ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   14:03 • 11.12.17 Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Դեկտեմբերի 11-ին, ժամը 10։23-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
-
    Մշակույթ   13:58 • 11.12.17 Իրանում հեղափոխությունից ի վեր 1-ին անգամ ելույթ կունենա էլեկտրոնային փոփ երաժշտության ժանրում հանդես եկող արևմտյան խումբ Հայտնի է, որ խումբը Թեհրանում դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կտա 5 համերգ։ Իրանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դեկտեմբերի 11-ի և 12-ի համերգների տոմսերի ամբողջությամբ...
-
  13:34 • 11.12.17 Ճապոնիայի ներդրողները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության. Էյջի Տագուչի Էյջի Տագուչիի ձևակերպմամբ՝ ներդրումների ոլորտում ճապոնացիներին հետաքրքրում է նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտը, որը Հայաստանում նույնպես շատ զարգացած է, տուրիզմի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտը:
-
Իրադարձային   13:26 • 11.12.17 Օրենքն Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի. բուռն քննարկում ԱԺ-ում՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի կիրառելիության շուրջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր բավական բուռն քննարկվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:
-
  13:12 • 11.12.17 ՄԻԵԴ-ն անկողմնակալ որոշում կկայացնի. Արցախի ՄԻՊ-ը՝ Չիրագովի գործով Հայաստանից մոտ 8 մլն եվրո պահանջի որոշման մասին Դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կհրապարակի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու որոշումները: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով ...
-
  13:07 • 11.12.17 Հանրապետության նախագահը սթափության կոչ է անում բոլորին՝ մենք պետություն ենք կառուցում և դրա համար պետք է առավոտից գիշեր աշխատել. Մ. Հակոբյան «Կարծում եմ՝ հանրությունը շատ լավ պետք է ընդունի նախագահի հայտարարությունները, որովհետև նա փաստացիորեն հայտարարում է այն մասին, որ այսուհետ պետական կառավարումը՝ համայնքների խոշորացումից հետո լինելու է պետության բարձրագույն ղեկավարության ... »։
-
    13:05 • 11.12.17 «Մեր երկրի ու առաջնորդի վրա հարձակվելու փոխարեն Իսրայելը պետք է վերջ տա Պաղեստինի օկուպացիային». Թուրքիայում քննադատել են Նեթանյահուի խոսքերը Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է», նշել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է...
-
Իրադարձային   12:59 • 11.12.17 ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա. ԱՄՆ դեսպանատուն ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, եթե նրանք վիզայի դիմում են ներկայացնում հայկական անձնագրով. այս մասին Tert.am-ին տեղեկացրին…
-
  Իրադարձային   12:57 • 11.12.17 Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են 15 պաղեստինցու, այդ թվում՝ ահաբեկչության համար կասկածվողների «Իսրայելի անվտանգության ուժերը գիշերային ժամերին ձերբակալել են 15 պաղեստինցու, որոնցից 11-ը կասկածվում են ահաբեկչական ակտիվությանը մասնակցության համար»,- հայտնել է Ադրաին։
-
  12:57 • 11.12.17 Եթե լինի քաղաքական որոշում, «Նաիրիտ» գործարանը կվերագործարկվի. «Նաիրիտ»–ի արհմիության նախագահ 5-6 տարի է, ինչ նաիրիտցիները ցույցների մեջ են՝ նախնական պարտքերի մարում, ապա վերագործարկում: Աշխատավարձերի պարտքերը մարվեցին, իսկ վերագործարկման հարցը մինչ օրս լուծում չի ստանում. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին ասաց «Նաիրիտ»...
-
  12:41 • 11.12.17 ՀՀԿ-ին քվեարկելով՝ նման պատգամավոր ես ստանում. Է. Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի՝ աղքատների վերաբերյալ հայտարարությունների մասին (տեսանյութ) Նման հայտարարություններ անելը որևէ կերպ չի կարող արդարացվել, նման աղքատության ցուցանիշ ունեցող երկրում նման պահվածքը, նման հայտարարությունները չեն կարող արդարացվել:
-
Իրադարձային   12:37 • 11.12.17 Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց. դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
-
Իրադարձային   12:34 • 11.12.17 Ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել. ՀՔԾ-ն կարճել է բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու փաստով հարուցված քրգործը Օգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու ժամանակ անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել:
-
  12:27 • 11.12.17 Չարաշահում կատարած համայնքապետերը ներվել են, որովհետև ընտրություններին ձայներ են ապահովել. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) «Բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, կան, եղել են նրանք, մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքը, կենտրոնական շենքեր սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ընթացքում:
-
  Իրադարձային   12:13 • 11.12.17 Գյումրիում բժիշկները պայքարում են դանակահարված 30-ամյա տղամարդու կյանքի համար. ոստիկանները որոնում են 19-ամյա կասկածյալին Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։
-
  11:57 • 11.12.17 Նոր Հայաստանում լինելու են վերահսկող ու պատժող մարմիններ, որևէ մեկը չի կարող նախագահի, մարզպետի միջոցով «փրկվել». Ա. Ռուստամյան Ռուստամյանի խոսքով՝ համայնքապետերի գործունեությանը վերաբերող կոնկրետ մեխանիզմներ կան, որոնք, ըստ նրա, նոր Սահմանադրությամբ ավելի են կարգավորվելու ու հստակեցվելու. «Պետք է գործեն մեխանիզմներ, որ բացառվեն նման երևույթները»։