Քոլին Ֆերթն ասել է, որ այլևս երբեք չի աշխատի մանկապղծության համար մեղադրվող Վուդի Ալենի հետ

15:46 • 19.01.18

Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը The Guardian պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ այլևս երբեք որևէ նախագծի շրջանակում չի համագործակցի Հոլիվուդի ամենաճանաչված ռեժիսորներից մեկի՝ Վուդի Ալենի հետ:

«Ես այլևս երբեք նրա հետ չեմ աշխատի»,-ասել է Ֆերթն այն բանից հետո, երբ Ալենի որդեգիր դուստրը՝ Դիլան Ֆերոուն, հայտարարել է, որ խորթ հայրն իրեն սեռական բռնության է ենթարկել 7 տարեկանում:

Հայտնի է, որ աղջիկն ավելի վաղ հանդես էր եկել բաց նամակով՝ պատմելով, որ հայրն իրենց տան տանիքում իրեն բռնաբարելու փորձ է արել, ինչպես նաև մեղադրել է Հոլիվուդին այդ ամենի վրա «աչք փակելու» համար:

Նշվում է, որ Ալենի հետ համագործակցած մի շարք աստղեր դատապարտել են նրան:

Ինքը՝ ռեժիսորը, հերքել է խորթ դստեր մեղադրանքները:

Քոլին Ֆերթն ասել է, որ այլևս երբեք չի աշխատի մանկապղծության համար մեղադրվող Վուդի Ալենի հետ