Մահացել է մանկական բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Վլադիմիր Շաինսկին

17:30 • 26.12.17

Մոսկվայում 92 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը ՝ Վլադիմիր Շաինսկին:  

Ինչպես նշում է gazeta.ru-ն, լուրը հայտնել են նրա բարեկամները:

Տաղանդաշատ կոմպոզիտորը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է՝ «Երկնագույն վագոն», «Անտոշկա», «Չունգա-չանգա», «Սպիտակ նավակներ», «Ժպիտ», ինչպես նաև Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմի մյուս սիրված երգերը:

Շաինսկու գրած երգերը կատարել են Լյուդմիլա Զիկինան, Ալլա Պուգաչովան, Լև Լեշչենկոն, Իոսիֆ Կոբզոնն ու այլ հայտնիներ:

Կոմպոզիտորը ծնվել է 1925թ. դեկտեմբերի 12-ին՝ Կիևում: Նա երաժշտական կրթություն է ստացել Ուկրաինայի մայրաքաղաքում, այնուհետ՝ Տաշքենդում: Շաինսկին ուսանել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայում:

 

Մահացել է մանկական բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Վլադիմիր Շաինսկին