Ստեղծագործական Հայաստան-2017. Եթե փոփոխություն ես ուզում, ինքդ դարձիր այդ փոփոխությունը /Ը մաս/
«Ստեղծագործական Հայաստան» մեդանախագիծն ընդլայնում է մասնագիտական աշխարհագրությունը. այսօր մեր հարթակում են գրահրատարակչական ոլորտի, թերևս ամենագործուն կառույցի՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության փորձառու մասնագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը և գրական աշխարհի հեղինակություններից մեկը՝ բանաստեղծ, գրականագետ Լևոն Սարգսյանը: Մեդիան հասարակություն է ստեղծում.
այս մեդիապլատֆորմը ժամանակակից մասնագիտական գիտելիքի, նորարար մտքերի ու գաղափարների հաղորդակցական միջավայր է, որը հավակնում է սնել հանրային միտքն ու օգնել պետական կառավարմանը ադեկվատ արձագանքել առկա մարտահրավերներին: Ոչ մի առանձին մարդ կամ առավելևս ամբողջական հանրություն չի ցանկանում, իհարկե, դժբախտ, ծույլ կամ աղքատ լինել, բայց դա պատահում է ապագայի պլաններ չունեցողների հետ: Իսկ ապագան հստակ նախագիծ է, որը ստեղծվում է այսօր:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Արմեն Մարտիրոսյան-2 բալ
Լևոն Սարգսյան- Իմ մասնագիտական ոլորտը ինձ համար մի քիչ անհստակ բան է. դա լեզու՞ն է, գրականությու՞նը՝ պոեզիան, գրականագիտությու՞նը: Լեզվից բացի՝ մյուս ոլորտներում ես պետական քաղաքականության արդյունավետությունը չեմ կարող գնահատել, որովհետև այն համոզումն ունեմ, որ պետության գործը չէ, հետևաբար նրա քաղաքականության բանը չէ ո՛չ գրականությունը, ո՛չ պոեզիան, ո՛չ գրականագիտությունը: Վայ էն գրականությանը, որ թույլ կտա պետությանը քիթը խոթել իր գործերում, վայ էն գրականագիտությանը, որ կարող է գործիք դառնալ ինչ-որ քաղաքականության: Բայց պետությունը կարող է օգնել գրողին, ուրեմն նաև գրականությանը՝ իր քաղաքականությունը բացառա՛ծ: Այս առումով ես դրական եմ համարում պետպատվեր կոչվածի վերացումը. դա հենց ուղղակի նշանակում է պետական քաղաքականության բացառում գրականության ոլորտում: Ինձ գոհացնում է մշակույթի նախարարության՝ գրողներին աջակցելու նոր ձևաչափը՝ նրանց գրքերը հրատարակել մրցանակաբաշխությամբ: Այս առումով 10 բալանոց համակարգի 7-ը՝ իմ կողմից՝ մշակույթի նախարարությանը:
Ինչ վերաբերում է պետության լեզվական քաղաքականությանը, այդ քաղաքականության գոյության պատրանքը «վառ» պահողը շարունակում է մնալ դեռ 1993-ին ընդունված լեզվի մասին օրենքը, բոլոր մյուս դեպքերում պետությունն այդ օրենքը քամահրելու, խախտելու և մոռացության տալու «կուրսի» մեջ է: Եթե պետությունը այլ պետությունների հետ չի խոսում իր պետական լեզվով, մնացած ամեն ինչը փուչ խոսակցություն է: Իսկ դուք տեսե՞լ եք, որ մեր նախագահը Չինաստանի կամ Ռուսաստանի նախագահի հետ խոսի հայոց լեզվով: Չեք տեսել, և դրանով ամեն ինչ ասված է: Մենք դա նույնիսկ չենք պատկերացնում (Ոնց թե, բա որ Վլադիմիր Վլադիմիրովիչը․․․):
Սամվել Մարտիրոսյան- Եթե խոսենք տեղեկատվական անվտանգությունից, ապա կգնահատեի հինգ բալ։ Քանի որ ոլորտը լայն է, եւ իր մեջ ներառում է ինչպես կիբերանվտանգությունը, այնպես էլ՝ բովանդակային մասը, օրինակ, հակաքարոզչությունը, ապա դժվար է մեկ գնահատական տալը: Եթե բովանդակայինը վերցնենք, այսինքն՝ դիմադրությունը ադրբեջանական եւ թուրքական քարոզչությանը, ապա այստեղ կարելի է տեսնել անընդհատ դրական շարժ, չնայած, որ անելիքները ավելի շատ են, քան՝ արվածը։ Իսկ կիբերանվտանգությունում վիճակը շատ ավելի վատ է, քանի որ համակարգված գրեթե ոչինչ չկա, հիմնականում ինքնակարգավորվում է ոլորտը, ինչը միշտ չէ, որ լավ է, հատկապես նման դեպքերում, երբ հարձակումները կարող են լինել կրիտիկական բնույթի։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Արմեն Մարտիրոսյան-Թվեմ.
· Ընթերցանության մակարդակի բարձրացման համար միջոցներ չեն տրամադրվում:
· Գրականության դպրոցական դասագրքերն իսպառ վերացնում են սերը դեպի գրականությունը:
· Ցավոք, մեր իշխանության գիտակցության մեջ առկա է այն մտայնությունը, որ գիրքը, ընթերցանությունը, հրատարակչական գործը լոկ Մշակույթի նախարարության գործառույթի շրջանակներում է, այնինչ, իմ համոզմամբ, դա առաջին հերթին Պաշտպանության նախարարության, ինչպես նաև վարչապետի, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարությունների, Ազգային անվտանգության պատասխանատուների գործառույթն է:
· Գյուղմթերքը և եկեղեցական պարագաները արտոնյալ դաշտում են գտնվում, իսկ գրքի ԱԱՀ-ը հավասար է երշիկի ԱԱՀ-ին: Գրքի ԱԱՀ-ը պետք է գոնե հավասար լինի կարտոֆիլի ԱԱՀ-ին:
· Պետությունը հովանավորչություն է իրականացնում գրքի բնագավառում, որը հակաօրինական է: Եվ հովանավորելով մեկ հրատարակչության մի գիրք և չհովանավորելով նույն հրատարակչության մեկ այլ գիրք՝ ստեղծվում է անբարեխիղճ մրցակցություն՝ խախտելով հակամենաշնորհային օրենսդրությունը:
· Թղթի, տպաձևերի, տպագրական ներկի, տպագրության այլ պարագաների և սարքավորումների համար նախատեսված է ԱԱՀ և մաքսատուրք, այնինչ պատրաստի գիրքը կարող է ներմուծվել Հայաստան 0-ական ԱԱՀ-ով: Սա բերում է նրան, որ հայ հրատարակիչները գիրք են պատվիրում Թուրքիայում և Չինաստանում՝ դառնալով ներդրող այդ երկրներում:
Լևոն Սարգսյան- Ստեղծարարությանը, և ոչ միայն իմ մասնագիտական ոլորտում, խոչընդոտում է անհատականությունների սակավությունը, տաղանդների պակասը: Ցանկացած դաշտի կենսական խնդիրները լուծվում են այդ դաշտը կենսականության ծիրում պահող անհատները՝ տաղանդները: Իսկ դրանք շատ քիչ են: Ընդունված է հասարակություններին բնորոշումներ տալ՝ արդյունաբերական, տեղեկատվական ևն, իսկ հայ հասարակությունն այսօր տնտեսապես մեռած (դա չարյաց փոքրագույնն է) և մշակութասպան հասարակություն է: Տաղանդներ մեզանում ծնվում են, բայց աճել՝ չեն զորում: Պարադոքսալ է, բայց՝ հասարակությունը չի թողնում: Պետությունը չի թողնում: Հասարակությունը չի թողնում՝ իր ներսի ռաբիսին պահպանելու մոլուցքով, կիսագրագետ թալանչիների համար գիտության աստիճանավորի դիպլոմ ու ԱԺ-ական-կառավարական աթոռ հարմարեցնելով-հանդուրժելով: Պետությունը չի թողնում՝ աչք բացող ամեն տաղանդի տեղնուտեղը ՀՀԿ-ացնելով: Ողբալու բան է:
Սամվել Մարտիրոսյան- Կիբերանվտանգության ոլորտում կա մի քանի հիմնարար խնդիր․ չկա հստակ համակարգում՝ զուտ պետական ոլորտից դուրս, չկա պետականի եւ մասնավորի հստակ համագործակցություն։ Իսկ սա կենսական է, քանի որ մի շարք կրիտիկական ենթակառուցվածքներ ոչ֊ պետական են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտը։ Նաև իսպառ բացակայում է հանրային իրազեկումը եւ կրթությունը։ Հայտնի բան է․ կիբերանվտանգության ոլորտում կարելի է խուսափել խնդիրների մեծ մասից, եթե մարդիկ տարրական գիտելիքներ ունենան այս ոլորտից։ Իսկ մեզանում չկա հստակ դրված ո՛չ դպրոցական կամ բուհական ուսուցում, ո՛չ էլ հանրային կրթություն, գոնե նրանց համար, ովքեր արդեն համալսարաններ են ավարտել։ Այս ամենը լուրջ ռիսկեր է ստեղծում ազգային անվտանգության մակարդակով։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Արմեն Մարտիրոսյան- Այո, համաձայն եմ: Կոռուպցիան է պատճառը, որ մասնագիտական համայնքները չեն կայանում, գործարարները փորձում են իշխանավորների հետ առանձին-առանձին խնդիրներ լուծել և չեն միավորվում: Միայն մեծ վտանգի գիտակցումն է ունակ համախմբել մասնագիտական համայնքներ:
Լևոն Սարգսյան- Համայնք ասելը մի քիչ տարօրինակ է հնչում, մանավանդ որ դեռ չի մոռացվել այդ բառի կոմունիստական «հոտը»: Ես ստեղծագործող որևէ մեկի չեմ պատկերացնում ինչ-որ համայնքում, լավ չեմ հասկանում նաև ստեղծագործական համայնքների՝ միությունների առաքելությունը: Գրողը, օրինակ, ինչու՞ պիտի համայնք ունենա, շատ-շատ՝ թող լինի ինչ-որ խումբ, ընկերախումբ, բայց ոչ՝ համայնք: (Ի դեպ, այդ բառի վերարթնացած ագրեսիան տարածվում է ավելի ու ավելի հեռու. հիմա այդ բառով են սկսել անվանել հազարավոր տարիներ գյուղ, ավան, քաղաք անվանված բնակավայրերը: Պատկերացնել միայն կարելի է, որ Գյումրին ոչ թե քաղաք է (երբ «քաղաք» բառը Գյումրի բառի հոմանիշն է), այլ համայնք, որ Թավշուտը ոչ թե գյուղ է, այլ՝ համայնք): Չգիտեմ, հոտային, նախնադարյան, անբանական ինչ-որ բան եմ տեսնում այդ բառի մեջ, այդ բառն ինձ դուր չի գալիս: Մտածում եմ՝ «համայնք» բառի համահարթեցնող նշանակության վտանգավոր տարածումը, որ ինչ-որ իմաստով գլոբալիզացիայի ազդեցության հետևանք է նաև, գուցե իսկապես պետք է դնել հանրային քննարկման, որին կմասնակցեն բոլոր «մասնագիտական էլիտաները»՝ լեզվաբաններ, գրողներ, հասարակագետներ...
Մասնագիտական էլիտաների մասին. կարծում եմ՝ ներկայումս գործող ստեղծագործական միությունների ստեղծման արշալույսին հիմնական գաղափարը հենց դա է եղել՝ մասնագիտական էլիտաների ձևավորումը, կայացումը: Հետո՝ գաղափարը տեղի է տվել բոլոր ժամանակներում գոյություն ունեցող և ցավալիորեն միշտ կենսունակ ապաշնորհների, միջակությունների, պատեհապաշտների գրոհի դիմաց, և էլիտար չափանիշների բացարձակ կորստյան պայմաններում մենք ստացել ենք ոչ թե էլիտար խմբեր, այլ՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միություններ: Իմ ըմբռնմամբ՝ էլիտաները պիտի ձևավորվեն ինքնաբերաբար, ոչ թե ինչ-որ օրենքի կամ հրամանի ուժով: Էլիտաները պիտի չունենան ինչ-որ կազմակերպական դրսևորում. դա ավելի շատ հոգեբանական զգացողությունների տիրույթում գոյացող, կայացող բան է՝ հիմնված ինտելեկտուալ, գեղագիտական մակարդակների հարաբերական մերձության գիտակցման վրա:
Սամվել Մարտիրոսյան- Շատ ծանր հարց է։ Հայկական սոցիալիզացիայի խնդիր կա։ Մենք միավորվում ենք խաշի սեղանի մոտ։ Բայց ոչ՝ դրանից դուրս։ Սա խնդիր է, որ պետք է դեռ դպրոցից լուծել, օրինակ՝ ավելի շատ խմբային առաջադրանքներ տալ երեխաներին, ոչ միայն անգիր պատասխանել սովորեցնել։ Որպես հետեւանք, մենք չունենք արհմիություններ, գրեթե չկան ձեւավորված մասնագիտական համայնքներ։ Քանի որ չկա հստակ գիտակցություն, որ ոչ թե պետք է գյուղով գերան կոտրել, այլ ավելի լավ է համայնքով ծառ տնկել։
4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Արմեն Մարտիրոսյան-Չվստահել ոչ լեգիտիմ իշխանությանը:
Լևոն Սարգսյան- Մանուկ Աբեղյանի անունը ես գիտեի դպրոցական տարիներից, ուսանողության տարիներին փոքրիշատե ծանոթ էի նրա գիտական ժառանգությանը: Բայց տարիներ անց պիտի ինձ համար հայտնագործեի գիտության այդ հսկային. նա իմ իմացած միակ կատարյալ ԲԱՆԱՍԵՐՆ է: Նա միայն լեզվաբան չէ՝ գիտության թեկնածուի կամ դոկտորի դիպլոմով և բաղադրյալ ստորոգյալի «նեղ» մասնագետ լինելը վկայող դիսերտացիայով, միայն գրականագետ չէ՝ Զորայր Խալափյանի արձակում «նեղ» մասնագիտացած. նա լեզվաբան է և գրականագետ՝ միաժամանակ, առանց այսպես ասած փոխզիջումների ու վերապահումների: Ահա թե ինչու, բանասիրական կրթություն ունենալով, ամբողջ կյանքում ինձ անկատար բանասեր զգացի, որովհետև Աբեղյանն ինձ դառը դաս էր տվել, երբ բանասերի դիպլոմն արդեն կարծես վաստակել էի: Բայց դա դաս էր, որից փորձեցի քաղել հնարավորը՝ չլինել սոսկ լեզվաբան կամ գրականագետ, այլ՝ բանասեր: Եվ այսօր ինձ Մ. Աբեղյանի աշակերտ՝ մի քիչ՝ շատ քիչ զգում եմ:
Բանասիրական կրթությունն այսօր էժանացել է․ ո՛չ նախկին խորհրդավորությունն ունի, ո՛չ գրավչությունը։ Այսօր կարելի է թեկուզ մի գիրք չկարդացած՝ բանասիրական կրթություն ստանալ։ Բայց դա ան-բանական ինքնախաբեություն է։ Կրթության բովանդակությունը (չնայած տարատեսակ չափորոշիչների, կրեդիտների ու մերօրյա կրթական այլ «զանգուլակների» առատության) չափազանց աղքատացել է։ Աղքատացել է բանասիրական գիտությունը, աղքատացել՝ բանասիրության թեկնածուներով ու դոկտորներով ոլորտի շնչահեղձության պայմաններում։ Եվ այստեղ որևէ բան առաջարկել, ավաղ, չեմ կարող․ շուտով կողքիս կհայտնվի ստորակետի «նեղ» մասնագետը, որը երբեք չի լսել, ասենք, Վահագն Մուղնեցյանի անունը։
Սամվել Մարտիրոսյան- Դե, իմ դառը դասը իրականում եղել է ամենասկզբում, ինչի պատճառով էլ սկսեցի տեղեկատվական անվտանգությամբ զբաղվել։ Մոտավորապես 2015 թվականն էր, ես ՕփենԱրմենիա ֆորումի ադմին էի, եւ մեր ֆորումը ադրբեջանցի ծայրահեղականները ահավոր չէին սիրում։ Ու մի օր ինձ լավ խաբեցին եւ վիրուս գցեցին մոտս, ինչի հետեւանքով կարողացան ֆորումը կոտրել։ Դա էն դասը եղավ ինձ համար, որը ինչ֊որ առումով կյանքս փոխեց։
Իսկ ընդհանուր ոլորտային լուծումներից երեք բան կասեի, երեւի։ Կրկնեմ առաջինը․ կրթել, կրթել, կրթել մարդկանց։ Երկրորդը․ ստեղծել նորմալ ծրագրեր մասնագետներ կրթելու համար։ Այստեղ դրական շարժ կա, բացի մի քանի բուհական լավ ծրագրերից ստեղծվել է ARmSec անվտանգության ակադեմիան, բանակն է իր հերթին սկսել նմանատիպ ծրագրեր երիտասարդների համար։ Երրորդն էլ համայնքի ձեւավորումն է։ Եվ այս հարցում եւս մի քանի լավ բան կա վերջին երկու֊, երեք տարիների ընթացքում: Մի քանի անվանում կտամ, շատերին, իհարկե, բան չի ասի, բայց ավելի լավ է պարզապես հնչեցնեմ․ ArmSec ամենամյա անվտանգության կոնֆերանսը, CTF հաքերային մրցույթի ձեւավորումը, OWASP Armenia ստեղծումը եւ այլն։
5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Արմեն Մարտիրոսյան- «Անտարեսը» 25 տարեկան է: Արդեն 25 տարի է՝ դա եմ անում:
Լևոն Սարգսյան- «-ագույն» ածանցով բառերի հանդեպ միշտ զգուշավոր եմ: Մեր պատգամավոր/ուհի/ներից մեկն էլ շատ է սիրում, օրինակ, «լրջագույն» բառը, որն ամենժամյա գործածությունից անհուսալի կերպով անլրջացել է, հետո նաև՝ չեմ պատկերացնում «արարք», որ «մեծագույն» օգուտ տա Հայաստանին: Թույլ տվեք «փոքրիկ» օգուտ տալ։ Կարծում եմ՝ Հայաստանին դրանք ավելի պետք են, որովհետև մեծագույնի գլխին կհավաքվեն պետական ու հասարակական մեծագույն գլուխներն ու քո տված օգուտը հեչ կանեն: Կարճ ասած՝ մեծագույն՝ չեմ պատկերացնում: Փոքրիկ՝ պատկերացնում եմ: Գուցե նաև այն պատճառով, որ դա իմ ուժերի սահմաններում է:
Սամվել Մարտիրոսյան- Դժվարանում եմ պատկերացնել, թե դա ինչ պետք է լինի, որ նման երկընտրանքի առջեւ կանգնեմ։ Միակ տարբերակը, որ մտքովս անցնում է՝ պարզապես ծախսել ժամանակը ոչ թե գումար վաստակելու, այլ ուրիշներին օգնելու համար։ Կարծում եմ, նորմալ մարդը միշտ էլ պետք է իր ժամանակի մի մասը հատկացնի ոչ֊ փողային հարցերին, հանրային օգուտին։ Հակառակ դեպքում՝ մեծագույն արժեքը կդառնա խաշի սեղանը. տես՝ 3֊-րդ հարցի պատասխանը:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Արմեն Մարտիրոսյան - Որպես հրատարակիչ` այս տարվա ընթացքում 150 գրական և գիտական արժեք ենք ստեղծել, որոնցով հպարտանում եմ:
Հարցի 2-րդ մասի պատասխանն է` ոչ:
Լևոն Սարգսյան- Մարդը ամեն երեկվա նայում է մի քիչ ներողամտորեն, որովհետև այն պատրանքի մեջ է, թե այսօր ավելի խելացի է, ավելի խոհեմ է, ավելի նպատակամետ է, քան էր երեկ: Անցյալի հանդեպ (երեկ, անցյալ տարի, անցյալ դար՝ միևնույն է) ներողամտության այդ զգացումը ունեցել եմ միշտ: Ահա թե ինչու ինձ դուր է գալիս այն մարդը, որ լինելու է 2018-ին. ես նրանից ակնկալիքներ ունեմ, ես սպասում եմ, որ նա ի վերջո կտպագրի բանաստեղծությունների ու խոհերի իր ժողովածուն: Տա աստված՝ այս անգամ հուսախաբ չլինեմ նրանից: Իսկ ահա 2017-ից՝ ավելի շատ դժգոհություն ունեմ:
Հիմա՝ հարցի առաջին մասի վերաբերյալ։ Ես չեմ կարծում, թե ստեղծագործող-մտածող որևէ մեկը կարող է հպարտության տևական զգացում ունենալ. գոհություն՝ թերևս, բավականություն՝ գուցե թե, բայց հպարտությունը փոքր-ինչ հավակնոտ ու ինքնամեծար հնչողություն ունեցող բառ-ինքնագնահատական է: Դա կարող է մեծ քարի պես ընկնել այն ճանապարհին, որով գնում ես:
Սամվել Մարտիրոսյան- Իմ կարծիքով, երբ մարդ սկսում է անընդհատ ինքն իրեն դուր գալ, ժամանակն է գնալ, նստել հողով ամանի մեջ եւ դառնալ գեղեցիկ շուշան կամ ռեհան։ Իսկ եթե լուրջ, կարծում եմ, ամենալավն այն կլինի, որ ընկերների մեծ խմբով կարողացանք ավելի մոտենալ պրոֆեսիոնալ համայնքի ձեւավորմանը։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Արմեն Մարտիրոսյան- Հայաստանցին միայն ՀՀ անձնագիր կրողն է, Հայաստանում ապրողն է: Հայրենասիրությունը միայն հայրենապահությունն է: Մնացածը սուտ է:
Լևոն Սարգսյան- Հաստատ չեմ ասի՝ «Արի տուն», բայց «Քո Տունը հեռվից հեռու՝ պահիր»՝ կասեմ-կհորդորեմ-կխնդրեմ: Ի դեպ, հեռվից նրանք գուցե մեզնից լավ են տեսնում Տունը: Մենք տեսնում ենք Տան ներսը, պատերը, բայց ոչ Տունը՝ ամբողջությամբ: Թող աշխարհի հայերը հեռվից երևացող իրենց Տան պատկերը պահեն իրենց աչքերում ու հոգիներում: Որքան հնարավոր է՝ երկար, որքան հնարավոր է՝ սիրելի: Որ մեր Տունը չքանդվի:
Սամվել Մարտիրոսյան- Մեկ րոպեն շատ է: Տասը վայրկյանն էլ է հերիք։ Կասեի, որ վերադառնան Հայաստան։ Մնացածն արդեն մանրուքներ են։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Իրադարձային
-
09:30 • 29.03.24 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)