Իմ ուղղակի առնչությունն արևային էներգետիկայի հետ սահմանափակվում է իմ տան կայանով, այլ բիզնեսներ ունեցել եմ, բայց ոչ այս ոլորտում. Էներգետիկայի փոխնախարար
Արևային էներգետիկայի ոլորտում իմ անձնական հետաքրքրությունը սահմանափակվում է նրանով, որ ես իմ տանն ունեմ արևային կայան` իմ սեփական կարիքների համար: Իմ գործն է այս ոլորտի զարգացումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Փոխնախարարը նշեց, որ շուկան ռուսական կախվածությունից դիվերսիֆիկացվում է՝ թվարկելով ամերիկյան ներդրումների մասին: Ինչ վերաբերում է վերականգնվող էներգիային, մասնավորապես, արևային էներգիայի զարգացման ծրագրին՝ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց զարգացման եռաստիճան մակարդակները՝ ինքնավար էներգաարտադրություն, համակարգային կայաններ և ավելի խոշոր կայաններ:
-Պարոն Հարությունյան, արևային կայանների ստեղծման ծրագիրը Հայաստանում համարել եք հեղափոխական՝ շեշտելով, որ ամենահեռանկարային ծրագիրն է: Կներկայացնե՞նք, ծրագրի ընթացքը, ո՞ր փուլում ենք` նախատեսվածին հասնելու համար:
-Արևային էներգետիկան Հայաստանում իրականում շատ մեծ ներուժ ունի՝ հաշվի առնելով մեր արևային էներգիայի պոտենցիալը, որը բացառիկ է էներգետիկայի զարգացման համար` թե՛ արևային ճառագայթման, թե՛ աղտոտվածության, թե՛ ջերմաստիճանային: Բոլոր ներկա պայմանները նպաստում են զարգացմանը: Մենք արևային էներգետիկայի զարգացումը տեսնում ենք եռաստիճան մակարդակում՝ առաջինն ինքնավար էներգաարտադրողների ճյուղն է։ Սա այն է, որ ամեն մարդ, ամեն բիզնես կարող է իր սեփական կարիքների համար տեղադրել արևային վահանակներ, արտադրել էլեկտրաէներգիա և իր սեփական կարիքներն ապահովել ինքնուրույն: Այս դաշտի համար մենք ստեղծել ենք լավագույն պայմանները և օրենսդրական դաշտում կարգավորումներ տվել: Անցած տարվանից նրանք բոլոր տեսակի հարկերից, լիցենզիաներից ազատված են, բացի այդ, բանկերի, նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ ենք աշխատել, որպեսզի շուկայականից անհամեմատ մատչելի և լավ պայմաններ տրամադրվեն՝ թե՛ ապառիկի, թե՛ լիզինգի, թե՛ վարկի համար, որպեսզի տեղադրելու համար սկզբնական որևէ ներդրման կարիք չլինի: Այսինքն` արևային վահանակ տեղադրելու համար ընդամենը ցանկություն է պետք։ Եթե սպառում եք էլեկտրաէներգիա և կարողանում եք վճարել այդ էներգիայի համար, կարող եք ձեզ թույլ տալ արևային վահանակներ տրամադրել, և նույնը արտադրել արևային վահանակներից, քանի որ ոչ սկզբնական ծախս է պահանջում, ոչ էլ ընթացիկ ծախսերի ավելացում։ 6-7 տարի հետո, այդ կայանի վարկը մարելով` ևս 20-25 տարի հետո ունենում եք անվճար էլեկտրաէներգիա: Նախկինում հաշվարկը արվում էր ամսական, հիմա մենք հաշվարկը դարձնում ենք տարեկան:
-Իսկ ինչքա՞ն է ինքնավար էներգաարտադրության համար արևային վահանակ տեղադրելու միջին գինը:
-Կախված է ձեր սպառումից: Չափազանց հեշտ է, ընդամենը փնտրում եք որևէ ընկերություն, ասում եք ձեր ամսական վարձը, իրենք ասում են ձեզ մոտավորապես ինչքան կպահանջվի, տալիս են հաշվարկները և ասում են` ինչքան ժամանակ հետո գնում կապահովեք: Կրկնում եմ` ձեզ սկզբնական ներդրումը չպետք է հետաքրքրի, կլինի 1000 դոլար, կլինի 10 000 դոլար, որովհետև, այսպես թե այնպես, դուք այդ գումարը չեք տալիս, դուք ընդամենը ձեր ամսական խնայողությունը տալիս եք լիզինգի մարում, ու 6-7 տարի հետո ինքը դառնում է ձեր սեփականությունը: Օրինակ` իմ տանը տեղադրված է 5 կիլովատ, որն իմ սպառումն ապահովում է:
-Իսկ վերազինման, կենսագործունեության սահմանափակման ժամկետ չկա՞:
-Ոչ,10 տարի հետո ընդամենը ինվերտորի փոփոխության կարիք կարող է լինել, որն ընդհանուր ծախսի մեջ փոքր թիվ է կազմում, բայց ինքն առնվազն 25 տարի ծառայում է: Այսինքն՝ սկզբնական ներդրումը թանկ է, այն իմ համար չէ` դրանք անիմաստ խոսակցություններ են: Մենք շուկան այնպես ենք կառուցել, որ ձեզանից ընդամենը պետք է ցանկություն և տանիք, որը նայում է հարավ: Հիմա մենք օրենսդրական փոփոխություն ենք մտցրել, որ այդ 150 կՎտ-ը դարձնենք 0,5 մեգավատ։ Աշխարհում չգիտեմ մի երկիր, որ նման առաջանցիկ բարեփոխում է իրականացնում, դա հիմնականում իրավաբանական անձանց համար է արվում, որ հիվանդանոցները, խոշոր բիզնեսները կարողանան իրենց սեփական կարիքների էլեկտրաէներգիան արտադրեն արևային էներգիայով, իսկ հաշվարկները տարվում են տարեկան:
- Իսկ եթե արդեն ցանկանում են բիզնես անել, այդ ժամանակ ի՞նչ է նախատեսվում է, խոսենք հաջորդ փուլի մասին:
-Երկրորդ փուլը համակարգային կայաններն են՝ ավելի փոքր մասշտաբի։ Անցած տարի նոյեմբերի 16-ին մեր առաջարկով ՀԾԿՀ-ն հաստատեց սակագին՝ 42,645 ՀՀ դրամ, որը նախատեսված է մինչև 1 մեգավատանոց արևային կայանների համար։ Պատկերավոր ասեմ`1 մեգավատի համար 2 հա տարածք է անհարժեշտ, և արդեն ունենք 1 մեգավատանոց կայաններ, որոնք միացված են ցանցին, այսինքն՝ համակարգին է միացված և համակարգի համար է էլեկտրաէներգիա արտադրում, այսինքն՝ վաճառում են ՀԷՑ-ին, եթե երաշխիք կա, որ 20 տարի ՀԷՑ-ը գնելու է: Մենք այստեղ ինչու դրեցինք 10 մեգավատ սահմանաչափ, հասկացանք, որ պահանջարկը շատ-շատ մեծ է, և ինչ սակագին էլ որ սահմանենք, այն մտնում է վերջնական սպառողական հաշվարկի մեջ, հետևաբար, ինչքան էժան էներգիա ունենանք, այնքան վերջնական սպառողական սակագինը կնվազի։ Ամեն ինչ արել ենք, որ մեր քայլերով վերջնական սպառողական սակագնի վրա բացասական ազդեցություն չունենանք:
Դրա համար սահմանաչափ դրեցինք 10 մեգավատի համար՝ հաշվի առնելով շուկայի զարգացման դինամիկան. 2017թ-ի սկզբին մեկ մեգավատի ներդրումը 1 մլն դոլար էր, միջինը` հիմա 800 հազար է, այսինքն՝ մեկ տարի էլ չի անցել նման կտրուկ անկում է եղել: Մյուս տարի էլ անկում է լինելու: Հիմա երկրորդ փուլի ակտիվ քննարկում է գնում, թե հաջորդ տարի ինչ սակագին է լինելու մեկ մեգավատ չի լինի, կլինի 4, 5 թե 10` քննարկվում է։ Շուտով արդյունքները կներկայացնենք բոլոր շահառումներին, ներդրողներին: Մեր նպատակն է աշխարհագրորեն առավելագույնս տեղաբաշխվածություն ունենալ՝ չկենտրոնացնելով մեկ տեղ։ Տեխնիկական հարցեր կան, օրինակ`ամպը գալիս է, քամի ելավ, և միանգամից 50-100 մեգավատ ցանցից դուրս է գալիս, բազմազան է մեր կլիման, հետևաբար, դիվերսիֆիկացնում ենք, որ բացասական ազդեցությունը ցանցում լինի մինիմալ:
