Հայտնի են դարձել Նյու Յորքում որոտացած պայթյունի մանրամասները (տեսանյութ)

18:50 • 11.12.17

Իրավապահ մարմինների աշխատակիցը պատմել է Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունի հանգամանքների մասին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ տղամարդն ինքնաշեն ռումբը պայթեցրել է հրապարակով քայլելու ժամանակ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին:

Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, միջադեպի վայրում իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:

The New York Post-ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին, որին կարող էր պատկանած լինել ռումբը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները: