Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյան

10:44 • 15.12.17



Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հարցերի,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի, Արցախ-Եվրամիություն համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

- Պրն Մայիլյան, որո՞նք են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հիմնական հարցերը և Ձեր՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարարի առաջնահերթությունները՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հետ: -2017 թվականին հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից ներկայացվել է Արցախի Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում շարադրված են նաև Արցախի արտաքին քաղաքական գործունեության գերակա ուղղությունները։

ԱԳՆ ջանքերը դարձյալ հիմնականում ուղղված կլինեն Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների զարգացմանն ու ամրագրմանը և դրա անշրջելիության ապահովմանը։ Մասնավորապես, քայլեր կձեռնարկվեն ինչպես Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման, այնպես էլ մեզ ճանաչած սուբյեկտների հետ երկկողմ համագործակցության հաստատման ուղղություններով։ Ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով կապերի զարգացումը թույլ կտա տարբեր ծրագրեր իրականացնել մշակույթի, կրթության, սպորտի, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։ 

Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի հետևողական աշխատանքները Արցախի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք ճանաչելու ուղղությամբ։

Հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ֆոնի վրա հատուկ նշանակություն է ձեռք բերում Արցախը մեկուսացնելուն ուղղված Ադրբեջանի փորձերին դիմագրավումը։ Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների ներգրավման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Այդ խնդրի իրագործման համար Արցախի արտաքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է հանրապետության՝ տնտեսական բլոկի համար պատասխանատու նախարարությունների ու կառույցների հետ։

Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Մենք բարձր ենք գնահատում սփյուռքի ներդրումը Արցախի զարգացման ու ամրապնդման և արտերկրում նրա շահերի պաշտպանության գործում, և, միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում Արցախի մասնակցությունը սփյուռքում հայապահպանության գործին։
Արցախի արտաքին քաղաքական գործունեության բաղադրիչներից մեկն է միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելն ու երկրի դրական իմիջի պահպանումը։ Այս հարցում առանցքային դեր ունի արտաքին գործերի նախարարությունը, և մենք այսուհետ ևս կշարունակենք ակտիվ գործունեությունն այս ուղղությամբ։

-Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, սակայն, կրկին սահմանային լարվածությունը աճեց, եղան կրակոցներ և զոհեր: Հաջորդիվ, տեղի ունեցավ համանախագահների հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների հետ: Առաջիկայում ևս ակնկալվում են հանդիպումներ: Սահմանային այս միջադեպերի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք նման հանդիպումների արդյունավետությունը:

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ ղեկավարների հանդիպումները կարևոր են հակամարտության գոտում լարվածության թուլացման տեսանկյունից։ Լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը հնարավոր է միայն կայունության պայմաններում։ Հետևաբար, ներկա փուլում առաջին պլան է մղվում խաղաղ գործընթացի անշրջելիության հարցը, ինչի համար անհրաժեշտ են 1994 և 1995 թվականների համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և նրա մոնիթորինգային կարողությունների ավելացմանը։

Նշված միջոցների իրականացումը կառուցողական մթնոլորտ կստեղծի բանակցությունները շարունակելու համար։

-Բազմիցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտության հարցը: Արդյո՞ք Արցախի ներգրավվածությունը ինչ-որ հարց կլուծեր այն պարագայում, երբ բանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կողմերի միջև վստահության ձևավորմանը, շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

-Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բխում է հակամարտության կարգավորման տրամաբանությունից։ Լինելով հակամարտության հիմնական և ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչված կողմերից մեկը՝ Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում։ Հիշեցնեմ, որ կարգավորման գործընթացում հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակահատվածում, երբ Արցախը անմիջականորեն ներգրավված էր բանակցություններին։ Մասնավորապես, 1994 թվականին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը մնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ շոշափելի ձեռքբերումը։ Նշված փաստաթղթին նախորդել են ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված շուրջ 10 երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերյալ։

Արցախի մասնակցությամբ բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը կարգավորման գործընթացի տապալմանն ուղղված Բաքվի քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Եռակողմ բանակցությունների վերականգնումը կցուցադրի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքը և անկեղծ շահագրգռվածությունը։

Արցախյան պատվիրակության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կվերականգնի երկխոսության խաթարված ձևաչափը, այլև կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը կարևոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիարժեք մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանային խաղաղության և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը։

-Կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ Անկարայում։ Թուրքիայի արտգործնախարարն «Թվիթերի» իր էջում գրառում էր կատարել Մինսկի գործընթացին աջակցելու վերաբերյալ։ Թուրքիան կանոնավոր կերպով փորձեր է ձեռնարկում միջամտելու բանակցային գործընթացին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Որքանո՞վ է դա իրատեսական։

-Բանակցություններում միջնորդությունը հնարավոր է, եթե պոտենցիալ միջնորդը անկողմնակալ և չեզոք վերաբերմունք ունի հակամարտության բոլոր կողմերի հանդեպ, և կողմերը համաձայն են ընդունել նրա միջնորդական ծառայությունները։ Այդ իսկ պատճառով միջնորդի դեր ստանձնելու Անկարայի փորձերը բացարձակապես անհեռանկարային են: Հայտնի է, որ Թուրքիան կողմնակալ դիրքորոշում է որդեգրել և լիովին աջակցում է հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին։ Թուրքիան գրեթե միակ երկիրն է, որը 2016 թվականին հրապարակայնորեն պաշտպանել է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, այն դեպքում, երբ, կարելի է ասել, ողջ աշխարհը և հեղինակավոր միջազգային կառույցները հանդես են եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական գործունեության իրականացման համար միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի։

-Արցախում անկախության տարիներին մեծացել ու կայացել է մի սերունդ, որն իրացրել է ինքնորոշման իր իրավունքն ու ձգտում է ապրել անկախ երկրում: Այս պարագայում ինչպե՞ս եք տեսնում հակամարտության կարգավորումը, ո՞ր սկզբունքները պետք է լինեն գերակայող և ո՞ր հիմնարար իրավունքները պետք է դրված լինեն հակամարտության կարգավորման հիմքում:

-Կարծում ենք, որ հակամարտության տևական կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը և միջազգային միջնորդները որպես կարգավորման հիմք ընդունեն Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքները։ 

26 տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Արցախի անկախության հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովուրդը որոշել է իր զարգացման ուղին։ Անկախ պետությունում ապրելու ընտրությունը կրկնակի անգամ հաստատվել է 2006 և 2016 թվականների հանրաքվեների ժամանակ։ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է և բացառիկ արժեք, որը սակարկման ենթակա չէ։

-Բրյուսելում Եվրամիություն-Արցախ համագործակցության թեմայով կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել էիք, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում: Ի՞նչ է արվում այդ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

-Համագործակցությունը ենթադրում է միմյանց ընդառաջ քայլեր։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը ԵՄ հետ փոխգործակցության հարցում։ Նախագահական պատվիրակության՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում նախանշվել են մի շարք ոլորտներ, որոնցում Արցախի և ԵՄ միջև համագործակցությունը կարող է առավելագույնս ապաքաղաքականացված լինել։ Այդպիսի ոլորտների թվում են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և անկախ լրագրության զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը, օժանդակությունը դատական համակարգի, առողջապահության և կրթության ոլորտների կատարելագործմանը։ Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է լինել աջակցությունը տեղական ինքնակառավարման բնագավառում բարեփոխումների անցկացմանը։ Իրականում, Արցախի հետ ԵՄ համագործակցությունը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այն կդառնա առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտությունների կարգավորման հիմք օգտագործելու անթույլատրելիության ազդանշան, քանի որ դրանք պարունակում են ողջ տարածաշրջանի ապակայունացման վտանգ։ Բացի այդ, նման համագործակցությունը կօգնի հաղթահարել այն զգացումը, որ քաղաքական հաշվարկներն ու նկատառումները սկսել են գերիշխել ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքներ խթանման գաղափարի նկատմամբ։





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:02 • 21/10

Սիրիայի ԱԳՆ-ն ցեղասպանություն է անվանել միջազգային կոալիցիայի գործողությունները Ռաքքայում

16:50 • 21/10

Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության

16:42 • 21/10

Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը քառորդ եզրափակչում է

16:39 • 21/10

Թայվանում ճեպընթացը դուրս է եկել գծերից. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ

16:33 • 21/10

Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից. ՀՀ նախագահը շնորհավորել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ

16:29 • 21/10

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Մինսկի միջազգային մրցաշարում (լուսանկար, տեսանյութ)

16:19 • 21/10

Հրազդանի 26/14 ընտրատեղամասից ոստիկանությունը գրանցամատյան էր տարել

16:17 • 21/10

Առաջին անգամ Երևանում անցկացվել է լիարժեք մարաթոնյան վազք՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին

16:14 • 21/10

Ռոջեր Ֆեդերերը դեմ է մարզիչների հուշումները թույլատրելու գաղափարին

16:11 • 21/10

Ներգաղթյալների «քարավանը» շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ-ի սահման՝ անտեսելով Թրամփի նախազգուշացումները (լուսանկարներ)

16:06 • 21/10

Աշխարհի Գավաթ. Էդգար Ստեփանյանը վնասվածք է ստացել և վերադառնում է Հայաստան

16:06 • 21/10

Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին (լուսանկարներ)

15:55 • 21/10

«Երևան 2800». Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես են եկել մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները

15:45 • 21/10

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

15:38 • 21/10

Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն․ Սևակ Միքայելյան

15:36 • 21/10

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն

15:34 • 21/10

Այնպես չէ, որ վախենում եմ ճշմարտություն ասելուց, ես չեմ լսել, որ մեկին ուղղորդեն. Արմավիրի քաղաքապետի թեկնածու

15:34 • 21/10

Մահացել է «Սոպրանոների կլանը» սերիալի ռեժիսոր Դենի Լեյները

15:29 • 21/10

Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը փայլուն հաղթանակ է տարել մեկնարկային գոտեմարտում

15:26 • 21/10

Միշա Ալոյանը մտադիր է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին

15:19 • 21/10

1 մլն դոլար. ներկայացվել է Apple Watch-ի բացառիկ տարբերակը

15:10 • 21/10

Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 23.73%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

15:02 • 21/10

Էջմիածնում քաղաքացիներից մեկն ընտրատեղամաս էր եկել «Իմ քայլը» գրառմամբ շապիկով. խախտումն արձանագրվել է գրանցամատյանում (տեսանյութ)

14:45 • 21/10

Հրազդանի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության մասին ահազանգ է ստացվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

14:41 • 21/10

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)

14:36 • 21/10

Tesla-ն սկսել է Model 3-ի 45.000 դոլարանոց մոդելի վաճառքը

14:32 • 21/10

Մեր քաղաքում երկար տարիներ չի եղել ինքնաարտահայտվելու հնարավորություն, հիմա դաշտը բաց է. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)

14:30 • 21/10

Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այդ էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ. Արամ Ա

14:23 • 21/10

Ըմբշամարտի ԱԱ. ազատ ոճայիններ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Վալտեր Մարգարյանը պարտվել են հենց մեկնարկում

14:06 • 21/10

Սուտ է, նման բան չկա. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը հերքում է տեղեկությունները, որ նախկին իշխանության աջակցությունն ունի

14:03 • 21/10

Այս քաղաքում եթե կա որևէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյան (տեսանյութ)

13:54 • 21/10

Հրազդանի քաղաքացիները քվեարկելու են ոչ թե Սևակ Միքայելյանի, այլ Սասուն Միքայելյանի որդու օգտին. Հրազդանի համայնքապետի թեկնածու (տեսանյութ)

13:47 • 21/10

Բազկամարտի ԱԱ. Հայ մարզիկները հերթական մեդալներն են նվաճել Թուրքիայում

13:45 • 21/10

Մեքենաներով շարժ են նկատել, ոստիկանությունն զբաղվում է. ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ արմավիրցիներին ընտրատեղամասեր ուղղորդելու լուրերի մասին

13:45 • 21/10

1.6 մլրդ դոլար. Mega Millions վիճակախաղի ջեքփոթը ռեկորդ է սահմանել

13:24 • 21/10

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները

13:17 • 21/10

Էջմիածնի 14/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդի ազատ տեղաշարժմանը. Ա. Սաքունց (տեսանյութ)

13:12 • 21/10

ԱՄՆ-ում ջուրն են իջեցվել նորագույն հարվածային ատոմային սուզանավեր

13:10 • 21/10

Մյուս 2800 տարիները թող է՛լ ավելի պայծառ լինեն մեր Երևանի համար. Հայկ Մարությանը մասնակցում է հեծանվավազքին (տեսանյութ, լուսանկարներ)

13:03 • 21/10

Հրապարակվել է Կերչի քոլեջում 21 մարդու կյանք խլած հարձակման պահի տեսագրությունը (տեսանյութ)

13:01 • 21/10

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա նույնքան կնվազի. սպասվում է անձրև

12:56 • 21/10

Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 9.33%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

12:52 • 21/10

Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հաղթել է Փյունիկ-01-ին

12:47 • 21/10

Կարեն Խաչանովը դուրս է եկել Կրեմլի Գավաթի եզրափակիչ` հաղթելով Մեդվեդևին

12:47 • 21/10

Կապանում ընտրությունները նորմալ են անցնում. թեկնածուներից երկուսը ոչ մի ահազանգ չեն ստացել

12:34 • 21/10

«Բանանց» ՖԱ-ի ավագ մենեջերի բնակարանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր. shamshyan.com

12:32 • 21/10

Իսրայելը լարվածության թուլացումից հետո վերաբացել է Գազայի հատվածի հետ սահմանը (լուսանկարներ)

12:31 • 21/10

Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ Tert.am-ի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման. Դատախազություն

12:21 • 21/10

Թրամփն ասել է պայմանը, որի դեպքում դուրս չի գա ՌԴ-ի հետ միջուկային համաձայնագրից

12:19 • 21/10

Սասուն Միքայելյանը և նրա ընկերները չեն միջամտում շտաբի աշխատանքներին. Սևակ Միքայելյանի շտաբ

12:14 • 21/10

Պաշտոններ խոստանալն ընտրակաշառք չէ՞. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը հույս ունի, որ ընտրությունները կանցնեն առանց ուղղորդումների

12:11 • 21/10

Իտալիայում կանանց 500 եվրոյով տուգանել են տանը բարձրակրունկներով քայլելու համար

12:10 • 21/10

Նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը չի կարող Արցախի խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12:08 • 21/10

Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամասում տեխնիկական խնդրի պատճառով ընտրողը չկարողացավ իր քաղաքացիական պարտքը կատարել

12:02 • 21/10

Էջմիածնի 14/16 ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողների համար (տեսանյութ)

11:52 • 21/10

Եթե տեսնեմ՝ Հրազդանում լծակներ, վարչական ռեսուրսներ են օգտագործվում՝ սարսափելի կհիասթափվեմ. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

11:48 • 21/10

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի տոնը

11:42 • 21/10

Մարսելո. Ռեալի ֆուտբոլիստները մինչև մահ Լոպետեգիի հետ են

11:41 • 21/10

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին. Մոսկվան արձագանքել է

11:37 • 21/10

Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Դ. Գասպարյանի հրապարակման մասին (տեսանյութ)

11:25 • 21/10

Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:20 • 21/10

Սասուն Միքայելյանը և իր ազատամարտիկ ընկերները Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում են

11:16 • 21/10

Երևանն այսօր ո´չ միայն ՀՀ-ի վարչական կենտրոնն է, այլև տնտեսական, գիտական, կրթական մայրաքաղաքը. Ա. Բաբլոյանը ՝ Երևանի 2800-րդ տարեդարձի առթիվ

11:11 • 21/10

Առաջին խումբ. «Յունիոր Սևանի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ, այլ արդյունքներ)

11:10 • 21/10

Հունան Պողոսյանի կողմից որևէ դիմում, քննարկում՝ ՔՊ-ին անդամագրվելու հետ կապված, չի եղել. ՔՊ խոսնակ

10:59 • 21/10

Վանաձորում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

10:52 • 21/10

Հրազդանի 26/01 ընտրատեղամասում համայնքապետի ընտրություններն ընթանում են բնականոն հունով. հանձնաժողովի նախագահ

10:37 • 21/10

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

10:35 • 21/10

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

10:31 • 21/10

Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (տեսանյութ, լուսանկարներ)

10:23 • 21/10

Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը. Տ. Մարգարյան

10:18 • 21/10

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան գործընթացներին վերաբերող հարցեր

10:17 • 21/10

«Բարսելոնան» հաստատել է, որ Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի խաղա «Ռեալի» հետ

10:10 • 21/10

Պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան

10:05 • 21/10

Էջմիածնի 14/18 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ընթանում է առանց խախտումների

09:57 • 21/10

Դավթաշենի կամրջի տակ նռնակ է հայտնաբերվել. փրկարարները սահմանազատել են տարածքը

09:41 • 21/10

Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը

09:06 • 21/10

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում

00:53 • 21/10

Բարսելոնան 4:2 հաշվով հաղթեց Սևիլիային (տեսանյութ)

00:34 • 21/10

Ճապոնուհին լուսարձակող տառերով «կախարդական» գիրք է ստեղծել

00:13 • 21/10

Եվրոպա-ճապոնական համատեղ տիեզերանավն ուղարկվել է Մերկուրի

23:46 • 20/10

ԱՄՆ-ում 612 000 դոլարով եզակի լուսնային երկնաքար է վաճառվել

23:28 • 20/10

Հրդեհ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում. տուժածներ չկան

23:18 • 20/10

Հարյուր հազարավոր բրիտանացիներ երթի են դուրս եկել՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի հարցով (լուսանկարներ)

23:03 • 20/10

Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից

22:56 • 20/10

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

22:55 • 20/10

«Լիվերպուլը» հաղթեց ու հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

22:42 • 20/10

Ինչպիսի տեսք կունենա «Կամպ Նոուն» ապագայում (տեսանյութ)

22:35 • 20/10

Ֆորմալ առումով ՔԿՀ-ների բեռնաթափման խնդիրը լուծվել է, բայց այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին. Ավետիք Իշխանյան

21:57 • 20/10

«Յուվենտուսն» առաջին միավորները կորցեց Ա Սերիայում (տեսանյութ)

21:53 • 20/10

Բարգավաճի իմ ցուցակը, մեծամասնութունը փոխելու եմ, մի տեղ լճանալ չի կարելի. Գագիկ Ծառուկյան

21:41 • 20/10

Կալիֆոռնիայում ֆիքսել են, թե ինչպես է ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարում ավտոմայրուղու վրա (տեսանյութ)

21:37 • 20/10

ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած

21:33 • 20/10

Կերչի ողբերգության հետևանքով սիրելիին կորցրած և ինքնասպանության փորձ կատարած հայ տղան կրկնակի վիրահատության է ենթարկվել

21:27 • 20/10

Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ

21:15 • 20/10

Թբիլիսիում կանեփի օրինականացմանը նվիրված փառատոնի ժամանակ ձերբակալել են Վրաստանի նախագահի թեկնածուին

21:07 • 20/10

Մոուրինյու. Ոչ-ոքին սարսափելի արդյունք է մեզ համար

21:05 • 20/10

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:55 • 20/10

Լոպետեգի. Պետք է հասկանանք, թե ինչն ենք սխալ անում

20:37 • 20/10

ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ը կմասնակցի ներկայանալի ցուցակով. Իվետա Տոնոյան