National Geographic-ի «Բնություն» լուսանկարչական մրցույթում հաղթած աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
National Geographic-ը հրապարակել է 2017 թվականի լուսանկարչական մրցույթի «Բնություն» անվանակարգի հաղթողներին:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ ժյուրիի անդամներն ընտրել են 11 հազար լուսանկարներից, որոնք բաժանվել են չորս թեմայով՝ վայրի բնություն, լանդշաֆտներ, օդալուսանկարչություն և ստորջրյա աշխարհ:
Նշվում է, որ գլխավոր մրցանակին արժանացած կադրի հեղինակը 7.500 դոլար կստանա, և աշխատանքը կհայտնվի National Geographic ամսագրի սպասվող համարում: Դրանից բացի, չորս կատեգորիաներից յուրաքանչյուրում հաղթող կընտրվի, որոնց կշնորհվի 2.500-ական դոլար:
Հաղթող աշխատանքներից բացի Bored Panda-ն ներկայացրել է մրցույթի մի շարք այլ լուսանկարներ, որոնք գրավում են իրենց գեղեցկությամբ:




























