Սահարայում ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)

22:52 • 08.01.18

Սահարա անապատում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է TSA պարբերականը՝ հրապարակելով հազվադեպ բնական երևույթը ցուցադրող լուսանկարները և տեսանյութը։

Աղբյուր տվյալների համաձայն՝ ձյան տեսքով տեղումները սկսվել են կիրակի օրվա առավոտյան՝ անապատի հյուսիսային մասում գտնվող Այն Սեֆրա ալժիրյան քաղաքում, իսկ օրվա վերջում ձյունը սկսել է հալվել։

Նշվում է, որ ամռանն Այն Սեֆրա քաղաքում օդի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 37 աստիճանի, իսկ ձմռանը կարող է հասնել 0 աստիճանի։

Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարին այս վայրում նույնպես ձյան տեսքով տեղումներ են արձանագրվել։

Հայտնի է, որ վերջին անգամ այստեղ նման երևույթ էր գրանցվել 1979 թվականին։