Մենք «Ծառուկյան» դաշիքին ասում ենք՝ ունենք նախագահի թեկնածու, նայեք ձեր հարմարությանը. կհամաձայնեք ավելի լավ, չեք համաձայնի` ձեր իրավունքն է. Սարգսյան (տեսանյութ)

14:36 • 19.12.17



«Ելք»-ը ներկայացնում է իշխանությանը գործող զուգահեռ համակարգ, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն: Եվ ցույց չտալ սա, մեր կողմից անհեթեթ կլիներ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքին ուղված առաջարկի մասին՝ պաշտպանել 2018թ.-ի նախագահի իրենց թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին: Նա նշեց, որ իրենք ունեն ծրագրեր, մարդկային ռեսուրս և պատրաստ են ներկայացնել այն:

- «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ իրենք դեռ չգիտեն՝ ունեն նախագահի իրենց թեկնածուն, թե ոչ, բայց ասել է, որ եթե անգամ չունենան սեփական թեկնածու, դա իրենց չի պարտավորեցնում սատարել Ձեր թեկնածուին: Ի՞նչ ակնկալիքներով եք դիմել «Ծառուկյան» խմբակցութանը:

- Ես բնական եմ համարում, որ իրենք էլ ունենան թեկնածու և մեզ գուցե նման առաջարկ անեն: Այստեղ որևէ զարմացնող բան չկա: «Ծառուկյան» դաշինքին մենք գրավոր առաջարկով դիմել ենք, որ ԱԺ տարածքում հանդիպենք, զրուցենք, սպասում ենք պատասխանին: Կասեն՝ թեկնածու ունեն, կասեն՝ պաշտպանում են մեր թեկնածուին, կասեն՝ ընդհանրապես չեն մասնակցում այդ գործընթացին… Դա իրենց իրավունքն է: Սրանցից յուրաքանչյուրը շատ հնարավոր տարբերակ է:

- Տպավորություն ունենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հակված չէ սատարել Ձեր թեկնածուին: Դուք պատրա՞ստ եք նման զարգացման:

- Մենք, բնականաբար, Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին հակված ենք մասնակցելուև կարծում ենք, որ պարտավոր ենք դրանց մասնակցել, որովհետև ուզում ենք ցույց տալ, որ ընդդիմություն լինելով մենք կարող ենք մեզ վրա վերցնել պատասխանատվություն՝ իշխանություն դառնալու: Մենք ունենք համապատասխան մարդկային, մտավոր ռեսուրսներ, ծրագրեր, որոնք շատ ավելի իրատեսական են, քան ներկայացնում է կառավարությունն իր բյուջեով: Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց կյանքով են ապացուցել, որ անաչառ են, որ սիրում են հայրենիքը, որ չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել: Նման մարդիկ կան: Ցույց չտալ, որ ունենք այս ամենը, որ կա իշխանությանը զուգահեռ համակարգ, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվոթյունը, անհեթեթ կլիներ: Հաջողված, թե անհաջող կլինի այս գործընթացը ցույց կտա ժամանակը:

- Արդյոք այսպիսով ուզում եք ցույց տալ՝ ընդդիմություն է «Ծառուկյան» դաշինքը, թե ոչ:

- Մենք արժանի ուժ ենք իշխանությանը փոխարինելու: Իսկ թե ով է ընդդիմադիր, ով ոչ, պետք է ինքը ապացուցի:

- Ձեր կարծիքով «Ծառուկյան» խմբակցությունն ընդդիմադի՞ր է:

- Ես չէի ցանկանա կարծիք հայտնել, որովհետև գործընթաց է ընթանում, մենք դիմել ենք նրանց: Իրենք օգտվում ենք ընդդիմադիր խմբակցության համար նախատեսված բոլոր հնարավորություններից՝ սկսած Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելով, մինչև հանձնաժողովներում նախագահի պաշտոններ ունենալով: Իրավաբանորեն մեր երկրի օրենքներով իրենք ընդդիմադիր են:

- Երբ Ազգային ժողովում խորհրդարանի նախագահի ընտրոթյուն եղավ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին: Ի՞նչն է փոխվել այս կարճ ժամանակում, որ դուք մտածում եք, որ նրանք կսատարեն ձեր թեկնածուին:

- Մեր առաջադրումը ոչ թե նրանում, որ մենք որևէ մեկից ակնկալիք ունենք, այլ մեր առաջադրման իմաստը նրանում է, որ մենք ասում ենք, որ մենք, որպես ընդդիմադիր ուժ, կարող ենք հակակշիռ լինել այս իշխանությանը, պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել այս երկիրը ղեկավարելու, ունենք համապատասխան մարդիկ, ծրագրեր, մոտեցումներ, որոնք տարբերվում են այս իշխանության մոտեցումից, մենք ավելի վատը չենք, քան գործող իշխանությունը: Մենք ուզում ենք ցույց տալ, որ երկրի ներսում այս գործող համակարգին կա այլընտրանքային համակարգ: Այս ենթատեքստում չօգտվել այս հնարավորությունից, չառաջադրել նախագահի, վարչապետի թեկնածու, կլիներ կոպիտ սխալ: Հակառակ պարագայում հարց էր առաջանալու՝ ինչո՞ւ չեք առաջադրում ձեր թեկնածուին:

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը կսատարի մեր թեկնածուին, թե ոչ, հանդես կգա իր թեկնածուով, թե կպաշտպանի իշխանության թեկնածուին, դա իր իրավունքն է, իր որոշելու խնդիրն է: Այդ հարցերը տվեք իրենց, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք մեր քալն արել ենք: Մենք գտնում ենք, որ Արտակ Զեյլանյանն իսկապես արժանի մարդ է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, նա սահմանադրական իրավունքի մեծ ջատագովներից է, նա սահմանադրական պրակտիկայում ամենաշատ հաղթած դատերն է ունեցել: Իսկ նոր օրենքով երկրի նախագահը հիմնականում սահմանադրականության պատասխանատուն է: Այնպես որ Արտակ Զեյլանյանն իր կենսագրությամբ հրաշալի թեկնածու է: Կպաշտպանեն մեզ, չեն պաշտպանի, դա այլ խնդիր է:

Մենք մեր հայտը ներկայացնում ենք Հայաստանին, ոչ թե առանձին կուսակցությանը: Առանձին կուսակցությանը մենք ասում ենք՝ թեկնածու ունենք, խնդրում ենք նայեք՝ հնարավո՞ր  է աջակցեք: Մնացածը՝ կուսակցության խնդիրն է: Փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու «Ծառուկյան» դաշինքին ոչ ճիշտ է, ոչ օգուտ է գործին: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» խմբակցությանն  ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե այս երկրում փոփոխություն եք ուզում, իսկ եթե երկրում փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին:

- Կռիվը գալիս է ավելի հին ժամանակներից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնության եկավ Գագիկ Ծառուկյանի հետ ու Նիկոլ Փաշինյանը հակադրության մեջ մտավ:

- Բացարձակ անհամեմատելի խնդիրներ են: Նիկոլ Փաշինյանը չէ առաջինը գնացել հակադրության, ես եմ գնացել հակադրության ու դուրս եմ եկել, մանդատն եմ վայր դրել: Այն ժամանակ խնդիրը միանգամայն այլ հարթության մեջ էր՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությանն էր վերաբերում: Մենք նրանց չենք առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ժողովրդական մի ասացվածք կա, որ խառնում եք էծն ու ոչխարը… Պետք չէ: Քաղաքագիտական մանիպուլիացիա է դա, որը անում են համապատասխան տեղից: Դա կապ չունի դրա հետ: Մենք նրանց չենք ասում՝ մի առաջարկեք Ձեր թեկնածուն: Մենք պարզապես ասում ենք՝ ունենք թեկնածու, նայեք ձեր հարմարությանը. Կհամաձայնեք` ավելի լավ, չե՞ք համաձայնի, կունենանք ձեր թեկնածուն, ձեր իրավունքն է:

- Հանրությանը հետաքրքիր է՝ իրար քննադատող երկու ուժերը ինչո՞ւ պետք է համաձայնության գան կամ համագործակցեն նախագահի թեկնածուի շուրջ: Գագիկ Ծառուկյանը ոչ վաղ անցյալում չէր բացառել, որ հնարավոր է անգամ կոալիցիա կազմվի ՀՀԿ հետ:

- Մենք  չենք առաջարկում կոալիցիա կազմել, մենք ասում ենք, որ ունենք թեկնածու, արժանի թեկնածու, գրավոր դիմել ենք, որ պատրաստ ենք քննարկել թեկնածությունը: Իրենք կարող են համաձայնել, կարող են առաջարկել իրենց թեկնածուն: Դա իրենց խնդիրն է: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է մասնակցենք, ցույց տանք, որ ունենք մարդ, ով արժանի է այդ պաշտոնին:

- Եթե «Ծառուկյան» խմբակցությունն ինքը առաջարկի նախագահի թեկնածու, կսատարե՞ք նրանց թեկնածուին:

- Իրենց պատգամավորների քանակը բավարարում է քվեարկությանը: Երբ կորոշեն, երբ կհայտարարեն, մենք կքննարկենք, այդ ժամանակ պատասխան կունենանք:

- Նրանք Ձեզ համար ընդդիմությո՞ւն են, թե ոչ:

- Այսօրվա գործող օրենքներով նրանք զբաղեցնում են ընդդիմադիր դաշինքի տեղը, զբաղեցնում են ԱԺ փոխնախագահի տեղը: Իրավաբանորեն այսօր նրանք ընդդիմություն են: Դուք փորձում եք ինտրիգ փնտրել, վեճ ստեղծել «Ելք»-ի ու Ծառուկյանի մեջ: Դուք ուզում եք ինձից պոկել, որ ես ասեմ, որ ես չեմ համարում իրենց ընդդիմադիր:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)