Մասսայական արտադրության փուլում որոշ խնդիրներ են եղել, ինչի պատճառով դրամապանակների առաքումը հետաձգվել է. Volterman-ի գաղափարի հեղինակը վստահեցնում է՝ աջակիցները դրանք կստանան

12:26 • 22.01.18



Volterman-ի հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա ոչ թե խոստացված ժամկետից ուշացումը, այլ վատ որակը, իսկ մենք ուշադրություն ենք դարձնում հենց անթերի արտադրական պրոցեսին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Volterman ընկերության գործադիր տնօրեն, խելացի դրամապանակի գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը՝ անդրադառնալով սոցցանցերում պրոդուկտի շուրջ բարձրացված աղմուկին: Նրա խոսքով՝ մատակարարումների ուշացումը չի ազդի ընկերության հեղինակության վրա։ Ավելին, այս պահին միջազգային շուկաներում Volterman խելացի դրամապանակը վաճառելու համար բավականին առաջարկներ կան խոշոր դիստրիբյուտորներից և դիլերներից: «Անգամ պայմանագրային դրույթների քննարկումների փուլում ենք, ուստի ակնհայտ է, որ մեր պրոդուկտը վստահություն է վայելում: Յուրաքանչյուր դեպքում մեր աջակիցները կարող են վստահ լինել, որ առաջիկայում ստանալու են իրենց կողմից սիրված որակյալ Volterman դրամապանակը»,- նշեց Ազատ Թովմասյանը:

Նախքան հիմնական հարցերին անցնելը Volterman ընկերության գործադիր տնօրենը մի քանի բառով ներկայացրեց, թե ինչ է քրաուդֆանդինգը. այն շատ հարմար հարթակ է՝ գաղափարը պրոդուկտի վերածելու և հետագայում արդեն պրոդուկտը վաճառելու համար։ Այս ամենն անելու համար, բնականաբար, անհրաժեշտ են աջակիցներ, ովքեր հավատալով գաղափարին՝ օգնում են հավաքել պահանջվող գումարը և տարածել գաղափարը: Հավաքագրված գումարների հաշվին հեղինակները արտադրում են պրոդուկտը և մատակարարում իրենց աջակիցներին՝ նախքան պրոդուկտը լայն շուկա մուտք կգործի։ Այս ձևաչափը գրավիչ է գաղափարի աջակիցների համար, քանի որ նրանք դառնում են շուկայում դեռևս նմանը չունեցող արտադրանքի առաջին օգտագործողները՝ ձեռք բերելով այն շուկայական գնից նույնիսկ մինչև 50% էժան։ «Ի դեպ, նման գնով երբևէ տվյալ արտադրանքը չի վաճառվելու ազատ շուկա մուտք գործելուց հետո։ Սակայն, ամենակարևոր առանձնահատկությունն այս գործընթացում այն է, որ պրոդուկտի քրաուդֆանդինգի աջակիցները, իրենց բարի կամքի դրսևորմամբ, հնարավորություն են տալիս նոր գաղափարին վերածվել արտադրանքի, որը կարող է բարելավել մարդու կենցաղը և, ինչո՞ւ ոչ, դառնալ աշխարհահռչակ պրոդուկտ»,- ասաց նա:

- Պարո՛ն Թովմասյան, Ձեր ստեղծած Volterman դրամապանակի նախնական գնորդները առաքման ժամկետների հետաձգման պատճառով աղմուկ են բարձրացրել սոցցանցերում և անհանգստություն են հայտնում իրենց գումարների համար։ Դուք հայտարարել էիք, որ դրամապանակների զանգվածային արտադրությունը պետք է սկսեիք 2017 թ․ սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին արդեն պետք է սկսվեին առաքումները, սակայն վերջերս տեղեկացրիք, որ առաքումը հետաձգվել է փետրվարին։ Ո՞րն է հետաձգման պատճառը։

- Նախևառաջ, Volterman դրամապանակը զուտ դրամապանակ չէ, այլ տեխնոլոգիական նորույթ։ Այն ֆունկցիաները, որոնք իրականացնում է մեր դրամապանակը, ենթադրում են բավականին բարդ տեխնոլոգիական մշակումներ, որոնք արդեն ավարտված են: Ինչպես և յուրաքանչյուր տեխնոլոգիական նորույթի պարագայում, Volterman-ի արտադրությունը նույնպես ենթադրում է բազմամակարդակ գործընթացներ, որի ընթացքում կարող են որոշ շեղումներ լինել պլանավորված ժամկետներից: Քրաուդֆանդինգում ներկայացվում են նորարարական ոչ ստանդարտ նախագծեր, որոնց իրականացումը լի է չնախատեսված հանգամանքներով, ինչն էլ շատ դժվարացնում է ժամկետների ճշգրիտ կանխատեսումը․որոշ նախագծերի մոտ դա երբեմն տևում է տարիներ, իսկ մենք կարողացել ենք արդեն առաջին նմուշները ստանալ շատ կարճ ժամկետներում։

Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, քրաուդֆանդինգի հարթակի միջոցով իրականացվող նախագծերի մոտ 90%-ն իրականացվում է ուշացումներով, և միայն 10%-ն է, որ ավարտվում է ժամանակին։ Ի սկզբանե արել ենք ամեն ինչ այդ 10%-ի համախմբում հայտնվելու համար։ Պրոդուկտը նախագծել և թեսթավորել ենք մոտ 3,5 ամսում, որն ի դեպ աննախադեպ ցուցանիշ է։ Փորձել ենք հիմնականում ներգրավել հայ մասնագետների և հայկական ընկերությունների: Մասնավորապես՝ մարքեթինգի, դիզայնի, կաշվի արտադրության, ծրագրային ապահովման մշակման, պլատաների նախագծման, կառուցման և այլն աշխատանքներն իրականացվում են Հայաստանում։ Սակայն, մենք ստիպված ենք պլատաների արտադրությունը և դրամապանակում օգտագործվող տեխնոլոգիական կոմպոնենտները պատվիրել արտերկրից՝ Հայաստանում նմանատիպ արտադրությունների բացակայության պատճառով: Մենք քրաուդֆանդինգ արշավի ողջ ընթացքում Indiegogo կայքի մեր պաշտոնական էջի միջոցով մեր բոլոր աջակիցներին պարբերաբար տեղեկացրել ենք նախագծի իրականացման ընթացքի մասին և ավելի քան մեկ ամիս առաջ նաև հայտարարել ենք, որ ցավոք հանդիպել ենք որոշ խնդիրների մասսայական արտադրության փուլում։ Այս տեղեկատվությունը նաև էլեկտրոնային նամակների միջոցով տրամադրել ենք մեր բոլոր աջակիցներին։ Ուշացման պատճառը նրանում է, որ նոյեմբերի վերջից անսպասելի խնդիր առաջացավ կոմպոնենտների համաշխարհային շուկայում։ Տարբեր պատճառներով խոշոր արտադրողները մատակարարման ժամկետները երկարացրին մի քանի անգամ, որի արդյունքում մատակարարները խախտեցին մեր ընկերության հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները. մի մասը հայտնեցին, որ տվյալ պահին իրենց պահեստներում չունեն մեզ անհրաժեշտ ավելի քան 350 կոմպոնենտները, մյուս մասը կտրուկ բարձրացրին կոմպոնենտների գները, ինչն անհնարին դարձրեց վերանայված գնով վերջիններիս գնումը: Արտադրության համար պատասխանատու մեր թիմի աշխատակիցները գրեթե մեկ ամսով մեկնեցին Չինաստան՝ տեղում խնդրի լուծում գտնելու համար։ Զուգահեռ դիմեցինք Հայաստանում և արտերկրում տարբեր ընկերություններում աշխատող մի շարք հայերի, որոնց օգնությամբ, ի ուրախություն բոլորիս, գտանք ոսկե միջին՝ գին-մատակարարման ժամկետ համադրությամբ, և կարողացանք վերականգնել արտադրության ընթացքը։ Այս պահին մասսայական արտադրանքի փորձնական նմուշներն արդեն Հայաստանում են, ստուգվում է արտադրանքի համապատասխանությունը մեր կողմից տրված նախագծերին և մեր պահանջներին։ Ասել է թե՝ ստուգվում է արտադրական որակը։ Մեզ համար տվյալ փուլը շատ կարևոր է, քանի որ մեր ընկերությունը մշտապես ձգտելու է աջակիցներին որակյալ արտադրանք մատակարարել: Կարող ես ունենալ լավ նախագիծ, բայց թերի արտադրական պրոցեսի պատճառով այն այդպես էլ չդառնա լավ պրոդուկտ։

- Հնարավո՞ր է, որ Volterman-ի առաքման ժամանակացույցը նորից փոխվի, թե՞ փետրվարն արդեն հստակ ժամկետ է։

- Մեր համար անչափ կարևոր է հնարավորինս համապատասխանել մեր աջակիցների սպասումներին: Այս պահին նախատեսում ենք փետրվարին սկսել մատակարարումները, համենայնդեպս ամեն ինչ արվում է դրա համար, սակայն շատ բան կախված կլինի չինական արտադրողներից, որոնք պետք է արտադրեն Volterman-ի պլատան: Փորձում ենք խուսափել հետագա ուշացումներից՝ փետրվար ամսին տեղի ունեցող չինական Ամանորի հետևանքով։

- Քանի՞ նախնական պատվիրատու կա այժմ, և արդյո՞ք նրանց բարձրացրած աղմուկը հետագայում չի վնասի արտադրության ծավալները մեծացմանը։

- Արտադրության ուշացման օրինակները շատ են, անգամ համաշխարհային խոշոր ընկերությունների կողմից արտադրության ժամկետների խախտումներ ևս գրանցվել են։ Ինչպես նշեցի, մենք անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մատակարարենք դրամապանակները: Հասկանալով մեր աջակիցների անհանգստությունները՝ մենք մշտապես իրազեկում ենք իրենց մեր առաջընթացի մասին, ինչը, մեր դիտարկումներով, բարձրացնում է վստահությունը մեր ընկերության նկատմամբ: Յուրաքանչյուր դեպքում, մեր աջակիցները կարող են վստահ լինել, որ առաջիկայում ստանալու են իրենց կողմից սիրված որակյալ Volterman դրամապանակը:

- Օգտատերերը սոցցանցերում սկսել են գրել, թե Volterman-ը ոչ թե մշակում է իր սեփական պլատան, այլ տեղադրում է չինական էժան սմարթֆոնների պլատաները։ Այս և նմանատիպ շատ այլ վատաբանող խոսակցությունների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։

- Սպասելի է, որ ժամկետների ուշացումը կարող է առաջացնել ընկերության տարբեր որակումներ՝ այդ թվում բացասական: Հատկապես նպաստավոր իրավիճակ է ստեղծվում նաև մեր մրցակիցների համար՝ պրոդուկտի հեղինակությանը վնասելու տեսանկյունից: Սակայն, կարծում եմ, որ նման հայտարարությունները անհեթեթություն են և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում։ Մենք կարող ենք օգտագործել որոշ չինական կոմպոնենտներ, սակայն Volterman-ի արժեքը հանդիսանում է վերջինիս համար առանձնահատուկ նախագծված պլատան, իր ապրանքանիշը, արտաքին տեսքը, գյուտը, ծրագրային ապահովումը և այդ ամենի նկատմամբ ընկերության ունեցած հեղինակային իրավունքները։ Ի դեպ, մեր խելացի դրամապանակի համար արդեն իսկ պաշտպանված են մի շարք հեղինակային իրավունքներ, իսկ որոշները դեռևս գտնվում են ընթացքի մեջ։ Այս ամենի նպատակն է բացառել կրկնօրինակումները։ Ասեմ ավելին, չինական արտադրության էժանագին պլատաները չեն կարող արտահանվել Եվրոպա կամ ԱՄՆ, քանի որ դրա համար համապատասխան սերտիֆիկատներ են անհրաժեշտ, իսկ մեր հիմնական արտահանման երկրները հանդիսանում են եվրոպական երկրները և ԱՄՆ-ն։ Մի փոքր պարզաբանեմ, թե ինչու է պլատան նախագծվել Հայաստանում, բայց արտադրվում Չինաստանում։ Չինաստանը մասնագիտացած է այս ոլորտում և օրեցօր ավելի է զարգանում։ Ուստի պատահական չէ, որ համաշխարհային ամենամեծ ընկերությունները ևս իրենց արտադրությունը կազմակերպում են այնտեղ։ Մեր դրամապանակներն ունենալու են «Արտադրված է Հայաստանում» մակնշումը, ինչը ենթադրում է, որ արտադրանքի մեծ մասն արտադրվելու է Հայաստանում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս սրան, այլապես կարող էինք պրոդուկտն ամբողջությամբ պատրաստել այլ երկրում և ավելի էժան։ Մեր դրամապանակը միայն պլատա չէ, այն ունի մի շարք այլ դետալներ, որոնք արտադրվում են հենց Հայաստանում, հետևաբար այն կունենա մեզ համար շատ կարևոր մակնշումը։ Ավելին, նախաձեռնել ենք արտադրական ընկերության գրանցում Հայաստանում, որը ՀՀ կառավարության կողմից ստացել է ազատ տնտեսական գոտում արտադրություն կազմակերպելու թույլտվություն: Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի նաև պլատաների վերջնական հավաքումը նույնպես իրականացվի Հայաստանում, ինչը կլինի աննախադեպ մեր տարածաշրջանի համար:

- Volterman-ն անկասկած Հայաստանի ՏՏ ոլորտի ամենահաջողված պրոյեկտներից է։ Ձեր արտադրանքի շուրջ ստեղծված իրավիճակը վստահության առումով կարո՞ղ է ազդել հայկական մյուս և նոր ստեղծվելիք ստարտափների վրա։

- Շնորհակալ եմ Volterman-ը հայաստանյան ամենահաջողված պրոյեկտներից մեկն անվանելու համար։ Մեկ անգամ ևս կցանկանայի նշել, որ այս հաջողության հիմքում մեր Volterman-ի թիմի անձնվեր աշխատանքը և պրոֆեսիոնալիզմն է։ Հարկ է չմոռանալ մի բան, որ Volterman-ն ինքը սթարթափ է, այսինքն՝ գաղափարից դառնում է պրոդուկտ, որը շատ բարդ է և լի խոչընդոտներով։ Վիճակագրության համաձայն 10 սթարթափներից միայն մեկն է հաջողության հասնում։ Այսինքն՝ 10 գաղափարից միայն մեկն է դառնում ռեալ պրոդուկտ։ Ակնհայտ է, որ քրաուդֆանդինգի աջակիցների մեծ մասը հասկանում են դա: Թերևս խոչընդոտների հաղթահարման ճանապարհին ձեռք բերված փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս հայկական սթարթափների համար։ Հավաստիացնում եմ, որ մեր թիմը պատրաստ է կիսվել մեր փորձով։ Ինչպես արդեն նշեցի, մենք կարծում ենք, որ ուշացումը չի ազդի ընկերության հեղինակության վրա։ Հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա վատ որակը։ Ավելին, մենք ակնկալում ենք նաև, որ մեր հաջողված փորձը կմեծացնի հայկական ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը՝ հնարավորություն տալով նոր ստարտափներ ստեղծելու համար: Այս պահին միջազգային շուկաներում Volterman խելացի դրամապանակը վաճառելու համար բավականին առաջարկներ ենք ստացել խոշոր դիստրիբյուտորներից և դիլերներից, և անգամ պայմանագրային դրույթների քննարկումների փուլում ենք, ուստի ակնհայտ է, որ մեր պրոդուկտը վստահություն է վայելում։ Մեկ անգամ ևս կուզենայի շեշտել, որ մենք անում ենք առավելագույնը մատակարարումները հնարավորինս շուտ սկսելու համար: Մենք պատրաստ ենք շուրջօրյա ռեժիմով պատասխանել ցանկացած հարցի: Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Կցանկանայի նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին։

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել