ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   22:37 • 14.01.18 ՃՏՊ Շիրակում. 5 անձ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, նրանցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահամաններում ՃՏՊ-ի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հինգ քաղաքացի. «Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ գտնվում են հետազոտման և բուժման փուլում, վիճակները ծանր են»։
-
  22:16 • 14.01.18 2017թ. Արցախում ներգնա տուրիզմի 41% աճ է գրանցվել, իսկ մշակույթի պահպանության մասով թիրախավորված պատասխան ենք տալիս ադրբեջանական ապատեղեկատվությանը. նախարար Այդ նպատակներին ուղղված ջանքերի և տեղում մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման շնորհիվ այս տարի ունեցանք 41 տոկոս ներգնա զբոսաշրջիկների քանակի աճ, ինչը խոսում է արդյունավետ աշխատանքի մասին:
-
  22:07 • 14.01.18 ԱՄՆ-ն մտադիր է 30 000 հոգանոց «սահմանային անվտանգության ուժեր» տեղակայել Սիրիայում Սիրիայում ԱՄՆ-ի նոր նախաձեռնության մասին լուրերը հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչած սպառնալիքների ֆոնին: Նախօրեին թուրք ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել ռազմարշավ Սիրիայի Մանբիջ և Աֆրին քաղաքներում, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը:
-
Գիտություն/տեխնիկա   21:36 • 14.01.18 Պետությունը մի կողմից ավելի ճկուն օրենք է ընդունում, մյուս կողմից բուհերին ասում է՝ գնացեք գումար գտեք, ուսանող գտեք. Ս. Խաչատրյան Բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները հիմնականում դրական են, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն դրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
-
Գիտություն/տեխնիկա   21:18 • 14.01.18 Ռուսական ընկերությունն ինքնագնաց մեքենաներին կսովորեցնի մտածել մարդու պես Ընկերությունից նշել են, որ Cognitive Smart Situation Capture համակարգն ունակ է ոչ միայն տարբերել օբյեկտները, այլև ճշգրիտ վերլուծել ճանապարհային իրավիճակը, ինչպես նաև «անվտանգ երթևեկության սցենար մշակել»:
-
  20:00 • 14.01.18 Աշխարհում պաշտոնյաների կոչերին նորմալ են վերաբերվում, ՀՀ-ում հասարակության վերաբերմունքը բացասական է. Կ. Վերանյանը՝ ՊՆ նախարարի կոչի մասին Հարցին, թե նախարարի կոչն ինչպե՞ս կարող է ընկալվել ոչ միայն նախարարի, այլ նաև նախարարության ու պետության համար, Կարեն Վերանյանն ասաց. «Միայն պետությունը չէ պատասխանատու «Ազգ-բանակ» գաղափարի զարգացման ...
-
  19:18 • 14.01.18 Իրանի իշխանություններն ամբողջությամբ վերացրել են Telegram-ի արգելափակումը Տվյալ որոշումը կայացրել էր Իրանի Անվտանգության գերագույն խորհուրդը՝ հասարակական կարգուկանոնի պահպանման նպատակով, քանի որ երկրի խոշորագույն քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր էին անցկացվում՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակի դեմ բողոքներով:
-
  19:05 • 14.01.18 WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը առաջադրվելու է Սենատի ընտրություններում Տրանսգենդեր Չելսի Մենինգը ճանաչում է ձեռք բերել դեռևս տղամարդ լինելով: Ավագ եֆրեյտոր Բրեդլի Մենինգը ծառայելիս է եղել Բաղդադում և բանակային համակարգիչներից Իրաքի և Աֆղանստանի պատերազմների մասին շուրջ 700 000 գաղտնի փաստաթուղթ է ներբեռնել և փոխանցել WikiLeaks-ին:
-
Իրադարձային   18:55 • 14.01.18 Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Հալեպի բոլոր գրավված քաղաքները Սիրիայի կառավարական բանակին՝ աշխարհազորային դաշնակից ուժերի աջակցությամբ, հաջողվել է ամբողջությամբ վերականգնել վերահսկողությունը Հալեպ նահանգի բոլոր քաղաքներում, որոնք գրավել էին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:
-
Իրադարձային   18:48 • 14.01.18 Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած հայ գործարարի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։
-
Սպորտ   18:46 • 14.01.18 «Արսենալի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է Սանչեսը բացակայում «Բորնմութի» հետ խաղի հայտացուցակից Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչու է բացակայում հարձակվող Ալեքսիս Սանչեսը Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի` «Բորնմութի» հետ խաղի հայտացուցակից: