Մահացել է The Cranberries խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանը

21:54 • 15.01.18

Լոնդոնում 46 տարեկանում կյանքից հեռացել է The Cranberries իռլանդական ռոք խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:

«Մենակատարը The Cranberries իռլանդական խմբի հետ եղել է Լոնդոնում՝ ձայնագրություն անելու համար: Ընտանիքի անդամներին ցնցել է այս լուրը. նրանք գաղտնիություն են խնդրում այս շատ ծանր պահին», - նշել է աղբյուրը:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է Լոնդոնի հյուրանոցներից մեկի համարում:

Մահացել է The Cranberries խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանը