Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները. LIVE
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
«ArmSport.am»-ն իր ընթերցողներին է ներկայացնում տրանսֆերային վերջին թարմացումները հայ ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված.
22:00 ՎԵՐՋ.....!!! Մխիթարյանն«Արսենալի» ֆուտբոլիստ է
«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Գործարքի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ.
«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:
20:41. «Արսենալի» նախկին հարձակվող Քևին Քեմբելը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա փոխարինել Ալեքսիս Սանչեսին:
««Արսենալն» այլևս չունի Սանչեսի կարիքը, քանի որ թիմ է տեղափոխվում Մխիթարյանը: Եթե Օզիլը լքի «Արսենալը», ապա Մխիթարյանը կդառնա փլեյմեյքեր:
Կարծում եմ, որ ծրագիր կա, թե ինչպես պետք է աշխատի Օզիլ-Մխիթարյան զույգը»,- Քեմբելի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
17.25. «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսի տեղափոխության մասին կհայտարարի այն ժամանակ, երբ առաջինն «Արսենալը» հաստատի Մխիթարյանի տրանսֆերը»,- գրում է չիլիացի մարզական լրագրող Մաքս Կարդենասը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
17:15. Ըստ «Express»-ի՝ Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:
Ակումբները սպասում են, որ խաղացողները ստորագրեն պայմանագրերը, այնուհետև տրանսֆերի մասին հայտնեն պաշտոնապես:
Մինչև այդ, Մխիթարյանին ու Սանչեսին նկատել են Լիվերպուլի միգրացիոն գրասենյակ այցելելիս, որտեղ խաղացողները լուծել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցերը:
16:30. «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին գրում է, որ «Արսենալը» հույս ունի Մխիթարյանի և Օբամեյանգի ձեռքբերումների միջոցով Օզիլին համոզել նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ:
Գերմանացին շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ է ցանկանում: «Յուվենտուսն» ու «Ինտերը» հետևում են իրադարձությունների զարգացմանը:
15:40. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են համագործակցել միմյանց հետ.
«Պետք է խաղադաշտ դուրս բերել լավագույններին: Մխիթարյանը և Օզիլը կարող են շատ լավ համագործակցել: Իվոբին, Օզիլը, Ուիլշերը և Լակազետը խաղացին «Քրիսթալ Փելասի» հետ: Նրանք բոլորն էլ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ էին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Metro»-ն:
13:30. Մխիթարյանի սոց.ցանցային գրառումները դեռևս վերաբերում են իր ծննդյան տարեդարձին: Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ շնորհավորանքների համար.
13:10. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներից մեկը Մխիթարյանին բարի գալուստ է մաղթում, ինչին ի պատասխան Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել.
11:34. «Արսենալի» երկրպագուներն անհամբերությամբ են սպասում Մխիթարյանի տրանսֆերի հաստատմանը ու սոցիալական կայքերում շարունակում են տարատեսակ լուսանկարներով և տեսանյութերով բարի գալուստ մաղթել հայ ֆուտբոլիստին.
11:00. Համացանցում է հայտնել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով առաջին լուսանկարը:
«Manchester United Evening News»-ը գրում է, որ ՄՅՈւ-ի լուսանկարիչները Սանչեսին նախ դիմավորել են Մանչեսթերի օդանավակայանում, ուր նա ժամանել է մասնավոր ինքնաթիռով: Իսկ բուժզննումն անցնելուց հետո ֆուտբոլիստն ուղևորվել է «Օլդ Թրաֆորդ», որտեղ մասնակցել է պաշտոնական ֆոտոնկարահանման, և ժամեր անց 29-ամյա ֆուտբոլիստի` ՄՅՈւ-ի մարզաշապիկով «սելֆի» անելու լուսանկարը հայտնվել է համացանցում:
Սանչեսը, որի տրանսֆերի մասին պաշտոնապես, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի այսօր, ՄՅՈւ-ում իր նոր թիմակիցների հետ կմարզվի արդեն վաղը` հունվարի 23-ին:
22.01.2018/ 00:34. Լոնդոնյան մեկ այլ ակումբի` «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը թերահավատորեն է մոտեցել Մխիթարյան-Սանչես փոխանակմանը:
«Սա լավագույն գործարքն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Չթերագնահատելով Մխիթարյանին` կարծում եմ, որ «Արսենալը» չուներ նրա կարիքը: Հենրիխը գործարքի մի մասն է կազմում, սակայն արդյո՞ք նա պետք էր «Արսենալին» առաջադիմելու համար»,- Լեմպարդի խոսքն է մեջբերում «express»-ը:
23:40. «Sky Sports»-ը հայտնում է, որ Սանչեսը հաջողությամբ բուժզննում է անցել և լքել է Քարինգթոնը:
Այսօր ֆուտբոլիստն «Instagram»-ի էջում տեսանյութ էր հրապարակել: Տեսանյութում երևում է այն ինքնաթիռը, որով նա պետք է ժամաներ Մանչեսթեր:
21:15. «Mirror»-ը հայտնում է, որ Մխիթարյանն ավելի շատ աշխատավարձ կստանա «Արսենալում», քան ստանում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Լրատվամիջոցը վստահեցնում է, որ հայ կիսապաշտպանի աշխատավարձը լոնդոնյան ակումբում կկազմի ավելի քան 200 հազար ֆունտ սթերլինգ: Մանկունիանցիների կազմում նա շաբաթական ստանում էր 150 հազար ֆունտ սթերլինգ:
17:51. Ալեքսիս Սանչեսը ժամանել է Մանչեսթեր, որտեղ բուժզզնում պետք է անցնի «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Express»-ը գրում է, որ չիլիացին հատուկ ինքնաթիռով է ժամանել Մանչեսթեր, իսկ տեղափոխության մասին «կարմիր սատանաները» պատրաստվում են հայտարարել երկուշաբթի:
15:55. «Mirror»-ը փորձել է հասկանալ, թե ինչու է հավանական, որ տրանսֆերներն ավարտին կհասցվեն վաղը` հունվարի 22-ին.
«Քանի որ Սանչեսն ու Մխիթարյանը եվրոպական գոտու խաղացողներ չեն, իրենց նոր ակումբները պետք է հաստատեն ֆուտբոլիստների աշխատանքային թույլտվությունը»:
Այդուհանդերձ, բրիտանական պարբերականները գրեթե վստահ են, որ թե' Սանչեսը և թե' Մխիթարյանն այսօր կանցնեն բուժզննումն իրենց նոր ակումբներում:
15:40. Բրիտանական հեղինակավոր «Goal.com»-ն այսպես է շնորհավորել Մխիթարյանին.
«Արսենալ» տեղափոխությունը կդառնա՞ այս տարվա գլխավոր նվերը»,- գրում է ինտերնետ պարբերականը:
14:10. Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկան «Instagram»-ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել և շնորհավորել ֆուտբոլիստին ծննդյան 29-ամյակի առթիվ.
«Շնորհավոր հիանալի մարդու և հրաշալի ֆուտբոլիստի ծննդյան օրը... Երբեք մի փոխվիր»,- գրել է Մոնիկան:
13:45. «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի ֆուտբոլիստ Մարկոս Ռոխոն հանգստյան օրերն անցկացնում է Լոնդոնում, որտեղ հանդիպել է նաև Հենրիխ Մխիթարյանին.
13:00. «BBC»-ի լրագրող Սայմոն Սթոունը գրում է, որ ի սկզբանե «Յունայթեդը» Սանչեսի համար 30 մլն ֆունտ է առաջարկել և Մխիթարյանին, սակայն Էդ Վուդվորդին հաջողվել է հասնել Մխիթարյանի ուղիղ փոխանակմանը Սանչեսի հետ:
02:30. Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որտեղ հունվարի 21-ի և հունվարի 22-ի ընթացքում բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխության համար:
Մխիթարյանին «Sky Sports»-ի լրագող Բրայան Սվենսոնը նկատել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում: Մխիթարյանը ժպտացել է, երբ նրան հարցրել են «Արսենալ» տեղափոխության մասին: Հենրիխը դուրս է եկել հյուրանոցից գործակալ Մինո Ռայոլայի հետ:
01:06. «BBC»-ի լրագրող Դևվիդ Օրնսթեյնը հայտնում է, որ Մխիթարյանի ու «Արսենալի» միջև բանակցությունները վերջնականապես ավարտվել են: Լոնդոնցիների հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ ուղևորվելու է հակառակ ուղղությամբ:
Հայ ֆուտբոլիստը առաջիկա երկու օրվա ընթացքում բուժզննում կանցնի:
21.01.2018/ 00:01 Չիլիացի լրագրող Մաքս Կարդենասը հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսը բուժզննում է անցում «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ լրագրողի՝ Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 21-ին:
21:33 «Սանչեսը թիմից կհեռանա այն ժամանակ, երբ Մխիթարյանը տեղափոխվի «Արսենալ»: Գործարքը կարող է կայանալ առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այդպիսի հնարավորություն կա»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Քրիսթալ Փելասի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
19:06. «Sky Sport»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մխիթարյանն ու «Արսենալը» համաձայնության են եկել:
17:15. Ֆրանսահայ լրագրող Տիբո Վեզիրյանը, որն օրեր առաջ հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», քիչ առաջ «Թվիթերում» գրառում է կատարել և հավաստիացրել, որ գործարքի մասին շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի.
«Ինչպես` երեքշաբթի հայտնել էի` Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»: Ամեն ինչ հենց այդպես է: Շուտով կլինի նաև պաշտոնական հաստատումը, համբերություն ընկերներ»,- գրել է Վեզիրյանը:
17:00. «Sky Sports»-ի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով հայտնում է, որ բանակցությունները վերջին փուլում են գտնվում.
«Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ» և Մխիթարյանը` «Արսենալ». բանակցությունները վերջին փուլում են»,- գրել է իտալացի լրագրողը:
...@Alexis_Sanchez to @ManUtd and #Mkhitaryan to @Arsenal: deals are at the final details ✅ @SkySport @SkySportsNews
— Gianluca Di Marzio (@DiMarzio) 20 января 2018 г.
16:47. «TheGuardian»-ը գրում է, որ Մխիթարյանն ու «Արսենալը» բանակցությունների վերջին փուլում են և տրանսֆերին խանգարող ոչ մի հանգամանք չկա: Տեղափոխության մասին կհայտարարվի այսօր:
14:00. «Mirror»-ը գրում է, որ Սանչեսն այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»: Պարբերականը հակված է կարծել, որ ՄՅՈւ-ն կարող է մինչև «Բերնլիի» հետ խաղը հայտարարել չիլիացու տեղափոխության մասին: ԱՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումը, հիշեցնենք, կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 19:00-ին:
13:40. «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են միաժամանակ հայտարարել Սանչեսի և Մխիթարյանի փոխանակման մասին, գրում է «Independent»-ը:
11:31. «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբի իր թիմակիցներին, իսկ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ, հայտնում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք` նույն աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ ՄՅՈւ-ի իր թիմակիցներին հրաժեշտ էր տվել նաև Մխիթարյանը և չէր կարողացել զսպել արցունքները:
11:15. «Manchester Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին հայտնում է, որ Մխիթարյանն առաջիկա 36 ժամերի ընթացքում կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստը: Երեկ «զինագործները» վերջնականապես համաձայնեցրել են պայմանագրի կետերը: Տեղափոխվելով «Արսենալ»` Մխիթարյանը շաբաթական 175 հազար ֆունտ կստանա:
11:08. «Independent»-ի տեղեկություններով, Մխիթարյանն ու Սանչեսն այս հանգստյան օրերին բուժզննում կանցնեն:
20.01.2018/ 10:35. «Manchester Evening News»-ը գրում է, որ Մխիթարյանն արցունքն աչքերին է հրաժեշտ տվել ՄՅՈւ-ի իր թիմակիցներին «Քերինգթոնի» մարզաբազայում.
«Շատ արցունք կար, չէ՞ որ Մխիթարյանը հայտնի մարդ էր «Յունայթեդում»: Գիտենք, որ նա այնքան էլ գոհ չէ նրանից, թե այս գործարքն ինչպես է իրեն պարտադրվում: Հենրիխը հասկանում է, որ «Արսենալում» ավելի շատ խաղաժամանակ կստանա, բայց կցանկանար հեռանալ իր պայմաններով»,- պատմել է ներկաներից մեկը:
23:05. Մխիթարյանը թիմակիցներին հրաժեշտ տալուց հետո ուղևորվել է Լոնդոն, որտեղ հանդիպելու է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ,- գրում է «Daily Mail»-ը:
21:24. «Express»-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած վերջին մարզումից հետո հրաժեշտ է տվել թիմակիցներին և չի կարողացել զսպել արցունքները:
20:00. «The Telegraph»-ը եզրակացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» հանդես է գալու Ալեքսիս Սանչեսի դիրքում` հարձակման ձախ եզրում:
18:11. «Sky Sports»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Սանչեսի տեղափոխությունը կայացած է և այժմ հերթը Մխիթարյանինն է, ով պետք է համաձայնության հասնի «Արսենալի» հետ:
17:43. «Տեղյակ չեմ, թե արդյոք Սանչեսի տեղափոխությունը կախված է Մխիթարյանից: Մարդիկ մտածում են, որ բանակցությունների ժամանակ մարզիչները մեծ դեր են խաղում, սակայն ես հանգիստ սպասում եմ նորությունների, ոչ ավելին»-,ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ:
17:28 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարնլիի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տալիս, որտեղ խոսել է նաև Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության մասին.
«Այս պահին Սանչեսն «Արսենալի» խաղացող է, իսկ Մխիթարյանը դեռևս ոչ մի տեղ չի գնում: Ցանկանում եմ կենտրոնանալ վաղվա խաղի վրա:
Մխիթարյանը չի լինի թիմի հայտացուցակում, սակայն գտնվում է լավ մարզավիճակում, ինչպես մյուսները»,- ասել է Մոուրինյուն:
16:00. «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնսթեյնը «Թվիթերում» գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր Սանչես-Մխիթարյան փոխանակման շուրջ որևէ զարգացում պետք չէ ակնկալել.
«Այսօր Ալեքսիսի և Մխիթարյանի վերաբերյալ որևէ իրադարձություն չի սպասվում: Դեռ պետք է համաձայնության գալ, քանի որ Մխիթարյանի գործարքի հարցում որևէ առաջընթաց չկա: «Արսենալը» հույս ունի, որ կավելացվի նաև Օբամեյանգը: Բանակցությունները շարունակվում են: Մալկոմի հետ ամեն ինչ վերջացած է. բանակցություններ եղել են, բայց արդյունքում ֆուտբոլիստին չափազանց անփորձ են համարել»:
15:25. «Goal.com»-ի հավաստմամբ Մխիթարյանն ու «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերջնականապես համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Սանչեսի տեղափոխության մասին էլ սպասվում է` պաշտոնապես կհայտարարվի այսօր:
15:19. «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլեյը նշում է, որ Մխիթարյանն այսօր չի հասցնի բուժզննում անցնել «Արսենալի» համար և տեղափոխությունն, ամենայն հավանականությամբ, այսօր տեղի չի ունենա:
Կիսապաշտպանը դեռևս Մանչեսթերում է և ժամանել է թիմի մարզմանը: Սանչեսի տեղափոխության մասին նույնպես կարող է հայտարարվել վաղը:
14:25. «Sky Sports»-ի հավաստմամբ Մխիթարյանն այսօր ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» Քերինգթոն մարզաբազա:
13:45. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ լոնդոնյան ակումբի երկրպագուները համակերպվել են Սանչեսի տեղափոխության հետ: Նա նաև նշել է, որ այս տրանսֆերին համակերպվելն այնքան էլ ծանր չի լինի, քանի որ այն փոխանակում կլինի.
«Սա միակողմանի տրանսֆեր չի լինի, կլինի փոխանակում: Մենք կստանանք մեկ այլ ֆուտբոլիստի, որը կարծում եմ` կարող է փոխարինել Սանչեսին»:
12:00. Գերմանական ZDF հեռուստաընկերությունը հայտնում է, որ ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերներն «Արսենալ» արդեն ավարտված են: Մնում է սպասել պաշտոնական հաստատմանը:
11:29. «Manchester Evening News»-ը գրում է, որ մանկունացիները մտադիր են այսօր` մինչև կեսօր, վերջնականապես ձևակերպել 29-ամյա չիլիացու տրանսֆերը, որպեսզի հասցնեն ֆուտբոլիստին հայտավորել ԱՊԼ-ի` հունվարի 20-ին «Բերնլիի» հետ կայանալիք խաղին:
Չիլիացու տրանսֆերի հանգուցալուծումը, կարծես, մոտ է, իսկ մենք շարունակում ենք հետևել Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ նորություններին:
19.01.2018/ 01:49. «Express»-ը գրում է, որ Ալեքսիս Սանչեսը դեռևս Լոնդոնում է, որտեղ սպասում է, թե վերջապես երբ համաձայնության կգան «Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը:
Մինչև այդ, չիլիացուն դպրոցականները տեսել են Լոնդոնում գտնվող վարսահարդարման սրահներից մեկի մոտ և հարցրել են, թե նա տեղափոխվելո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդ» : Ֆուտբոլիստը ոչինչ չի պատասխանել և շարունակել է լուռ լուսանկարվել երկրպագուների հետ:
22:54 Մարզական լրագրող Խոսե Ալվարես Հայան գրում է, որ Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կայանալու է անկախ ամեն ինչից: Չիլիացու տրանսֆերին խանգարող միակ հանգամանքը Հենրիխ Մխիթարյանն է, ով չի կարողանում համաձայնության գալ «Արսենալի» հետ:
Խոսե Ալվարես Հայան նշում է, էր եթե նույնիսկ Մխիթարյանը չհամաձայնվի փոխել ակումբային գրանցումը, ապա Սանչեսը կտեղափոխվի «կարմիր սատանաների» կազմ մեծ գումարի դեպքում: 29-ամյա խաղացողն առաջիկա ժամերին կմեկնի Մանչեսթեր` բուժզննում անցնելու համար:
21:54 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մխիթարյանը «Instagram»-ի իր էջում մարզումային լուսանկար էր հրապարակել:
Լուսանկարի մեկնաբանություններում «կարմիր սատանաների» երկրպագուները խնդրել են հայ ֆուտբոլիստին չհեռանալ ակումբից.
20:33 Մարզական լրագրող Մաքս Կարդենասը հայտնում է, որ Սանչեսի ընտանիքն ու ընկերներն արդեն Մանչեսթերում են, որտեղ սպասում եմ իրադարձությունների հետագա զարգացմամը: Ֆուտբոլիստն իր գործակալի հետ դեռևս Լոնդոնում է:
20:01 Մանչեսթերում գտնվող «Adidas»-ի խանութում սկսել են վաճառել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի անվամբ «Մանչեսթեր Յունայթեդի» 7 համարի խաղաշապիկներ:
Այս մասին հայտնում է «Express»-ը: Հիշեցնենք, որ Սանչեսի տեղափոխությունը «կարմիր սատանաների» կազմ կկայանա միայն այն դեպքում, երբ հակառակ ուղղությամբ տեղի ունենա Մխիթարյանի տրանսֆերը:
19:51 «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ուրախությամբ կընդունի Մխիթարյանին «զինագործների» կազմում.
«Ես նրան ճանաչում եմ Բունդեսլիգայից և մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ Պրեմիեր լիգայի շրջանակում: Նա հիանալի ֆուտբոլիստ է` մի շարք բարձր որակներով:
Ուրախ կլինեմ նրա հետ խաղալ նույն թիմում, սակայն ավելին ասել չեմ կարող: Չգիտեմ, թե իրականում ճիշտ են այս խոսակցությունները և ինչ կլինի պագայում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Independent»-ը:
19:25 «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ Մխիթարյանն անհրաժեշտ չէ լոնդոնյան ակումբին
«Նա չընտելացավ «Մանչեսթեր Յունայթեդին» խաղին: Կարծում եմ, որ նա չունի հաղթողի մտածելակերպ: Հաճախ նա ինձ հիշեցնում է Մեսութ Օզիլին: Դու պետք է նրան ճնշման տակ պահես, որպեսզի ցույց տա իր հաղթողի բնավորությունը և լավագույն որակները:
Իհարկե, նա իսկական պրոֆեսիոնալ է, սակայն կարծում եմ, որ չի համապատասխանում «Արսենալին»: Նրանց այլ դիրքի խաղացողներ են պետք»,- Պետիի խոսքերը մեջբերում է «Express»-ը:
18:55. «Dailystar»-ը գրում է, որ Մխիթարյանի երկու սիրելի համարները «Արսենալում» զբաղված է: 10 համարով հանդես է գալիս Ջեք Ուիլշերը, իսկ 22 համարը, որն այժմ նա կրում է «Մանչեսթեր Յունայթեդում», պատկանում է Ջեֆ Ռեինե Ադելայդեին:
Լրատվամիջոցը գրում է, որ հայ կիսապաշտպանը կարող է վերցնել 14 համարը, որով հանդես էր գալիս Թեո Ուոլքոտը: Լոնդոնյան ակումբում ազատ է նաև 15 համարի խաղաշապիկը, որը պատկանում էր Ալեքս Օքսելյդ-Չեմբերլենին: Սանչեսի հետ փոխանակումից հետո «զինագործների» թիմում ազատ է լինելու նաև 7 համարը:
17:15. Նույն լուսանկարն «Instagram»-ի իր էջում հրապարակել է նաև Հենրիխ Մխիթարյանն ու գրել է.
«Ուրախ ժամանց այսօրվա մարզմանը».
16:45. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը քիչ առաջ «Instagram»-ի իր էջում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ մարզումային լուսանկար է հրապարակել և այն մակագրել հետևյալ կերպ.'
«Հաղթող թիմ»:
Հայ ֆուտբոլիստը հավանել է լուսանկարը:
16:17. «London Evening Standard»-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 175 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:
Չնայած` աշխատավարձի վերջնական չափը դեռ պետք է հաստատվի, ամեն դեպքում, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա ֆինանսական պահանջներն ու աշխատավարձը չեն կարող տրանսֆերի համար խոչընդոտ հանդիսանալ:
16:06. Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն Լոնդոնում է և փորձում է ավարտին հասցնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արսենալ»:
Դի Մարցիոյի խոսքով տրանսֆերի պաշտոնական հաստատումն ընդամենը ժամերի հարց է:
15:50. Բրիտանական «Express» պարբերականն անտարբեր չի կարողացել անցնել Մխիթարյանի այսօրվա լուսանկարների կողքով: Պարբերականի վարկածով, ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայից տուն ուղևորվելիս հայ ֆուտբոլիսը ճնշված տեսք է ունեցել, աչքերն էլ թաց են եղել.
«28-ամյա կիսապաշտպանն այսօր առավոտյան, կարծես, արցունքոտ աչքերով է լքել «Քերինգթոնը»: Ֆուտբոլիստին ճնշում է նաև այն, որ շատերի կարծիքով ակումբում ինքն ատելի անձնավորություն կդառնա, եթե խափանի Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը»,- գրում է հոդվածագիրը:
15:10. Չիլիացի լրագրող Ֆաբիան Մորալեսը «Թվիթերի» իր միկրոբլոգում ուշագրավ հրապարակում է կատարել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնավոր ինքնաթիռ է պատրաստել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոն ճանապարհելու, և այնուհետև Ալեքսիս Սանչեսին Մանչեսթեր բերելու համար:
«Manchester Evening News»-ն էլ գրում է, որ Մխիթարյանին այսօր առավոտյան տեսել են ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայում.
15:00. «Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսիս-Մխիթարյան փոխանակման հետ կապված: Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալը» Սանչեսի դիմաց բացի Մխիթարյանից ցանկանում է նաև 10 մլն ֆունտ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մանկունիացիները ցանկանում են միայն փոխանակում: Բանակցությունները շարունակվում են:
14:50. Միջազգային մարզական մամուլի ուշադրության կենտրոնում Սանչես-Մխիթարյան հավանական փոխանակումն է, իսկ քիչ առաջ չիլիացին «Instagram»-ի էջից հեռացրել է այն փաստը, որ ինքը հանդիսանում է «Արսենալի» ֆուտբոլիստ:
14:00. Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է արդեն շաբաթ` հունվարի 20-ին իր նորամուտը նշել «Արսենալի» կազմում: Այդ օրը «զինագործներն» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն «Քրիսթալ Փելասին»:
13:14. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Սանչես-Մխիթարյան փոխանակումը մոտ է իրականալուն:
«Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իրեն դուր է գալիս հայ ֆուտբոլիստի խաղը, և որ նրա ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտել տրանսֆերի կայացմանը:
«Փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն նաև կարող է տեղի չունենալ: Ես արդեն 30 տարի` աշխատում եմ տրանսֆերային շուկայում, և այստեղ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել: Ոչինչ երաշխավորված չէ»,- նշեց մանսագետը:
11:00. Բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն ժամանել է Լոնդոն: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու արդեն այսօր կարող է կնքել պայմանագիրն «Արսենալի» հետ:
18.01.2018/ 10:37. Երեկ գիշերվանից «Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնեց, որ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ և որ «զինագործների» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակումը շատ մոտ է:
Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանն «Արսենալի» հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը պետք է դառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Քաղաքականություն 11:11 • 17/05 Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
-
Իրադարձային 10:51 • 17/05 Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 23:53 • 15/05 Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Իրավունք
-
11:21 • 17.05.24 Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Սպորտ
-
22:02 • 16.05.24 Հռոմի մրցաշար․ Աշխարհի առաջին ռակետը եզրափակչում է
Իրադարձային
-
13:51 • 17.05.24 Լուկաշենկոն այցելել է օկուպացված Շուշի