Մենք Վրաստանին առաջարկում ենք՝ ունենալով լավ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք չէ մեզ այլ կերպ վերաբերվել․ Ջոնի Մելիքյանը` ՀՀ Նախագահի Վրաստան այցի մասին

19:15 • 26.12.17



Վրացագետ  Ջոնի Մելիքյանի խոսքով՝ ՀՀ Նախագահի այցը Վրաստան նոր թափ է հաղորդում երկու երկրների միջև եղած հարաբերություններին․ շատ կարևոր է, որ բարի –դրացիական որակվող հարաբերություններ ունեցող երկրները վերահաստատեին իրենց մոտեցումները միմյանց հետ նկատմամբ:

Նա, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով արդեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ելույթի ուղերձներին, թե Հայաստանը մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին, Ջոնի Մելիքյանը նշեց,որ կարևոր է շեշտելը, որ թեկուզ մենք տարբեր քաղաքական մոտեցումներ ունենք ինտեգրացիոն հարցերում, կարող ենք թեկուզ չեզոք քվեարկել միջազգային տարբեր հարթակներում Վրաստանին վերաբերող քվեարկությունների ժամանակ:

«Նման փորձ եղել է, և շատ նորմալ դա իրականացվել է 90-ականներին, բայց փոխվեց իրավիճակը Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակ, երբ Վրաստանը, խորացնելով իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, խախտեց «ջենտլմենական համաձայնությունը»: Այսօրվա դրությամբ Հայաստանի նախագահի շեշտադրումն այն հարցի վրա շատ կարևոր էր, և կարևոր է, որ նման քննարկում լինի նաև Վրաստանի վարչապետի հետ, քանի որ այսօրվա դրությամբ Վրաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորում և վարում են վարչապետն ու կառավարությունը, նախագահը սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իսկապես ժամանակն էր՝ Վրաստանին հիշեցնելու, որ եթե մենք ունենք  լավ հարաբերություններ, ճիշտ կլինի, որ միմյանց նկատմամբ բաց լինենք, և եթե խնդիր ունենք, միասին լուծենք՝ առանց միմյանց վնասելու:

«Այս ընթացքը համընկավ մեր՝ Եվրամիության հետ համաձայնագիր կնքելու հետ: Իրենք սպասում էին, որ նման բան կլինի, բայց իրենք նաև կարծում են, որ Հայաստանը Ռուսաստանից մեծ կախում ունեցող երկիր է: Ի վերջո, ստորագրվեց համաձայնագիրը, և դա տվեց հնարավորություն մեր նախագահին ցույց տալու, որ մենք ունենք դիվերսիֆիկացված քաղաքականություն, և մենք Վրաստանին էլ ենք առաջարկում՝ ունենալով լավ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք չի մեզ այլ ձև վերաբերվել: Կարծում եմ՝ մեր նախագահի հայտարարությունը շատ էմոցիոնալ էր, վրացական կողմն անգամ դրան չէր էլ սպասում, Վրաստանի նախագահը կարծես կաշկանդված լիներ»,- ասաց նա:

Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Հայաստանի նախագահի այցը Վրաստան կարելի է համարել նոր էջ երկու երկրներում: Նա ներկայացրեց իր ենթադրությունները՝ Հայաստանը որոշակի առաջարկների փաթեթով է գնացել հարևան երկիր: «Նախագահի կողմից քայլերի հաջորդականության փաթեթ կա մշակված, որն առաջարկվում է Վրաստանին: Կա սպասում, որ փաթեթը վրացական կողմը կընդունի և կիրականացնեն արդեն 2018 թվականից»,- ասաց նա:

Վրաստանի հետ ավելի սերտ համագործակցությանն ուղղված փաթեթը, ըստ վերլուծաբանի, ենթադրվում է՝ ներառելու է տնտեսական հարաբերությունները խորացնելուն, առևտրի ծավալները մեծացնելուն, էներգետիկ համակարգում համագործակցությունը խորացնելուն, զբոսաշրջության ոլորտում համագործակցելուն ուղղված քայլեր:

«Ներդրումների մասին է խոսք գնում փաթեթում, այստեղ արդեն արդիական է դառնում Մեղրիի ազատ տնեսական գոտու հնարավորությունը: Հայտարարվեց նաև, որ մեր շնորհիվ վրացական կողմը կարող է ավելի հեշտ մուտք գործել Եվրասիական շուկա»,- ասաց նա:

Ջոնի Մելիքյանը նաև մատնանշեց, որ կարևոր է, որ բարձր մակարդակներում հանդիպումների ժամանակ երկրների ներկայացուցիչները մատնանշում են իրենց հնարավորություններն ու առաջարկում դրանից օգտվելու տարբերակները, սակայն նկատեց, որ Հայաստանն իրականում Վրաստանի հնարավորություններից օգտվելու կարիք չունի:

«Քանի որ Եվրամիության հետ համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք օգտվել GSP+-ի հնարավորություններից և որքան հնարավոր է Եվրամիության հետ մեր առևտուրը իրականացնում ենք, բազմաթիվ ապրանքներ գրեթե զրոյական կամ զրոյին մոտ թվերով են ներմուծվում: Այլ հարց է, որ եթե Վրաստանը մեզ հետ համատեղ  արտարդրություններ ստեղծի, իրենց ապրանքներն արդեն շատ հեշտ կարող են սպառվել նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում, քանի որ վրացական ապրանքների համար ռուսական շուկան համար մեկն է»,- ասաց նա:

Վրաստանը չի փոխելու վերջին տարիներին տարվող իր արտաքին քաղաքականությունը: Դա, ըստ վրացագետի, հավաստում է նաև այն հանգամանքը, որ այս ընթացքում, երբ ՀՀ նախագահն է այցելում Վրաստան և Վրաստանի վարչապետն է ավելի վաղ հայտարարություն արել Լարսին «այլընտրանք» առաջարկելու մասին, Ադրբեջան են մեկնել ֆինանսների և ներքին գործերի նախարարները:

«Սա կարող է ցույց տալ, որ Հայաստանի նախագահին բարձր մակարդակով ընդունելով՝ կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն մյուս կողմից՝ նախարարների այցով կոտրում են հակառեակցիան Ադրբեջանի կողմից»,- նշեց նա:

Չնայած որ չկա  տրամադրվածություն արտաքին քաղաքականություն փոխելու, ըստ Ջոնի Մելիքյանի, այնուամենայնիվ Վրաստանում հասկանում են, որ պետք չէ մեծ կախում ունենալ Ադրբեջանից և Թուրքիայից:

«Իրենց շահերից չի բխում, որ կախված լինեն այդ երկրներից: Ես ասել եմ, որ Վրաստանը պետք է կողմնորոշվի իրենք ուզո՞ւմ են լինել միջանցք Բաքվի և Անկարայի միջև, թե՞ տարածաշրջանային խաչմերուկ՝ կապելով ոչ միայն արևելքը արևմուտքի հետ, այլ նաև՝ հյուսիսը հարավի հետ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:16 • 21/09

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail

03:42 • 21/09

Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել

02:52 • 21/09

Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները

02:22 • 21/09

Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից

01:37 • 21/09

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

01:00 • 21/09

ԵԼ. Մխիթարյանը փայլեց. «Արսենալը» գոլառատ խաղում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

01:00 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

23:55 • 20/09

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է Թրամփի թվիթերյան գրառման ֆոնին

23:52 • 20/09

Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը

23:44 • 20/09

Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ-ում իրավահավասարության մասին

23:41 • 20/09

Իգուաինն ամսական ստանում է այնքան աշխատավարձ, որքան «Դյուդելանժի» բոլոր ֆուտբոլիստները և մարզիչը 1 տարում

23:35 • 20/09

Սոցցանցում հայտնված լուսանկարները բացահայտում են լոգասենյակների ամենատարօրինակ դիզայներական լուծումները

23:23 • 20/09

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:08 • 20/09

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել

23:06 • 20/09

Անկախության տոնի առթիվ ՉԺՀ պետխորհրդի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ն. Փաշինյանին

22:56 • 20/09

ՀՀ զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

22:53 • 20/09

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը՝ վիրավորական բնույթի մեկնաբանությունների վերաբերյալ

22:51 • 20/09

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

22:47 • 20/09

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:46 • 20/09

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Շոշ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ

22:40 • 20/09

Արագած գյուղում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

22:34 • 20/09

Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)

22:30 • 20/09

ԵԼ. «Արսենալ»-«Վորսկլա». ուղիղ հեռարձակում

22:28 • 20/09

Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:24 • 20/09

Իտալիայում ռեստորանի տերը զբոսաշրջուհուն է վերադարձրել այնտեղ մոռացված 13 000 եվրոն

22:01 • 20/09

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը

21:56 • 20/09

ՀՀ-ը սահմանին լարվածության աճի հետ կապված պետք է դիմեր ՀԱՊԿ–ին․ ռազմական փորձագետ

21:56 • 20/09

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի. անկախության տոնի առթիվ Դ. Թրամփը շնորհավորել է Ն. Փաշինյանին

21:53 • 20/09

Ջանք չենք խնաելու Ինտերպոլի հետ համագործակցոթյունն ընդլայնելու ուղղությամբ. Օսիպյանը՝ Ինտերպոլի պատվիրակությանը

21:48 • 20/09

ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Վորսկլայի» հետ խաղում

21:48 • 20/09

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Անկախության օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

21:46 • 20/09

Անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորս պետք է գիտակցենք և մեր քայլերն անենք՝ սխալներն ուղղելու և առաջ գնալու ուղղությամբ. Աղվան Վարդանյան

21:42 • 20/09

Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:37 • 20/09

Չկա թեկնածու, որի ընտրվելը խոչընդոտելու է ԱԺ արտահերթ ընտրությունների կայացմանը. Արամ Սարգսյան

21:28 • 20/09

Այո՛, ոչ մի պայմանավորվածություն որևէ մեկի հետ չկա, երևանցիներն են որոշելու. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա