ՊՆ-ն սպաներին առաջարկում է կնքել համաձայնագրեր՝ իրենց գործող պայմանագրերի մի շարք դրույթներ փոփոխելու վերաբերյալ, ինչից հետո ավելի քան 40 սպա դիմել է դատարան. Նորայր Նորիկյան

14:00 • 02.01.18



 

 

2017 թվականի հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ստորագրած թիվ 609 հրամանով՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին առաջարկել են կնքել իրենց հետ կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու համաձայնագիր:


«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա  սպաներին առաջարկվում է կնքել համաձայնագրեր՝ իրենց հետ կնքված գործող պայմանագրերի մի շարք դրույթներ փոփոխելու վերաբերյալ:


Հրամանագրից հետո մի շարք սպաներ դիմել էին Վարչական դատարան: Այս ընթացքում դատարան դիմողների թիվն ավելի քան 40 է: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, ով փաստաբանական գործունեություն է ծավալում նաև զինծառայողներին ու սպաներին վերաբերող գործերով:


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ կատարած փոփոխության համաձայն՝ այն սպաները, ովքեր պայմանագրով նախատեսված 20 տարի ծառայության 10 տարին դեռ չլրացած հրաժարվում են ծառայությունից, յուրաքանչյուր չծառայած տարվա համար պետք է վճարեն ոչ թե 250 000 դրամ, այլ ավելի գումար, որի չափը կազմվում է՝ ելնելով նախկինում արված ծախսերից:  

 

-Պարոն Նորիկյան, ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ստորագրած թիվ 609 հրամանից հետո տասից ավելի սպաներ դիմել էին Վարչական դատարան: Որոշումը վերաբերում էր ծառայությունից հրաժարվելիս 250 հազարի փոխարեն այլ՝ ավելի շատ գումար վճարելուն: Որքա՞ն է կազմում դատարան դիմած սպաների թիվը: Գործերն ի՞նչ փուլում են: 


-Նշեմ, որ խոսքը վերաբերում է հետուսումնական զինվորական ծառայության մեջ գտնվող սպայական կազմին, որոնք պայմանագրի ժամկետից շուտ ցանկանում են լուծարել Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագիրը, արձակվել զինված ուժերից և հաշվառվել պահեստազորում: Ձեռնպահ կմնամ կոնկրետ թիվ նշել, այդուհանդերձ, նրանք 40-ից ավելի են: Նշված սպաների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ զորացրվել է, իսկ մի մասի վերաբերյալ գործերն ընթացքի մեջ են և գտնվում են դատական քննության փուլում:


-Պարոն Նորիկյան, կա՞ն սպաներ, որոնք դատարան դիմելուց հետո հեռացվել են ծառայությունից:


-Խոսքը ոչ թե հեռացման մասին է, այլ սպաները, որոնք չեն ցանկանում այլևս շարունակել զինվորական ծառայությունը Զինված ուժերում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զեկուցագիր են ներկայացնում զինված ուժերի ղեկավարությանը՝ օրենքով սահմանված կարգով իրենց արձակելու զինված ուժերից և հաշվառելու պահեստազորում: Ինչպես նշեցի արդեն, այդպիսի սպաներ կան, որոնք արդեն իսկ զորացրվել և հաշվառվել են պահեստազորում, ինչը նորմալ և օրինաչափ երևույթ է:


-Կա՞ն սպաներ, որոնք հետ են վերցրել դիմումները:


-Այդպիսի դիմումներ 2017-ին չեն եղել, այլ եղել է մեկ-երկու դեպք, երբ զորացրման մտադրություն հայտնած սպային առաջարկվել է հետագա զինվորական ծառայությունը շարունակել այլ զորամասում, և սպան համաձայնել է այդ առաջարկին, և նրա զորացրման զեկուցագրին ընթացք չի տրվել:


-Պարոն Նորիկյան, դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Երբ այն դեռևս նախագիծ էր, Դուք խոսում էիք ռիսկային կետերի մասին: Պահպանվեցի՞ն դրանք:


-Այո՛, օրենքն ուժի մեջ է մտել ամբողջությամբ, և ժամանակը ցույց կտա, թե այն հիմնարար դրույթները, որոնք հանգեցրին այսպիսի օրենքի ընդունմանը, արդյո՞ք արդարացված էին, թե՞ ոչ:Ես մնում եմ իմ կարծiքին, որ, այդուհանդերձ, այդ օրենքում կան մի շարք դրույթներ, որոնք պարունակում են ռիսկային գործոններ, որոնք պետք է հաղթահարեն ժամանակի քննությունը:


Խորապես համոզված եմ, որ ցանկացած օրենք պետք է բխի հասարակական տրամադրություններից և սպասարկի հասարակության շահը: Եթե նշվածը բացակայում է, որևէ օրենք դատապարտված է ձախողման, որքան էլ դրա հիմքում դրված լինեն շատ կարևոր ու վեհ գաղափարներ:


Նշված օրենքով արմատապես փոխվել է զինված ուժերի համալրման ընթացակարգը, սպայական կազմի զորացրման հնարավորությունը:


-Արմատական փոփոխություններ են արվել նշված օրենքով, բայց բողոքները միայն տարկետման իրավունքի սահմանափակման դեմ էին:


-Որովհետև տարկետումների համակարգը, ըստ էության, բոլոր ուղղություններով խստացվեց, առավել բարդ չափորոշիչներ ներդրվեցին տարկետում տրամադրող դրույթներում, որի պայմաններում ժամանակ է պետք, որ դրանք ընկալվեն և ընդունելի դառնան հասարակության համար:


Կա տեսակետ, որ այսպիսի սահմանափակումներն ու խստացումներն է՛լ ավելի են նպաստելու բանակից խուսափողների թվի մեծացմանը: Ես, համենայնդեպս, չէի ցանկանա, որ այդպիսի հեռանկար լիներ:


Առհասարակ, այս օրենքի ընդունումը յուրահատուկ ուղերձ էր հանրությանը, որ առնվազն առաջիկա տարիներին պետք է մոռանալ խաղաղության մասին: Ասել է, թե գոնե տեսանելի ապագայում անհնար է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին որևէ հույս ունենալ, սա ուղերձ է, որ մենք մշտապես «պատրաստվում» ենք պատերազմի:


Այնինչ, իմ խորին համոզմամբ, եթե լուծվի պատերազմի ու խաղաղության հարցը, մնացած բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար, այդ թվում՝ տարկետումների, բանակից ազատվելու, բանակում չծառայելու և իշխանական հիերիարխիայով բարձրանալու, արտագաղթելու և այլն, և այլն...


Բայց սա ձեռագիր է, և հստակ է, որ Վիգեն Սարգսյանի ձեռագիրն է: Նա նշանակվել է պաշտպանության նախարար և առաջ քաշել գաղափարներ, որոնց իրականացմամբ էլ պատկերացնում է զինված ուժերի զարգացման տեսլականը:


Ես չեմ ցանկանա, որ այստեղ որևէ վրիպում կամ սայթաքում տեղի ունենա, քանի որ այն շատ թանկ կնստի բոլորիս վրա, հետևաբար՝ առաջիկա մեկ-երկու տարիներին պարզ կլինի՝ արդարացվա՞ծ էին այս փոփոխությունները, թե՞ ոչ: 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

06:44 • 26/09

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

06:09 • 26/09

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com

05:09 • 26/09

Ամերիկյան զորքերի ներկայությունը Կորեական թերակղզում անհրաժեշտ կլինի անգամ Կորեաների միավորումից հետո. Մուն Չժե Ին

04:19 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

04:15 • 26/09

ԱՄՆ-ը թույլ չի տա այլ պետություններին շրջանցել հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն

03:52 • 26/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ

02:38 • 26/09

Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

02:23 • 26/09

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:58 • 26/09

Ամերիկացի սենատորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցների մի մասը

01:41 • 26/09

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:29 • 26/09

Պոմպեոն Իրանն «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

00:00 • 26/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

23:52 • 25/09

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում և ԵԱՏՄ քաղաքացիներին

23:43 • 25/09

Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

23:38 • 25/09

Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը