Խավարն այնտեղ է, ուր արթուն չէ միտքն ու դիմադրությունը. լուսավորությունը` ուղիղ ճանապարհ
Խավարի հետ կռիվ տվող ամեն ձայն վայրահաչ է. խավարը միայն լույսն է ցրում: Վառիր լույսը և խավարասերները կանհետանան: Իսկ եթե լույսը չես տեսնում, ուրեմն հաստատ, արթուն չես: Խավարը ծավալվում է դատարկության մեջ, այնտեղ, ուր քնել է միտքն ու դիմադրությունը, ուր մարդիկ գիտելիքի փոխարեն հավատալիքներ են փնտրում և չեն դադարում տրվել մաուզերիստ գլխակերների «ազգափրկիչ» բարբաջանքին: Երկրի վրա և մեկ մարդու շուրջ այնքան լույս կա, որքան ինքն է արձակել: Ահա այսպես խավարն անիծողների զրույցն ավելի առարկայական է դառնում: Մի վերջին հաշվով՝ խավարը պատրանք է, խավար չկա, կա ստվեր, որը խանգարում է լույսի անդրադարձին: Ֆաշիզմի մահվան ճամբարներում ողջ է մնացել հայերի մի խումբ, որն ատամի խոզանակ էր պահում և կանոնավոր մաքրում ատամնաշարը: «Օրվա ռեժիմը չէր պարտադրում լվանալ ատամները, բայց մենք ուզում էինք մեզ չպարտադրվող գոնե մեկ գործողություն կատարել», – սա ինձ պատմեց նախկին ռազմագերին, որն իր խմբի հետ հաջողացրել էր հենց այդ խոզանակի աջակցությամբ բացել երեք փական և մի փոքր խմբով ազատագրվել մոտալուտ սպանդից:
Այսօր ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ մեդիանախագծում են Վարդան Հարությունյանը՝ հասարակական գործիչ, իրավապաշտպան, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, ֆեյսբուքյան հայտնի դեմք, Մոդերատոր Մոդերան՝ կառավարման մասնագետ, Արթուր Դանիելյանը՝ բանկային համակարգի մասնագետ և ՏՏ հեղինակավոր անուններից մեկը՝ X Tech ընկերության հիմնադիր Արման Աթոյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը(արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Վարդան Հարությունյան-Բացասական, իհարկե։ Ես ներգրավված եմ մի բնագավառում, որը մարդու իրավունքներ է կոչվում։ Այստեղ դրական տեղաշարժերը դանդաղ են տեղի ունենում։ Պետությունը կամ, ավելի ճիշտ, պետությունները դժվարությամբ են իրենց հնարավորություններից ու իրավունքներից նահանջում հօգուտ մարդու իրավունքների ընդլայնման։ Ողջ աշխարհում է այսպես։ Մարդ – հասարակություն, մարդ – պետություն փոխհարաբերությունների ընթացքում մարդու իրավունքները հաճախ են խախտվում։ Պետությանը նահանջել տալու համար մարդկությունը հարյուրամյակներ է պայքարել ու դեռ պայքարում է։ Տեղեր կան, որ այդ պայքարը լուրջ հաջողություններ է գրանցել, տեղեր կան, որ հաջողություններն առկա են, բայց՝ չնչին, իսկ կան տեղեր, որտեղ նման հաջողություններ, ուղղակի, չկան։ Մենք, իմ կարծիքով, դասվում ենք չնչին հաջողություններ գրանցած երկրների շարքին։ Մեր այդ չնչին հաջողություններն էլ նկատելի են դառնում, երբ մեզ համեմատում ենք մեզանից ավելի վատ վիճակում գտնվող Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենիայի ու այս կարգի այլ երկրների հետ։ Մարդու իրավունքների բնագավառում 1990-ական թվականների առաջին կեսին մենք լուրջ հաջողություններ էինք գրանցել, բայց մի պահից այդ ընթացքը դանդաղեց, ապա՝ կանգ առավ, իսկ 2000-ականների սկզբներից սկսած մենք տարի առ տարի միայն հետընթաց ենք գրանցում։ Այսօր արդեն հասել ենք չի կարելիի սահմանին։
Մոդերատոր Մոդերա-Իմ մասնագիտական ոլորտում առհասարակ պետական քաղաքականություն չի տարվում, հետևաբար, գնահատելու առանձնապես բան էլ չկա:
Արթուր Դանիելյան-ԿԲ-ն Հայաստանի միակ կայացած ինստիտուտներից է: Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունը մինչ օրս մեզ զերծ է պահել ցնցումներից:
Արման Աթոյան -Ինչ-որ քայլեր արվում են։ Ստարտափերի օրենքը և այլն, բայց արդյունավետությունը չեմ կարող բարձր գնահատել, որովհետև իրականում դրա ազդեցությունը չափելի մեծ չէ։ Երևում է, որ մի բան արվում է, բայց դարավոր խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ Արդեն ծիծաղելի էլ է դրանց մասին խոսել։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Վարդան Հարությունյան-Մարդու իրավունքների բնագավառը յուրահատուկ ստեղծարարություն չի պահանջում։ Այն ավելի շուտ պահանջում է նվիրվածություն ու անշահախնդրություն։ Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, բայց նշածս նվիրվածությունը և անշահախնդրությունը լավ նկատվում էին խորհրդային շրջանի, ապա՝ 1990-ականների առաջին կեսերին գործող իրավապաշտպանների մոտ։ Այսօր այլ ժամանակներ են, ու այս այլ ժամանակներն այլ մոտեցումներ ու պատկերացումներ են թելադրում։ Իրավապաշտպանությունը կոչումից վերածվել է առօրյա աշխատանքի ու նաև տուն պահելու միջոցի։ Այս մոտեցումն իրավապաշտպանության վրա ստվեր է ձգում, բայց երբ ներկա իրականությունն ու մտածողությունն ես հաշվի առնում, ապա արդարացումներ են ի հայտ գալիս։ Հաճախ եմ լսում՝ իրավապաշտպաններն էլ են բարեկեցիկ ապրել ցանկանում։ Շատ բնական ցանկություն է, պետք է ապրեն ու թող ապրեն։ Պախարակելի է, երբ իրավապաշտպանությունը վերածվում է դոնոր կազմակերպություններին մոլորեցնելով փող ձեռք գցելու միջոցի, ինչը մարդիկ գրանտակերություն են անվանում։ Այս բնագավառն էլ յուրահատուկ կոռուպցիա ունի և յուրահատուկ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այս կարգի անցանկալի երևույթների բացառումը կարող է իրավապաշտպանությանը վերադարձնել նախկինում ունեցած կասկածից դուրս գտնվող համբավը։
Մոդերատոր Մոդերա-Ամենակենսականը, թերևս, պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունն է: Արդի պայմաններում գիտակ, խելացի և պատրաստված կադրերն իրենց տեղը, ցավոք, զիջել են կիսագրագետներին, ինչի արդյունքում ունենք այն ինչ, ունենք:
Արթուր Դանիելյան-Կապիտալի գինը: Փողը պետք է էժանացնել առաջին հերթին անվտանգության և քաղաքական կայունության առաջխաղացմամբ:
Արման Աթոյան –Իրականում, այդ երևույթները ստեղծողները նոր աշխատակիցներն են, որոնք գալիս են դաշտ։ Եթե մենք բացարձակ չենք ունենում մարդիկ, ովքեր կրթություն ունեն այդ դաշտում աշխատելու համար, ունենում ենք լուրջ խնդիր, իսկ ստեղծագործելու համար․․․ նույն Գեղարվեստի ակադեմիան այսօր պիտի ունենար կադրեր, որոնք պիտի անեին այս դաշտի դիզայնը, որովհետև ամբողջ աշխարհում այդ թրենդները կան։ Մենք էլի հետ ենք այդ իմաստով։ Գերագույն խնդիրը մնում է մեզ մոտ կրթության, կադրերի խնդիրը, որը լուրջ ու մեծ է և դեռ ոչ մի ձև չի լուծվում։ Սա այն խնդիրն է, որը մի 100 բանի խանգարում է։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Վարդան Հարությունյան- Այո, մտքի հետ համամիտ եմ։ Մասնագիտական համայնքները պատասխանատու են իրենց դաշտում կատարվածի համար։ Խնդիրն այն է, որ մենք արդեն 25 և ավել տարիներ անցումային շրջանում ենք։ Ծիծաղելի է, բայց այս տարիների ընթացքում այդպես էլ չենք կարողացել մեր անցումը կատարել։ Անգամ այն կատարելու լուրջ փորձ չենք արել։ Նոր ժամանակներում` 21-րդ դարում, ապրում ենք խորհրդային պատկերացումներով ու աշխարհընկալմամբ։ Մենք՝ բոլորս, մեր ուսերին կրում ենք խորհրդային բեռը, իսկ մեր երկրի իշխանավորները, դատելով նրանց վարք ու բարքից, այդ բեռը կրում են և՛ իրենց ուսերին, և՛ իրենց սրտում։ Պետության կառավարումը, հասարակության ու պետության մասին ունեցած նրանց պատկերացումները չեն համապատասխանում մեր ժամանակների չափանիշներին։ Եթե այդպես չլիներ, ապա իշխանություններն իրենց առջև ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու խնդիր դրած կլինեին։ Կապահովեին այնպիսի պայմաններ, որ մեր երկրում զարգանային ճիշտ հասարակական փոխհարաբերություններ։ Այս դեպքում կկայանային և իրենց դերին կհամապատասխանեին նաև մասնագիտական համայնքները։ Բայց ունենք բոլորովին այլ իրականություն։ Իշխանությունը զբաղված է ցանկացած գնով սեփական վերարտադրությունն ապահովելու գործով։ Այս հանգամանքը, ժողովրդավարության պակասն, ընդհանրապես, ծնում են անառողջ փոխհարաբերություններ բոլոր բնագավառներում ու ողջ հասարակական դաշտում։ Արդյունքում՝ կամ չեն ձևավորվում, կամ էլ աղավաղված են ձևավորվում ձեր նշած էլիտաները, որոնք որևէ լուրջ մասնագիտական խնդիր իրենց առջև դնել, քննարկել ու լուծել չեն կարող։
Մոդերատոր Մոդերա-Մասնագիտական համայնքն իրապես մեծ դեր ունի, սակայն գալիս է մի պահ, երբ պարզապես հոգնում ես պարզ ճշմարտությունն ապացուցելու համար անվերջ կռիվ տալուց ու որքան էլ ցավալի է՝ ընտրում ես դիտորդի կարգավիճակն ու ատամներդ սեղմած հետևում՝ ոնց է ամեն ինչ փուլ գալիս:
Արթուր Դանիելյան-Էգոցենտրիկ, ուղղափառ հասարակություններում կոլեկտիվիզմը չի ողջունվում:
Արման Աթոյան-Քանակի խնդիր կա։ Մենք օրինակ՝ AR և VR ակումբային հանդիպումներ ենք կազմակերպում։ Հիմնականում խնդիրն այն է, որ դրանով շատ զբաղվող չկա։ Եթե մենք պիտի գանք մեր օֆիսի մարդկանց հետ քննարկենք, մեր օֆիսում էլ դա կարող ենք անել։ Հետևաբար, այդ ընկերությունները, որ առաջանում են՝ վիրտուալ ու համալրված իրականության, դրանցով հետաքրքրվող մարդկանց թիվն է քիչ։ Եթե իմանանք, որ 100 ուսանող լինեին մի թեմայով շա՜տ հետաքրքրված․․․ ավելի նեղ ուղղվածություններ քիչ մարդ է հասկանում և չի ուսումնասիրում։ Դրա համար սիրողական քննարկումներ են լինում ու ոչ համատարած։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Վարդան Հարությունյան-Ամենածանրն այն է, երբ պաշտպանության կարիք ունեցող մարդը հավատում է, որ քո պաշտպանությամբ կվերականգնվեն իր իրավունքները, բայց դա տեղի չի ունենում։ Հատկապես ծանր է, երբ արդարադատության խնդիր է, կամ մարդն ազատազրկման վայրերում է և իր ազատ արձակման հնարավորությունը քեզ հետ է կապում։ Իրավապաշտպանը մեծ հնարավորություններ ու լուրջ լծակներ չունի։ Մարդու իրավունքները լիարժեք պաշտպանելու համար իրավապաշտպան – պետություն հարաբերությունները չպետք է թշնամական լինեն։ Պետությունն ինքը պետք է իրավապաշտպանական հակումներ ունենա։ Եթե, օրինակ, Նորվեգիայում ոստիկանությունը խախտում է քաղաքացու իրավունքները և մարդը դիմում է իրավապաշտպանին, իրավապաշտպանն այդ խնդիրը լուծելիս պետությանն է վերցնում որպես աջակից։ Այսպես պետք է լինի ամենուր։ Այդպես պետք է լիներ նաև մեզանում։ Այս դեպքում այսքան շատ իրավապաշտպաններ ու իրավապաշտպանական կառույցներ չէինք էլ ունենա։ Իսկ մենք արդարության հասնելու համար ստիպված դիմում ենք միջազգային կառույցներին, եվրոդատարան, այլ պետությունների առաջնորդներին, որովհետև մեր պետությունն ինքն է զբաղված մարդու իրավունքների համատարած խախտմամբ ու քաղաքացիների կողմից իր նկատմամբ չնչին հավատ անգամ չի ներշնչում։ Ձեր ասած ելքային լուծումը սա է՝ հասնել նրան, որ մեր պետությունը ոչ միայն հայտարարի, այլ իրականում հարգի ու արժևորի մարդու իրավունքները։ Ի՞նչպես, ե՞րբ, ի՞նչ ճանապարհով, այլ թեմա է, բայց մենք սրան պետք է հասնենք։
Մոդերատոր Մոդերա- Ելքային լուծումը Հայաստանում կրթության որակի բարձրացումն է: Խնդիր, որը անկյունաքարային է բոլոր մասնագիտությունների պարագայում: Նվազագույն գնահատականներով բուհ ընդունվող, մի կերպ ավարտական դիպլոմ ստացողները, ցավոք, տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն գերազանցում են ուսանողից մասնագետ դարձած շրջանավարտներին: Տառապանքի գնով ոչ մի դաս չեմ քաղել, ամեն ինչ եղել է գիտակցված ընտրության արդյունք: Ընտրություն, որի արդյունքում դարձել եմ այն, ինչ կամ:
Արթուր Դանիելյան- Մարդկանց վրա պետք չէ հույս դնել:
Արման Աթոյան-Ամենադառը դասը ինձ համար․․․չեմ ուզում մարդկային ռեսուրսին բերել։ Օրինակ՝ դառը դասերից մեկը. երբ նոր էինք սկսել վիրտուալ իրականությամբ զբաղվել ու մեր առաջին հավելվածն էինք ստեղծել, ինքը շատ պահանջարկված էր ու մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Շատ օգտատերեր ուզում էին, որ դա թարմացնենք ու ավելի զարգացնենք։ Մենք դրա փոխարեն որոշեցինք ուրիշ շատ հավելվածներ ստեղծել։ Արդյունքում՝ մենք ունեցանք 25 հավելված, որոնք քիչ ներբեռնումներ ունեին։ Երևի թե, սխալ էր, պետք էր կենտրոնանալ առաջինի վրա։ Եվ, արդյունքում, կունենայինք 5 միլիոն ներբեռնում, ոչ թե բոլորը միասին՝ 2 միլիոն։ Մրցունակության բարձրացման կարևոր պայմանն այն է, որ մարդիկ ավելի շատ զբաղվեն ու մի բան արտադրեն։ Սրա մասին շատ եմ խոսել՝ ոլորտը նոր է և շատ հնարավորություններ կան մի բան անելու։ Ամբողջ աշխարհում է նոր։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Վարդան Հարությունյան-Այս հարցին «ոչ» պատասխանելն այն չի լինի երևի, իսկ «այո»-ն էլ պաթետիկ է հնչում։ Ես դեռ խորհրդային տարիներին, ի թիվս այլ գործերի, զբաղվել եմ նաև իրավապաշտպանությամբ, երբ դա վտանգավոր էր, դրա համար դատապարտում էին ու դատապարտվել եմ։ Չգիտեմ, թե որքան մեծ է այն օգուտը, որը որպես խորհրդային տարիների այլախոհ բերել եմ ես Հայաստանին՝ Հայաստանի անկախության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարելով, ապա՝ դատապարտվելով: Բայց, երևի, սա պետք է լինի իմ պատասխանը ձեր հարցին։ Իրավապաշտպանությամբ շարունակել եմ զբաղվել նաև իմ ազատ արձակվելուց հետո, երբ մեր հասարակական դաշտում իրավապաշտպաններ չկային, ապա՝ անկախ հռչակված Հայաստանի առաջին տարիներին, երբ իրավապաշտպանները թվով քիչ էին: Այսօր էլ դրանով եմ զբաղված, բայց արդեն հաճույքով դա կթողնեի։ Երկար ժամանակ է՝ մտածում եմ այս դաշտից հեռանալու մասին, բայց անընդհատ մի նոր առիթ է լինում՝ մի նոր անարդարություն, նոր հալածանք այս կամ այն գործիչի կամ գործիչների նկատմամբ, նոր բռնություններ ու զոհեր, և դաշտը թողնելը հետաձգվում է։ Պարտադիր պետք է նշեմ, որ այս գործունեությունն ինձ ֆինանսներ չի բերում։ Ի տարբերություն շատ իրավապաշտպանների՝ ես դրամաշնորհներ չեմ ստանում։ Ոչ թե այն պատճառով, որ ցանկություն չունեմ կամ դա վատ բան եմ համարում, այլ այն պատճառով, որ այս հաճույքից օգտվելու իրավունք ունեցողների ցուցակներում չկամ։
Մոդերատոր Մոդերա-Նյութական կայունությունը երբեք ինձ համար առաջնային չի եղել: Առանց որևէ նյութական ակնկալիքի արել եմ գործ, որից հոգեկան բավարարություն եմ ստացել, բարիք եմ ստեղծել: Եղել է հակառակը, երբ ժամերն եմ հաշվել խոշոր հոնորարով գործն ավարտին հասցնելու համար: Բարձր չհնչի, բայց Հայաստանին անգամ փոքրիկ օգուտ տալու դիմաց պատրաստ եմ հրաժարվել կայունությունից ու բարեկեցությունից՝ ինչպիսի դրսևորումներ էլ այն ունենա:
Արթուր Դանիելյան- Ես դա անում եմ ամեն օր:
Արման Աթոյան-Մենք միշտ այդպես ենք անում, կարող է չափից շատ ենք այդպես անում։ Դրա ապացույցներն էլ շատ են, որոնք զուտ ներքին հետաքրքրության ու ամբիցիաների համար ենք արել։ Ամենալավ օրինակը «Սարյան VR»-ն էր։ Երբ նոր էինք սկսել զբաղվել մեր 2-3-րդ հավելվածն էր, որը շահույթ չէր հետապնդում։ Բայց ոգևորիչ էր, որ շատ բլոգերներ գրել էին, որ նայեք, հայկական նկարչի նկարը վիրտուալ է սարքած։ Հիմա էլ նման արտ նախագիծ ունենք Կոմիտասի հետ կապված։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Վարդան Հարությունյան-Ոչ, իրավապաշտպանության մեջ որևէ հաջողություն նշել չեմ կարող։ Ոչ միայն այս տարվա, այլև՝ նախորդ տարիների ընթացքում։ Կարող են արձանագրվել փոքրիկ հաջողություններ, բայց դրանք հպարտ լինելու համար բավարար չեն։ Իրավապաշտպանությունից զատ ես զբաղվում եմ նաև հրապարակախոսությամբ։ Այս բնագավառում ես ինձ ավելի հաջողակ եմ զգում։ Տարին մեկ-երկու լավ՝ ինձ բավարարող բան գրում եմ։ Իսկ այն մարդն ինչպիսին ես եմ եղել 2017թ․ու նաև դրանից առաջ ինձ, այո, դուր է գալիս։ Եվ ոչ միայն ինձ։ Ես շատ լավն եմ ու այդպիսին էլ մնալու եմ։
Մոդերատոր Մոդերա- Ցավոք, 2017-ը մասնագիտական առումով լճացման տարի էր: 2017-ին ես այնպիսին էի, ինչպիսին կայի, բայց չդարձա ավելի լավը, քան կամ:
Արթուր Դանիելյան-Հպարտանալու հետ խնդիր ունենք ես ու Քրիստոսը:
Արման Աթոյան-Ստեղծել ենք մի քանի դրույթներով։ Հպարտության առարկաներից մեկն այն է, որ Ֆաբերլիկ ընկերությունը օգտագործում է Arloopa հավելվածի պլատֆորմը։ Մյուսը՝ վիրտուալ իրականության դաշտում այս տարի աշխարհում քարբորդի ներբեռնումների թվով 1 տոկոսը մեզ էր պատկանում։ Դա բավական հպարտանալու ցուցանիշ էր։ Երկրորդ հարցը դժվար է՝ միշտ ավելի լավը դառնալու տեղ կա, բայց այդպես՝ դժգոհ էլ չեմ։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում: Շնորհակալություն.
Վարդան Հարությունյան-Ինձ շատ ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ մեր հայրենակիցներին խոսք ասելու համար․ կցանկանայի, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, անկախ նրանից, թե որ սերնդին են պատկանում, չմոռանային, որ հայ են, խոսեին հայերեն և լինեին իրենց ապրած երկրների լավ ու արժանավոր քաղաքացիներ։
Մոդերատոր Մոդերա-Կասեի՝ սիրեք մեր երկիրը, սիրեք միմյանց, մարդիկ: Մեր երկրում սիրո, փոխադարձ հարգանքի ու հոգածության պակաս կա՝ կյանքի բոլոր ոլորտներում: Եվ երբ լրացնենք այդ պակասը, կյանքը վստահաբար ավելի լավը կդառնա:
Արթուր Դանիելյան- Մեղավորը դուք եք:
Արման Աթոյան-Թող վերանայեն իրենց վերաբերմունքը երկրի նկատմամբ։ Օգնության ֆորմատից փորձեն անցնել համագործակցության ֆորմատ, որովհետև այսօր շատ մեծ պոտենցիալ կա։ Մյուս դաշտերը չգիտեմ, բայց տուրիզմն ու IT-ին ակնհայտ երևում են, թող համագործակցեն այդ դաշտի մարդկանց հետ, բայց իրական համագործակցության սկզբունքով։ Եթե իրենք որոշում են բարեգործություն անել, թող անեն վերջնական շահառուին։ Եթե ուզում են դպրոցին օգնել, թող անեն կոնկրետ այդ դպրոցին։
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մամուլի տեսություն
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Իրադարձային
-
08:16 • 29.03.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
-
07:50 • 29.03.24 Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)