«Ծանր ոճիր է գիրք չկարդալը՝ մարդը վճարում է  իր ողջ կյանքով, իսկ ազգն  իր պատմությամբ». զրույցներ ակնհայտի մասին

20:40 • 11.01.18



Ճշգրտել գոյության ժամանակը, խուսափել կրկնաբանությունից ու բանդագուշանքից

Բանաստեղծությունը, Ախմատովայի խոսքով, աճում է աղբից. առավել ազնվական չեն պրոզայի արմատները: Եթե արվեստն ինչ-որ բան սովորեցնում է առհասարակ (իսկ ավեստագետին՝ առաջին հերթին), ապա դա հենց մարդկային անհատի գոյության մասնավոր լինելն է: Այն՝ լինելով մասնավոր ձեռներեցության ամենահին – և ամենատառացի – ձևը, կամա թե ակամա, խթանում է մարդու մեջ հենց այդ զգացողությունը՝ սեփական ինքնատիպության, եզակիության, բացառիկության՝ հասարակական կենդանուց վերածելով նրան անհատի: Շատ բան կարելի է կիսել. հաց, կացարան, համոզմունքներ, սիրուհի, բայց ոչ, ասենք՝ Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունը:

Զրոների մեջ՝ կետ-կետ-ստորակետ

Արվեստի գործը, հատկապես՝ գրականությունը, և բանաստեղծությունը՝ մասնավորապես, մարդու հետ շփվում է տետ-ա-տետ, նրա հետ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ, առանց միջնորդների: Հենց այդ պատճառով է, որ այնքան էլ չեն սիրում արվեստն ընդհանրապես, գրականությունը՝ հատկապես, և բանաստեղծությունը՝ մասնավորապես – համընդհանուր բարօրության նախանձախնդիրները, ամբոխների կառավարիչները, պատմական անհրաժեշտության մունետիկները: Քանզի այնտեղ, որտեղով անցել է արվեստը, ակնկալվող միահամուռ համաձայնության փոխարեն՝ նրանք գտնում են անտարբեր բազմաձայնություն, գործելու վճռականության փոխարեն՝ անփույթ նողկանք: Այլ բառերով՝ այն զրոների մեջ, հանուն որոնց հավակնում են գործել ամբոխների կառավարիչները, արվեստը ներագրում է «կետ-կետ-ստորակետ – հանման նշան» – յուրաքանչյուր զրոն դարձնելով գուցե ոչ այնքան համակրելի, բայցևայնպես՝ մարդկային սֆաթ:

Գրականության արժանիքներից մեկը հենց նրանում է կայանում, որ այն օգնում է մարդուն ճշգրտել իր գոյության ժամանակը, տարբերել իրեն՝ ինչպես նախորդների, այնպես էլ՝ իր նմանների ամբոխի մեջ, խուսափել տավտոլոգիայից, այսինքն՝ այն ճակատագրից, որն այլ կերպ հայտնի է «պատմության զոհեր» պատվավոր անվանումով:

Ամենագլխավորի՝ լեզվի մասին

Այսօր չափազանց տարածված է պնդումը, թե գրողը, հատկապես՝ բանաստեղծը, պիտի իր ստեղծագործություններում օգտվի փողոցի լեզվից, ամբոխի լեզվից: Իր ողջ թվացյալ ժողովրդավարությամբ և գրողի համար տեսանելի շահավետությամբ հանդերձ՝ այդ պնդումը հիմարություն է և իրենից ներկայացնում է փորձ՝ արվեստը, տվյալ դեպքում՝ գրականությունը, ենթարկելու պատմությանը: Եթե մենք որոշել ենք, որ «սապիենսը» պիտի դադարեցնի իր զարգացումը, այդ դեպքում միայն գրականությունը պիտի խոսի ժողովրդի լեզվով: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը պիտի խոսի գրականության լեզվով: Յուրաքանչյուր նոր էսթետիկական իրողություն մարդու համար ճշգրտում է նրա էթիկական իրողությունը: Քանզի էսթետիկան մայրն է էթիկայի. «լավ» և «վատ» հասկացությունները նախևառաջ՝ էսթետիկական հասկացություններ են՝ «բարու» և «չարի» կատեգորիաները նախանշող: Էթիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ այն պատճառով, որ հենց էսթետիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ, որովհետև գունապնակում գույների քանակը սահմանափակ է: Շատ բան չհասկացող նորածինը, որն անծանոթից երես է թեքում լաց լինելով կամ, հակառակը՝ ձգվում է դեպի նա, նրանից երես թեքելիս կամ դեպի նա ձգվելիս՝ բնազդաբար կատարում է գեղագիտական ընտրություն, ոչ թե՝ բարոյական:

Չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է

Էսթետիկական ընտրությունը միշտ է անհատական, և էսթետիկական ապրումը միշտ է մասնավոր ապրում: Ամեն մի նոր էսթետիկական իրողություն այն ապրող մարդուն դարձնում է էլ ավելի մասնավոր անհատ, և այդ մասնավորությունը, որ երբեմն ձևավորվում է՝ որպես գրական (կամ որևէ այլ) ճաշակ, արդեն իսկ ինքնին կարող է հանդիսանալ եթե ոչ՝ երաշխիք, ապա գոնե՝ պաշտպանության եղանակ՝ ճորտացումից: Քանզի ճաշակի, մասնավորապես՝ գրական ճաշակի տեր մարդը նվազ ենթակա է քաղաքական դեմագոգիայի բոլոր դրսևորումներին հատուկ կրկնություններին ու վանկարկվող բանդագուշանքներին: Բանն այնքան նրանում չէ, որ առաքինությունն ինքնին չի հանդիսանում գլուխգործոց ստեղծելու երաշխիք, այլ նրանում, որ չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է: Որքան ավելի հարուստ է անհատի գեղագիտական փորձը, այնքան ավելի կայուն է նրա ճաշակը, այնքան ավելի հստակ է նրա բարոյական ընտրությունը, այնքան ավելի ազատ – թեև հնարավոր է՝ ոչ ավելի երջանիկ – է նա:

Սակայն…

Սակայն, անկախ այն պատկերացումներից, որոնցից ելնելով նա գրիչ է վերցնում, և անկախ այն տպավորությունից, որ նրա գրչի տակից դուրս եկածը թողնում է նրա – էական չէ՝ մե՞ծ, թե՞ փոքր – լսարանի վրա, այդ ձեռնարկի անհապաղ հետևանքը հանդիսանում է լեզվի հետ ուղիղ կապի մեջ մտնելու զգացողությունը, ավելի ճշգրիտ՝ անհապաղ կախման մեջ ընկնելու զգացողությունն այդ Բանից, այն ամենից, ինչ այդ լեզվով արտահայտվել է, գրվել է, արարվել է:

Կախվածությունն այդ բացարձակ է, բռնատիրական, բայց այն նաև ազատագրում է: Քանզի լինելով միշտ ավելի տարեց, քան գրողը, լեզուն նաև օժտված է հզորագույն կենտրոնախույս էներգիայով, որը նրան հաղորդվում է իր ժամանակային պոտենցիալի, այն է՝ առջևում ընկած ամբողջ ժամանակի կողմից: Եվ այդ պոտենցիալը չափվում է ոչ այնքան տվյալ լեզվով խոսող ազգի քանակական բաղադրությամբ – թեև՝ դրանով ևս, – որքան նրանով գրվող բանաստեղծության որակով: 

Իոսիֆ Բրոդսկի

Նոբելյան բանախոսություն (հատվածներ)

Թարգմանություն՝ ըստ Վահագն Աթաբեկյանի

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:

Արփի Ոսկանյան- Կգնահատեմ 3 կամ 4։ Ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց կառավարությունը գործում է նաև այլ ոլորտներում որդեգրած իր սկզբունքով՝ աջակցելով ոչ թե արտադրողին, այլ վերամշակողին և վաճառողին։ Գրականության մեջ դա հանգեցնում է ընդհանուր մակարդակի անկմանը։

Գևորգ Գիլանց- Մինչև «Խավարում» -ի փակելը՝ 0, քանի որ ինչ-ինչ պատճառներով փակվել էր «Գրական տապանը», որը վերջին տարիներին գրական թարմություն բերող, արդեն կայացած ու հեղինակավոր փառատոն էր դառնում, հայ գրողին օտար ստեղծագործողների հետ շփվելու հնարավորություն էր տալիս։ Գրահրատարակչական ոլորտում պետական քաղաքականությունն անկապ շոուների վերածվեց՝ այս ոլորտում պետության հավասարակշռող դերը մի քանի հրատարակիչների կասկածելի «բիզնես-պլաններին» հարմարեցնելով, որոնք իրենց «թարգմանական բումն» ապահովում են «գրանտներ կպցնելով»։ Իսկ «Խավարումը» փակելուց հետո՝ 0-ից ցածր։

Նարինե Կռոյան- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, տնտեսական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտություն եմ դասավանդում, միաժամանակ գրում եմ՝ արձակագիր եմ, ՀԳՄ անդամ: Հետևաբար, մասնագիտական ոլորտի կոնկրետացման հարցում փոքր-ինչ դժվարանում եմ: Սակայն, այնուամենայնիվ, կասեմ, որ առկա պետական քաղաքականությունը թե՛ տնտեսական, թե՛ կրթության  ոլորտներում սերտորեն փոխկապակցված են միմյանց. կրթության որակը ուղիղ համեմատական կախման մեջ է տնտեսական քաղաքականության որակից և հակառակը՝ կայացած տնտեսությունը ոչ միայն հետևանք է, այլև՝ պատճառ որակյալ կրթական համակարգի առկայության: Եվ որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, այս ամենով էլ պայմանավորված են նաև որակները ստեղծագործական ոլորտներում, մասնավորապես՝ որքանո՞վ է ժամանակակից հայ գրականությունը մասնակից և մաս կազմում համաշխարհային գրականության, թե՞ պարզապես դուրս է մնում համաշխարհային գրական գործընթացների այսօրվա միտումներից:

10-ը բալանոց համակարգով պետական քաղաքականության արդյունավետությունն, այդպիսով, կգնահատեմ, մեղմ ասած՝ 5 բալ:

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:



Արփի Ոսկանյան- Գրական աշխատանքի դիմաց վարձատրության բացակայությունը, ինչը անխուսափելիորեն հարվածում է պրոֆեսիոնալիզմին և ոլորտը լցնում սիրողականությամբ։

Գևորգ Գիլանց- Ցանկացած ոլորտում էլ կարելի է խնդիրների շարան մատնանշել, մեկը մյուսից ածանցվող, միմյանց հետ փոխկապված... Հիմնական խնդիրը մեր ընդհանրական հոգեբանության մեջ է, աշխարհից հետ մնացող մեր մտածողության մեջ է։ Ցանկացած ստեղծարարություն կապված է նոր մտքի հետ, որի իրագործումն իր մեջ, անպայմանորեն, ներառում է ռիսկ, նվիրվածություն, աշխատանք, կամք, հավատ և ազնվություն։ Սրանք ուժեղ անհատին հատուկ որակներ են։ Հիմա դիտարկենք երկրի ցանկացած ոլորտ, սկսած գյուղական կյանքից ու գյուղացու մտածողությունից, մինչև կառավարման բուրգի գագաթ.  դաշտի գերակշիռ մասը անազնիվ-կիսագրագետ-վախկոտ-ծույլ «ֆիգուրներն» են զբաղեցնում, իսկ որակական այս հատկանիշների համակցումն անխուսափելիորեն հանգեցնում է ոհմակային հոգեբանության, «թայֆաբազության», եթե կուզեք։ Մնացյալ ամեն ինչ ածանցվում է սրանից։

Նարինե Կռոյան- Այս հարցին ես կանդրադառնամ որպես գրող:

Բանն այն է, և դա գաղտնիք չէ, որ ժամանակակից հայ գրողը ակնհայտորեն դառնում է շուկայի մասնակից, այսինքն՝ եթե հաշվի է առնում առկա ընթերցողական պահանջարկը, համապատասխան առաջարկով հանդես գալու «շնորհք» ունենալով, նա կարող է գիրք ունենալ, որովհետև հրատարակչությունների համար կապահովի վաճառքների համապատասխան ծավալ, ուրեմն՝ բաղձալի շահույթ: Նշեմ նաև, որ, այնուհանդերձ, ես հրատարակչություններին չեմ մեղադրում. նրանք բիզնես կառույցներ են, ոչ թե բարեգործական հիմնադրամներ: Այստեղ է սկսում կարևորվել գրական գործակալությունների դերը, որոնք գրողին զերծ են պահում մերկանտիլ գործառույթներից: Սակայն այսօր այդ գործակալությունները ևս պաշտպանված չեն: Հարուստ երկրում այդ գործակալությունների աշխատանքը ևս դժվար է, սակայն՝ արդարացված. բնակչությունը, պոտենցիալ ընթերցողը վճարունակ է: Հետևաբար, մեր երկրի պարագայում այս ոլորտը չմեռնելու և առավել ևս չլյուպենանալու համար պետական հոգածության կարիք ունի: Օրինակ` ինչպես Թուրքիայում, որտեղ պետական համապատասխան հիմնադրամի միջոցով ժամանակակից գրականությունը թարգմանվում և ներկայացվում է ամբողջ աշխարհին: Թուրքական պետությունը գիտի, որ մտավորականը երկրի դեմքն է, իսկ նրանք «դեմքի» խնդիր իսկապես ունեն:

3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:

Արփի Ոսկանյան-Դժվարանում եմ խոսել գրական համայնքի մասին՝ որպես մի որոշակի բանի։ Ժամանակակից աշխարհը բնորոշվում է համայնքների տրոհվածությամբ բազմաթիվ մանր ենթահամայնքների, որոնց կարող ենք նաև «էլիտաներ» համարել, թեպետ բառի ոչ սովոր նշանակությամբ։ Նրանցից ո՞վ է պատասխանատու ոլորտի համար, դժվար է ասել։ Ընդհանրապես, պատասխանատվությունը խղճի  և ինքնագիտակցության հարց է։ Իսկ մասնագիտական խնդիրները հավուր պատշաճի չեն քննարկվում, որովհետև այդ քննարկումների պահանջարկը չկա։

Գևորգ Գիլանց- Նախորդ պատասխանիս մեջ այս հարցին մասնակիորեն անդրադարձել եմ. ցանկացած համայնք, լինի դա մասնագիտական, բնակելի, թե ամբողջ երկիրը (որը նույնպես համայնք է), ապրում է իր մտածողության և աշխարհընկալման համապատասխան։  Դուք չեք կարող առանձին վերցված մասնագիտական համայնքում հեղափոխական արդյունքներ ակնկալել։ Իսկ ընտրախավերը (էլիտաները) ձևավորվում են Անհատների շուրջ, Անհատների հակասությունների և փոխըմբռնումների շնորհիվ։ Ոչ մի ոհմակ Անհատ չի ծնում, ծնում է առաջնորդ, որին անպայման մի օր խժռում են ավելի ջահել և ուժեղ առաջնորդները։ Ոհմակի անդամներին թվում է, թե իրենք էլ հենց ընտրախավն են, բայց արտաքին վտանգի ժամանակ իսկական ընտրախավը (անկախ ներքին հակասություններից) համախմբվում է, իսկ ոհմակը՝ ցրվում։ Հա, ասում են 2016-ի ապրիլյան օրերին երկրից մի քանի «թռնել փորձողների» մասին լուրերը չափազանցված են, դրանք «մի քանի» չեն եղել, այլ՝ համատարած։ Ուղղակի,  ուժեղ առաջնորդը հասկացել է, որ եթե այսպես գնա՝ իրեն են խժռելու, ու միջոցներ է ձեռք առել... Այնպես որ, երբ անհատականություններն իրենց տեղում են լինում՝ բորենիներն աղբակույտ են փորփրում ու ոռնում, իսկ երբ իշխում է ոհմակը՝ Անհատները հալածված են լինում ու սոված։ Իսկ ոհմակում միայն մի բան են քննարկում՝ լափը։ Սա անխուսափելիորեն հանգեցնում է արդար առաջնորդ ունենալու մասին քննարկումներին։ Մնացած բոլոր հարցերը քննարկման ենթակա չեն, էական չեն ու փոշիանում են, ինչպես պատառ փախցնելու գզվռտոցի ժամանակ ելած փոշին։

Բայց որքան զորեղ է մեր լեզուն. «Էլիտա»-ն մի տեսակ նորաձև, ըղձալի, բարձր ու բարեհունչ է, բայց դրա խորքային իմաստը մի տեսակ մշուշված ու լղոզված է, իսկ որ ասում ես ընտրախավ՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում «ընտրել» և «խավ» արմատների շնորհիվ։ Որ «խավին» «ընտրում ես»՝ էդպես էլ ապրում ես։ «Ընտրություն չունենալու» մասին լոլոները թողնում եմ ի բնե վախկոտներին և մտավոր հետամնացներին։

 

 


Նարինե Կռոյան- Համաձայն չեմ: Պարզապես «համայնք» արտահայտությունը, իմ կարծիքով, Հայաստանում այսօր արտահայտություն էլ մնում է, որովհետև իրականում որոշումներն ընդունում են շատ ավելի քիչ թվով մարդիկ, և ժողովրդավարության բացակայությունը ոմանց տալով ավտորիտար որոշումներ կայացնելու հնարավորություն՝ համայնքի անդամներին զրկում է ամեն ինչից, նույնիսկ՝ պատասխանատվությունից:  Սակայն անհատը, մտավորական անհատը, եթե անգամ ընդվզում է իր դաշտում առկա անարդարությունների դեմ, միևնույն է, նա մենակ է: Ամբոխն ավելի ուժեղ է, և ավելի սարսափելի, շատերի մոտ, այդ ամբոխի մաս դառնալու ձգտումն է: Սա բացահայտ դեգրադացիա է:

Մասնագիտական էլիտաների չկայացած կամ կիսատ-պռատ կայացած լինելու հարցը դարձյալ հանգում է փողի խնդրին: Հարցեր լուծող նյութական ռեսուրսներին մոտ կանգնածները եզակի դեպքերում են այսօր համապատասխանում մասնագիտական այն որակներին, որոնք անհրաժեշտ են ոլորտը արդյունավետ կազմակերպելու համար, և սա համընդհանուր խնդիր է: Սիրողական քննարկումներն ընդամենը այդպիսի էլիտաների առկայության տպավորություն են ստեղծում, հետևաբար, խնդիրները մնում են, մնում են չլուծված:

4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:

Արփի Ոսկանյան- Ուզում եմ մի դառը դաս հիշել, չեմ կարողանում։ Երևի նրանից է, որ սիրում եմ դառը դասեր, և անհաջողությունները ինձ համար լավագույն խթանն են։ Թեպետ անհաջողություն որպես այդպիսին նույնպես չեմ ունեցել, եղել է բուռն քննադատություն իմ հասցեին, բայց դա ես համարում եմ հաջողության բաղադրիչ։  Ինչ վերաբերում է ոլորտը խթանելուն, հեծանիվ պետք չէ հորինել, թող ոլորտի պատասխանատուները ուսումնասիրեն միջազգային փորձը, տեղայնացնեն, քննարկեն լուծումները, կիրառեն։ Եթե չեն կարող, թող ներգրավեն մարդկանց, որոնք ուսումնասիրել են այդ խնդիրները։

Գևորգ Գիլանց- Դասերը միայն դառը չեն լինում, առավել ևս՝ միայն մասնագիտական։ Ինձ համար ամենից արժեքավոր դասը տվել է 3-ամյա աչոնս. իրենից սովորեցի, թե որքան հեշտությամբ  կարելի է «անդրոիդ» համակարգով հեռախոսի վրայից հեռացնել խանգարող գովազդը. ինքը մատի մի շարժումով հեռացրեց մուլտ նայելուն խանգարող գովազդը, այնինչ ես դրանք փորձում էի բացել ու նոր միայն «խաչով փակել»։

Նարինե Կռոյան-  Մարդիկ իրենց տեղում չեն՝ հազվագյուտ բացառություններով: Հենց այդ բացառություններն են կռիվ տվողները, անհատներ, որոնց շնորհիվ երկիրը դեռ ջրի վրա է մնում, պարզապես՝ մնում է, իսկ մենք առաջընթաց ենք ուզում: Ես գրեթե ամեն Աստծո օր այդ դառը դասերն եմ քաղում, երբ հանապազօրյա հացի ու արժանապատիվ մարդ մնալու մերօրյա, երբեմն ստորացուցիչ պայքարը  հյուծում է:

Ծառացած բազում խնդիրների լուծումը, անկախ ոլորտից, համակարգային փոփոխություններ է պահանջում: 26 տարվա կիսատ-պռատությունը բավական չէ՞:

5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:

Արփի Ոսկանյան- 
Սա էն հարցերից է, որոնց ցանկացած պատասխան տալու դեպքում հայտնվում ես ծիծաղելի վիճակում։ Եթե խոսքը գրականության մասին է, այն չի ապահովում ֆինանսական կայունությամբ կամ բարեկեցությամբ, որ որևէ քայլով հնարավոր լիներ զրկվել դրանից։ Կարելի էր հարցնել նաև՝ արդյոք ձեզ թույլ կտա՞ք քծնել իշխանություններին կամ, ասենք, թշնամի երկրի իշխանությանը հանձնել մեր երկրի անվտանգությանը վերաբերող գաղտնի տվյալներ, եթե իմանաք, որ արդյունքում կունենաք ֆինանսական կայունություն ու բարեկեցություն։

Գևորգ Գիլանց- Ծիծաղելի հարց է։ Հայաստանին օգուտ կբերի թե ոչ՝ անհայտ է, բայց եթե այսօրվա Հայաստանում ուզում ես նորմալ մարդ մնալ, պիտի անընդհատ քեզ նեղություն տաս, ասածդ արարքներին գնալ, առանց դրա դժվար է նորմալ մարդ մնալը։

Նարինե Կռոյան- Մտքում այդպիսի արարքներ շատ եմ գործում:)))) Սակայն էությամբ ես ավելի շատ էվոլյուցիոնիստ եմ, պահպանողական, քան՝ ռեվոլյուցիոնիստ: Բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Գիտեմ նաև, որ էքստրեմալ իրավիճակներում ես կարողանում եմ վերահսկել այն՝ դրսևորելով լիդերության հատկանիշներ. պատասխանատվություն ստանձնել՝  ընդունելով արագ և անհրաժեշտ որոշումներ: Այս պարագայում ֆինանսականը, անձնական բարեկեցությունը մղվում են երկրորդ պլան: Դա լինում է ակամա, ենթագիտակցականի մակարդակով: Մնում է մի սևեռուն գաղափար ՝ եթե ոչ ես, ապա ո՞վ: Իմ մտերիմները դա գիտեն: Այնպես որ, ամեն բան գուցե դեռ առջևում է:)))

 

 

 

6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:

Արփի Ոսկանյան-
2017-ին ես ինչ-որ բան «ստեղծելու» այնքան քիչ ժամանակ եմ ունեցել, որ հատուկենտ ստեղծածներիս ուղղությամբ դեռ չեմ հասցրել արժևորող հայացք նետել։ Տարին եղել է «հարցազրույց տալու», հանդիպումների ու շնորհանդեսների տարի։ Հիմա գրողի գիրը պահանջված չէ, իսկ խոսքը՝ խնդրեմ, թեկուզև գրավոր ձևով։  Ես ինձնից գոհ չեմ, թեպետ հենց այս տարի, վերջապես, սկսել եմ իրականացնել այն «հրատապ» անելիքները, որ արդեն 20 տարի ամեն տարեմուտի ցուցակագրում եմ՝ համարյա անփոփոխ։ Մի քանի նոր հմտություններ եմ յուրացրել։ Կուզենայի եկող տարում ավելի արդյունավետ կերպով իրացնել ստեղծագործական ներուժս։

Գևորգ Գիլանց- Եթե մարդը ստեղծելով, արարելով չի ապրում՝ նրա ապրելն իմաստ չունի։ Ցանկացած ճանապարհ բաղկացած է քայլերից, եթե, իհարկե, որոշել ես այդ ճանապարհն անցնել, ոչ թե ալարելով, ծո՜ւյլ-ծո՜ւյլ, հոգնա՜ծ ու հուսահատ նայել էդ անվերջանալի թվացող ճամփին ու մտովի այն հաղթահարելուց հետո տեսնել, որ դեռ քայլ չես գցել։ Ցանկացած քայլ պիտի հպարտությամբ լեցուն անել։ Իսկ  անձամբ ես... Որ օրը ես իմ դուրն եկա՝ ուրեմն թաղումս է։ Իսկ մարդու ստեղծած արժեքների մասին կարելի դատել միայն նրա թաղումից հետո։

Նարինե Կռոյան- Գոհ լինել ինձնի՞ց, առավել ևս հպարտանա՞լ.... Սա իմ մասին չէ: Իհարկե, ես աշխատում եմ օբյեկտիվ լինել և կարծում եմ՝ ինչ-որ չափով հաջողվում է: Ինձ կողքից նայելը վաղուց անհրաժեշտություն է դարձել:

Հավակնոտ չեմ, պարզապես երբեմն անարդարությունն աչք է ծակում: Իհարկե, ինչ-որ մեկը կասի, թե այն, ինչ իմ տեսակետից անարդար է, իր համար արդար է: Նա ևս ճիշտ է: Մենք մարդ ենք, և գիտակցվածի կողքին երբեմն ունենք նաև չգիտակցված շահեր, որոնք էլ պայմանավորում են մեր վարքագիծը:  Այնուամենայնիվ, մի բանով ուզում եմ պարծենալ. ես կարողանում եմ ներողություն խնդրել, դա ինձ օգնում է ապրել:

Իսկ մասնագիտական առումով ասեմ, որ վերջնական տեսքի եմ բերել վեպս՝ «Դանիելի գիրքը»: Գրեթե պատրաստ է պատմվածքներիս նոր ժողովածուն և բանաստեղծություններիս անդրանիկ  գիրքը կամ գրքույկը:

Չգիտեմ՝ սրանք արժե՞ք են, թե՞ ....)))  Ժամանակը ցույց կտա: Մնում է՝ տպագվեն:


7. Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:

Արփի Ոսկանյան- Կուզեի մի երկու խոսք ասել Հայաստանից ծանր սրտով հեռացած կամ Հայաստանը պախարակելով իրենց հեռացումը արդարացնել ձգտող մարդկանց։ Հնարավոր է՝ ձեզ թվում է, թե վատ չեք զգա, եթե նույնիսկ Հայաստանը իբրև պետություն դադարի գոյություն ունենալ։ Բայց առանց պետության դուք պարզապես անտուն թափառաշրջիկ եք։ Աշխարհում բազմաթիվ ազգություններ կան, որոնց համար պետություն ունենալը անհաս երազ է։ Փայփայեք, հարգեք, սիրեք Հայաստանի հանրապետությունը, դրանով դուք միայն արտահայտում եք սերն ու հարգանքը ինքներդ ձեր հանդեպ, ուրեմն կարող եք ուրիշներից էլ սեր, հարգանք ու արժանապատիվ վերաբերմունք ակնկալել։

Գևորգ Գիլանց- Մեկ րոպեն համ  քիչ է, համ էլ՝ շատ։ Մի բառն էլ հերիք է՝ բարև։

Նարինե Կռոյան- Երկիր ունենք: Սա աստվածատուր պարգև է՝ արյունով, սահմանին մատաղացու գառան մարմնով պահած երկիր: Հիշեք, յուրաքանչյուրդ ոչ թե պարտք եք երկրին, այլ գանձ եք ձեր հեռավոր հայրենիքի համար, ինչպես զավակներն են անգին իրենց ծնողների համար: Վերադարձեք նրա գիրկը, երիտասարդ, ավյունով լի պահեք հայրենիքը: Մի մեռեք կարոտից  ու մի մեռցրեք ձեզ կարոտողներին: 

Երկիրը գերեզմանոց չէ:

Այն ծննդատուն պիտի լինի:

Երկիրը ծննդատնով պիտի փոխվի, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնա:

Եվ գուցե մի օր գա այն ժամանակը, երբ մենք էլ  կհպարտանանք մեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով:

շարունակելի


ՎԱՐԴուհի Սիմոնյան

Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ

 

 

 

 

 

 

 

 

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:21 • 21/11

Որոնք են աշխարհի ամենավտանգավոր երկրները՝ ըստ գերմանացի հետազոտողների

04:52 • 21/11

Չավուշօղլուն ասել է, որ ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը «լուծված հարց է»

04:29 • 21/11

Ճապոնական դատախազությունը կարող է Nissan ընկերության դեմ մեղադրանք առաջադրել

03:48 • 21/11

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

03:16 • 21/11

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

02:45 • 21/11

Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել

02:16 • 21/11

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7-ն ինքնաբացարկ է հայտնել

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան