Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի իրական պատճառը դիլերների ազդեցությունն է երկրի ղեկավարության վրա, այստեղ անվտանգության խնդիր չկա. Նիկոլայ Բաղդասարյան

17:01 • 16.12.17



Հայաստանի կառավարությունը որոշել է 2018-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Որոշումը պայմանավորված չէ անվտանգության ապահովմամբ, քանզի այդտեղ անվտանգության հարց չկա, որոշման իրական պատճառը դիլերների ազդեցությունն է պետության ղեկավարության վրա, և դա այդպես է ամբողջ աշխարհում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վթարների և այլ գործերով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այն պետություններում, որտեղ աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումն արգելված է, արգելված է դիլերների (անձի կամ ֆիրմայի ընդհանրացված հասկացություն, զբաղվում են ապրանքների վերավաճառքով) ճնշման ազդեցության տակ: Այստեղ անվտանգության խնդիր չկա, խնդիրն այն է, որ աջակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցն ավելի էժան է, քան ձախակողմյանը, որի արդյունքում էժան ապրանքն իրացվում է, իսկ դիլերներն իրենց ապրանքները չեն կարողանում վաճառել: Դիլերները հեղինակավոր են, նրանք ազդում են պետությունների ղեկավարության վրա, որի արդյունքում էլ պետության ներսում արգելում են ավելի էժան՝ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները շահագործել: Բոլոր պետություններում է այդպես, ոչ միայն Հայաստանում»,-ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշման կայացման մեջ անվտանգության խնդիր չկա, ոչ էլ պետության, խնդիրն այն է, որ թանկ ապրանքը չի վաճառվում:

«Դա բիզնեսի կանոնն է: Այլ պետություններում անկեղծ ասում են, որ էժան մեքենաներն առնում են և ձախակողմյան ղեկով մեքենաները չեն վաճառվում, ամենավատ վաճառքն է եղել Հայաստանում, դիլերներ կան, որ ոչ մի մեքենա չեն վաճառել տարվա ընթացքում, ներկրել են, ու չի իրացվում: Աջ ղեկով մեքենաների դեպքում միայն վազանցի խնդիր կա, որովհետև վազանց կատարելիս ավելի մեծ տարածություն պետք է ընտրի, այլ խնդիր չկա»:

Փաստաբանը նաև նշեց, որ այստեղ բիզնեսի կրող վնասը շղթայական է, որովհետև մեծամասամբ աջակողմյան մեքենաններն արտադրվում են Չինաստանում, անորակ են ու էժան, իսկ դիլերը չի կարողանում իրացնել մեքենան, վերանորոգող ընկերությունները ևս ֆինանսական կորուստներ են կրում:
 
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ որոշումը, չնայած իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության մի հատվածի վրա, սակայն արգելքի չսահմանումն էլ ազդում է տնտեսվարող սուբյեկտի վրա:
 
Նշենք, որ ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերում նշվում է, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Որոշումը չի տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա: Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 15-ից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ ՀՀ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:


«Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի ղեկավար Սվետլանա Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից գրավոր հարցման պատասխան են ստացել, որը վերլուծելով հայտնի է դառնում, որ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը այդքան էլ մեծ չէ և որոշակի ժամանակահատվածում գրանցված վթարների միայն 10%-ն է կազմում։

Նրա խոսքով՝ ՃՈ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է աջակողմյան ղեկով 31 415 փոխադրամիջոց: Սվետլանա Գրիգորյանը Tert.am-ին տրամադրեց ՃՈ պետի պատասխանը, որում, մասնավորապես ասվում է.«2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է 2553 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 200, վիրավորվել՝ 3884 մարդ։ Վերը նշած ժամանակահատվածում գրանցված ՃՏՊ-ներից մասնակցել է 242 աջ ղեկային կառավարում ունեցող տրանսպորտային միջոց, որի հետևանքով զոհվել է 9-ը, վիրավորվել՝ 369 մարդ։ 2016 հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 2337 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 188 և վիրավորվել 3282 մարդ։ 2016 թվականին ՃՏՊ-ների մասնակից աջ ղեկով մեքենաների տրանսպորտային միջոցների հաշվառում չի տարվել, ուստի տվյալներ չենք կարող տրամադրել։ Միաժամանակ հայտնում եմ, որ աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների վարորդների պատահարների առաջացման մեղավորության հաշվառում չի իրականացվել»։

Սվետլանա Գրիգորյանն ասաց, որ նշված տվյալներից ակնհայտ է դառնում,որ աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներմուծման պատճառը անվտանգության ապահովումը չէ։


Նշենք,որ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի 10 ամիսների ընթացքում գրանցվել է 2940 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 228 և վիրավորվել 4352 մարդ։

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել

13:11 • 21/09

Ա. Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Բաղանիսում են՝ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու

13:06 • 21/09

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

13:01 • 21/09

Մերկելն արհամարհել է Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

12:58 • 21/09

Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին

12:55 • 21/09

Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով. Ն. Փաշինյանը զորակցություն է հայտնում Ն. Զոհրաբյանին

12:47 • 21/09

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են այն. Դավիթ Տոնոյան

12:41 • 21/09

Փարիզում ավտոբուսի վարորդը հարվածել է դպրոցականի դեմքին և օգտատերերի աջակցությանն արժանացել (տեսանյութ)

12:41 • 21/09

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

12:39 • 21/09

Արամ Ա. Կաթողիկոսը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից

12:28 • 21/09

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

12:25 • 21/09

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)

12:20 • 21/09

«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին

12:13 • 21/09

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

12:11 • 21/09

Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

12:01 • 21/09

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

11:59 • 21/09

Արսենալի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հայրը դարձել է Գաբոնի հավաքականի մարզիչը

11:56 • 21/09

Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (տեսանյութ)

11:51 • 21/09

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել

11:39 • 21/09

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

11:37 • 21/09

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

11:32 • 21/09

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30 • 21/09

Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)

11:28 • 21/09

ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:20 • 21/09

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

11:18 • 21/09

Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան

11:16 • 21/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

11:10 • 21/09

Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալից հետո

11:01 • 21/09

Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

10:54 • 21/09

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում