Ստեղծագործական Հայաստան-2017. բաց նամակների փոխարեն՝ գաղափարական ծանրոցներ/Ե գլուխ/
Մենք շարունակում ենք «Ստեղծագործական Հայաստանի» հարթակ բերել մասնագիտական կարծիքն ու նորարար առաջարկները: Այս նախագիծը հաղորդակցական այն միջավայրն է, ուր տարբեր մտավոր ընտրախավեր տալիս են իրենց մասնագիտական գնահատականը ոլորտում վարվող պետական քաղաքականությանը, ներկայացնում առաջանցիկ մտքեր և գաղափարներ, գնահատում անցնող տարվա մասնագիտական ձեռքբերումները: Կյանքը հետևողականորեն ցույց է տալիս, որ ամենալուրջ հարցերը կարող են փոշիանալ ոչ մասնագիտական, սիրողական քննարկումներում ու շոուներում, և միակ արդյունավետը եղել ու մնում է մասնագիտական կարծիքի ինստիտուտը՝ հացթուխին տված հացը:
Հայաստանը պետք է արդիականանա՝ սա թող հնչի «Կարթագենը պետք է կործանվի» հրամայականի պես խրոխտ ու հաստատակամ:
Այսօր մեր մեդիապլատֆորմին են միանում երկրի բացառիկ ուղեղային ֆաբրիկայի՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, հայտնի քաղաքական գործիչ, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մասնագետ Թևան Պողոսյանը, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, հայտնի քաղաքագետ Աղասի Ենոքյանը և հայկական մի քանի հնչեղ ստրատափների հեղինակ, «ԼՍ» ինովացիոն ընկերության հիմնադիր Իլարիոն Բեկչյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր` մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Թևան Պողոսյան-Այսօր պետական քաղաքականություն իրականացնող ինստիտուտների համագործակցությունը վերլուծական-հետազոտական կենտրոնների հետ շատ ցածր մակարդակի է: Եթե որևէ հնարավորություն լինում է, այսինքն` եթե որևէ դոնոր ֆինանսավորում է որևէ ծրագիր, ապա ինչ-որ բան տեղի ունենում է, բայց ասել, որ պետությունն ինքը գիտակցում է կարևորությունը և պատվերներ է տեղադրում, ո՛չ: Ավելի շուտ, պետական մարմինները նախընտրում են ձևավորել «սեփական» միավորը, սեփական կենտրոնի պես մի բան, որը ժամանակի ընթացքում դառնում է կա՛մ մոնոպոլ պատվերներ կատարող, կա՛մ էլ փորձագետների (անհատների) ժամանակավոր աշխատատեղ, բայց ոչ երբեք՝ ինստիտուտ, որն ունի իր մշակույթը, արժեքները և պատմությունը: Բարի կլինեմ ու կգնահատեմ՝ 4, չնայած այս թվերն անիմաստ են, երբ, միևնույն է, դիմացինը չի գիտակցում, որ քաղհասարակության կայացման համար պետք է նպաստել «հանրություն – ոչ պետական ինստիտուտներ (ՀԿ, վերլուծական կենտրոններ, մշտադիտարկման կենտրոններ, ակադեմիա, բիզնես) – որոշումներ կայացողներ» համագործակցությանը և սա իրագործել մեր իսկ սեփական միջոցներով:
Աղասի Ենոքյան- Կգնահատեմ երկու. մեկ` որ նոր պատերազմ չեղավ այս տարի, գումարած մեկ` որ ԵՄ հետ պայմանագիրը կնքվեց։
Իլարիոն Բեկչյան- Այս տարի մեր՝ ՏՏ ոլորտում տարված պետական քաղաքականությունը, ուղղակի, անհամեմատելի էր անցած տարիների հետ: Նախ` չեմ կարող չնշել պետական աջակցության մասին՝ դրանք էին պետական արտոնությունները, տարբեր ֆորումների կազմակերպումն ու հովանավորումը, որոնք նախորդ տարիներին բացակայում էին: Կատարված աշխատանքի աճը ակնհայտ էր և կտրուկ, սակայն՝ ոչ բավարար, այդ իսկ պատճառով 10–ը բալանի համակարգում ես կգնահատեմ 7 բալ:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Թևան Պողոսյան -Ֆինանսական ապահովության մեխանիզմների կայացումը, երբ ստեղծագործ աշխատանքը կախված չէ դոնորի պատկերացումներից, այլ գալիս է հանրության կարիքներից կամ այլընտրանքային պատկերացումների վրա հիմնված սցենարային առաջարկներից: Անձեռնմխելի կուտակային հիմնադրամների ձևավորումը և դրանց կայացմանը նպաստելը պետք է դառնա օրակարգային:
Աղասի Ենոքյան- Դաշտի անկողմնակալ, առանց քաղաքական կապվածությունների դիտարկման անհնարինությունը։ Ցավոք, շատերը Հայաստանում քաղաքագիտությունը դիտարկում են որպես քարոզչության գործիք։
Իլարիոն Բեկչյան -Մեր մասնագիտական դաշտի առաջին գերխնդիրը շուկայում մասնագետների պակասն է: Մեր կրթական համալիրները պատրաստում են, այսպես կոչված, մասնագետների, ովքեր պատրաստ չեն իրենց գիտելիքներով աշխատանքի անցնել նույնիսկ որպես ինտերն կամ սկսնակ ծրագրավորողներ: Իսկ նոր մասնագետների վերապատրաստումը շատ ժամանակատար է և խոչընդոտում է ընկերության զարգացմանն ու ընդլայնմանը: Եվ երկրորդ գերխնդիրը՝ վճարման համակարգերի պակասը: Մասնավորապես, կարող եմ նշել PayPal-ի բացակայությունը, որի ներդրումը պահանջում է ՀՀ բանկային համակարգերի բարեփոխումներ: Այսօր մենք որպես կազմակերպություն գումար կարող ենք ստանալ միայն բանկային փոխանցումների միջոցով, որը, կարծում եմ, բավարար չէ 21-րդ դարում:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Թևան Պողոսյան -Համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե որևէ խնդրի շուրջ կան կողմեր, ապա բոլոր կողմերն էլ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն արդյունքի ձևավորման հարցում: Դա այդպես է: Արածի կամ չարածի համար չկա կողմ, որը պետք է ասի՝ դե ես ինչում եմ մեղավոր: Լավ անեիք, լավ բանակցեիք, լավ համոզեիք, չհանձնվեիք, չծուլանայիք..., դա բոլորիս է վերաբերում և առաջինը սկսվում է հենց ինձնից:
Իսկ մնացածի համար մեզ պետք է 60-70 տոկոս միջին խավ: Իրական: Պահանջատեր:
Եվ սիրողական քննարկումները գերադասելը գալիս է նրանից, որ որակի համար չունենք պահանջատեր: Մենք պետք է վերափոխվենք և դառնանք պահանջատեր սպառող, որը կգնահատի ցանկացած վճարված լումայի համար իրեն փոխանցվելիք որակյալ արդյունքը` լինի ռեստորանում, կոմունալ ոլորտում, բիզնեսում, պետական ծառայությունում, թե այլընտրանքային մոդելների առաջարկում:
Աղասի Ենոքյան- Իհարկե, պատասխանատու են, բայց մեզանում, ցավոք, ոչ ոք ոչնչի համար պատասխանատվության չի կանչվում՝ գոնե բարոյական։
Ամենակարևորը գիտելիքի և կրթության պակասն է, ավելին` Հայաստանում պարզապես հնարավորություն չկա իրական կրթություն ստանալու քաղաքագիտական բնագավառում։ Հայաստանի կրթական համակարգը ընդհանրապես գտնվում է աղետալի վիճակում։ Մենք օգտագործում ենք Սովետական Միությունից մնացած ինչ-ինչ հատիկներ, որոնք չզարգանալու պատճառով հատվածական են ընկալվում և ընդհանրապես հնացած են, մանկավարժների նոր սերունդն էլ չի հաղթահարում հին դինոզավրերին, այլ պարզապես դառնում է երիտասարդ դինոզավր։ Իսկ հումանիտար բնագավառում պարզապես հակագիտությունն է զարգանում, ավելի լավ է ոչինչ չարվեր, քան արվում է այն, ինչ այսօր է արվում։
Մյուս խնդիրն այն է, որ քաղաքագետները փորձում են մասնագիտական գիտելիքը ծառայեցնել այս կամ այն քաղաքական կամ բիզնես խմբի շահերին, ինչն այլասերում է վերլուծության իմաստն ընդհանրապես։ Քաղաքագիտությունը, ինչպես ամեն գիտություն, օբյեկտիվ գիտություն է, այն չի կարող ծառայել մարքսիզմ-լենինիզմի, կապիտալիզմի կամ նժդեհականության քարոզին, մինչդեռ մեզանում վերացել են քաղաքական քարոզի եւ քաղաքական գիտության սահմանները։
Երրորդ պրոբլեմը քաղաքագիտությունը հայրենասիրության հետ նույնացնելն է, ինչն ընդհանրապես անհեթեթ է։ Ընդհանրապես, հայրենասիրությունը նույնիսկ զգացմունք էլ չէ, դա ֆրեյդյան ինքնանույնականացման բնազդային պահանջի արտահայտություն է, ինչը շատ բնական է ամեն համույթի համար։ Հիմա, այդ բնազդի բավարարման լավագույն ձևերի որոնման փոխարեն, ինչին կարող է ծառայել քաղաքագիտությունը, մենք այդ գիտությունն իջեցնում ենք բնազդի մակարդակի։ Այսպես քարե կացնից չենք հասնի բրոնզե կացնին։
Իլարիոն Բեկչյան - Լավ մասնագետները հիմնականում ժամանակ չունեն դատարկ քննարկումների կամ քննադատությունների համար: Հետևաբար, այս գործով զբաղվողներին չեմ կարող համարել մասնագետ: Մեր ոլորտում խնդիրը փոքր-ինչ այլ է, մեզ մոտ մասնագետները ստատուսի կարիք չունեն, քանի որ յուրաքանչյուր ծրագրավորող, որն ունի դրսի հետ կապեր, համատեղ աշխատանքներ, չեմ կարծում, թե հետաքրքրվի Հայաստանում էլիտա ասվածի ստեղծմամբ: Եվ հետո, կարծում եմ՝ այս ոլորտում նման բան գոյություն էլ չունի, ուղղակի, կան լավ մասնագետներ, ովքեր սիրում եմ իրենց աշխատանքը, չեն սահմանափակվում եղած գիտելիքներով, քանի որ որքան նոր բարձունքների ես հասնում, այնքան հասկանում ես, որ ավելին կա սովորելու, բացահայտելու: Կարծում եմ՝ աշխարհում այնքան օրինակելի մասնագետներ կան, որ ավելի կարևոր է ձգտել նման մակարդակի, ինչու ոչ՝ նաև անցնել, քան թե մտածել դատարկ և ոչ կարևոր արժեքների մասին:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Թևան Պողոսյան -Դասեր պետք է ամեն օր քաղել, և դրանք բոլորն էլ արժեքավոր են: Դառնության ընկալումն էլ, ինչպես ասվում է՝ ճաշակին ընկեր չկա. մեկի համար նույն սխալն անելը մահվան է հավասար, մյուսն ամեն րոպե կանի ու կանի: Սխալվելն այնքան դաժան չէ, եթե այդ սխալը հետո փորձում ես ուղղել: Բայց մարդկային հարաբերության սխալն ամենամեծ ցավն է պատճառում: Այնպես որ, մասնագիտական ոլորտում մի բան չիմանալը կարելի է ուղղել՝ սովորելով, բայց երբ անձի արժանապատվության հանդեպ ես անում սխալը ու հետո չես կարգավորում հարաբերությունները, ապա դրա արդյունքը կորուստն է: Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է խուսափենք կորուստներից և չանենք այնպիսի քայլեր, որոնք կորուստների կհանգեցնեն: Վստահ եմ՝ եթե փոխենք մեր գնահատման մտածելակերպը «լավ-վատ»-ից դեպի «շատ-քիչ» ու աշխատենք շատը ձևավորելու վրա, ապա կնպաստենք նաև մեր մրցունակության բարձրացմանը՝ շատ հայ, շատ փորձագետ, շատ կենտրոններ, շատ գաղափարներ, շատ սցենարներ....
Աղասի Ենոքյան-2014թ-ից աղաղակում էի, որ 2015-16թթ. պատերազմ է լինելու։ Ձայնս չկարողացա տեղ հասցնել, ոչ մի դիվանագիտական, անգամ ռազմատեխնիկական քայլ չարվեց այն կանխելու համար։
Ամենակարևոր խնդիր եմ համարում ձևեր գտնել «հայրենասիրական» աղմուկի մեջ խոսքը տեղ հասցնելու համար։ Իհարկե, սա լուծման առաջարկ չէ, եղած քարոզչական մենիշխանական համակարգում պարզապես դեռ չեմ գտել խոսքը տեղ հասցնելու ձևերը։
Իլարիոն Բեկչյան -Եթե փորձեմ առանձնացնել ամենադառը դասը, որ քաղել եմ, կասեմ՝ ռիսկի չգնալն է եղել: Երբեմն, շրջապատող մարդիկ, մտածելով քո` այդ պահին հասած դիրքի և բարեկեցությանդ մասին, տալիս են պահպանողական խորհուրդներ: Անկասկած, պետք է լսել շրջապատող մարդկանց կարծիքներն ու խորհուրդները՝ չմոռանալով սեփական մտքերի և նպատակների մասին: Յուրաքանչյուր ձեռներեց և ներդրող պետք է միշտ շարժվի առաջ և հաճախ դիմի ռիսկի: Ես խորհուրդ կտամ լսել ներքին ձայնին, քանի որ բացի քեզանից ոչ ոք չի կարող հասկանալ ռիսկի գնալու ճիշտ պահը, իհարկե` հաշվի առնելով բացասական հետևանքները: Երբ նայում ենք մեր ոլորտում հաջողության հասած մարդկանց, նրանք, անպայման, գնացել են ռիսկերի, և նրանց չի կանգնեցրել անհաջողության կամ ձախողման վախը, հակառակը` դարձել են ավելի ուժեղ, փորձառու և ճանաչված:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Թևան Պողոսյան -Որքանով ինձ գիտեմ, ինչքան բարի եմ մարդկային կամ անձնական դաշտում, այդքան չոր ու սկզբունքային եմ այն հարցերում, որոնք շոշափում են ՀՀ-ի և Արցախի շահերը: Այնպես որ, եթե չհավատամ, որ արդյունքը մեր շահերից է բխում, ապա նման ծրագրերում երբեք չեմ ընդգրկվի: Իսկ կարծիքս միշտ բաց ու ազնիվ ասել եմ: Դրա համար էլ շատ եմ տուժել՝ լինի ֆինանսապես, պարգևների կամ բարեկեցության տեսակետից: Հպարտ եմ, որ այս մոտեցումը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ընդհանուր և համատեղ սկզբունքն է:
Աղասի Ենոքյան- Բազմիցս եմ զրկվել, բայց Հայաստանի համար մեծագույն օգուտը դեռևս մնում է հարցականի տակ։ Եղած վիճակում անհատական զոհողությունները էական փոփոխություններ չեն առաջացնում։ Երևի, պետք են զանգվածային զոհողություններ, ազգի ինքնացեղասպանություն, որ համակարգը զարթնի։ Այժմյան արտագաղթը, կարծես, նման է դրան, բայց համակարգը ոչ թե բարոյական ապտակ է զգում, այլ տեսնում է, որ էլ զինվոր չի մնում, որ իրենց հարստությունը պահպանի, էլ սպառող ու հարկատու չի մնում, որ իրենց կոռուպցիան շարունակվի։ Այնպես, որ սա էլ Ձեր ասած «մեծագույն օգուտը» չի տա, այլ կոսմետիկ միջոցներով այդ ծակերը կփակվեն։
Իլարիոն Բեկչյան -Այս հարցին կարող եմ տալ միանշանակ պատասխան` այո: Հայաստանում ապրելն ու գործելն՝ արդեն ի վնաս է իմ անձնական շահի: Որպես ծրագրավորող ունեցել եմ հրավերներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից` տեղափոխվելու և կացության իրավունքով, նույնիսկ` քաղաքացիություն ունենալու առաջարկով, բայց միանշանակ մերժել եմ: Իսկապես, հավատում եմ Հայաստանի բարգավաճմանը: Եթե մենք հեռանանք, ապա ո՞վ պետք է կառուցի մեր երազած երկիրը: Պետք է հավատալ, որ մենք կարող ենք աշխատել մեր զարգացման և կրթության վրա, քանի որ, եթե համեմատենք մեր երիտասարդ սերնդի ձգտումն ու ունակությունները հենց ԱՄՆ-ի երիտասարդների հետ, ասեմ որ մեր ձգտումներով ու հավակնություններով մենք միանշանակ առաջատար ենք, և ինչու մենք էլ չունենանք մեր «Սիլիկոնային հարթավայրը»: Դրա համար ես հավատում եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ աշխարհում եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Թևան Պողոսյան -2017-ն ինձ համար փոփոխության տարի էր, այն էլ՝ գիտակցված, սեփական որոշմամբ: Վերադարձել եմ երբևէ իմ իմացած ամենակարող վերլուծական կենտրոնը: Կենտրոնով, թիմով ու նրա աշխատանքներով միշտ եմ հպարտանում: Իսկ թե ինչ արժեք եմ ստեղծել, պետք է գնահատեն ուրիշները: Ես երբեք չեմ դադարի պահանջատեր լինել ինքս իմ հանդեպ՝ մասնագիտորեն աճելու, ունակությունների զարգացման և նաև՝ ֆիզիկապես բարեփոխվելու հարցերում (ժպտում է):
Աղասի Ենոքյան- Վիպակս ՝ «Պատերազմ ընդդեմ Հայաստանի»` այնտեղ գաղափարական, ֆուտուրիստական, հրապարակախոսական, արկածային ու դետեկտիվ մի կոկտեյլ եմ սարքել, որ կարծում եմ, իրավիճակի ադեկվատ նկարագրություն է։ Իսկ եթե ինձ դուր գար այդ մարդը, կմնայի 2017-ում, առաջ չէի գնա։
Իլարիոն Բեկչյան -Իմ և իմ թիմի հանդեպ խստապահանջ եմ և կարող եմ ասել, որ 2017թ.-ը բազում հաղթանակների տարի էր, ինչպես նաև նոր հնարավորությունների դուռ՝ 2018թ.-ի համար: Նախ նշեմ, որ 2017թ.-ին ես հիմնադրեցի իմ անկախ կազմակերպությունը՝ «ԼՍ Իննովեյշնը», ՏՏ ոլորտում, համագործակցելով Արման Աթոյանի հետ, ստեղծեցինք Adlooker ստարտափը: Մեր թիմը մեծանում է, ձեռք ենք բերում նոր գործընկերներ, ինչպես անհատներ այնպես էլ մեծ կազմակերպություններ ցանկանում են աշխատել մեզ հետ, քանի որ տալիս ենք գրագետ աշխատանք և օգտագործում ենք վերջին տեխնոլոգիաները: Այս ցուցանիշը թույլ է տալիս մտածել մեր առաջադիմության մասին: Ինչ վերաբերում է 2017թ.-ի իմ մարդ տեսակին, կասեմ , որ այո՛, ես գոհ եմ, քանի որ դարձա ավելի իմաստուն, փորձառու և նպատակասլաց: Եվ իմ աշխատանքային 10-ը տարիների ընթացքում` թե՛ որպես ծրագրավորող, և թե՛ կազմակերպության ղեկավար կարող եմ ասել, որ 2017թ-ը առանձնահատուկ աճի, զարգացման տարի էր:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Թևան Պողոսյան -Վերադարձեք հայրենիք: ՀՀ-ից ու Արցախից ավելի լավ տեղ չկա: Մեր Հայաստանն է մեր տունը, տեղը ու կյանքը: Դուխով:
Աղասի Ենոքյան- Առաջին հերթին կմաղթեի խաղաղություն, դա հիմա ամենակարևորն է։ Ու նաև ամենակարևորն է վերադարձը մեր նախնիների արժեքներին, ոչ թե այդ գռեհիկ «հայուգենին»։ Ուրիշների նկատմամբ չանեն այն, ինչը չէին ցանկանա, որ իրենց հանդեպ անեն։ Վերադարձ չգողանալու, սուտ չխոսելու և մյուս պատվիրաններին. դեպի հետ այս քայլն է, որ մեզ հնարավորություն կտա առաջ գնալ։
Իլարիոն Բեկչյան - Հավատարիմ լինենք մեր երկրին, մեր ընտանիքներին և աշխատանքին, քանի որ սրանք են մեր հասարակության հիմքը և ապագան: Եկեք հիշենք, որ այն երկիրը, որը մենք ստեղծում ենք ժառանգելու են մեր երեխաները: Ես ինքս ունեմ տղա և ուզում եմ, որ նա ապրի զարգացած և առաջատար իր հայրենիքում: Եկե՛ք ստեղծենք այն երկիրը, որտեղ կցանկանանք, որ ապրեն մեր երեխաները:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի