Ղազախստանում ավելի քան 50 մարդ է զոհվել ավտոբուսի հրդեհման հետևանքով (տեսանյութ)
Ղազախստանւմ 52 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսում հրդեհի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեին:
«Հինգ ուղևորներին, որոնց հաջողվել է դուրս գալ և փրկվել, տրամադրվում է բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին՝ տեղի ժամանակով ժամը 10:30-ին:
Ավտոբուսում եղել է 55 ուղևոր և երկու վարորդ:
Հաղորդվում է, որ բոլոր զոհերն Ուզբեկստանի քաղաքացիներ են:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, փրկարարների, բժիշկների և հոգեբանների խմբերը:
Կազմակերպվել է հոգեբանական ծառայության «թեժ գծի» աշխատանքը:










