Այն գեղեցիկ բուտիկ-հյուրանոց է լինելու, և տարածքը, որը ես արդեն տեսել եմ, պարզապես հիասքանչ է: Իրավունք չունեմ ասելու, թե որտեղ է այն լինելու, բայց այն շատ գեղեցիկ բուտիկ-հյուրանոց կլինի: Մենք այժմ բրենդը որոշելու փուլում ենք, որովհետև դուք գիտեք, որ բուտիկ-հյուրանոցը պետք է կապված լինի հայտնի բրենդներից մեկի հետ: Այդ  բրենդը կարող է լինել Fendy-ն, Ferragamo-ն:

- Իրո՞ք: Դա հնարավո՞ր է:

- Ինչո՞ւ ոչ: Մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ: Եվ կարող եմ վստահեցնել, որ լինելու է մի բան, որը փոխելու է այս երկրի հեռանկարը և այն ճանապարհը, թե ինչպես է այս երկիրը պատրաստվում նոր զբոսաշրջիկներ գրավել, նոր գործարարներ ներգրավվել: Սա մեր հիանալի նախագծերից մեկն է: Այն միայն հյուրանոց չի լինելու, այդտեղ լինելու են խանութներ, հատուկ FMB ռեստորան: Նման հյուրանոց Հայաստանում, հավատացնում եմ, չի եղել:

- Իսկ էլ ո՞րն է բուտիկ-հյուրանոցի և հյուրանոցի տարբերությունը:

- Բուտիկ հյուրանոցում ամենակարևորը սպասարկումն է: Այն չի լինելու մեծ հյուրանոց, որովհետև այն մարդիկ, որոնց մենք ցանկանում ենք ընդունել, զգալու են գաղտնիության կարիք: Նրանց լավ սպասարկում հարկավոր կլինի, նրանց որոշակի չափանիշներ են պետք, պետք է ընտրվի համապատասխան դիզայն՝ որոշակի չափորոշիչներին համապատասխան, սենյակների տեղակայման ճիշտ ընտրություն, հարմարավետության ապահովում: Լինելու են տարբեր հյուրանոցային ծառայություններ, մենք ունենալու ենք տարբեր տեսակի ռեստորաններ, տարբեր տեսակի խանութներ: Հաճախորդը կամ սովորաբար շատ հատուկ զբոսաշրջիկ է, կամ գործարար է: Իսկ գործարարին անհրաժեշտ է վերջին րոպեի տարբեր ծառայություններ, կոնսիերժ ծառայություն օրինակ, հնարավոր կլինի վերջին րոպեին վարձակալել մասնավոր ինքնաթիռ, ուղղաթիռ, ամրագրումներ անել թատրոնի համար, տոմսեր ամրագրել ողջ աշխարհում: Սրանք ծառայությունների մի մասն են, որը պատրաստվում է իրականացնել  բուտիկ-հյուրանոցը:

- Ի՞նչն է ձեզ համար կարևորը հյուրանոցներում: Առանց ինչի՞ հնարավոր չի լինի բարձրակարգ հյուրանոց ունենալ:

- Ես շատ ստեղծարար մարդ եմ, երբ մտնում եմ հյուրանոց, ես պետք է զգամ, որ այդ հյուրանոցը որոշակի կենսակերպ ունի, և ես պետք է ինձ նույնացնեմ այդ կենսակերպի հետ: Դա բնավորությունն է: Ես կարծում եմ, որ մարդկանց պարագայում էլ այդպես է, դու ծանոթանում ես մարդկանց հետ, և քեզ տպավորում է նրանց բնավորությունը: Բնավորությունն է մեզ գերում, բնավորությանն է, որ հրապուրանք է առաջացնում: Երբ ես մտնում եմ մի վայր, այն պետք է ինձ գրավի, պետք է ինձ ուղերձներ տա, ես սիրում եմ տեսնել անկյուններ՝ ինչ-որ արվեստի գործով: Հյուրանոցներում ամեն ինչ պետք է հստակ, պարզ լինի և ես պետք է զգամ, որ այդ վայրը պատկանում է ինձ: Բուտիկ-հյուրանոցում այցելուն իրեն պետք է  զգա ինչպես տանը:

- Ես լսել եմ, որ Դուք ուզում եք Xcat-ը բերել Հայաստան, Սևանա լիճ: Դա հնարավո՞ր է:

- Ես կարծում եմ՝ այն մարդկանց հետ, ում հետ ես հանդիպել եմ, ամեն ինչ հնարավոր է: Դա հիանալի նախագիծ է: Ես սիրում եմ արագություն, շարժիչներ, չնայած նրան, որ իմ տեսքն այդ տպավորությունը չի թողնում: Բայց ես իսկապես սիրում եմ Xcat-ը: Դա նավերի մրցարշավ է, մի սպորտ է, որը F1-ի հետ կարելի է համեմատել, պարզապես տարբերությունն այն է, որ այնտեղ մրցում են արագընթաց նավերով: Այն ինձ համար սկսվեց որպես հոբբի, որովհետև իմ զարմիկը նավավար է: Դանիելը հիանալի իրեն դրսևորեց և այս տարի դարձավ տարվա նավավար, ինչից հետո ես տարվեցի այս սպորտով: Առհասարակ, ես սիրում եմ աշխարհում ցանկացած բան, եթե ինչ-որ մեկն ինձ դրա կիրքն ու ոգևորությունն է փոխանցում: Ես շատ ուշադիր հետևում էին նախորդ տարվա Xcat-ին, և ես իսկապես սիրահարվեցի այդ գաղափարին: Ես կրկին հանդիպեցի ճիշտ մարդկանց, այս անգամ էլ պարոն Դինոյին, նա ամեն տեղ է, որովհետև նա մարտահրավերների մարդ է, մենք նրան հյուրընկալեցինք Դուբայում Xcat-ի վերջին մրցարշավին: Իմ նավն այդ ժամանակ հաղթեց մրցարշավում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Մեր մրցակիցները, իհարկե, թոփ մրցարշավորդներն էին. հաղթողը Դուբայի թիմն էր, որը պատկանում է Դուբայի թագավորական ընտանիքին և Աբու Դաբիի թիմը, որը պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին: Նրանք երկուսն էլ իմ շատ լավ հաճախորդներն են, շատ լավ մարդիկ, ես պաշտում եմ նրանց: Ցավոք, իմ կյանքը կիսված է՝ ԱՄԷ-Իտալիա, ԱՄԷ-Իտալիա, հետո ես նրանց հետ եմ մրցում, ես նրանց խոստացա, որ մրցակցությունը հաջորդ տարի իսկապես շատ խիստ կլինի:

- Կարող ե՞ք ասել, որ սա յուրօրինակ ներդրում կլինի Հայաստանում:

- Ես կարծում եմ, որ դա ֆանտաստիկ կլինի Հայաստանի համար: Հատկապես հաջորդ տարի, Xcat-ի օրացույցում շատ կարևոր տարի է, մենք մի քանի երկրներ ենք ընդգրկում, ինչպես օրինակ Մոնակոն, և ես վստահ եմ, որ այս երկրները կլինեն մեծ հավելյալ արժեք Հայաստանի համար և այդ պատճառով գաղափարը, որ Xcat-ը լինելու է Հայաստանում, ողջ աշխարհը կբերի Հայաստան: Xcat-ին բազմաթիվ թիմեր են մասնակցում ողջ աշխարհից, մենք ունենք ավստրալիական, ռուսական, իտալական թիմեր: Այդ թիմերի հետ գալիս են լուրջ մարդիկ, լրատվամիջոցներ, ինչի արդյունքում երկիրը ուշադրության կենտրոնում է հայտնվում: Գալիս են նավավարները՝ իրենց ընտանիքների և ընկերների հետ: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ են ժամանում մրցարշավին: Հայաստանը կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում, և ես կարծում եմ, որ դա ամենառազմավարական լուծումն ու գաղափարներ է, որ կարող է ներդրվել այստեղ:

- Ո՞րն է ձեր ինտերիերի դիզայնի հաջողության բանալին:

- Դա իմ ոգևորությունն է: Առանց ոգևորության հնարավոր չէ ոչինչ անել: Իմ ոգևորությունն է, և իմ ապրելու ձևը, հաճախորդների հետ հաղորդակցվելու իմ մոտեցումը, որոնք ոչ թե հաճախորդներ են ինձ համար, այլ՝ ընկերներ: Ես սկսել եմ իմ կարիերան՝ աշխատելով թագավորական պալատներում՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում: Նրանց ապրելաձևը դարձավ նաև իմ ապրելաձևը՝ մենք ընկերացանք: Ամենագեղեցիկն այն է, որ նրանք ինձ թույլ են տալիս փոխանցել իմ գործողությունների ոգևորությունն իրենց, նրանք ինձ երբեք չեն ստիպում, երբեք չեն սահմանափակում ինձ, նրանք ինձ պարզապես թույլ են տալիս անել այն, ինչ ես ցանկանում եմ անել: Դա պարզապես այն պատճառով է, որ ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Եվ ես կախվածություն ունեմ դրանից, ես շատ բաներ կարող եմ անել, բայց սա է, որ ես սիրում եմ ամեն օր անել: Եվ հետո թագավորական պալատներից մենք տեղափոխվեցինք հյուրանոցային ոլորտ, ինչն ինձ համար չափազանց հետաքրքիր էր: Մեր թիմում շատ ճարտարապետներ կան, նրանցից յուրաքանչյուրն իր գործն է անում, մենք անում ենք Դուբայում ամենագեղեցիկ ռեստորանների դիզայնը, մենք աշխարհի տարբեր վայրերում ռեստորանների դիզայն ենք իրականացնում ՝ Մայամի, Նյու Յորք, Մեքսիկա, Շանհայ, Հոնկոնգ և այլ քաղաքներ: Եվ հետո դա պարզապես էներգիայով լի է, ես առանց դրա չեմ կարող ապրել: Բայց մենք պարզապես ինտերիեր դիզայներներ չենք, մենք ճարտարապետներ ենք, մենք նախագծեր ենք անում, այժմ Օմանում գոլֆի գեղեցիկ ակումբի հանգստավայր ենք նախագծում Օմանի թագավորական ընտանիքի համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ես սիրում գործդ: Ես այն շատ եմ սիրում:



- Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը, պատմեք ձեր դիզայնի մոտեցման, փիլիսոփայության մասին:

- Իմ փիլիսոփայությունն այն է, որ ես սիրում եմ գեղեցկություն և կատարելություն: Ես պերֆեկցիոնիստ եմ, հետո ես շատ խիստ եմ իմ նկատմամբ, ինձ համար շատ կարևոր է ներդաշնակությունը: Ինձ ամեն ինչ ոգեշնչում է, Դուք ինչ-որ առումով ինձ ոգեշնչում եք, այստեղ լինելն ինձ ոգեշնչում է, մարդկանց հետ հանդիպելը ևս: Ես սիրում եմ սովորել, սիրում եմ մշակույթներ, մի մոռացեք, որ հայրս պատմաբան է, և ես փոքր տարիքից շատ եմ ճամփորդել աշխարհով մեկ: Հայրս միշտ ինձ ասում էր՝ երբ ճամփորդում ես, մի մտածիր քո մասին, մի մտածիր, թե որտեղից ես գալիս, պարզապես լսիր մարդկանց, զգա փողոցի հոտը, նայիր մանրուքներին, նայիր երեխաներին, ինչպես են նրանք մոտենում, նայիր, թե ինչպես են մարդիկ հետդ խոսում: Սա փորձառություններ կառուցելու մասին է: Երբ ես մի նախագիծ եմ սկսում, նստում եմ իմ հաճախորդների հետ, նրանք սկզբում են հաճախորդներ, հետո դառնում են ընկերներ, ես նրանց հարցնում եմ՝ ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք ուզում տեսնել այդտեղ, ի՞նչ եք ուզում, որ այն ձեզ տա, ես լսում եմ նրանց, որոշ ժամանակ եմ անցկացնում նրանց հետ, սրճում եմ, հետո մի վայրկյանում նախագիծը հայտնվում է մտքումս:

- Երևանը ձեզ ոգեշնչե՞լ է:

- Իհարկե, ես գիտեմ հստակ՝ ինչ ենք անելու, ինչ տեսք է ունենալու մեր գաղափարը: Ինչպե՞ս կարող է մշակույթով, պատմությամբ, հպարտությամբ լի վայրը չոգեշնչել:

- Իսկ նկատե՞լ եք, որ Երևանում շատ են իտալական ռեստորանները: Համտեսե՞լ եք այստեղի պիցցան:

- Ես ձեզ մի բան պետք է ասեմ. այս հարցում ես շատ իտալացի եմ: Պիցցան թողեք իտալացիներին: Ոչ, ես չեմ փորձել պիցցա, դուք հիասքանչ ճաշատեսակներ ունեք, թողեք պիցցան: Բայց վստահ եմ՝ այն շատ համեղ կլինի:

- Եվ վերջին հարցը, ե՞րբ մենք կարող ենք տեսնել ձեր աշխատանքի արդյունքները Երևանում:

- Շատ շուտով: Ես վերադառնալու եմ Դուբայ, այնուհետև պետք է մեկնեմ Իտալիա, կազմակերպեմ այն, ինչ պակասում է մեր ցանցում, և իմիջիայլոց, նախագիծն արդեն մեկնարկել է: Եվ հետո զարմանալիորեն շատ շուտով դուք կունենաք ամենագեղեցիկ և ամենահիասքանչ բուտիկ-հյուրանոցներից մեկը, որի մասին խոսելու է ողջ աշխարհը:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34. 72 տոկոսը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ

11:38 • 23/09

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