Ջիգարխանյանի նախկին կինը մտադիր է չեղարկել իրենց ամուսնալուծությունը

12:47 • 18.01.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը նախորդ տարվա նոյեմբերին դատարանով պաշտոնապես ամուսնալուծվել էր 82-ամյա դերասանից, ցանկանում է չեղարկել ամուսնալուծությունը:

Ինչպես նշում է life.ru-ն, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել է վճիռն ու մտադիր է մինչև վերջ պայքարել դրա չեղարկման համար: Ջիգարխանյանն այս մասին իմացել է «Թող խոսեն» ռուսական թոք շոուի շրջանակում:

Ջիգարխանյանի համար անհասկանալի է նախկին կնոջ պահվածքը:

«Ես երբեք ոչ մեկի չեմ ներում: Բոլորին չես կարող արդարացնել»,-ասել է դերասանը:

Մինչդեռ հաղորդման մյուս հյուրերի համոզմամբ՝ նախկին կինը ցանկանում է չեղարկել ամուսնալուծությունը, որպեսզի Ջիգարխանյանի հետ կիսի բնակարանի համար վերցված վարկի պարտքը, որն ինքն այժմ ստիպված է վճարել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ջիգախանյանն իր թատրոնում գտնվելու ժամանակ վատացել է, ինչից հետո նրան հոսպիտալացրել են:


Դերասանին տրվել է հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշումը:


«Շտապօգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից տեղափոխել է Պիրոգովի անվան կլինիկական հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտանշանով: Բժիշկները նաև կասկածներ ունեն առ այն, որ դերասանի մոտ նևրալգիա և վիրուս կա»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Նա հավելել է, որ Ջիգարխանյանի մոտ ընդհանուր թուլություն կա, սակայն նա գտնվում է գիտակից վիճակում: 

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը վերջին անգամ հոսպիտալացվել էր 2017թ. հոկտեմբերին:

Դրանից մեկ ամիս անց նա դատարանով բաժանվել է կնոջից: