Գարեգին Բ–ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

12:28 • 06.01.18



Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, պատգամում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:

Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգեն երկնքի արքայությունը: Աստվածորդին մարդացավ, ապրեց ու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):

Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները, սակայն, շարունակում են ալեկոծել մարդկության կյանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտահոգություններով: Գիտական ու տեխնոլոգիական հսկայական առաջընթացով հանդերձ՝ մարդկությունը երերում է բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության առջև: Տնտեսական աննախընթաց զարգացումների մեր դարում միլիոնավոր մարդիկ տակավին գտնվում են սովի ու աղքատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության այս ժամանակաշրջանում խախտվում են ժողովուրդների և մարդկանց իրավունքները:

Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհ անհանդուրժողականության, կրոնական ատելության, ահաբեկչության, ենթարկվում տարատեսակ բռնությունների: Հանուն խաղաղության պայքարի այս ժամանակներում բյուրավոր մարդիկ կյանքի գին են վճարում զենքի գործադրմանը և սպառազինության մրցավազքին: Հասարակությունների և ընտանիքների համար չարիք են դառնում թմրադեղերի տարածումը, ալկոհոլի չարաշահումը և այլ մոլուցքներ, որոնց տրվելով մարդիկ անկարող են դառնում սեփական կյանքը կազմակերպելու, իսկ ոմանք ծայրահեղ հուսահատության մեջ դիմում ինքնասպանության:

Աշխարհի խաղաղ ընթացքը խաթարող փորձությունները հուզում են նաև մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի կյանքը: Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության խնդիրները, շարունակական ջանքեր են պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ արդարության նկատմամբ, հաղթահարելու սոցիալական, տնտեսական և հայրենական ու ազգային կյանքում առկա այլ մարտահրավերները:

Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղությունների մեջ ծնվեց մեր Տերը, որպեսզի մենք Նրան ապավինությամբ նեղություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մեծահարուստ մոգերից պատվվեց, որպեսզի ունևորներն իրենց ունեցվածքը բարի ու աստվածահաճո գործերի ծառայեցնեն: Հովիվներից երկրպագվեց, որպեսզի բոլոր մարդիկ պարզասրտությամբ Տիրոջ առաջ խոնարհվեն և Նրա բերած շնորհներին արժանի դառնան: Քրիստոսի մարդեղությամբ վկայված Աստծո մշտական հոգատարությունը մեր հանդեպ վայելում ենք, երբ մեր հավատքը կյանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում միայն պատմություն ու հիշատակություն, միայն տոնախմբություն կամ խրախճանք, այլ՝ ապրում, ներշնչանք, մեծագույն խորհուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդյան տոնակատարումը, մեր աղոթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբյուր են բացում մեր առջև, բերում բերկրանքը երկնավորների հետ առ Աստված փառաբանության, կյանքը լցնում աստվածային ներկայությամբ, ընտանիքները՝ երկնային սիրով ու շնորհներով, աշխարհն ու մարդկությունը՝ հրեշտակների ավետած խաղաղությամբ ու հաճությամբ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո երկնառաք պարգևներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատգամն է, որ Քրիստոսի Ծննդյամբ սկսված նոր արարչության մեջ լինենք մեղքերից թոթափված նոր արարածներ: Մանուկ Հիսուսին ընդունելով մեր սրտերում՝ամուր պահենք մեր հավատքը, բարեպաշտ ընթացքը, որպեսզի միշտ կարողանանք վայելել Աստծո հոգածությունն ու անսահման սերը: Քրիստոսի պատվիրանների իմացությունն ու կատարումը, սրտի մաքրությունը, հոգու խոնարհությունը, եղբայրսիրությունն ու ողորմությունը այն կարևոր ընծաներն են, որոնք այսօր Աստված ուրախությամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի և զմուռսի փոխարեն՝ որպես հաճելի նվերներ մանուկ Հիսուսին: Այս ոգով ու հավատով է նաև, որ իրապես օգտակարություն կբերենք հայրենի մեր երկրին, կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, կկարողանանք անվեհեր պաշտպանել հայրենիքի սահմանները, զորացնել Քրիստոսապաշտ մեր ժողովրդի միասնականությունը ու նպաստել ազգային մեր իղձերի իրականացմանը, մեր ժողովրդի արդար իրավունքների հաղթանակին:

Այս մաղթանքով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին: Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք և մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, ՀՀ առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ համայն հավատավոր Մեր ժողովրդին:

Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ Իր հրաշափառ Ծննդյան շնորհները սփռվեն ողջ աշխարհում, ժողովուրդներն ընթանան խաղաղության ու համերաշխության Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն պատգամի համաձայն, և անվրդով խաղաղություն տիրի մեր հայրենիքում, շինություն, բարօրություն՝ աշխարհասփյուռ ազգիս կյանքում: Թող մեր հայրենանվեր ու ազգանվեր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին, և մենք արժանի լինենք Տիրոջ կողմից մեզ տրված փրկության ու հավիտենական կյանքի պարգևին՝ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս»:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, մենք հիմա միայն ակադեմիկների ենք ընդգրկում մեր ցուցակում. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլի» ցուցակի մասին

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

14:45 • 20/11

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորելու ժամանակ բանակցել է «Ռեալի» հետ

14:39 • 20/11

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը»

14:33 • 20/11

Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը հեշտ չէ, ի՞նչ անենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վի» վերադարձնենք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

14:29 • 20/11

«Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե

14:24 • 20/11

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ, լուսանկարներ)

14:22 • 20/11

Ավտովթարից հետո Վրաստանի մշակույթի փոխնախարարը 3-րդ օրն է՝ կոմայի մեջ է

14:21 • 20/11

Սամվել Մայրապետյանի գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ․ Նիկոլ Փաշինյան

14:14 • 20/11

Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծումն անխուսափելի քայլ է. Նիկոլ Փաշինյան

14:12 • 20/11

Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը

14:08 • 20/11

ԱՊՊԱ ձևակերպում Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով

14:06 • 20/11

Գազի կորուստներից 4,3 %-ը՝ շուրջ 90 մլն խմ գազը, Վրաստանից Հայաստան փոխադրվող 15 կմ հատվածում է. Միքայել Մելքումյան

14:02 • 20/11

Ոմանք ընկալել են, որ ես ու Ադրբեջանի նախագահը «չաթ» ենք անում, ոչ, տեղեկատվությունը փոխանցվում է ըստ անհրաժեշտության. Նիկոլ Փաշինյան

13:58 • 20/11

Գեղեցկուհի Այշվարիա Ռայը՝ բոլիվուդյան մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

13:55 • 20/11

ՊԵԿ-ն ասել է՝ նման հայեցակարգ չկա, մենք ասել ենք, որ որոշման համար հասարակության մանդատն է պետք․ Ն․ Փաշինյանը՝ ֆիզիկական անձանց համատարած հարկելու գաղափարի մասին

13:52 • 20/11

Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ հրամանագիրը

13:50 • 20/11

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

13:45 • 20/11

«Միմինո-2». Գարիկ Մարտիրոսյանն օդաչուի համազգեստով լուսանկար է հրապարակել և հայտնել, որ պատրաստ է թռիչքի

13:41 • 20/11

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն հայտնվել է «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում

13:40 • 20/11

Հայտնի է՝ ինչ նվերներ են միմյանց մատուցել Լուկաշենկոն ու Ալիևը

13:38 • 20/11

ՀՀ-ն և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը

13:35 • 20/11

Instagram-ը կջնջի այն հավանումները, որոնք կողմնակի հավելվածների շնորհիվ են ձեռք բերվել

13:33 • 20/11

Ուշադրության պակաս ՀՀ-ում կա. մեղավոր եմ զգում, որ մինչև հիմա Գյումրիում չեմ եղել. վարչապետի պաշտոնակատար

13:30 • 20/11

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

13:27 • 20/11

Ընտրություններից հետո նախարարությունների թիվը կկրճատվի, սա նաև կադրային փոփոխություններ է ենթադրում․ Նիկոլ Փաշինյան

13:25 • 20/11

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով

13:24 • 20/11

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ

13:22 • 20/11

Էլեգանտ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին՝ «Պալադիում» թատրոնում (լուսանկարներ)

13:20 • 20/11

Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է. Նիկոլ Փաշինյան

13:18 • 20/11

Ադրբեջանում պայթյունի հետևանքով փլուզված բնակելի տան փլատակների տակից դուրս են բերվել մոր և որդու դիեր

13:17 • 20/11

Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը 3-3,5 դրամով հնարավոր է իջեցնել, որը 39,9 դրամ միջին սակագնի պայմաններում 8%-ն է կազմում. Միքայել Մելքումյան

13:09 • 20/11

Պորտուգալիայում ճանապարհի փլուզման հետևանքով երկու ավտոմեքենա և մեկ հողափոր մեքենա փոսն են ընկել, կան զոհեր

13:07 • 20/11

ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը

13:02 • 20/11

Հեղափոխությունից հետո 37,000 աշխատատեղ է ստեղծվել, որոնց մի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են. Նիկոլ Փաշինյան

12:59 • 20/11

Հոկտեմբերին ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

12:57 • 20/11

Բրազիլիայում 106-ամյա տատիկին դաժանաբար սպանել են 8 դոլարի համար

12:55 • 20/11

Սուպերլիգա չի լինելու, դա ցնորք է. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին

12:55 • 20/11

«Եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի՝ Վանի օդանավակայանը կարող է ամենամեծը լինել Թուրքիայում». Փայլան

12:46 • 20/11

Այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից չեմ ստացել որևէ արձագանք․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ կապված Բելառուսի արձագանքի մասին

12:45 • 20/11

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Սնուփ Դոգի անվանական աստղը (լուսանկարներ)

12:38 • 20/11

Կեմերովոյի բնակչուհին ՀՀ տասնյակ քաղաքացիների է գրանցել իր տանը

12:35 • 20/11

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

12:34 • 20/11

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի հատվածում բնակիչները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ. shamshyan.com

12:29 • 20/11

Կատալոնիայում սողանքի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է մեկ մարդ (լուսանկարներ)

12:24 • 20/11

Հայաստանում իշխանությունը ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին, մենք կատարել ենք տրված խոստումները. Նիկոլ Փաշինյան

12:23 • 20/11

55 մլն դոլար՝ 10 օրվա համար. ամերիկյան ընկերությունը թանկարժեք տիեզերական ճամփորդություն է առաջարկում

12:10 • 20/11

Բելգիայի թագավորն ու թագուհին ճոխ ընդունելություն են կազմակերպել Մակրոնների պատվին (լուսանկարներ)

12:06 • 20/11

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ

12:06 • 20/11

Թուրքիայում հայտնաբերվել են նախօրեին կործանված ուսումնական ինքնաթիռի օդաչուի և ուղևորի մարմինները

12:04 • 20/11

ԱՄՆ-ում հայտնի են դարձել International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողները

11:54 • 20/11

Սկյուռը Նյու Յորքի շուրջ 12.000 բնակչի զրկել է էլեկտրականությունից

11:51 • 20/11

Աֆղանստանում Դ. Տոնոյանն ու «RS» զորքերի փոխհրամանատարը քննարկել են զորքերի և մարտական իրադրության վիճակը

11:47 • 20/11

Բոլորս ցանկանում ենք, որ Մեսսին վերադառնա Արգենտինայի հավաքական. Դիբալա

11:43 • 20/11

ԿԲ-ն ներկայացրեց երրորդ սերնդի թղթադրամներ՝ նոր, ավելի պաշտպանված (լուսանկարներ)

11:42 • 20/11

Լրագրողներին արգելվել է Թրամփին 1-ից ավելի հարց ուղղել

11:40 • 20/11

Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն. մանկապարտեզները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

11:38 • 20/11

Նա, ով ասել է, որ ՀՀ-ն ու Արցախն Ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ոչ միայն խաբել է, այլ նաև նրա քայլը դավաճանություն է. Է. Շարմազանով (տեսանյութ)

11:30 • 20/11

194 մարդու կյանք խլած Ֆուեգո հրաբուխը կրկին լավա է արտանետել. տարհանվել է մոտ 4.000 մարդ (տեսանյութ)

11:30 • 20/11

Քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը. Ա. Միրզոյանը՝ ֆիզիկական անձանց համատարած հարկման քննարկումների մասին

11:29 • 20/11

Լիտվայի առաջին դեմքերի ինքնաթիռները երկրորդ օրն անընդմեջ փչանում են

11:20 • 20/11

Կցանկանայի Ֆեդերերի նման մատուցումներ կատարել, ունենալ Նադալի մտածելակերպից և Ջոկովիչի արագությունից. Կարեն Խաչանով

11:18 • 20/11

Գուցե, Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, Վ. Պուտինի հասցեին. Ռ. Հակոբյանը՝ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների մասին

11:11 • 20/11

ԱՄՆ-ում քննարկում են ռուսական C-400-ի փոխարեն Թուրքիային այլընտրանք առաջարկելու հարցը

11:03 • 20/11

«Մենք ոչ միայն կդիմանանք, այլև կբարգավաճենք». Իրանի արտգործնախարարը՝ ամերիկյան պատժամիջոցների մասին

10:59 • 20/11

Դ. Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ. նախարարության արձագանքը

10:56 • 20/11

Մադուրոյի նախագահության օրոք 4 մլն մարդ լքել է Վենեսուելան

10:50 • 20/11

«168 ժամ». ՀԱՊԿ-ում ճգնաժամ չկա. ՀՀ-ն որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, դա չի հաջողվի. Մ. Կոլերով

10:49 • 20/11

Ազգերի լիգա. հայտնի են եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

10:49 • 20/11

Ֆիզիկական անձանց համատարած հարկելու մասին քննարկումները ցույց տվեցին՝ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել առանցքային պաշտոնյաները. Ա. Հովհաննիսյան

10:44 • 20/11

Թուրքիան Խաշոգջիի սպանության հարցով միջազգային հետաքննության պահանջ չի ներկայացրել ՄԱԿ-ին

10:41 • 20/11

«Ժողովուրդ». ՀՀ պաշտպանության փոխնախարարն այցելել է ԶՈՒ մի շարք կորպուսներ և հրահանգել քարոզչություն չիրականացնել զորամասերում

10:40 • 20/11

«Այլևս ոչ մի մագլցող». ներգաղթյալների «քարավանին» ընդունել չցանկացող Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը (ֆոտոշարք)

10:36 • 20/11

Բակո Սահակյանն ամերիկահայ բարերար Վահան Շամլյանի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր

10:28 • 20/11

«Ժամանակ». Ն. Փաշինյանը եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը փորձել է հարթել Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը Արամ Ա-ին առաջարկելու միջո­ցով, բայց մերժում է ստացել

10:25 • 20/11

Լիխտենշտեյն եկել էինք հաղթելու նպատակով. Արմեն Գյուլբուդաղյանց

10:23 • 20/11

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ Խաշոգջիի սպանության սկանդալից հետո «երես են թեքել» թագաժառանգից. Reuters

10:20 • 20/11

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ինչպես ներեց իր նավն առաջինը լքողին. Արագած Ախոյանն Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու է

10:14 • 20/11

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:12 • 20/11

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի «Կյանքն ու ազատու­թյունը»

10:10 • 20/11

«Սասնա ծռերը» ներկայացրել է ամբողջական նախընտրական ցուցակը

09:58 • 20/11

«Ժողովուրդ». Խնձորեսկ-Որոտան ճանապարհին տեղի ունեցած վթարից 6 ամիս առաջ ՌՈ-ն այդ մեքենան ստուգելիս անսարքություններ է հայտնաբերել

09:57 • 20/11

Փոստային սկանդալ. Իվանկա Թրամփը հարյուրավոր պետական նամակներ է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստի միջոցով

09:51 • 20/11

Ադրբեջանում պայթյուն է որոտացել բնակելի տներից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

09:43 • 20/11

Թուրքիան նոր դեսպաններ է նշանակել 12 երկրում

09:39 • 20/11

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ևս բաց է

09:24 • 20/11

«Ժամանակ». Հանրային ճնշման ներ­քո հրաժարական է ներկայացրել Արմա­վիրի մարզի Վարդանաշեն գյու­ղի համայնքապետը

09:18 • 20/11

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

09:07 • 20/11

Մասիսի տարածաշրջանում մեքենաներ են բախվել. 2 մարդ տեղում մահացել է

09:04 • 20/11

«Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի անունը