«Սեփական անգործությունը արդարացնելն ամենավատ ճանապարհն է». Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ-ում լուրջ բիզնես հաջողության կարելի է հասնել

19:31 • 22.01.18



Լայֆ և բիզնես քոուչ, գործարար Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ չնայած եղած խոչընդոտներին, Հայաստանում լուրջ բիզնես հաջողության միանշանակ կարելի է հասնել:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ քանի դեռ մեր միտքը զբաղված է խնդիրներ փնտրելով՝ հաջողության չենք հասնի, իսկ երբ մտածենք զարգացման մասին, արդեն եղած խնդիրների մասին մտածելու ժամանակ չենք ունենա:

Մուշեղ Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները Հայաստանում բիզնես սկսելու և բիզնեսում հաջողություններ գրանցելու մասին՝ օրինակ բերելով նաև սեփական փորձը:

Ցանկացած բիզնեսի համար, ըստ Մուշեղ Ավետիսյանի` կարևորն իրացումն է: «Հայաստանում շուկան փոքր է, սպառողներն էլ վճարունակ չեն կամ քիչ վճարունակ են: Սա ամենամեծ խոչընդոտն է շատ բիզնեսմենների համար,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ ցանկացած, անգամ նշյալ պայմաններում, բիզնեսում կարելի է հաջողության հասնել,- այնպես չէ, որ այլ շուկաներում, որտեղ սպառման խնդիր չկա, բոլոր բիզնեսները հաջողվում են»:

Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ բիզնեսը սկսելիս պետք է հասկանալ, որ ամենակարևորը դրա հիմքում ընկած գաղափարն է: Նրա համոզմամբ՝ եթե մեկը որոշում է ստեղծել բիզնես՝ պարզապես փող աշխատելու համար, մեծ մոտիվացիա իր մոտ չի առաջանում, որպեսզի իր ճանապարհին հանդիպած դժվարությունները հաղթահարի:

«Յուրաքանչյուր մարդ, երբ բիզնես է հիմնում, պետք է երկրպագուն լինի իր գործի, կատարելագործի այդ ոլորտը: Մենք նույնիսկ մեր միջավայրում տեսնում ենք օրինակներ. շատ պարզ գաղափարներ կատարելագործվում են, դառնում հաջող բիզնեսներ,- նշեց նա՝ հավելելով, որ հաջողության կարելի է հասնել միայն սեփական գործին շատ լավ տիրապետելով,- եթե դու չես վախենում դժվարություններից, կարող ես կատարելագործել քեզ, քո բիզնեսը»:

Նրա խոսքով՝ Հայաստանում նոր բիզնես սկսելու համար երկու ճանապարհ կա՝ կա՛մ պետք է փորձես գնալ հաջողության հասած բիզնես օրինակների հետևից՝ ինքդ էլ նույն բանը անելով, կա՛մ էլ պետք է նորամուծություն անես, ինչը շատ ավելի բարդ է:

«Օրինակ՝ Երևանում կան հաջողության հասած ռեստորաններ: Մեկ ուրիշն էլ է փորձում նման ռեստորան բացել: Բայց չի մտածում, որ քաղաքում կան հարյուրավոր ռեստորաններ, կան նաև փակվողները, և հաջողության հասել է այն մեկը, որի դեպքում այն ստեղծողը շատ է սիրում իր գործը, լավ է պատկերացնում հաճախորդների ցանկությունները և միշտ տալիս է նրանց այն, ինչ ցանկանում են: Հաջողության հասնում ես այն ժամանակ, երբ հասկանում ես, թե ինչ է պետք հաճախորդին, ինչպես կարող ես նրան օգտակար լինել»,- ասաց նա:

Հայաստանում, ըստ բիզնես քոուչի, պակասում է բիզնես վարելու փորձն ու գիտելիքը:

«Մենք անընդհատ միջավայրից ենք խոսում: Մտածում ենք, որ միջավայրի հետ է կապված խնդիրը, բայց մոռանում ենք, որ բիզնես վարողը նույնպես պետք է ունենա որոշակի փորձ և գիտելիք՝ այդ ամենն իրականացնելու համար: Միջազգային բոլոր խոշոր, զարգացող կազմակերպություններում մարդիկ սովորում են մի քանի տարի փորձ ունեցող մարդկանց մոտ, ինչ-որ ուղղություն են փորձում, հետո սկսում են բիզնեսով զբաղվել: Մեզ մոտ հակառակն է՝ սկզբից բիզնես ենք սկսում, հետո անհաջողության ենք հանդիպում, հետո, եթե չենք կոտրվում, շարունակում ենք, աշխատում ենք մեզ վրա՝ արդեն մեր ձախողումների հիման վրա: Մարդիկ հաճախ վարկ են վերցնում՝ չհասկանալով, թե որտեղ կարելի է այն օգտագործել՝ ավելի շատ կազմակերպության շրջանառությունը մեծացնելո՞ւ, թե ինչ-որ վերանորոգումներ անելու մեջ: Եվ նման պարագայում մարդիկ կորցնում են իրենց բիզնեսը՝ մեղադրելով երկրին, շուկային և այլն, և այլն»,- նշեց նա:

Հայաստանում բիզնեսը վարողները ևս հետ չեն մնում աշխարհում եղած միտումներից: Մուշեղ Ավետիսյանը նկատեց, որ շատերը, հիմնականում երիտասարդները, մասնակցում են բազմաթիվ դասընթացների, դառնում են փորձառու մասնագետներ:

«Միշտ էլ կա սովորելու տեղ, սովորելու առիթ: Նրանք, ովքեր մտածում են, որ իրենք այլևս աշխատելու տեղ չունեն, բնականաբար նոր ձգտում չեն ունենում: Երիտասարդները, սակայն, հիմա ակտիվորեն մասնակցում են դասընթացների, անընդհատ ցանկանում են նոր բան սովորել: Հիմնականում նորագույն տեխնոլոգիաներում են ձգտում ինչ-որ բան անել, քանի որ շուկան փոքր է, իսկ իրենք ցանկանում են դուրս գալ այստեղից, դրսում գումար աշխատել և ստեղծել իրենց բիզնեսը օնլայն հարթակում»,- նշեց նա:


Մեզանում, ինչպես աշխարհի այլ վայրերում, ըստ Մուշեղ Ավետիսյանի, երբեմն հաջողված բիզնեսները ներկայացնելիս այն վարողների անձնական սխալները թաքցվում են: «Բայց Հայաստանում կան նաև մարդիկ, որոնք իրոք իրենց ուժերով, իրենց պատկերացրածով, իրենց նպատակով հասել են հաջողության: Օրինակ՝ օնլայն տիրույթում են շատ կազմակերպություններ հիմնվում, ծառայություններ են մատուցում, ավելի հեշտ, ավելի արագ և ավելի մատչելի»,- նշեց նա:

Երբ դիտարկում ենք աշխարհում բիզնես հաջողությունների հասածներին, նկատում ենք՝ նրանք ստեղծել են մի բան, որը հասանելի է բոլորին. «Հայաստանում նույնպես նույն սկզբունքը պետք է աշխատի. պետք է ստեղծել մի բան, որ նախ անհրաժեշտ է մեզ, այստեղ ապրող յուրաքանչյուրիս: Մարդիկ կան, որոնք մտածում են՝ սահմաններից դուրս գալու մասին․ նրանք ավելի մեծ հաջողության են հասնում: Այն մարդիկ, որոնք Հայաստանի սահմաններում են ինչ-որ ծառայություն մատուցում կամ հաջողության հասնում և միանգամից հարստանում, բնականաբար արհեստական ճանապարհով են նման հաջողության հասնում․ հնարավոր չէ այս փոքր շուկայում, օրինակ՝ ռեստորանային բիզնեսով դառնալ միլիարդատեր: Մեր երկրի նման երկրի պարագայում հնարավոր է հարստանալ, եթե արտաքին շուկա ես դուրս գալիս․ այն կազմակերպությունները, որոնք արտահանման պոտենցիալ ունեն, նրանց զարգանալու շանսը ավելի մեծ է»:

Հայաստանում բիզնեսով զբաղվել ցանկացողներին արդեն իր փորձից Մուշեղ Ավետիսյանը հետևյալ խորհուրդներն է տալիս. «Պետք է լինես գործի մասնագետը: Ես շինարարական կազմակերպություն եմ կառավարում: Տնտեսագետը նույնպես կարող է կառավարել, օրինակ, շինարարական ընկերություն, բայց եթե մասնագետ չի, շատ առանձնահատկություններ չի հասկանա:  Բացի այդ՝ պետք է տարբերվես քո մրցակիցներից, գործընկերներից: Եվ նաև պետք է առաջ նայել: Եթե, օրինակ, շինարարական ոլորտում միտումներն այնպես են, որ բավարարում են, սովետական ստանդարտներին են համապատասխանում, չպետք է դա քեզ կանգնեցնի, պետք է մի քայլ առաջ նայել, հասկանալ, թե ինչն է վաղը լինելու ավելի պահանջված: Կան հաճախորդներ, թեկուզ 10 տոկոս, որոնք ավելի բարձր սպասարկում են պահանջում, նրանց պահանջներն էլ պետք է բավարարես: Մի քայլ առաջ պետք է նայես: Եվ նաև, Հայաստանում շուկան այնպիսին է, որ չենք կարող մեկ ուղղությամբ առաջ գնալ, պետք է հորիզոնական ուղղությամբ զարգանանք, օրինակ՝ եթե կատարում ենք շինարարություն, պետք է նաև զբաղվենք շինանյութի, անշարժ գույքի և այլ գործերով։ Պետք է փորձել նույն տիրույթում հնարավորինս շատ ծառայություններ ներգրավել»:

Հայաստանում հարկային դաշտը նպաստավոր չէ, մենաշնորհներն են շատ, մրցակցային պայմաններ չկան, երկիրը բիզնես վարողներին չի աջակցում, հարմար վարկային պայմաններ չի առաջարկում և այլն․․․ Նման դժգոհություններ արտահայտողներին էլ Մուշեղ Ավետիսյանը պատասխանում է՝ սեփական անգործությունը կամ ձախողումը արդարացնելն ամենավատ ճանապարհն է:

«Ես ինքս էլ իմ բիզնեսում միանգամից չեմ հաջողել: Մեկ տարի հետո ես ունեցել եմ ֆինանսական ճգնաժամ, որ կազմակերպությունը պարտք է ունեցել, և չենք ունեցել աշխատանք: Եթե ես կոտրվեի և մեղքը բարդեի պետության և շուկայի վրա, ես այդպես էլ կմնայի, մի բան կվաճառեի, կփակեի պարտքը և այդպես էլ կմնար: Բայց ես հասկացա, որ սխալն իմ մեջ է եղել, ես ինչ-որ բան այնպես չեմ արել: Երբ հարցին այդպես նայեցի, ինքս ինձ փոխեցի և ինձ փոխելով՝ ավելի հեշտ կարողացա խնդիրը լուծել: Ես մեկ բան կարող եմ ասել՝ նրան, ում մենք մեղադրում ենք, հզորացնում ենք, նրա ձեռքն ենք տալիս զենքը․ եթե ասում ենք՝ պետությունը վատն է, պետությունն էլ որոշում է՝ ինչ-որ բան կարո՞ղ ես անել, թե ոչ: Եթե մենք ընկալում ենք, որ մենք ենք մեղավոր, մեզ փոխում ենք, հզորացնում և այդպես փոխում ենք ցանկացած արդյունք»,- ամփոփեց իր խոսքը Մուշեղ Ավետիսյանը:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին