Օրեր շարունակ Չինաստանի ափերի մոտ այրվող իրանական տանկերը խորտակվել է պայթյունից հետո

15:41 • 14.01.18

Մեկ շաբաթ առաջ Արևելաչինական ծովում Հոնկոնգից բեռնատար նավի հետ բախված նավթ տեղափոխող իրանական տանկերը խորտակվել է հերթական պայթյունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:


Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ տանկերի 32 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:


Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 12:00-ին: Այրվող տանկերից կրակը բարձրանում էր 800-1000 մետր բարձրության: 13:45-ին տանկերն ամբողջությամբ սուզվել է ջրի տակ:


Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ, սև արկղերը փոխանցվել են փորձաքննության:


Իրանի Ազգային նավթային ընկերությանը պատկանող SANCHI տանկերը, որը 136 հազար տոննա նավթ ու գազախտուցք էր տեղափոխում, բախվել էր հոնկոնգյան CF CRYSTAL բեռնատար նավին Չինաստանի արևելյան ափերի մոտ հունվարի 6-ի երեկոյան: