2018 թ. հունվարի 1–ից ամենօրյա ձեռքբերման ապրանքները կթանկանան. դրա վրա կազդի 4 հիմնական գործոն. Գագիկ Մակարյան

19:05 • 12.12.17



Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 4 գործոն է նշում, որոնք ազդելու են ամենօրյա ձեռքբերման ապրանքների թանկացման վրա: Թե ինչ աստիճանի թանկացումներ են սպասվում, Մակարյանը դժվարանում է հստակ թիվ նշել, ընդգծում է, որ դրա համար կառավարությունը պետք է հստակ հաշվարկներ ներկայացնի: Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, նա հայտնեց, որ միսը և ձուն էապես կթանկանան, իսկ հացը, հացահատիկեղենը և կաթնամթերքը ոչ այնքան շատ:

- Պարո՛ն Մակարյան, Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-ից 35 տոկոս կթանկանան։ Նա առաջարկել է կառավարությանը և Կենտրոնական բանկին սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գնաճային մակարդակ, որը հստակ ցույց կտար` 30-ից 35 տոկոս գնաճ լինելո՞ւ է, թե ոչ, ինչը, ըստ երևույթին, մերժվել է: Դուք ունե՞ք հաշվարկներ, թե քանի տոկոսով կթանկանան ամենօրյա ձեռքբերման ապրանքները:

-Դա մի քիչ բարդ հաշվարկ է, ես չէի ուզենա թվերով ֆիքսել, բայց տեսեք ինչ է տեղի ունենալու: ԵԱՏՄ համաձայնագրի լիարժեք գործածության ժամկետն է սկսում 2018 թ. հունվարի 1-ից, որի հետևանքով մոտ 900-ից ավել ապրանք թանկանալու է: Երկրորդը՝ եվրո-դոլար կուրսի թանկացման տենդենցը շարունակվելու է: Այն ապրանքները, որոնք ներկրվում են, դրանք շահութաբերության առումով դոլարի և եվրոյի թանկացումից ազդում են ՀՀ սպառողական շուկայում գների բարձրացման վրա: Վերջին կես տարվա ընթացքում, կարելի է ասել, մոտ 20 տոկոս թանկացում է եղել դոլարի, եվրոյի, և այդ 20 տոկոսը ավելացել է ներկրվող ապրանքների գների վրա: Երրորդը՝ մենք գիտենք, որ ակցիզային հարկի բարձրացումը, մասնավորապես, վառելիքի առումով, կարող է մուլտիպլիկատիվ ազդել արդեն տնտեսության բոլոր ոլորտների վրա: Բոլոր ոլորտներում տարբեր փոխադրումների սպասարկման, ապրանքները խանութներին մատակարարելու, երթուղային տաքսիների կամ այլ տաքսիների հետ կապված կարող է ընդհանուր գնաճ առաջացնել: Եվ չորրորդը սպեկուլյատիվ թանկացման տարբերակն է: Օրինակ` ես հաշվարկներ ունեմ, որ կարագի և որոշ մթերքների մասով վերջին թանկացումներն իզուր էին: Ճիշտ է, միջազգային գները, դոլարի և եվրոյի թանկացումը կապ ունեին, բայց սպեկուլյատիվ թանկացման բաղադրիչ նույնպես կար՝ 500-1000 դրամի չափով: Եվ մի շատ վատ տենդենց էլ կա Հայաստանում, դա այն է, որ մեզ մոտ, երբ մի բանը թանկանում է, շատ դանդաղ է հետո գնանկում լինում: Այն կարող է թանկացած էլ մնալ: Այս բոլոր գործոնները նախանշում են, որ մենք 2018 թ. էական թանկացման խնդիր կունենանք:

-Այսինքն` չեք կարող ասել քանի տոկոսով թանկացում կլինի, սակայն նշում եք, որ 4 գործոն առանձին-առանձին ազդելու է ապրանքների թանկացման վրա: Դրանք հիմնականում ո՞ր ապրանքներին են վերաբերում, առաջին օգտագործման ապրանքները շա՞տ են այս ցանկում:

-Մեկ այլ պրոբլեմ էլ կա, քանի որ 7 կազմակերպություն 20 հազար տեսակի ապրանք է ներմուծում, փաստորեն, այդ առումով շուկան մոնոպոլիզացված է: Ստացվում է, որ 20 հազար ապրանք ներկրող մարդիկ դոլարի և եվրոյի հետ կապված կարող են հեշտությամբ՝ իրավիճակից ելնելով, թանկացնել և մեծ եղանակ ստեղծել սպառողական շուկայում: Այդ 20 հազար տեսակի ապրանքատեսակները հիմնականում սննդամթերքի ոլորտից են։ Ընդհանրապես, Հայաստանի ներմուծման ծավալի կեսից ավելին վերաբերում է սննդամթերքին: Հիմա գանք առաջին օգտագործման ապրանքներին. միսն առաջին օգտագործման է, թանկացել է, որովհետև դեֆիցիտ կա, մեծ քանակով արտահանվում է: Ձուն թանկացել է, օրինակ, որովհետև թռչնաբուծական ֆաբրիկաները չեն հասցնում շուկային մատակարարեն այն քանակի, որքան պետք է: Այս օրերին նոր տարվան ընդառաջ շատ-շատ մարդիկ առնում են, գումարած դրան վերավաճառողներ կան, որոնք մեծածախ վերցնում են և տանում են այդ ձուն մի 10 դրամ թանկ վաճառում են: Քանի որ պահանջարկը կա և առաջարկը քիչ է, այդ թանկացման ռեժիմը մնում է: Ինչ վերաբերում է հացին, չեմ կարծում, որ այն կթանկանա, որովհետև հիմա ալյուրը բավականին էժան է գալիս Ռուսաստանից և այդ պատճառով հացի թանկացում չի լինի: Կաթնամթերքը, կարծում եմ, էլի ոչ այնքան կթանկանա և մնում է հացահատիկեղենը, որը ներսում է արտադրվում, նաև բերվում է ԵԱՏՄ-ից: Սրանք նույնպես էապես չեն թանկանա: Բայց, այնուամենայնիվ, այս ամենը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Կարող է մի ընտանիք միսը օգտագործում է 10 օր մեկ, մյուսը ավելի շատ հաց և կաթնամթերք է գնում և այլն: Լրիվ վստահելով պարոն Մելքումյանի ասածներին` զուտ հաշվարկի առումով կարծում եմ, որ այն ավելի շատ ուսումնասիրության կարիք ունի: Եթե պետությունը ցանկանում է իսկապես լիարժեք գնահատել թանկացումները և դրա դեմը առնող քայլեր կատարել, ապա լավ կլինի, որ 4 ոլորտների մասնագետների խումբը ուսումնասիրի այս ամենը։ Խոսքը Տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների և ՏՄՊՊՀ-ի մասին է։

-Միքայել Մելքումյանը հրաժարվեց  ասել, թե ովքեր են այդ 7 հոգին, որ 20 հազար անուն ապրանք են ներկրում: Ձեզ հայտնի՞ են այդ անունները:

-Ես կարծում եմ, որ նրանց անունները հայտնի են: Պետք է ցուցակը նայել, թե ովքեր են ավելի շատ սննդամթերք ներկրողները: Մի երկու-երեք հոգին կկազմեն ճանաչված սուպերմարկետների տերերը, որովհետև սուպերմարկետները հենց իրենք իրենց ապրանքների տեսականիով շատ մեծ են, բազմազան են: Առաջին երկու-երեք տեղերը կգրավեն նրանք, մնացածներն էլ, որոնք որոշակի ոլորտներում են հայտնի ներկրողներ, արդեն տարիներ շարունակ գոյություն ունեն՝ կոնֆետեղենի, մրգերի ներկրողները և այլն: Եթե մաքսայինի ցուցակը վերցնենք և նայենք, ինձ թվում է, այդտեղ բոլորը հայտնի անուններ կլինեն:

-Նվազագույն սպառողական զամբյուղը մեզ մոտ այժմ որքա՞ն է կազմում, և արդյոք այս պայմաններում կառավարությունը չպե՞տք է նվազագույն զամբյուղի չափ փոխի:

-Նախատեսվում է, որ կա՛մ 2018, կա՛մ 2019 թթ.-ն աշխատանքային օրենսգրքի փոփոխության շրջանակում նվազագույն աշխատավարձի փոփոխություն է լինելու: Դա ենթադրում է որոշակի չափով շեմի բարձրացում։ Ըստ ոլորտների դա կլինի տարբեր չափերով, որպեսզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը խթանի: Ինչպես նաև ենթադրվում է, որ երիտասարդները, որոնք առաջին անգամ են աշխատաշուկա մտնում, նրանց համար լինի վճարման որոշակի մոդել, քանի որ գործատուն երիտասարդներին վերցնելով աշխատանքի` նաև ուսուցանում է: Ենթադրում եմ, որ նվազագույն զամբյուղի ապահովման տեսանկյունից նվազագույն աշխատավարձի փոփոխության այս մոդելը կարող է ինչ-որ կոմպենսացման տարբերակներ ստեղծել:

-Դա աշխատողների մասով, իսկ թոշակառուների համար փոփոխություն չի՞ նախատեսվում:

-Ցավոք, ոչ, բյուջեն տեղ չունի: Լավ կլիներ, որ սա էլ ավելացվեր փոփոխությունների ցանկում: Թոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի փոփոխությունը տնտեսության համար էլ լավ կլիներ, մարդիկ ավելի շատ փող կունենային և ավելի շատ կծախսեին, բայց բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս: Այնպես որ, եկող տարի էլ այդ առումով փոփոխություններ տեղի չեն ունենա:


Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

10:54 • 21/09

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

10:53 • 21/09

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

10:46 • 21/09

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

10:46 • 21/09

«Սանիտեկ» ընկերության նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. նախարար

10:39 • 21/09

Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

10:35 • 21/09

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր (լուսանկարներ)

10:30 • 21/09

Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել

10:27 • 21/09

«Ժողովուրդ». Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով. բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինել են ՔՊ-ականները

10:24 • 21/09

Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող

10:17 • 21/09

Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, վստահ եմ՝ հիմա էլ այդպես կլինի. Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

10:13 • 21/09

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է