- Կարելի՞ է ենթադրել, որ երրորդ փուլը ավելի խոշոր կայաններն են, մասնավորապես, հայտարարվել է 55 ՄՎտ-անոց կայան կառուցելու մրցույթ, մանրամասներ կներկայացնե՞ք:
- Այո, հաջորդ փուլն ավելի խոշոր կայաններ են, հիմա 55 ՄՎտ-անոց կայանքի մրցույթի փուլում ենք։ Պատրաստել ենք ծրագիր, ունենք մատնանշված տարածք, միջազգային մրցույթ ենք հայտարարել, ասում ենք` եկեք այս 55 ՄՎտ-ի համար առաջարկ արեք մեզ, ով ավելի էժան սակագին առաջարկի, լիցենզիան նրան էլ կտրամադրվի: Հիմա նախաորակավորման փուլն անցել են աշխարհի 10 լավագույն ընկերություններ, որոնց մեջ էլ մրցույթն ընթանում է, մյուս տարվա սկիզբին կլինեն արդյունքներ:
-Իսկ ո՞ր երկրներից են ընկերությունները:
-Հարավային Կորեա, Չինաստան, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, այսինքն` երկրների աշխարհագրությունը բավականին մեծ է:
-Պարոն Հարությունյան, այսինքն՝ արձանագրում ենք, որ ՀԾԿՀ –ը նոր սակագին կորոշի, և ենթադրելի է, որ կնվազի սահմանված 42 դրամը:
-Մարդիկ, ովքեր ստացել են լիցենզիա, իրենց համար այդ 42 դրամ սակագինը կլինի անփոփոխ, նոր սակագները, երբ կսահմանվեն, կլինեն փոփոխություններ:
-Նաև 55 մեգավատի համա՞ր:
-Չէ, պետք է չէ դա խառնել։ Տարբեր մոտեցումներ ենք հիմա փորձարկում: Նոր 10 մեգավատ կկառուցվի, մոտ 1/3-րդը կառուցված է և մնացածն էր մինչև մյուս տարի, համոզված եմ, կվերջացնեն, իսկ արդեն ավելի մեծ կայանների հաջորդ փուլը կլինի այլ սակագնով, որով որ ՀԾԿՀ-ն կհաստատի:
-Որը կանխատեսելի է, որ ավելի ցածր կլինի՞:
-Հաստատ ավելի ցածր կլինի, մի շատ պարզ պատճառ կա՝ 1 մեգավատի համար ներդրումների ծավալը կոնկրետ նվազել է, և սակագնի հաշվարկի մեջ կա երեք հիմնական գործոն՝ մեկը կապիտալ ներդրումների ծավալն է, երկրորդը՝ արևային ռեսուրսն է, երրորդը՝ կապիտալի ծախսերը, այսինքն` վարկի տոկոսը: Եթե կապիտալ ներդրումների ծավալը նվազել է, միաժամանակ, բանկերը սկսել են շատ ավելի մատչելի տոկոսադրույքով վարկեր տալ։ Մենք ունենք մոտ 5,5% առավելագույն սահմանաչափ դոլարով, 12 տարի ժամկետով վարկեր, նաև 9% դրամով` 12 տարով վարկեր, որը մեր համագործակցության արդյունք է: Հետևաբար, եթե ծախսն ու ներդրումը նվազել են, սակագին էլ պետք է նվազի:
-Պարոն Հարությունյան, արևային էներգետիկ ծրագիրը, կարելի է ասել, նման զարգացման թափ ստացավ ԱՄՆ դեսպանի՝ 8 մլրդ դոլար այլընտրանքային էներգետիկայի բնագավառում ներդրումների պատրաստակամություն հայտնելուց հետո: Հաշվի առնելով մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից` հիմա էլ մտավախություններ կան, որ այսքանով հանդերձ չեն ցանկանում դիվերսիֆիկացնել ոլորտը, և հնարավոր է կայանները միջնորդավորված կրկին ռուսական կողմին անցնեն, տրամաբանակա՞ն են նման մտավախությունները:
-Իհարկե ոչ, նախ արևային էներգետիկայի ծրագրերը սկսել են շատ ավելի վաղ, օրենսդրական բարեփոխումները 150 կՎտ-ի համար եղան անցած տարի սեպտեմբերին, օրենքն ընդունվեց, և նոյեմբերին արդեն բոլոր կարգավորումները տրվեցին, ինքնավար էներգոարտադրողների մուտքը բացվեց: Ընդ որում` օրենքին միանգամից չեն անցնում, նախապատրաստական լուրջ փուլ կա: Իսկ անցած տարի նոր թափ ստացավ, նախ, որովհետև մեր բարեփոխումների առաջին փուլն ավարտվեց, և փաստացի արդյունքները տեսանք, մենք շատ ակտիվ աշխատեցինք ներդրողների ներգրավման ուղղությամբ, բազմաթիվ ֆորումներում սկսեցինք մեր ներդումային ծրագրերը ներկայացնել: Հայտարարության մասին, նախ` դա ԱՄՆ դեսպանի կողմից հայտարարություն չէր, դա ընդամենը այն գնահատականն էր, որը մենք ենք այդ օրը նույն ֆորումի ժամանակ ասել, բայց չգիտես ինչու ոչ մի լրագրող իմ ելույթին չանդրադարձավ, բայց երբ նույն բանը դեսպանն ասեց, բոլորը սկսեցին խոսել:
Այդ 8 մլրդը մեր գնահատականն էր ՀՀ-ում արևային էներգետիկայի պոտենցիալին, որ մենք կարող ենք այդքան ներդրում ունենալ այս ոլորտում. ամբողջ նպատակն էր, որ այդ պոտենցիալը քայլ առ քայլ ներկայացնենք, իրացնենք: 8 մլրդն անցած տարվա համար 6000 մեգավատի ներդրումն էր, որը պետք է դարձնենք տնտեսապես շահավետ։ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին էր, որ իրենք հավատում են, որ ՀՀ-ում այդքան ներդրումային պոտենցիալ կա, և ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցելու ծրագրերին: Բացի այդ, գիտեք, որ վերջին տարիներին ամերիկյան «Կոնտուր Գլոբալը» Որոտան ՀԷԿ-երի կասկադը գնեց, հիմա ամերիկյան ևս մեկ ընկերություն՝ «Ռոբինսը» մասնակցում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին: Ամերիկյան նույն «Կոնտուր Գլոբալը» մասնակցում է արևային 55 մեգավատ մրցույթին, և բացի այդ բազմաթիվ այլ ամերիկյան ընկերություններ կան, որոնց հետ ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի իրենք ներդրում կատարեն ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
- Պարոն Հարություն , արևային էներգիայի կայանները ներկայացվում են որպես ձեր անձնական հետաքրքրությունների դաշտ, այսինքն` որ այն ձեր բիզնեսն է, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Տեսեք`ես շատ բաց իմ հայտարարագրում ներկայացրել եմ, թե ինչ հետաքրքրություններ ունեմ: Արևային էներգետիկայի ոլորտում իմ հետաքրքրությունը սահմանափակվում է նրանով, որ ես իմ տանն ունեմ արևային կայան, իմ սեփական կարիքների համար անցած տարի տեղադրել եմ։ Իմ գործն է այս ոլորտի զարգացումը, ես այստեղ այլ բան չէի փնտրի, այսինքն՝ իմ ուղղակի առնչությունն արևային էներգետիկայի հետ սահմանափակվում է իմ կայանով, այլ բիզնեսներ ունեցել եմ և չեմ թաքցնում, դրանք հայտարարագրված են, բայց այս ոլորտում բիզնես չունեմ:
-Արևային էներգետիկան զարգանում է, կայաններից էներգիան գնում են ՀԷՑ-երը, ըստ այդմ՝ սպառողների համար վերջնական սակագինի նվազման հեռանկար կա՞:
-Երբ որ զարգացումը լինի, երբ որ շատ էժան արևային սակագին կունենանք, իսկ այս մեր քայլերով հերթով գնում ենք դրան: Երկարաժամկետ ծրագիր ունենք և հստակ պատկերացում` ինչպես մեր ուզածին պետք է հասնենք, իսկ մեր` արդեն իսկ ունեցած արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Երբ մենք մասսայականացում ունենանք, պարզ է, որ վերջանական սպառողական սակագինը կնվազի: Այն բաղկացած է արտադրության միջին արժեքից՝ ատոմային, ջերմային, հիդրո, արև, քամի, դրանց միջին արժեքը, հաղորդման ծախսեր, համակարգային մի քանի այլ ծառայություն, ցանցի տեղափոխման ծախսեր, կորուստ, և եթե այս ծայրում մենք ունենանք էժանացում, հետևաբար, այն շղթայական ռեակցիայով կգնա: Եթե այստեղ ունենում ենք թանկացում, էլի պետք է շղթայական ռեակցիայով գնա: Իսկ մենք այստեղ չենք ուզում լինի թանկացում, ուզում ենք այնպես անել, որ ազդեցությունը կլինի կարճաժամկետ, նեյտրալ, հետագայում արդեն ուզում ենք դրական ազդեցության գնալ:
-Իսկ հետագայում , ըստ Ձեզ, այլընտրանքային էներգիան,մասնավորապես` արևայինը, Հայաստանում սպառվող էներգաբալանսի քանի՞ տոկոսը կզբաղեցի:
-Կախված է մի շարք ֆակտորներից, կարող եմ հիմա ասել, որ 40 մեգավատն արդեն 1 տոկոսն է լինելու, իսկ, ամենայն հավանականությամբ, մենք մյուս տարի մեկ տոկոսին կհասնենք։ Ամեն տարի շատ ավելի մեծ ծավալներով կավելացնենք, մենք ունենք զարգացման մոտ 150 սցենար մինչև 2036 թ-ի ծրագրով, որն ամեն ամիս մեզ համար վերլուծում ենք՝ կախված է տեխնոլոգիաների գների նվազումից, սպառման կառուցվածքի փոփոխությունից, տարածաշրջանային էներգետիկ զարգացումներից, հարևան շուկաներում էլեկտրաէներգիայի տարիֆներից. այդ բոլոր զարգացումները մենք ուսումնասիրում ենք։ Հիմա չենք ուզում հայտարարել, որ 50 տոկոս կլինի, կամ 20, մենք մեր նպատակները ունենք, հստակ կարող ենք ասել, որ ինքը բավական մեծ կշիռ է ունենալու, իսկ թե ինչքան՝ ամեն տարի դա կհայտարարենք: Տեխնոլոգիաների նման սրընթաց զարգացումն աննախադեպ է, և բոլոր կանխատեսումներն այս ոլորտի, որ արել են, 99,9 տոկոսը սխալ է եղել, որովհետև շատ ավելի արագ է զարգացել, քան ինչ-որ մեկը կարող էր կանխատեսել, դրա համար չենք ուզում 5 տարվա կանխատեսում անել արևային էներգետիկայի համար։ Ունենք երկարաժամկետ ծրագիր, որ մաքսիմալի հասցնենք: Հետագայում արդեն կխոսենք կուտակիչ հզորությունների մասին և այլն։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
18:30 • 23.04.24 ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս Խանդանյան
Իրավունք
-
18:07 • 23.04.24 ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
-
14:43 • 23.04.24 Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա
-
10:11 • 23.04.24 Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի